TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+21.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

1 զոհ, 3 վիրավոր. վթար Երևան-Երասխ ճանապարհին

12:42 16.12.2024

Դեկտեմբերի 13-ին, ժամը 8.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Ազատավան գյուղի հատվածում, իրար են բախվել «ԿամԱԶ»-ը և «ՎԱԶ 2107»-ը: «ՎԱԶ 2107»-ի 35-ամյա ուղևոր Ռազմիկ Կ.-ն մահացել է, իսկ 28-ամյա վարորդը, 28-ամյա և 29-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Նախարարը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ շարունակական համագործակցությունը

12:06 16.12.2024

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ շարունակական համագործակցությունը, հատկապես մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն ու քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումների աջակցման շրջանակում։ Զրույցի ընթացքում քննարկվել է 2023-2026թթ. ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը և բարեփոխումների հաջողությունը։ Նախարարը տեղեկացրել է, որ շուտով […]

̰
ՆԳ փոխնախարարն ընդունել է FBI-ի իրավական կցորդին

11:07 16.12.2024

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Վ. Թիգույին։ Ալեքսանդր Թիգույը շնորհավորելով Արմեն Մկրտչյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն է հայտնել, որ ՀՀ ՆԳՆ և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված ջերմ և […]

̰
Ցմահ ազատազրկում՝ ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետի նկատմամբ

14:55 14.12.2024

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով բավարարել է դատախազի՝ պատժի նշանակման մասին միջնորդությունը և Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Դանիել Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ցմահ ազատազրկումը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2018 թվականի մայիսի 3-ին ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը […]

̰
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. Ոստիկանության տեսանյութը

13:27 14.12.2024

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի […]

̰
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

10:46 14.12.2024

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 5-ին տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2014 թվականին ծնված դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Դատախազը, Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, տասնամյա աղջկա մոր՝ Ա.Փ.-ի նկատմամբ […]

̰
ՆԳ նախարարը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Նելլի Դավթյանին

22:45 13.12.2024

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Նելլի Դավթյանին։ Արփինե Սարգսյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արմեն Ղազարյանին ՝ ընդգծելով, որ նրա համակարգմամբ ծառայությունը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ , գրանցել նշանակալի արդյունքներ՝ ՆԳ նախարարության ընդհանուր նպատակների իրականացման գործում։ ՆԳ նախարարը շնորհավորել է Նելլի Դավթյանին և վստահություն հայտնել, […]

̰
Քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք

18:05 13.12.2024

2024 թվականի դեկտեմբերի 2-ին հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից տրված համապատասխան հանձնարարության շրջանակներում Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում, ինչպես նաև վերջիններիս կազմում ընդգրկված ստորաբաժանումներում հանգամանորեն ուսումնասիրվել է քննվող քրեական վարույթներով օրինական տիրապետողներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին վերադարձման ենթակա տրանսպորտային միջոցների, այլ առարկաների, իրերի վերաբերյալ հարցը: ՔԿ-ից հիշեցնում են, […]

̰
Կոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:49 13.12.2024

Կոտայքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հատնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին։

̰
19-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

15:15 13.12.2024

Դեկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ: Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ […]

̰
Քաղաքացու նշած վայրում զենք-զինամթերք է հայտնաբերվել

14:40 13.12.2024

Դեկտեմբերի 11-ին «911» զանգած քաղաքացին հայտնել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոտ ինքնաձիգ է թողել: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանություն, և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված վայր։ Հայտնաբերվել են ինքնաձիգի նմանվող առարկա, տարբեր տրամաչափի 349 փամփուշտ, «Ֆ1» տիպի՝ 2 և առանց պայթուցիչի «Մ7» տեսակի նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, «Մակարով» տիպի ատրճանակ՝ […]

̰
Մեքենան բախվել է պարսպին, 18-ամյա ուղևորը մահացել է

14:10 13.12.2024

ՎթարվթարԴեկտեմբերի 12-ին, ժամը 20.10-ին, Երևանի Վախթանգ Անանյան փողոցի հասցեներից մեկի մոտ «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել մետաղյա պարսպին: Ուղևորը՝ 18-ամյա Գոռ Խ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:  

̰
Մի շարք ՔԿՀ-ների ազատազրկված անձինք առցանց շրջայց են կատարել Ստեփան Զորյանի տուն-թանգարանում

12:32 13.12.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, համագործակցելով Ստեփան Զորյանի տուն-թանգարանի հետ՝ ի դեմս տնօրեն Լիլիթ Չոբանյանի, կազմակերպել է միաժամանակյա առցանց շրջայց «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար։ Էքսկուրսավար Լենա Անթառամյանն ազատազրկված անձանց ներկայացրել է թանգարանային ցուցանմուշները, խոսել մեծ գրող, ակադեմիկոս Ստեփան Զորյանի կյանքի, հասարակական և գրական գործունեության մասին։

̰
ՄԻՊ-ը Երևանի Գումի շուկայում ստեղծված իրավիճակի մասին հաղորդագրություն է տարածել

11:31 13.12.2024

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Երևանի Գումի շուկայում իրավիճակն այս պահին շատ լարված է. ՍԱՏՄ աշխատակիցները և Ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս մսավաճառներին առևտուր իրականացնել: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել նաև այն մասին, որ առևտուր […]

̰
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել

11:20 13.12.2024

Գեղարքունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, Երանոս գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի մասում նկատել են սիգ տեսակի ձկներով երկու պոլիէթիլենային տոպրակ: Նորատուս գյուղի բնակիչ 53-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին: Նա հայտնել է, որ ձուկը ձեռք է […]

̰
ՆԳՆ ենթակայությամբ կձևավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն

20:52 12.12.2024

Դեկտեմբերի 12-ին Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը։ Ազգային ժողովի կողմից ընդունված և արդեն ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումներով միավորվում են ՆԳՆ կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, ինչի արդյունքում կձևավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն: ՆԳ նախարարության ծավալուն բարեփոխումների շրջանակում այս կարգավորման նպատակը նախարարության ենթակայությամբ գործող մարմինների կադրային պատրաստությունն ապահովելն […]

̰
Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

17:34 12.12.2024

Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել: Մանրամասերը՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` նոյեմբերի հաշվետվությունը

16:55 12.12.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի նոյեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում […]

̰
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

16:05 12.12.2024

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի […]

̰
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ կար

12:08 12.12.2024

Գեղարքունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, Երանոս գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի մասում նկատել են սիգ տեսակի ձկներով երկու պոլիէթիլենային տոպրակ: Նորատուս գյուղի բնակիչ 53-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին: Նա հայտնել է, որ ձուկը ձեռք է […]

̰
Հերոին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր․ Սյունիքի պարեկների բացահայտումը

11:38 12.12.2024

Դեկտեմբերի 9-ին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները Մեղրի-Երևան ճանապարհի 43-րդ կմ-ին կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մեքենա։ Ստուգման ընթացքում 34-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթղթերը, բացել մեքենայի բեռնախցիկը, այնուհետև պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կասկածելի փաթեթներ։ Վարորդը հայտնել է, որ մեքենայի դուռը միայն ներսից է բացվում, նստել է ղեկին՝ իբր բացելու նպատակով, սակայն դիմել […]

̰
ԵԽԽՎ-ն Հայաստանը դիտարկել է մարդու իրավունքների կարևոր հարցերը քննարկելու համար հարթակ

20:08 11.12.2024

ԵԽԽՎ-ն մարդու իրավունքների կարևոր հարցերը քննարկելու համար հարթակ է դիտարկել Հայաստանը։ Հանձնաժողովի անդամ պատվիրակներից բացի՝ Երևան է ժամանել ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը։ Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում:

̰
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

17:25 11.12.2024

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակած՝ Պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ հանդիսացած Ս.Հ.-ի և այլոց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել էր, որ Ս.Հ.-ն, այլ պաշտոնատար անձանց հետ, պարտադիր զինվորական ծառայությունից` հիվանդության վերաբերյալ կեղծ […]

̰
Նկատելով ոստիկանության ծառայողներին՝ թմրամիջոցը գցել էր մեքենայի նստատեղի տակ

17:06 11.12.2024

Դեկտեմբերի 7-ի ժամը 23:15-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը և երկու ուղևորները «Տելեգրամ» կայքէջի միջոցով ձեռք են բերել թմրանյութ և ուղևորվում են Գյումրի քաղաքի ուղղությամբ: Ախուրյանի համայնքային ոստիկանները և Շիրակի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ժամը 23:40-ին Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում հայտնաբերել, թմրանյութ պահելու և […]

̰
Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽԽՎ ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցողին

15:47 11.12.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է ԵԽԽՎ ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցող Կոնստանտինոս Էֆսթաթիուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կարևորվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը՝ մասնավորեցնելով այս պահի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վարույթները, ինչպես նաև՝ 2024թ-ի ընթացքում կարճված գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալները: Փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանն ունի 76 վարույթ, […]

̰
Համաքաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է

13:48 11.12.2024

Դեկտեմբերի 9-ի ժամը 23.50-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով «Արթիկ» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Արթիկ քաղաքի բնակիչ 29 և 28 տարեկան երկու երիտասարդ: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի սուպերմարկետի […]

̰
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը

12:56 11.12.2024

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցապահանջը. Խ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25 միլիոն 410 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար և 508 հազար դրամ՝ որպես պետական տուրքի գումար: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Վճռի կատարումն ապահովելու նպատակով կատարողական թերթն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Հիշեցնենք, որ […]

̰
Բռնություն գործադրած ուսուցիչն ազատվել է աշխատանքից. ԿԳՄՍՆ

17:48 10.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի վերաբերյալ։ Նման ահազանգերից մեկն առաջին դասարանում դասվարի կողմից երեխայի նկատմամբ ծեծի դեպքն էր, ինչի ահազանգը ստանալուն պես նախարարությունը դիմել է Կրթության տեսչական մարմին, Ոստիկանություն և Դատախազություն։ Ձեռնարկված քայլերի արդյունքում ուսուցիչն ազատվել է աշխատանքից։ Առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը նաև պատրաստվում է հայց […]

̰
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

17:06 10.12.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]

̰
«Զվարթնոցի» ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

16:53 10.12.2024

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկությունն ստացվել է դեկտեմբերի 4-ի երեկոյան։ Այն օպերատիվորեն ստուգվել և հաստատվել է։ Բաժնի ծառայողները զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահում ձերբակալել և բաժին են ներկայացրել 30-ամյա երիտասարդի։ Նրա պայուսակում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և դանակ: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
BACK_TO_TOP