TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+28.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

21:40 17.12.2024

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Դեսպանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և մաղթել հաջողություններ: Կարևորելով երկու երկրների առկա սերտ հարաբերությունները՝ նա համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանն ընդգծել է, որ դաշնային կապի սպայի նշանակմամբ ապահովելով առավել օպերատիվ կապ՝ […]

̰
Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 25 հազար տուփ ծխախոտ. ՀՀ ՊԵԿ

17:03 17.12.2024

Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեմ։ Ռիսկային չափորոշիչների հիման վրա իրականացված թիրախային հսկողության արդյունքում օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Այսպես, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած հայկական հաշվառման բեռնատարի նկատմամբ «Ագարակ» մաքսային անցման կետում իրականացված ռենտգեն տեսազննման […]

̰
10 տարի ժամկետով ազատազրկում և շուրջ 326 միլիոն դրամի բռնագանձում. դատարանը բավարարել է դատախազի՝ պատժի նշանակման և գույքի բռնագանձման մասին միջնորդությունները

16:49 17.12.2024

2024 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունները և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենի (այսուհետ՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն) նկատմամբ պատիժ է նշանակել 10 տարի ժամկետով ազատազրկումն ու վճռել՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից հօգուտ Հայաստանի Հանրապետության (ի դեմս «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման հանձնաժողովի) բռնագանձել 325 միլիոն […]

̰
30 փաթեթ մարիխուանա․ Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:23 17.12.2024

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում ստացվեց դեկտեմբերի 10-ին։ Նույն օրը հիմնավոր կասկածանքով բաժին տեղափոխված 55-ամյա տղամարդը հայտնեց, որ անասնագոմում ունի մեծ քանակությամբ մարիխուանա՝ անձնական օգտագործման համար։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ժամանակ տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով 30 փաթեթ՝ ընդհանուր 955 գրամից ավելի։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել […]

̰
55-ամյա տղամարդը ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին

14:57 17.12.2024

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 16-ի ժամը 18.50-ին հաղորդում է ստացվել, որ մոտ երկու ամիս առաջ Արշակունյաց պողոտայի բնակիչ 55-ամյա տղամարդը ապօրինի պահվող որսորդական հրացանով սպառնացել է կնոջը: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին 49-ամյա կինը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, և ներկայացրել է կարճեցված փողով «ԻԺ 27» երկփողանի ողորկափող որսորդական […]

̰
Մարմնական վնասվածք պատճառած 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

13:12 17.12.2024

Դեկտեմբերի 12-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 53-ամյա տղամարդու: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վաչության և Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Այգեշատ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության […]

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԶՈՒ ԳՇ նախկին պետից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 6 անշարժ գույք

12:55 17.12.2024

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել` 6 անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545 մլն 682 հազար դրամ. 97 մլն 371 հազար դրամ: Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթ է […]

̰
Կիմա Ավդալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

10:50 17.12.2024

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Կիմա Ավդալյանը։ Նա այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները: Ինձ հետ կարող եք կապ հաստատել (012) 515 418 հեռախոսահամարով և [email protected] էլ. հասցեով:Մեզ մաղթում եմ արդյունավետ համագործակցություն»,- գրել է Ավդալյանը: Կիմա […]

̰
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ ուժեղացված միջոցառումներ են իրականացվում Սևանա լճում և ՀՀ ամբողջ տարածքում

18:56 16.12.2024

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի պահպանություն իրականացնող աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության ՀՈ գլխավոր վարչության Գավառի բաժնի ծառայողները, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ԲԸՏՄ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման աշխատակիցներն համատեղ իրականացրել են ուժեղացված միջոցառումներ՝ «Սևանա լճում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման […]

̰
ՊՎԾ-ում ամփոփվել են Լոռու և Կոտայքի մարզպետերի աշխատակազմերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

18:40 16.12.2024

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ և Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա, ուսումնասիրել է Լոռու և Կոտայքի մարզպետերի աշխատակազմերին 2021-2023 թթ. հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությունն ու արդյունավետությունը։ Կոտայքի մարզում՝ ՊՎԾ տնտեսական ոլորտի վերահսկողության, Լոռու մարզում՝ ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունները, ամփոփել են վերոնշյալ մարմիններին տվյալ ժամանակահատվածի ընթացքում պետական բյուջեից տրամադրված […]

̰
Երիտասարդի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

18:22 16.12.2024

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու կասկածանքով Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված ծխախոտի տուփում եղած փաթեթներում դեղնականաչավուն, չորացված և մանրեցված զանգված էր՝ ընդհանուր 3,20 գրամ: Դրամապանակում հայտնաբերվել են կանեփի բույսի սերմերով […]

̰
Արարատի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

16:06 16.12.2024

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում դեկտեմբերի 6-ին հաղորդում էր ստացվել, որ ժամը 10:30-ից ժամը 17:30-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պատուհանը կոտրել, մտել էին Նոր Խարբերդ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկը և գողացել ոսկյա մատանի ու ոսկյա թևնոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Մասիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Մինչ գողությունը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորի պայուսակից 10 000 դոլար գողացած տղամարդը ձերբակալվել է

15:13 16.12.2024

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ի ժամը 10.30-ի սահմաններում Բեյրութ-Երևան չվերթով ծնողների հետ ժամանել է Երևան: Ուղեբեռի ստացման հատվածում ստացել են իրենց ուղեբեռը և մեկնել տուն, որտեղ նկատել են, որ ձեռքի պայուսակներից մեկը չկա, ինչից հետո վերադարձել են օդանավակայան, որտեղ ոստիկանության բաժնում իրենց ներկայացրել են պայուսակը: Պայուսակի պարունակության […]

̰
Մեքենան անկանոն վարած և դրիֆտ կատարած 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

14:27 16.12.2024

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում դեկտեմբերի 13-ին տեղեկություններ էին ստացվել, որ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում կատարում է դրիֆտ՝ խախտելով հասարակական կարգը: Արտաշատի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17-ի սահմաններում Արտաշատի բնակիչ 18-ամյա երիտասարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, «Մերսեդես» […]

̰
Երիտասարդի մեքենայում ատրճանակ և թմրամիջոց կար, իսկ ինքը զրկված էր վարորդական իրավունքից

14:11 16.12.2024

Արագածոտնի մարզի պարեկները դեկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 1.12-ին, Աշտարակ քաղաքի կամրջի հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Տեսլա» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կաթուցիչ՝ կիսով չափ լցված դեղնականաչավուն կանեփանման զանգվածով, իսկ Թալինի բնակիչ 27-ամյա վարորդը պայուսակից ներկայացրել է ատրճանակի նմանվող առարկա: Հետագա ստուգմամբ պարզվել է, որ նա զրկված է վարորդական […]

̰
Խուզարկությամբ տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

13:25 16.12.2024

Երևան քաղաքի պարեկները դեկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 3.45-ին, Տիգրան Պետրոսյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տարել Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ, 9 մմ տրամաչափի փամփուշտներ և դանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

̰
Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է. փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է

13:03 16.12.2024

Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան-Երևան ճանապարհին «Պորշե» մակնիշի անհայտ մեքենան բախվել է կայանված «ԲՄՎ» և «ԳԱԶ» մեքենաներին, ինչի հետևանքով վրաերթի ենթարկված 52-ամյա Արմեն Գ.-ն մահացել է: Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Պորշեն» վարել է Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ավանի բաժին: Կատարվում […]

̰
Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

12:56 16.12.2024

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարը (այսուհետ՝ Տնօրենի նախկին պաշտոնակատար), երկու ուսանողի հետ պայմանավորվել է, որ դասապրոցեսներին չներկայանալու և չմասնակցելու պայմաններում, հերթական կուրս փոխադրվելու դիմաց, նրանք՝ որպես կաշառք, կվերանորոգեն Կապանի մասնաճյուղի վարչական շենքի լսարաններից մեկը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Տնօրենի նախկին պաշտոնակատարը դրդել է դասախոսներին, որպեսզի վերջիններս […]

̰
1 զոհ, 3 վիրավոր. վթար Երևան-Երասխ ճանապարհին

12:42 16.12.2024

Դեկտեմբերի 13-ին, ժամը 8.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Ազատավան գյուղի հատվածում, իրար են բախվել «ԿամԱԶ»-ը և «ՎԱԶ 2107»-ը: «ՎԱԶ 2107»-ի 35-ամյա ուղևոր Ռազմիկ Կ.-ն մահացել է, իսկ 28-ամյա վարորդը, 28-ամյա և 29-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Նախարարը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ շարունակական համագործակցությունը

12:06 16.12.2024

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ շարունակական համագործակցությունը, հատկապես մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն ու քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումների աջակցման շրջանակում։ Զրույցի ընթացքում քննարկվել է 2023-2026թթ. ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը և բարեփոխումների հաջողությունը։ Նախարարը տեղեկացրել է, որ շուտով […]

̰
ՆԳ փոխնախարարն ընդունել է FBI-ի իրավական կցորդին

11:07 16.12.2024

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Վ. Թիգույին։ Ալեքսանդր Թիգույը շնորհավորելով Արմեն Մկրտչյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն է հայտնել, որ ՀՀ ՆԳՆ և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված ջերմ և […]

̰
Ցմահ ազատազրկում՝ ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետի նկատմամբ

14:55 14.12.2024

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով բավարարել է դատախազի՝ պատժի նշանակման մասին միջնորդությունը և Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Դանիել Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ցմահ ազատազրկումը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2018 թվականի մայիսի 3-ին ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը […]

̰
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. Ոստիկանության տեսանյութը

13:27 14.12.2024

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի […]

̰
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

10:46 14.12.2024

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 5-ին տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2014 թվականին ծնված դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Դատախազը, Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, տասնամյա աղջկա մոր՝ Ա.Փ.-ի նկատմամբ […]

̰
ՆԳ նախարարը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Նելլի Դավթյանին

22:45 13.12.2024

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Նելլի Դավթյանին։ Արփինե Սարգսյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արմեն Ղազարյանին ՝ ընդգծելով, որ նրա համակարգմամբ ծառայությունը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ , գրանցել նշանակալի արդյունքներ՝ ՆԳ նախարարության ընդհանուր նպատակների իրականացման գործում։ ՆԳ նախարարը շնորհավորել է Նելլի Դավթյանին և վստահություն հայտնել, […]

̰
Քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք

18:05 13.12.2024

2024 թվականի դեկտեմբերի 2-ին հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից տրված համապատասխան հանձնարարության շրջանակներում Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում, ինչպես նաև վերջիններիս կազմում ընդգրկված ստորաբաժանումներում հանգամանորեն ուսումնասիրվել է քննվող քրեական վարույթներով օրինական տիրապետողներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին վերադարձման ենթակա տրանսպորտային միջոցների, այլ առարկաների, իրերի վերաբերյալ հարցը: ՔԿ-ից հիշեցնում են, […]

̰
Կոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:49 13.12.2024

Կոտայքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հատնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին։

̰
19-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

15:15 13.12.2024

Դեկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ: Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ […]

̰
Քաղաքացու նշած վայրում զենք-զինամթերք է հայտնաբերվել

14:40 13.12.2024

Դեկտեմբերի 11-ին «911» զանգած քաղաքացին հայտնել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոտ ինքնաձիգ է թողել: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանություն, և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված վայր։ Հայտնաբերվել են ինքնաձիգի նմանվող առարկա, տարբեր տրամաչափի 349 փամփուշտ, «Ֆ1» տիպի՝ 2 և առանց պայթուցիչի «Մ7» տեսակի նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, «Մակարով» տիպի ատրճանակ՝ […]

̰
Մեքենան բախվել է պարսպին, 18-ամյա ուղևորը մահացել է

14:10 13.12.2024

ՎթարվթարԴեկտեմբերի 12-ին, ժամը 20.10-ին, Երևանի Վախթանգ Անանյան փողոցի հասցեներից մեկի մոտ «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել մետաղյա պարսպին: Ուղևորը՝ 18-ամյա Գոռ Խ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:  

̰
BACK_TO_TOP