17:51 15.01.2025
Հունվարի 14-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ հունվարի 9-ին՝ ժամը 22:00-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Այնթապ գյուղի մոտ գործող իր բենզալցակայանում Օշական գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը «Տոյոտան» լիցքավորել է երեք հազար դրամի բենզինով և աշխատակցին վճարել է 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամ: Մասիսի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել […]
17:41 15.01.2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Երևանում, 1 անշարժ գույք Կոտայքում, 3 անշարժ գույք՝ Վրաստանում. 1 […]
17:20 15.01.2025
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 10-ին՝ կեսգիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ 51-ամյա […]
15:38 15.01.2025
Պարեկային ծառայությունը համալրելու նպատակով հայտարարված ընդունելությունը շարունակվում է։ Ծառայության վերբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով հունվարի 13-14-ը Ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության ներկայացուցիչները Սյունիքի և Վայոց ձորի մարզերում հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել ծառայության ընդունվելու կարգը, ոլորտի առանձնահատկությունները, ծառայության պայմանները, խոսել սոցիալական երաշխիքների մասին։ Ներկայացուցիչները նաև անդրադարձել են իրականացվող վերապատրաստման ու ատեստավորման գործընթացներին, մասնագիտական աճի […]
14:57 15.01.2025
Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ արժեքով», «ՀՀ դրամը ՌԴ ռուբլիով բարձր փոխարժեքով փոխելու» և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություններ, որոնց արձագանքելով՝ քաղաքացիները դառնում են հանցագործության զոհ: Վերոնշյալ առաջարկներից օգտվելու դեպքում տարբեր անձինք տարբեր առևտրային կենտրոններում քաղաքացիներից խաբեությամբ վերցնում են նրանց գումարներն ու հափշտակում: Հանցագործության զոհ չդառնալու համար Հայաստանի Հանրապետության դատախազությունը […]
13:58 15.01.2025
Ներքին գործերի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է լրացում կատարել օրենսգրքի 245-րդ հոդվածում՝ սահմանելով, որ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաեւ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական […]
13:27 15.01.2025
Հունվարի 14-ին, ժամը 13․10-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.30-ի սահմաններում Էջմիածնի Պուշկինի փողոցում […]
10:22 15.01.2025
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ.Խ.-ն հանդիսանալով կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, 2021-2024 թվականներն ընկած ժամանակահատվածում թաքցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 337 մլն 384 հզր ՀՀ դրամի հարկեր: Նախաքննության […]
17:47 14.01.2025
Հունվարի 13-ին Գավառ քաղաքի բնակիչ 77-ամյա տղամարդը զանգահարել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ նույն օրը ոսկյա զարդերի իր խանութից մոտ կես ժամով բացակայել է սրահի դուռը բաց թողնելով՝ մտել մոտակա մթերային խանութ, այդ ընթացքում էլ գողացել են 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր։ Տղամարդը մի քանի ոսկյա զարդ գտել է խանութի […]
15:58 14.01.2025
Հունվարի 13-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 66-ամյա տղամարդն իր բնակության վայրում ապօրինի պատրաստում և իրացնում է ալկոհոլային խմիչքներ: Ստուգման նպատակով նույն օրը ոստիկաններն այցելել են տղամարդուն։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ նկուղում ունի պատրաստված կեղծ ալկոհոլային խմիչքներ և դրանք պատրաստելու համար պարագաներ, որոնք պատրաստ է ներկայացնել: Դեպքի առթիվ […]
15:33 14.01.2025
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը հունվարի 14-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի և մարզերի օպերատիվ կառավարման կենտրոնների ղեկավարներ ու աշխատակիցներ։ Անդրադառնալով հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ահազանգերի սպասարկմանը՝ Արայիկ Առաքելյանը բարձր է գնահատել կենտրոնի աշխատակիցների շուրջօրյա և պրոֆեսիոնալ աշխատանքը։ Ներկայացվել են Կենտրոնի նախորդ տարվա աշխատանքի արդյունքները, տրված հանձնարարականների […]
15:14 14.01.2025
Դատախազը 2025 թվականի հունվարի 10-ին իրավասու դատարան է հանձնել Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից 666 միլիոն 765 հազար դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակած՝ կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի և անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրեն Հ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Կ.-ն […]
13:50 14.01.2025
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և գազային ատրճանակ։ Սառը զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ 17-ամյա երիտասարդի խուզարկությամբ դանակն ու ատրճանակը հայտնաբերվել են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […]
13:35 14.01.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի /ՍԱՏՄ/ պաշտոնատար անձինք խմբով կենդանիների արտահանման գործընթացում հայտնաբերած խախտումները չարձանագրելու դիմաց կաշառք են ստացել և կատարել պաշտոնեական կեղծիք: Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են նաև կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ, այդ թվում՝ 8000 ԱՄՆ դոլար ապօրինի […]
11:24 14.01.2025
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ ԻԻՀ քաղաքացու […]
11:09 14.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 10-14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 321 դեպք, որոնցից 18-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 69, թմրանյութի հայտնաբերման՝ 60, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 23-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության՝ 19, […]
19:48 13.01.2025
Հունվարի 7-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3881 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 125, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 287 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 844, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 250, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
17:50 13.01.2025
Հունվարի 12-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կիևյան-Օրբելու փողոցների խաչմերուկում, ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, 3 փաթեթ` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգվածով, պլաստիկ 2 քարտ, որոնց վրա առկա […]
16:42 13.01.2025
Հունվարի 10-ին և 11-ին ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 10-ին՝ կեսիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ […]
16:23 13.01.2025
Հունվարի 11-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ազատան բնակավայրի վարչական տարածքում ապօրինի հատում են համայնքապատկան ծառեր: Պարզաբանումներ կատարելու նպատակով Ազատան համայնքի 26 և 38 տարեկան բնակիչները հրավիրվել են Ոստիկանության Ախուրյանի բաժին։ Տղամարդկանցից մեկը հայտնել է, որ իրենք բենզասղոցով ապօրինի հատել են տարբեր չափերի 8 ուռենի` իրենց տուն տեղափոխելու և որպես վառելափայտ օգտագործելու […]
16:04 13.01.2025
Հունվարի 11-ին Կապան քաղաքի Շինարարների փողոցում ծառայություն իրականացնելիս Սյունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2105» մակնիշի մի մեքենա, որի սրահի ետնամասում, ակնհայտ տեսանելի հատվածում, հայտնաբերել են առանց համապատասխան փաստաթղթերի ակոսափող հրազեն, պահեստատուփով մարտական փամփուշտներ, խլացուցիչ և նշանառության սարք։ 37-ամյա վարորդը հայտնել է, թե դրանք իր հետ բերել է ԼՂ-ից։ Փաստաթղթերն ուղարկվել են քննչական մարմին։ Հանգամանքները […]
15:03 13.01.2025
ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հունվարի 10-ին անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Ներկա էին նաև Ոստիկանության պետի տեղակալները։ Քննարկվել են օպերատիվ իրավիճակի, հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հենասյունային ուղղությունների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, վեր են հանվել թերություններ, առաջարկվել […]
14:43 13.01.2025
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից (այսուհետ՝ Համայնքի նախկին ղեկավար) պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ վարույթի նյութերը: Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով […]
14:23 13.01.2025
Հունվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 14.10-ի սահմաններում շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Ազատամուտի բնակիչ 47-ամյա Էդիկ Ս.-ին: Ժամը 14․30-ի սահմաններում հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է: Նաև պարզվել է, որ կատարվածը դանակահարություն չէր. ախտորոշվել է «աջ ազդրի հրազենային մեծ վերք»: […]
14:01 13.01.2025
Հանցագործությունների դեմ Գեղարքունիքի պարեկների ամենօրյա պայքարի արդյունք են նաև թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները: Ներկայացնենք վերջին օրերի բացահայտումներից մի քանիսը: Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու։ Բաժնում նա պարեկներին է ներկայացրել մարիխուանայով փաթեթ և […]
11:45 13.01.2025
Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան մոտենան։ Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները և մարզի պարեկները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի հասցեներից մեկում վիճաբանել է Երևանում […]
11:37 13.01.2025
2025 թվականի հունվարի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 2-ին Ա.Կ.-ն մի խումբ անձանց հետ կազմակերպել ու ղեկավարել է «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորված երկու զոհված զինծառայողների գերեզմաններից վերջիններիս ծնողների կողմից դրված ծաղիկների հափշտակությունը, որից հետո վերջիններս […]
17:10 12.01.2025
Այսօր՝ դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է դատավորներին և դատական ծառայողներին՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության ուղիով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները, որոնց գործունեության արդյունքները թե՛ պետության, թե՛ հասարակության ձևավորման և կենսագործունեության ընթացքում մշտապես կրել են իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորի […]
14:38 12.01.2025
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Խորհրդանշական օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԲԴԽ նախագահը և արդարադատության նախարարը։ Նախարար Սրբուհի Գալյանը շնորհավորել է տոնական օրվա առթիվ՝ շեշտելով դատական իշխանության անկյունաքարային դերը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման գործում, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորելով արդարադատության իրականացումը, դատական համակարգի նշանակությունը […]
12:04 11.01.2025
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը: Վ.Ս.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող՝ շուրջ 800 քմ […]