14:53 23.01.2025
Հունվարի 22-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը` Հայաստանում փոխդեսպան Դեյվիդ Ալենի և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդիի գլխավորությամբ։ Ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված երկկողմ արդյունավետ և թիրախային համագործակցությունը, որը վերջերս Վաշինգտոնում ձևակերպվեց արդեն որպես ռազմավարական գործընկերություն։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ՆԳ նախարարությունն […]
12:58 23.01.2025
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը 44-ամյա մի տղամարդու կողմից շահագործվող մրգի կրպակից կատարել են գողություն, ապա հրկիզել են կրպակը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արարքը կատարել է 59-ամյա տղամարդը: […]
11:05 23.01.2025
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ 2022 թվականի մարտից 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն: Հանցավոր կազմակերպության կազմում ներգրավվել է առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել և […]
18:42 22.01.2025
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ 2024թ-ին հաստատվել է ՔԿՀ-ներում պահվող անձանց տրվող սննդի հատկացման ճաշացուցակի, մատակարար կազմակերպության կողմից հատկացվող պատրաստի սննդի ստացման, սննդի քանակի և որակի հսկողության կարգն ու ձևերը, համաձայն որի՝ ճաշացուցակը կազմելիս ազատազրկվածի դիմումի հիման վրա, հաշվի են առնվում նաև ազգային և կրոնական նախընտրությունները։
16:04 22.01.2025
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ հափշտակել են ուղեբեռը, ոսկյա մատանին և արծաթյա զարդերը: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգողի` օտարերկրյա 27-ամյա քաղաքացու բնակության վայր են այցելել հայրենակից 29-ամյա և 23-ամյա երիտասարդներ: Մեկը խոհանոցից վերցրած […]
15:44 22.01.2025
Հունվարի 19-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի բնակիչ, 67-ամյա մի տղամարդ։ Նա հայտնել է, թե վնասվածքը ստացել է աստիճաններ բարձրանալիս ճաղավանդակին ընկնելու հետևանքով։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության […]
14:47 22.01.2025
Հունվարի 21-ին ջրային պարեկները, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի 24-ամյա վարորդը ներկայացրել է ատրճանակ և փամփշտատուփ՝ 2 փամփուշտով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
11:12 22.01.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ի և ՂՀ-ի միջև փոխգործակցության մակարդակը, մասնավորապես՝ երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների համատեքստում: Կողմերը քննարկել են վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները, անդրադարձ է եղել արդարադատության ոլորտի թվայնացմանը՝ […]
18:55 21.01.2025
Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք:
17:17 21.01.2025
Հունվարի 20-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Լոռու մարզի պարեկները Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու մոտակայքում գտնվող պարսպապատ մի տարածքում նկատել են երկու քաղաքացու «ԳԱԶել» մակնիշի մեքենան երկաթի կտորներ բեռնելիս: Պարզելով, որ նրանք որևէ կապ չունեն նշված տարածքի հետ՝ պարեկները, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել են Վանաձորի բնակիչ 40-ամյա տղամարդուն ու Այգուտ գյուղի բնակիչ 59-ամյա վարորդին և մեքենայով հանդերձ […]
16:54 21.01.2025
Համանքային ոստիկության Արմավիրի բաժնի ծառայողները հունվարի 16-ին Նորապատ գյուղում ստուգման նպատակով մոտեցել են «ԳԱԶ-33021» մակնիշի մի բեռնատարի, որը բարձած էր փայտանյութով: Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ 39-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթուղթ, ըստ որի` մեքենայում պետք է լինեին 2,5 խորանարդ մետր հաճարենու կոճղեր: Սակայն ակնհայտ էր, որ թափքում մոտ 4 խորանարդ մետր փայտանյութ կա` հաճարենի և […]
16:34 21.01.2025
Հունվարի 20-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 49-ամյա մի տղամարդ Էջմիածին քաղաքում իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` ձեռք է բերում և վաճառում առանց համապատասխան դրոշմավորման և մակնշման ծխախոտներ։ Տեղեկությունը ստուգելու նպատակով նույն օրն իրավապահներն այցելել են նշված հասցե: Բանավոր հարցմանն ի պատասխան տղամարդը նշել է, որ խանութում ունի վաճառելու նպատակով պահած` առանց […]
14:57 21.01.2025
ՀՀ արդատարադության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման համատեքստում մարդու իրավունքների խթանման և պաշտպանության հիմնահարցերի վերաբերյալ աշխատաժողովին: Դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարարը կարևորել է ՄԻՊ աշխատակազմի կողմից կատարվող ամենօրյա մեծածավալ աշխատանքը: Նա ընդգծել է այն դերը, […]
10:25 21.01.2025
Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էւում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների հայտարարագրումը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման կարեւոր բայց ոչ ամբողջական համակարգ է, որովհետեւ կան բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի համատեղ չբնակվող անդամներ, ընկերներ, մոտ եւ հեռավոր ազգականներ, ովքեր […]
17:50 20.01.2025
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող ծառայողը հայտնել է, որ պահակետի քողարկող պատի կողմից հիմնարկի խցերից մեկում ներնետում է կատարվել պարանի միջոցով: Հերթապահ խմբի ծառայողներն անմիջապես իրականացրել են հիշյալ խցի չնախատեսված խուզարկություն: Արդյունքում կալանավորված անձ Ա. Ս.-ի մահճակալի վրայից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 1 ականջակալ և […]
17:20 20.01.2025
Հունվարի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 283 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 179, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 1015, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 266, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
16:57 20.01.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Օշականի 48-ամյա բնակիչն աճեցնում է կանեփ և թմրանյութ է օգտագործում։ 48-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 4 փաթեթ, որոնցից մեկը դեղնականաչավուն, 3-ը` բյուրեղանման զանգվածներով։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
16:40 20.01.2025
Հունվարի 19-ին Նորաշեն և Չկալովկա բնակավայրերում ծառայություն իրականացնելիս ջրային պարեկները հայտնաբերել են ապօրինի որսած ձկներ։ Նորաշենի մոտ ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են 47-ամյա մի տղամարդու վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում նկատել են ձկներ։ Տղամարդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ 400 հատ սիգը կշռել է 135 կգ: Ըստ վարորդի` ձկները մի անծանոթից […]
15:30 20.01.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ 17-ամյա մի պատանի տանն ապօրինի պահում է ինքնաձիգ։ Հունվարի 14-ին, հրազեն և ռազմամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով, իր բնակության վայրում նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին։ Տղան հայտնել է, որ ինքնաձիգն ու փամփուշտները գտել է նախորդ տարեվերջին՝ Բյուրական համայնքի մոտակա սարում, դրանք նախ տեղափոխել ու […]
15:12 20.01.2025
2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 6 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 40 նյութ: Քննարկման արդյունքներով՝ ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես, 3 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 3 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», […]
14:45 20.01.2025
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենի և պաշտոնատար այլ անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն 299 հզր 250 ՀՀ դրամի գույքային վնաս: Մասնավորապես՝ Գ.Խ.-ն պարտավոր լինելով ապահովել ՊՈԱԿ-ի մասնաճյուղի […]
14:37 20.01.2025
Հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որը վարում էր Արտանիշ գյուղի 37-ամյա բնակիչը: Զննությամբ սրահում հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ: Այդ պահին մոտեցել է Ծովագյուղի 45-ամյա մի բնակիչ և հայտնել, թե ձկներն ինքն է գնել Ջիլ բնակավայրի տարածքում, իսկ «Օպելի» վարորդը […]
14:08 20.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 209 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 51, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, խարդախության` 17, ֆիզիկական ներգործության` 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 8, […]
13:29 20.01.2025
ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի 17-ին մասնակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դիմակայունություն բոլորի համար» նախաձեռնության շրջանակում կազմակերպված «Արդյունքների առաջխաղացման ուղին, հյուրընկալող համայնքների և փախստականների դիմակայունության ամրապնդում» խորագրով ամփոփիչ միջոցառմանը։ Ներկա էին Նորվեգիայի Թագավորության դեսպանության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Ազգային ժողովի, շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ ու կամավորներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել […]
12:46 20.01.2025
Հունվարի 19-ին Երևանի պարեկները ծառայություն իրականացնելիս Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի` իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով և փաթեթով յոթ փամփուշտ: Կազմված փաստաթղթերը ուղարկվել են քննչական բաժին։
22:32 19.01.2025
Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համագործակցության համար՝ ընդգծելով, որ հանցավորության դեմ պայքարը տարվում է ոչ միայն Թուրքիայի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ. «Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված […]
18:04 19.01.2025
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ. «Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»:
11:58 19.01.2025
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռեւս 2022 եւ 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել […]