10:47 15.07.2024
Հուլիսի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ Խորենացու փողոցի խանութներից մեկում գողացել են իր դրամապանակը, որի մեջ փող և բանկային քարտ կար։ Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակչուհին։ Նա Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Էրեբունու բաժին։ […]
10:37 15.07.2024
«Տունս 4–րդ կարգի վթարային վիճակում էր․․այս ծրագիրը ճիշտ ժամանակին եկավ հասավ ինձ»․ Անդոկ Կարապետյանը պատմում է սահմանամերձ գյուղական բնակավայրում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իր փորձառության մասին, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։
10:30 15.07.2024
Հանրապետության մարզերում տեղի են ունեցել Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների խորհրդատվական հանդիպումները գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների հետ, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Արմավիրի, Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու մարզի մի շարք համայնքներում կայացած հանդիպումների ընթացքում տնտեսվորողներին են ներկայացվել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի պայմաններն ու դիմելու ընթացակարգը, դրանցում կատարված փոփոխություններն ու լրամշակումները։ Քննարկումների ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել […]
10:23 15.07.2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից հերթական անգամ իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Միջոցառումների արդյունքում Դրախտիկ բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 69 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց: Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են […]
10:16 15.07.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:10 15.07.2024
Հուլիսի 15-ին, ժամը 00:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։52-ին, մարվել՝ 04։10-ին։ Այրվել է ռեստորանը (մոտ 600 քմ)։
10:04 15.07.2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող՝ 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի «1․25» գործողության շրջանակներում իրականացրել է բարեվարքության համակարգի տարրերի խախտման հիմքով պատասխանատվության գործող կառուցակարգերի վերլուծություն և խնդիրների գույքագրում, հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ «Ռազմավարության ներքո առանձնակի կարևորություն է տրվել բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործմանը, որի շրջանակներում նախատեսվել է նաև պատասխանատվության միջոցների կիրառման կառուցակարգերի կատարելագործումը: […]
21:37 14.07.2024
Հուլիսի 14-ին, ժամը 20:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրակարարները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու։ Ջրափրկարարները քաղաքացիներ Հ. Ս.-ին (ծնված 1994 թ.), Ա. Ա.-ին (ծնված 1993 թ.) և մոտորանավակը դուրս են բերել ափ:
18:39 14.07.2024
Իսրայելի զինվորականների գործողությունների հետևանքով 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է առնվազն 141 մարդ, եւս 400-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակը 4 հարձակում է իրականացրել Գազայի հատվածում, որոնց հետևանքով զոհվել է 141 մարդ, ևս 400-ը վիրավորվել են», – ասվում է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում […]
16:56 14.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարով շապիկներ՝ արված մահափորձից անմիջապես հետո, հայտնվել են Չինաստանի խոշորագույն՝ էլեկտրոնային առևտրի Taobao հարթակում՝ դեպքից ընդամենը մի քանի ժամ անց, գրում է South China Morning Post-ը։ Հրատարակության համաձայն՝ չինական առցանց խանութների վաճառողների արձագանքը գրեթե նույնքան արագ է եղել, որքան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արձագանքը և ավելի արագ, քան ամբողջ աշխարհի […]
16:01 14.07.2024
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանրահավաքում տեղի ունեցած հրաձգության ականատեսը CBS News-ին տված հարցազրույցում ասել է, որ նախազգուշացրել է ոստիկաններին կրակոցից առաջ տանիքում ենթադրյալ կրակողի մասին։ Վկան ասել, որ տեսել է «տանիքից տանիք շարժվող տղայի»։ Նա նշել է, որ սպային ասել է, որ ենթադրյալ կրակողը տանիքում է եղել։ «Երբ ես շրջվեցի, որպեսզի վերադառնամ այնտեղ, որտեղ […]
14:21 14.07.2024
Երևանում հուլիսի 14-ին երեկոյան, 15-19-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 14-ին կեսօրից հետո, 15-17-ին առանձին շրջաններում, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ […]
13:24 14.07.2024
Հուլիսի 13-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաքել և ընկել է մոտակա ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները պատգարակով մոտ 5 մետր ձորից դուրս են բերել Ժ. Զ.-ին (ծնված 1995 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը […]
10:56 14.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.47 դրամ:
10:34 14.07.2024
Հուլիսի 15-ին՝ ժամը 20.00-22.00 երթևեկության համար փակ է լինելու Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան հրապարակի հատվածը։ Վարորդներին առաջարկվում է շրջանցիկ ճանապարհ Թորոսյան-Շահումյան հատվածով։
09:48 14.07.2024
ԱՄՆ նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել նախագահական ընտրություններում իր մրցակցի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ, ով վիրավորվել է Փենսիլվանիայում իր նախընտրական հանրահավաքում հրաձգության ժամանակ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ «Այսօր երեկոյան նախագահը զրուցել է նախկին նախագահ Թրամփի հետ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Նա զրույցի մանրամասներ չի հայտնել։ Բայդենը […]
09:40 14.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքում հրաձիգը, հավանաբար, միայնակ է գործել, սակայն ոստիկանությունը փնտրում է այլ հավանական կասկածյալների, ասվում է նահանգի ոստիկանության հայտարարության մեջ։ Ավելի վաղ New York Post-ը, վկայակոչելով աղբյուրներին, գրել էր, որ Թրամփի հանրահավաքում կրակոցներն իրականացրել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը թաքնվել է բեմից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական շինության […]
09:35 14.07.2024
Դոնալդ Թրամփը կշարունակի ղեկավարել քաղաքական պայքարը և պաշտպանել Միացյալ Նահանգների շահերը նույնիսկ մահափորձից հետո, հայտարարել է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփ կրտսերի որդին՝ X սոցիալական ցանցում։ «Նա երբեք չի դադարի պայքարել Ամերիկայի փրկության համար»,- ասել է նա։
21:55 13.07.2024
Երևանի Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները շարունակվում են: Այն այգում կզբաղեցնի 30 հեկտար տարածք՝ կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները:
21:30 13.07.2024
Էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան համոզմամբ՝ կարող եք բարելավել ձեր տրամադրությունը պարզ ճանապարհով՝ ճիշտ սննդով։ Բժիշկը Telegram-ում մթերքներ է անվանել լավ տրամադրության համար։ Բժիշկը բացատրել է, որ հուզական վիճակը կարող եք բարելավել ոլոռի, սպանախի, ձկան և ձվի դեղնուցի օգնությամբ, քանի որ դրանք պարունակում են ացետիլխոլին։ Այն հանգստացնում է նյարդերը և ուժ է հաղորդում։ Ուրախության ևս մեկ հորմոն՝ […]
20:55 13.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շիրակի փ․ 4-րդ նրբ․ 8, 8ա, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15:00 Աթոյան անց․ 11, 13, 15, 17, 19, 21 շենքեր, Ազատամարտիկների փ. 76, 78 շենքեր, 11։00-17:00 Տիգրան Մեծի պող. […]
20:47 13.07.2024
Հուլիսի 12-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ, դեսպան Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն: Ողջունելով հյուրերին՝ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ և ԱՄՆ միջև ձևավորված ամուր […]
20:35 13.07.2024
2023 թվականի հոկտեմբերի սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 38 400 մարդ։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Մինչ օրս Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 38 443-ի։ Նույն ժամանակահատվածում անկլավում տուժել է 88 481 մարդ։ Միայն վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ Առողջապահության նախարարության հաղորդագրության, 61 պաղեստինցի է զոհվել, 129-ը […]
19:25 13.07.2024
Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Աննա Մարությանը՝ անցնելով կանանց և աղջիկների համար նախատեսված կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:
19:00 13.07.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հուլիսի 12-13-ը կայացել է ռազմավարական և գործառնական վերափոխման մեջ Արհեստական Բանականության (ԱԲ) դերի և կարողությունների վերաբերյալ դասընթացը: Մասնակիցներին ողջունել, արհեստական բանականության գործառնական նշանակության և ճիշտ կիրառելիության մասին է խոսել ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Դասընթացի մասնակիցները՝ ՀՀ կառավարության կառուցվածքային և ենթակա մարմինների ներկայացուցիչները, ուսումնասիրել են արհեստական բանականության ազդեցությունը […]
18:11 13.07.2024
Այսօր՝ հուլիսի 13-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Մեծամորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի ննջասենյակում՝ անկողնում հայտնաբերել են […]
17:36 13.07.2024
• ՀՀ կառավարության կողմից հաստատվել է փոխհատուցման առաջին փաթեթը, որը վերաբերում է աղետի գոտում կենսական նշանակություն ունեցող առաջնային վնասների փոխհատուցմանը՝ բնակելի տարածքների վերականգնում, նոր բնակարանի ձեռք բերում և կենցաղային գույքի հետ կապված փոխհատուցում։ • Ըստ վնասվածության աստիճանի՝ իրականացվել է աղետից տուժած բնակավայրերի գոտիավորում՝ առավել շատ տուժած (Լոռու մարզի Ալավերդի համայնք և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի […]
16:06 13.07.2024
Հուլիսի 4-ից Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը: Արդեն երկրորդ տարին է, ինչ այն համախմբում է հայ և օտարերկրյա նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում: Ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը կրկին Կապանում է. կազմակերպիչները խոստանում են հուլիսի 4-18-ն անցկացնել հագեցած ծրագիր՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ աշխատարաններ և […]
14:02 13.07.2024
Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքներին ու հասարակական կյանքում առավելագույն ներգրավվածություն ապահովելուն ուղղված հարցեր են քննարկվել ոլորտային խնդիրներով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի նիստում: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, օրակարգը հագեցած էր, իրականացվող ու դիտարկվող ծրագրերը՝ համակարգային լուծումներով: «Երևանի քաղաքապետարանը, կարևորելով և մշտապես ուշադրության կենտրոնում պահելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները, շարունակելու է իրականացնել տարաբնույթ ծրագրեր` Երևանն առավել […]