TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

19:30 04.04.2025

Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների սահմանների հարթ անցումը: Երեք տասնամյակ փակ մնալուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է։ Եվ դա Եվրոպան ու Կենտրոնական Ասիան ավելի կմոտեցնի իրար առավել քան երբևէ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը, ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն […]

̰
3 կիլոգրամից ավելի մարիխուանա, պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ․ Սյունիքի քրեական և Գորիսի համայնքային ոստիկանների բացահայտումը

19:20 04.04.2025

Ապրիլի 1-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Գորիսի Յոլյան նրբանցքի 56-ամյա բնակչի մասին էր։ Ըստ տեղեկության՝ վերջինս տանը պահում է ապօրինի զինամթերք, մեծ քանակությամբ մարիխուանա, բացի այդ՝ աճեցնում է թմրաբույսեր։ Ստացված տեղեկությունները փաստաթղթավորվեցին և փոխանցվեցին նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և նախաքննական մարմնի […]

̰
Իրանը թույլ չի տա ինչ-որ պետության խախտել հայ-իրանական սահմանը. Մեհդի Սոբհանի

19:16 04.04.2025

«Հայաստան-Իրան. հազարամյա հարևանություն» հանրային համաժողովին երկու երկրների առաջատար փորձագետները քննարկել են հայ-իրանական պատմական կապերը։ Քաղաքագետների համոզմամբ՝ այս համաժողովը կարող է լինել շարունակական և նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

19:12 04.04.2025

Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ապրիլի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Օսկար Եկդահոլին և ծրագրի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին նաև Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները։ Կողմերը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները, հատկապես՝ ՄԱԿ-ի կողմից մշակված պատրաստվածության ծրագրերի առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել Պարենի համաշխարհային ծրագրի առաջարկած հիմնական ուղղություններին՝ […]

̰
Ծիածան գյուղի բնակիչը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող թմրամիջոց

19:00 04.04.2025

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Ծիածան գյուղի 31-ամյա մի բնակիչ տանը ապօրինի պահում է թմրամիջոց։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ ոստիկաններն այցելել են տղամարդուն: Նա խոստովանել է, որ ունի մարիխուանա տեսակի թմրամիջոց և պատրաստ է այն ներկայացնել։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է 31,25 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով մեկ փաթեթ։ […]

̰
2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2026 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում ՀՀ քննչական կոմիտեում

18:55 04.04.2025

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2026 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման շրջանակներում Կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը ներկայացրել է կառույցի հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի հիմնական ուղղությունները: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ բյուջետային գործընթացի շրջանակներում 2026 թվականին իրականացվելու է մեկ հիմնական […]

̰
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետին

18:45 04.04.2025

Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետ Վաղինակ Մարտիրոսյանին: Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով Վաղինակ Մարտիրոսյանին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները: Կոմիտեի […]

̰
Նախագահը ստորագրել է ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը

18:38 04.04.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 4-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները:

̰
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրենի հետ

18:27 04.04.2025

Ապրիլի 4-ին Չեխիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Դանա Կովարիկովայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության տարբեր ուղղություններին վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել նաև Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի […]

̰
ՏԿԵ նախարարը հյուրընկալել է երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների

18:22 04.04.2025

Երկրաբանի օրվա կապակցությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հյուրընկալել է երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների։ Նախարարը ողջունել և շնորհավորել է ոլորտի երկարամյա աշխատակիցներին։ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ ոլորտում իրենց ներդրած ջանքի ու նվիրումի համար, ինչի արդյունքում հանքարդյունաբերության ոլորտն այսօր Հայաստանում կարող է համարել զարգացած։ Երկրաբանի օրվա կապակցությամբ երկարատև, […]

̰
Հայտնաբերվել են հետախուզվողներ

18:11 04.04.2025

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Սյունիքի քրեական ոստիկանների հետ համատեղ: Ապրիլի 3-ին՝ ժամը 17:30-ին, մայրաքաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերվեց 53-ամյա դատապարտյալ, որը մեղավոր է ճանաչվել առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության համար: Մարտի 28-ից նա հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար, խափանման միջոցը` կալանք: Ապրիլի 4-ին՝ ժամը 1:10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի […]

̰
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

18:05 04.04.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ներառված էր «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հարցը (վերաբերում է ՀՀ տարածքում գործող բոլոր ՓՄՁ սուբյեկտներին)։ Քննարկվել է ապրանքների վերադարձի դեպքում գործարքը/հաշվարկային փաստաթղթի ճշգրտման հնարավորության ընդլայնումը, շրջհարկ վճարողի կողմից չփաստաթղթավորված […]

̰
Ե՛վ Գյումրու, ե՛ւ գյումրեցիների համար եք պատասխանատու, ու Աստված չանի՝ մեկի գլխից մազ ընկնի. Նազելի Բաղդասարյան

17:55 04.04.2025

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ սատարելու Վարդան Ղուկասյանին: «Ե՛վ Գյումրու, ե՛ւ գյումրեցիների համար եք պատասխանատու։ Ու Աստված չանի՝ մեկի գլխից մազ ընկնի։ Ի դեպ, բոլոր այն պնդումները, թե այս որոշումից ի վեր քաղաքական պատասխանատվություն չեք կրելու, դատարկաբանություն են։ Իսկ եղավ այն, […]

̰
Արտարժույթի փոխանակման հայտարարությունները՝ ծուղակ․ ՆԳՆ ոստիկանությունը զգոնության կոչ է անում

17:42 04.04.2025

Սոցիալական տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ, այսպես ասած՝ գայթակղիչ հայտարարությունները, որոնցով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի՝ մասնավորապես ռուբլու փոխանակում՝ առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում։ Խարդախության սխեման հետևյալն է. Հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին ևս խնդրում են […]

̰
Սակուրաները մեծանում և ծաղկում են այնպես, ինչպես հայ-ճապոնական հարաբերությունները. ԱԺ այգում նշվել է Հանամի տոնը

17:36 04.04.2025

Ապրիլի 4-ին ««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ խորհրդարանի այգում նշվել է ճապոնական Հանամի տոնը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, «Արումենիա-Նիպոն» միության անդամներ, այլ հյուրեր: Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան Դաբիդե Ցունակակեն՝ ԱԺ այգում մասնակցելով ճապոնական Հանամի տոնին նվիրված միջոցառմանը, ասել է. «Ինձ համար մեծ հաճույք եւ պատիվ է այս գեղեցիկ օրն […]

̰
1 տարվա ընթացքում քանի՞ բուժաշխատող է ենթարկվել պատասխանատվության

14:14 04.04.2025

Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովն այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ է իրականացրել, որքա՞ն բուժաշխատողներ են ենթարկվել պատասխանատվության: Հանձնաժողովի նախագահն այսօր թեմայի շուրջ ասուլիս է տվել: 2024-ի ապրիլից Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը գործնականում սկսեց ընդունել դիմումներ: Շուրջ մեկ տարի անց արդյունքներն ամփոփելիս հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը նշում է, որ ունեցել են առնվազն 10 վարույթ, բազմաթիվ դիմումներ, հարցումներ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 04.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 04.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:59 04.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ երբևէ այսքան պահանջված չեն եղել. Ռուբեն Սիմոնյան

00:42 04.04.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ապրիլի 3-ին մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) շրջանակներում Երևանում անցկացվող Կանաչ գյուղատնտեսության միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է, որ նման միջոցառումները կարևոր հարթակ են նորարարների, գիտնականների և քաղաքական գործիչների համար՝ համատեղ քննարկելու կայուն […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:30 04.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում գազ չի լինի

22:49 03.04.2025

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 67 բազմաբնակարան շենքի, 7-րդ փողոցի, 7-րդ փողոց նրբանցքի, 9-րդ փողոց նրբանցքի, 12-րդ, 13-րդ, 13-րդ փողոց նրբանցքի, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 19ա, 21-րդ փողոցների առանձնատների գազասպառողների […]

̰
Գյումրիից սկսվում է այն ազդակը, որ իշխանությունները պրոբլեմ ունեն․ Գուրգեն Սիմոնյանը՝ Գյումրիի ընտրությունների մասին

22:29 03.04.2025

Վերջին օրերին մեր երկրում ամենաթեժ ու ամենաքննարկված ներքաղաքական թեման Գյումրիի ընտրություններն են։ Միևնույն ժամանակ դրանք ամենաինտրիգայինն ու ամենաքաղաքականացվածն էին։ Թեմայի շուրջ «Հեռանկարն» այսօր զրուցել է Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Արդյո՞ք այս ընտրությունները ձախողում էին իշխանությունների համար, սա հետընթաց էր, թե՞ առաջընթաց, իսկ հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս […]

̰
Քննարկվել են Հայաստանում կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղղությունները

21:38 03.04.2025

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի ընկերության Միջազգային ծրագրերի վարչության ղեկավար Էդուարդ Տրամպուշի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից։ Հանդիպմանը ներկա էին նաև ՓԾ տնօրենի տեղակալները։ Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությունները, վերլուծել ձեռքբերված հաջողությունները, պլանավորել հետագա քայլերը։ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել Ավստրիական […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

20:51 03.04.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Նորագավիթ 1 փողոց մասնակի, Նորագավիթ 2, 3, 6 փողոցների առանձնատներ, Նորագավիթ 2 փողոց 1 նրբանցքի առանձնատներ, Նորագավիթ 6 փողոց 2 նրբանցք առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Ֆ․Նանսենի, […]

̰
Մեքենայից նետված տոպրակում լիցքավորված փամփշտատուփ և հրազենի նմանվող իր կար. 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է

19:54 03.04.2025

Արագածոտնի մարզի պարեկները ապրիլի 1-ին Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում ամրագոտին չկապելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա: Այդ ընթացքում Տաշիրի բնակիչ 22-ամյա ուղևորը մեքենայից տոպրակ է նետել, ինչը պարեկները նկատել են։ Նետված տոպրակից ընկել է լիցքավորված փամփուշտատուփ, իսկ տոպրակի մեջ նկատվել է հրազենի նմանվող առարկա: Վարորդն ու ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են համայնքային ոստիկանության […]

̰
Բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ. վարչապետ

19:47 03.04.2025

Կլավարկվի դպրոցների տնօրենների մրցութային համակարգը, ԿԳՄՍՆ-ն իր միջոցներից կանի վերաբաշխում՝ մի շարք դպրոցների շենքային պայմանները բարելավելու համար: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ֆրանսիայի Մեյզիոյի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

19:39 03.04.2025

Ֆրանսիայի Մեյզիո քաղաքի քաղաքապետ Քրիստոֆ Քինյուի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հրազդանի համայնքապետարանի աշխատակիցների և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, Մեյզիոյի […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Ազգային ժողովի խոսնակի գլխավորած պատվիրակությանը

19:30 03.04.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ «Ձեր այցելությունը վկայում է մեր երկու երկրների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք մեզ համար մեծ նշանակություն ունեն։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը տարբեր […]

̰
Վարչապետն ընդունել է Siemens EDA ընկերության գլխավոր գործադիր տնօրենին

19:21 03.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Siemens EDA ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Էլլոուի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Siemens EDA-ի գործունեությունը մեր երկրում և նշել, որ Կառավարությունը խրախուսում է նման խոշոր ընկերությունների ներգրավումը հայկական շուկա: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերին և ծրագրերին, ընդգծելով, որ իրականացվող կարգավորումները միտված […]

̰
BACK_TO_TOP