Բացահայտվել է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Բացահայտվել է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը

12:50 08.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 335-րդ հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը, պահելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, որի կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրի բնակիչ է։

Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ 2024թ. սեպտեմբերի 7-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջինս եղբոր անվամբ հաշվառված VAZ 210740 I մակնիշի ավտոմեքենայում ապօրինի հրազեն է պահում:

Նշված տեղեկատվությունն իրացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներից բաղկացած խումբը մեկնել է Նալբանդյան բնակավայր:

Նկատելով ոստիկաններին՝ նշված անձն իր մոտ գտնվող ինքնաձիգից անսպասելի սկսել է անկանոն կրակահերթ արձակել ոստիկանների ուղղությամբ, որի պատճառով ոստիկաններից երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ, իսկ կրակոցներ արձակած անձը դիմել է փախուստի՝ իր հետ տանելով նաև ինքնաձիգը:
Հրազենային վնասվածքներ ստացած ոստիկաններն անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը, ստացված մարմնական վնասվածքներից, մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է «Լադա» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ դիմապակուն հրազենային վնասվածքներով, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են պարկուճներ:

Ոստիկանները ճանաչվել են տուժող և հարցաքննվել։ Նշանակվել են փորձաքննություններ:

Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում, դեպքից հաշված ժամեր անց, ենթադրյալ հանցագործություն կատարող անձը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունքներ։

Հայտնաբերվել և առգրավվել է նաև հանցագործության գործիք AK -74 տեսակի ինքնաձիգը՝ լիցաքավորված 10 փամփուշտներով:

Նախաքննությունը շարունակվում է:

Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ինքնաձիգի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

13:17 08.06.2025

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

12:53 08.06.2025

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

12:18 08.06.2025

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Սիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP