23:13 08.09.2024
Չինաստանում 30-ամյա տղամարդը մահացել է 104 օր մեկ հանգստյան օրով աշխատելուց հետո։ Այս մասին հայտնում է South China Morning Post (SCMP) թերթը։ Չժեցզյան նահանգային դատարանը պարզել է, որ Ա’Բաոն մահացել է պնևմակոկային վարակի հետևանքով առաջացած օրգանների անբավարարությունից: Նշվում է, որ հիվանդության պատճառը կարող է լինել թույլ իմունային համակարգը։ Դատարանի որոշման մեջ ասվում է, որ ընկերությունը […]
22:48 08.09.2024
Երևանի քաղաքապետարանի կողմից «Թատերական Երևան» ծրագրի շրջանակում դեռևս անցյալ տարի հայտարարվել էր թարգմանական մրցույթ, որը նպատակ ուներ խթանել ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունների բնագրային թարգմանությունը: Մասնավորապես, առաջին անգամ հայերեն են թարգմանվում Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի և Ուաժդի Մուաուադի պիեսները: Գրքի երևանյան յոթերորդ փառատոնի շրջանակում «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում տեղի ունեցավ օրերս տպագրված […]
21:05 08.09.2024
Կատարի Կարմիր մահիկի ընկերությունը և ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA) համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն՝ Կատարի զարգացման հիմնադրամը 4,5 միլիոն դոլար կտրամադրի Գազայի հատվածի բնակիչներին, ովքեր դժվարին իրավիճակում են հայտնվել Հորդանան գետի Արևմտյան ափին։ Ինչպես հաղորդում է Կատարի լրատվական գործակալությունը, հատկացված միջոցները նախատեսված են Գազայի հատվածի այն բնակիչների համար, ովքեր […]
20:07 08.09.2024
83 տարեկանում մահացել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով նրա որդուն։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ Մասլյակովի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ «1964 թվականից նա վարում էր «Ուրախների և հնարամիտների ակումբը»՝ դառնալով հումորի և երգիծանքի խորհրդանիշ Ռուսաստանում և արտերկրում», – նշվում է ՈՒՀԱ-ի հաղորդագրության մեջ։ Մասլյակովը […]
16:24 08.09.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բուսաբանական, Դպրոցի, Զաքարյան, Գուգարքի, Աբովյան, Ազատամարտիկների, Աղաբաբյան, Արաբկիրի, Այվազովսկու, Զ.Անդրանիկի, Հերացու, Հակոբյան, Բանակի, Լագերի, Լալվարի, Սայաթ-Նովայի, Սպորտային, Սանատորիական, Լոռվա, Զորյան, Տաթևի, Կարբիշևի, Վարդանանց, Կամոյի, Վանաձորի 7-րդ, Տպագրիչների, Կիլիկիայի, Մուրացանի, Մելիքյան, Միչուրինի, Մյասնիկյան, Նաիրիի, Նժդեհի, Ֆիդայինների փողոցների գազասպառողների և հարակից […]
16:00 08.09.2024
Բաց մի՛ թողեք եկամտահարկի վերադարձով բնակարան ձեռք բերելու հնարավորությունը: «Շանթ Ռեզիդենս»-ը 11 մասնաշենքից կազմված նոր բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է, որը գտնվում է Երևանի կենտրոնից 5-7ր. հեռավորության վրա՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի և «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի միջև: Այս պահին գործում է -25% զեղչ բոլոր բնակարանների համար: Բնակարաններն ունեն 38-116քմ. մակերես։ Արժեքը՝ 420,000-660,000դր/քմ։ «Շանթ Ռեզիդենս»-ն իր […]
14:21 08.09.2024
Երևանում սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 10-ին և 13-ին կեսօրից հետո, 12-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 10-ին և 12-13-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ […]
13:05 08.09.2024
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Կորեայի Հանրապետություն:
12:50 08.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին […]
12:25 08.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.27 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:
12:00 08.09.2024
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10։00-ից մինչև 10։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Տեղեր և ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում Օրգով բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
09:34 08.09.2024
Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանն իր մոտ պահում է հրազեն։ Ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նալբանդյան համայնքում հայտնաբերել են Մանուկ Մարգարյանին «Վազ 2107» մեքենայի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից […]
08:11 08.09.2024
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է:
23:38 07.09.2024
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։ «Ցավակցում ենք մեր զոհված գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան վիշտը։ Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ […]
21:03 07.09.2024
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական […]
20:22 07.09.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ներքին Չարբախ թաղ. 3, 7 փողոցներ, Ներքին Չարբախ թաղ. 3-րդ փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ, Ներքին Չարբախ թաղ. 7-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նուբարաշենի 2-րդ փողոց 1-8 շենքեր,Նուբարաշեն […]
19:50 07.09.2024
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթը նախարարության կառույցներում։ «Էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի ղեկավարած աշխատանքային խումբը Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամաս աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է պահպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով էկոպարեկների կողմից գույքագրված կարիքներին և խնդիրներին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում Տեղի է ունեցել ս.թ. ապրիլի 29-30-ը ՄԱԿ-ի Ուսուցման և […]
18:26 07.09.2024
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։33-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում՝ սարալանջին, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Տեղում հերթապահություն իրականացնող փրկարարներն Ա․ Ա․-ին (ծնված 1958 թ․) մոտ 100 մ պատգարակով և մոտ 2 կմ ամենագնացով իջեցրել են սարալանջից և […]
17:41 07.09.2024
ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին սեպտեմբերի 6-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում են Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ «Տիկին դեսպանին դիմավորեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Էդիտա Գզոյանը հույս հայտնեց, որ ՀՑԹԻ-ի և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան միջև ձևավորված հարաբերություններն էլ […]
17:07 07.09.2024
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13:19-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բայանդուր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: […]
16:48 07.09.2024
Սեպտեմբերի 7-ին կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը։ Ինչպես տեղեկացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արման Եղոյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Հրավիրյալները ողջույնի խոսք են հղել դպրոցի 2-րդ հոսքի ունկնդիրներին։
16:38 07.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում Հերհեր բնակավայրի վարչական տարածքում՝ ջրամբարի հարևանությամբ, բախվել են 2 «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։ Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել […]
16:17 07.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական կարևոր ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն […]
16:00 07.09.2024
Արգենտինան կոչ է անում Միջազգային քրեական դատարանի դատախազին դիմել նախնական վարույթի պալատին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր տալու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ: Հարցման պատճառը գերատեսչությունն անվանել է այն գործողությունները, որոնք կարող են դիտարկվել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Արգենտինայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման օրդեր […]
15:37 07.09.2024
Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր Գազայում ավելի քան 40,9 հազար մարդ է զոհվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր իսրայելական զորքերի հարձակումների հետևանքով գոտու տարբեր շրջաններում 40,939 մարդ է զոհվել, 94,616-ը՝ վիրավորվել»,-ասվում է հաղորդագրությունում: Հաղորդվում է նաև, որ ընդամենը երկու օրվա ընթացքում իսրայելական բանակի կողմից ռմբակոծությունների և հրետակոծությունների […]
15:12 07.09.2024
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում տուգանքի վճարման 20 տոկոս նվազ բաղադրիչի էլեկտրոնային ծանուցմանը Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը նվազում է 20 տոկոսով։ SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնային ծանուցմանը, հետևաբար, բոնուսային համակարգից օգտվելու համար անհրաժեշտ […]
14:39 07.09.2024
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 2019 թվականին սեպտեմբերի 7-ը հռչակեց որպես Մաքուր օդի միջազգային օր: Այս անվանումը արտացոլում է օդի աղտոտվածության ռիսկերի մասին աճող գլոբալ իրազեկությունը և ընդգծում է օդի որակի բարելավմանն ուղղված շարունակական ջանքերի անհրաժեշտությունը՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության համար: Ի՞նչ կարող եք անել օդի որակը բարելավելու համար, ներկայացնում է Հիդրոօդերևութաբանության և […]