10:28 22.06.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:18 22.06.2024
Հունիսի 22-ին, ժամը 04։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառն ընկել երթևեկելի հատված՝ երկկողմանի փակելով ճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:
10:10 22.06.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […]
09:31 22.06.2024
Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հունիսի 22-ի գիշերը, հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում […]
23:17 21.06.2024
80 տարեկանում առողջ ապրելակերպը մեծացնում է ապրելու ձեր հնարավորությունները մինչև 100 տարի: JAMA Network Open-ում հրապարակված հետազոտության արդյունքներ են վկայում այդ մասին։ Գիտնականները վերլուծել են Չինաստանից 5222 մարդու տվյալները։ Անառողջ ապրելակերպ վարող մարդկանց 25%-ն ապրել է հարյուր տարի։ Առողջ ապրելակերպի խմբում 100 տարի ապրողների թիվը 32%-ով ավելի է եղել: Վերջինները նաև ավելի քիչ են տառապել […]
21:46 21.06.2024
ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանն ազատվել է պաշտոնից: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: «Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետայսու և միշտ: Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության […]
21:35 21.06.2024
Ադրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել, որով խնդրել է նախագահ Իլհամ Ալիևին լուծարել Մեջլիսը ու նշանակել նոր ընտրություններ: Ո՞րն է պատճառը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանում խորհրդարանական հերթական ընտրությունները պետք է կայանային նոյեմբերին, բայց մոտ 1.5 ամիս առաջ ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Պանախովն իր պարտքը համարեց հիշեցնել, որ նոյեմբերին Ադրբեջանում՝ մայրաքաղաք Բաքվում, անցկացվելու է […]
20:59 21.06.2024
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյին: Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից: Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև Գորիսի զարգացման համագործակցության հեռանկարները: Դեսպանը կարևորել է Ֆրանսիայի հետ գործակցության խորացումը և հույս հայտնել համատեղ նոր նախագծերի իրականացման համար: Համայնքի ղեկավարը […]
20:50 21.06.2024
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հայտարարություն է տարածել, իր լուրջ մտահոգությունը հայտնելով առ այն, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը (Հայաստանի ՄԻՊ), նրա ղեկավար կազմն ու աշխատակազմը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեության պատճառով ենթարկվում են քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների։ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը վերահաստատում է իր աջակցությունը Մարդու իրավունքների […]
20:26 21.06.2024
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանն աշխատանքային այցով եղել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում՝ լողափնյա հանգստի շրջանի մեկնարկի համատեքստում ամփոփելու իրականացված նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Այցի շրջանակում դիտարկվել են Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատվածում տեղակայված N1 և […]
20:18 21.06.2024
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ մեկնում է Սյունիք: «Այսօր կրկին մեկնում եմ Սյունիք՝ հայկական տարածքի ռազմավարական և խոցելի մարզ։ -Անվտանգության և հումանիտար իրավիճակ -Ապակենտրոնացված համագործակցություն -Գյուղատնտեսության զարգացում -Երաժշտական փառատոն Գորիսում»,-գրել է դեսպանը:
20:11 21.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-11։00 Նորաշեն թաղ. 26, 27, 28 շենքեր, Ճառագայթային Ա, Բ, Վ, Գ շենքեր, Անդրանիկի փ. 123, 125 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Գայի պող. 21, 23, 27, 28, […]
20:06 21.06.2024
Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից, համապատասխան նախագիծը ներառված է ավագանու նիստի օրակարգում»,-հայտնել է Կոստանյանը։
19:48 21.06.2024
Բացահայտվել է Լոռու մարզում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, մի շարք անձանց օգտին անօրինական եղանակով, ապօրինի վարձատրության դիմաց գործողություններ կատարելու դեպք: ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչներ Հ.Ս.-ն և Գ.Ա.-ն, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ […]
17:39 21.06.2024
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ս․Բ․-ի անվամբ արտերկրից ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա սննդամթերքի տարաներից մեկում եղել է 20 փաթեթ և 1 տուփ գործարանային արտադրության խաղաքարտեր։ Զննելով փաթեթներից մեկը՝ ծառայողները հայտնաբերել են շագանակագույն, փոշենման, կասկածելի զանգված։ Հայտնաբերված 20 փաթեթը Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային […]
17:22 21.06.2024
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում գտնվող շենքերից մեկում վիճաբանություն է: Մեծամորի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 11.30-ի սահմաններում նշված շենքի բնակարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Մայիսյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նույն հասցեում բնակվող 20-ամյա Մ. […]
17:11 21.06.2024
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 20-ին բաժին է ներկայացել 36-ամյա Հարություն Մ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց […]
16:33 21.06.2024
Հունիսի 20-ին` ժամը 19.41-ի սահմաններում, «Սևան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ M-4 ճանապարհից՝ Սևանի թերակղզու հատվածից, շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել վրաերթի ենթարկված երեք քաղաքացի: Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ անձը անհայտ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված քաղաքացիներին և դեպքի վայրից […]
16:10 21.06.2024
Հունիսի 18-ին՝ ժամը 23.58-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայից որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ: Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Իսակովի պողոտայի հարակից տարածքում 42-ամյա տղամարդն ու նրա […]
15:58 21.06.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները կարող են դիմում ներկայացնել բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար։ Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև․ ✅ ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք […]
13:59 21.06.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.28 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.55 դրամ:
13:30 21.06.2024
ՆԳՆ ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 20-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և Բազումի բաժին է տեղափոխվել 32-ամյա Էմիլ Թ.-ն: Նա 2023 թ. մարտի 10-ից ՌԴ Մուրմանսկի մարզի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի […]
13:13 21.06.2024
ՀՀ ՊՆ-ն «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման քննությունների մասին պատմող տեսանյութ է ներկայացրել։
12:48 21.06.2024
Հուլիսի 1-ից կարգելվի մեծ բեռնվածությամբ բեռնատարների երթևեկը Էջմիածնում: Սա տրանսպորտային միջոցի դատարկ քաշն է և առավելագույն բեռի զանգվածը, որը հնարավոր է տեղափոխել: Այդ երկու գործակիցների գումարը չպետք է գերազանցի 15 տոննան, հայտնում են Վաղարշապատի համայնքապետարանից։ «Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցությամբ այսօր մեկնարկել են փողոցների` ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքները: Որոշման համար հիմք են ծառայել քաղաքի բեռնաթափումը, ճանապարհների […]
12:36 21.06.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Ս.-ն, պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով, ժամկետային զինծառայողից և վերջինիս մորից ստացել է խոշոր չափերի՝ 1.500.000 ՀՀ դրամ և 90.000 ՀՀ դրամի խմիչք, հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ «Մասնավորապես՝ Երևանի բնակիչ Կ. Պ.-ն 2024 թվականի հունվարին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ […]
12:25 21.06.2024
Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում մեկնարկել են ճանապարհների միջին նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները: «Ժամանակի ընթացքում քայքայված ու վնասված փողոցները ամբողջությամբ ասֆալտապատվում են: Ճանապարհների նորոգումն իրականացվում է փուլ առ փուլ: Փոխադրամիջոցների երթևեկությունը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատում արվում է նաև գիշերային ժամերին: Մայրաքաղաքում ճանապարհների միջին նորոգման ու բակային տարածքների փոսալցման գործընթացը շարունակվում է: Առաջիկայում աշխատանքները կմեկնարկեն […]
12:15 21.06.2024
Հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի օր: Այդ կապակցությամբ ՆԳՆ Ոստիկանության բուժվարչության և ենթակա ստորաբաժանումների մի խումբ աշխատողներ արժանացել են խրախուսանքի։ Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ՆԳՆ Ոստիկանության բժշկական վարչության պետ, բժշկական ծառայության գնդապետ Սուսաննա Մուրադյանը շնորհակալագրեր է հանձնել մի շարք աշխատակիցների։
11:50 21.06.2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից հերթական անգամ իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Միջոցառումների արդյունքում Նորաշենի արգելոցի հարակից լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 120 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց: Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են […]
11:36 21.06.2024
Սույն թվականի հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։