Սակուրաները մեծանում և ծաղկում են այնպես, ինչպես հայ-ճապոնական հարաբերությունները. ԱԺ այգում նշվել է Հանամի տոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+7.09 oC

Սակուրաները մեծանում և ծաղկում են այնպես, ինչպես հայ-ճապոնական հարաբերությունները. ԱԺ այգում նշվել է Հանամի տոնը

17:36 04.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 4-ին ««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ խորհրդարանի այգում նշվել է ճապոնական Հանամի տոնը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, «Արումենիա-Նիպոն» միության անդամներ, այլ հյուրեր:

Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան Դաբիդե Ցունակակեն՝ ԱԺ այգում մասնակցելով ճապոնական Հանամի տոնին նվիրված միջոցառմանը, ասել է.

«Ինձ համար մեծ հաճույք եւ պատիվ է այս գեղեցիկ օրն այստեղ՝ ԱԺ այգում, նշել Հանամիի միջոցառումը եւ վայելել սակուրաների ծաղկման գեղեցկությունը: Որքան տեղյակ եմ, Ճապոնիայից Հայաստան ներկրված այս սակուրաները խորհրդանշում են հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը: Ես շատ ուրախ եմ՝ տեսնելով, որ սակուրաները մեծանում եւ ծաղկում են այնպես, ինչպես հայ-ճապոնական հարաբերությունները»:

Ճապոնագետ, «Արումենիա-Նիպոն» միության հիմնադիր նախագահ Աննա Վարդանյանը տեղեկացրել է, որ սակուրաների տնկարկումը խորհրդարանի այգում տեղի է ունեցել 2015 թվականի մայիսին՝ ի նշան հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամության, իսկ Հանամին ծաղկած սակուրաների ծաղիկների գեղեցկությամբ հիանալու ճապոնական ավանդական, լուսավոր տոն է: Նա նշել է, որ այս տարի լրանում է ««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպության 5 տարին, եւ կազմակերպությունն այդ տարիների ընթացքում մի շարք աշխատանքներ է իրականացրել՝ զարգացնելու հայ-ճապոնական հարաբերությունները գիտության եւ մշակույթի ոլորտներում:

Ելույթ է ունեցել ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանը:

«Հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշական է: Իհարկե, շատ հեռու ենք իրարից, սակայն որպես երկու հնագույն ժողովուրդ, որպես ազգային ավանդույթները պաշտպանող, ազգային արժեքները հարգող ժողովուրդներ, որքան մեր համագործակցությունը սերտ լինի, այնքան ավելի կարժեւորենք ազգային ավանդները պահպանելու, խրախուսելու կարեւորությունը»,- ասել է նա:

Պատգամավորը նաեւ նշել է՝ Հայաստանը եւ Ճապոնիան համագործակցելու եւս մեկ պատճառ ունեն՝ դա տուժած լինելն է պատերազմներից:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ծառզարդարի գեղեցիկ արարողություն. ի նշան խաղաղության՝ ներկաները ծաղկած բալենիները զարդարել են «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաների պատրաստած թղթե կռունկներով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP