TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մ-3 միջպետական նշանակության ճանապարհի 3,9 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին

16:04 12.07.2024

Աշտարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մ-3 միջպետական նշանակության ճանապարհի 3,9 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 798 մլն դրամ: Աշխատանքները կավարտվեն մոտ ժամանակներս:

̰
Երիտասարդներից մեկի մոտ դանակ, հրազենի նմանվող առարկա և փամփուշտներ կային

15:44 12.07.2024

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 29-ամյա և Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս «Տոյոտա Կորոլա» մեքենայով հանդերձ: Խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել են դանակ, ինքնաշեն հրազենի նմանվող առարկա, «ՏՕԶ» տեսակի 5,6 մմ տրամաչափի երկու փամփուշտ […]

̰
Փրկարարները դուրս են բերել արգելափակված թռչնին

15:32 12.07.2024

Հուլիսի 12-ին, ժամը 13:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 107 շենքի 2-րդ հարկի մակարդակում կա արգելափակված թռչուն. թռչնին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել […]

̰
Աշտարակում նոր բժշկական կենտրոն է կառուցվում

14:50 12.07.2024

Աշտարակում ընթացքի մեջ են բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքները: Այս մասին «Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 289 մլն դրամ: Շինաշխտանքներն ավարտին կհասցվեն 2025 թ.-ին:

̰
Սասունիկում ընթացքի մեջ են միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները

14:11 12.07.2024

Սասունիկում ընթացքի մեջ են միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դպրոցի կառուցումն իրականացվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 350,2 մլն դրամ է: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թ.-ին»,-գրել է նա:

̰
Հետախուզվում էր հոգեկան ներգործության մեղադրանքով

14:04 12.07.2024

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, հուլիսի 11-ին Վարդենիսի Ազգալդյան փողոցում հայտնաբերվել և Կոտայքի բաժին են տեղափոխել 39-ամյա Սամսոն Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

̰
Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

13:33 12.07.2024

Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Նա 2023 թվականի օգոստոսի 1-ին տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ձերբակալվել։ Բեգլարյանին ադրբեջանական կողմը մեղադրել է «Խոջալուի ջարդերին» մասնակցելու համար:

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

13:26 12.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 9, զենքի, զինամթերքի առգրավման՝ 5, խուլիգանության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […]

̰
Ատրճանակ, փամփուշտներ, կռփազենք և թմրանյութ. երիտասարդը ձերբակալվել է

12:54 12.07.2024

Հուլիսի 10-ի ժամը 23.45-ին, ուժեղացված ծառայության ընթացքում, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի ծառայողներն ու պարեկները համատեղ միջոցառումներով Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք, սառը զենք և թմրամիջոց պահելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել 32-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Աուդի» մեքենայով հանդերձ: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա սպորտային պայուսակում հայտնաբերվել է […]

̰
ՆԳ նախարարը Սյունիքի մարզում աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել ոստիկանների և փրկարարների հետ

12:48 12.07.2024

Հուլիսի 11-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը։ Քննարկվել են տարբեր […]

̰
Դանակահարություն «Սևան ազգային պարկի» հարակից տարածքում

12:31 12.07.2024

Հուլիսի 11-ի ժամը 20-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդ: Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19-ի սահմաններում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից ջրի պոմպակայանի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 51-ամյա տղամարդուն խոհանոցային դանակով երկու […]

̰
Սպիտակ համայնքի մի քանի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:25 12.07.2024

Հուլիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, 12:30-ին՝ Ծաղկաբեր, 13։30-ին՝ Հարթագյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թ․ իրականացված աշխատանքներին

11:12 12.07.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: «Առաջին կանգառն Աշտարակում էր: Համայնքի սուբվենցիոն ծրագրով 25 բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ՝ 22,4 կմ երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 142,5 մլն դրամ է, որից 749,8 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Աշտարակում այցելեցի նաեւ նոր կառուցված […]

̰
Ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ

10:37 12.07.2024

Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, օրեր առաջ քաղաքացիները նկատել են, թե ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Գործողությունները կատարվել են մի քանի օրերի ընթացքում՝ աշխատանքային ժամերի ավարտից հետո: Հաշվի առնելով, որ սոսիները ներառված են Հայաստանի «Կարմիր գրքում» ՝ ծառերի վնասման համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական […]

̰
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

10:27 12.07.2024

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հուլիսի 11-ին, ժամը 19.30-ին, Պռոշյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Երևանի Իսահակյան փողոցի բնակիչ 34-ամյա Արտակ Գ.-ին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով: Արտակ Գ.-ն և կազմված […]

̰
Հեծանիվը պայքար է, հեծանիվը զգոնություն է, հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես․ Փաշինյան

10:21 12.07.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառմամբ նշել․ «Այսօր տեղի ունեցավ մեր 8-րդ հեծանվային զբոսանքը։ Հեծանիվը պայքար է, հեծանիվը զգոնություն է, հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես։ Կեցցե՛ հեծանիվը»,- գրել է նա։

̰
Ինչ նպատակով է Հայաստան գալու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

22:20 11.07.2024

Կիրակի օրը աշխատանքային այցով Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան: Սպասվում է, որ նրա այցը կտևի 3 օր: Ի՞նչ նպատակով է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստան այցելում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սա տարածաշրջանային այց է. հիմա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիում է, բայց հատկանշական է, որ տարածաշրջանային այս այցի շրջանակում Բաքու այց չի […]

̰
«Արամ» արջուկը ՝ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 3100 երեխաների նոր ընկերը

21:09 11.07.2024

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի մշակույթի տանը տեղի է ունենցել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Բարուր» ՍՊԸ-ի կազմակերպած համերգը, որն անցկացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու նախաձեռնությամբ: Դասական երաժշտության երեկոյի ավարտին համերգի մասնակից բոլոր փոքրիկներին են փոխանցվել խորհրդանշական նվերներ՝ «Արամ» փափուկ արջուկի տեսքով: Ինքնատիպ այս խաղալիքը, որի սրտից հնչում է Արամ Խաչատրյանի […]

̰
Երթևեկության փոփոխություն՝ Կոմիտասի պողոտայում

19:46 11.07.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու համար հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտայում: Մասնավորապես՝ Գրիբոյեդովի փողոցից հետադարձի համար կառանձնացվի երթևեկելի գոտի, ինչպես նաև Ն. Տիգրանյան փողոցից դեպի Վահագն Դավթյանի անվան այգի երթևեկությունը կկազմակերպվի առանձին գոտիով: Նշված ճանապարհահատվածը կգծանշվի, կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

̰
Պատմության ուսուցումը կիրականացվի նոր անվան ներքո. գործադիրի որոշումները

19:24 11.07.2024

Պատմության ուսուցումը կիրականացվի նոր անվան ներքո՝ Հայոց պատմության փոխարեն՝ Հայաստանի պատմություն, ընտանեկան նպաստների փոխարեն էլ կներդրվի անապահովության նպաստ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում:

̰
ԱՄՆ դեսպանը ցավակցություն է հայտնել Սյունիքում ողբերգական ավտովթարի կապակցությամբ

18:16 11.07.2024

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ցավակցություն է հայտնել Սյունիքում զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի ողբերգական վթարի կապակցությամբ, ինչի հետևանքով կա երկու զոհ։ «Սա անդառնալի կորուստ է ընտանիքների ու հարազատների համար, և այս դժվարին պահին ես ի սրտե ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում նրանց»,- ԱՄՆ-ի դեսպանության ֆեյսբուքյան էջում գրել է Քվինը:  

̰
Կրակոցներ Էրեբունու փողոցում. կա վիրավոր

17:33 11.07.2024

Հուլիսի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ մի երիտասարդ կրակոցներ է արձակել, և վիրավոր քաղաքացի կա: Երևան քաղաքի վարչության և էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզել են, որ ժամը 18.30-ին հիշյալ երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ և […]

̰
Գեղարքունիքի պարեկները շարունակում են պայքարը թմրամոլության դեմ

16:55 11.07.2024

Հուլիսի 3-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 20-րդ կիլոմետրին ծառայելիս Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Օպելով» հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա գուլպայի մեջ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Ըստ երիտասարդի` կանեփը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով` Չարենցավան քաղաքում: Հուլիսի […]

̰
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՊՏՀ շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր միջոցառմանը

16:36 11.07.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Նախագահը շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: «Վստահ եմ, որ այս չորս կամ վեց տարիների ընթացքում դուք հնարավորություն եք ունեցել որպես անհատականություն կայանալ, գիտելիք ձեռք բերել և դրանով նաև ավելի մեծ արժեք ձևավորել ինքներդ ձեզ […]

̰
Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին

16:30 11.07.2024

Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերած տեղեկությունները Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին հուլիսի 4-ին: Ժամը 14.10-ին մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի մի բնակարանում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացվեց Երևանի Մարգարյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը, որն այս տարվա ապրիլի 3-ից հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Դեպքը սկսել էր զարգանալ մարտի […]

̰
Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն «Տելեգրամ»-ի հարթակներով և դրանից ստացված 8մլն. դրամի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է

15:45 11.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում քննչական խմբի կողմից իրականացված քննչական և վարութային համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոց արտադրելու, պատրաստելու և իրացնելու, ինչպես նաև՝ դրա արդյունքում ստացված ապօրինի եկամուտներն օրինականացնելու դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ […]

̰
Աննա Վարդապետյանն այցելել է Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

15:38 11.07.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 10-ին այցելել է Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ և ներկա գտնվել Պատանիների և դեռահասների ծանրամարտի բաց առաջնությանը: Գլխավոր դատախազի կողմից առաջնությանը ներկա լինելու նպատակը մրցույթին մասնակցող 12-ամյա պատանիներից մեկին իր աջակցությունը հայտնելն էր: Առաջնությունից հետո Աննա Վարդապետյանը 25 կիլոգրամ քաշային կարգում առաջին հորիզոնականը զբաղեցրած պատանու […]

̰
Ոչ սթափ վարորդի մոտ թմրանյութ կար. Արագածոտնի պարեկների բացահայտումը

14:12 11.07.2024

Հուլիսի լույս 3-ի գիշերը Մարգարա-Վանաձոր ճանապարհին Արագածոտնի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Կիա» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ վարորդը ոչ սթափ վիճակում է։ Մեքենան պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու պահին պարեկները սրահում նկատել են կաթուցիչ: 42-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ, մոխրացած հետքերով կաթուցիչ և դանակ։ Ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով վարորդը ձերբակալվել […]

̰
«Օպելի» վարորդը ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» ատրճանակ

14:00 11.07.2024

Հուլիսի 10-ին անցկացված ուժեղացված ծառայության ժամանակ Երևանի Բաբաջանյան փողոցում ոստիկանները ստուգման նպատակով մոտեցել են «Օպել» մակնիշի մի մեքենայի: Կոտայքի մարզի Բուժական գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը ոստիկաններին է ներկայացրել մեքենայում պահվող «Մակարով» ատրճանակը: Նա ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

̰
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է

13:54 11.07.2024

Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի […]

̰
BACK_TO_TOP