20:26 21.06.2024
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանն աշխատանքային այցով եղել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում՝ լողափնյա հանգստի շրջանի մեկնարկի համատեքստում ամփոփելու իրականացված նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Այցի շրջանակում դիտարկվել են Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատվածում տեղակայված N1 և N3, Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատվածում գտնվող N2, Շողակաթ համայնքի, Դրախտիկ բնակավայրի վարչական սահմաններում ընկած ափամերձ հատվածում գտնվող N4 և Սևան համայնքի, Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում գտնովող N5 հանրային լողափերը։
Նախարարի տեղակալը ծանոթացել է հանրային սպասարկման ծառայությունների մատուցման և քաղաքացինելրի ջրափնյա հանգստի կազմակերպման անվտանգության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քննարկել առկա խնդիրները, ժամկետները և տվել մի շարք հանձնարարականներ։
Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ լողափնյա սեզոնին հանրային լողափերի ծառայություններից օգտվում են մեծ թվով ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ։
Ուստի նախարարի տեղակալն ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանին և աշխատակիցներին ևս մեկ անգամ հորդորել է առավել հետևողական լինել, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում և բարձր որակի։
Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն առանձնահատուկ շեշտել է, որպեսզի քաղաքացիները պատշաճ իրազեկված լինեն լողափերում մատուցվող անվճար և վճարովի ծառայությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ՝
-հանրային լողափեր քաղաքացիների մուտքն անվճար է, որտեղ գործում են անվճար հանդերձարաններ, հովհանոցներ, ցնցուղարաններ, խաղահրապարակներ,
-հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում են բուժկետեր և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը,
-լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
Ամփոփելով այցը, նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Սևանա լիճը առափնյա հանգստի կազմակերպման պայմաններով և առաջարկվող ծառայությունների որակով պետք է դառնա տարածաշրջանում գրավչություն ունեցող և միջազգային չափորոշիչներին համապատասխան։
Սիրելի՛ քաղաքացիներ, նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, դուք էլ ձեր հերթին, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք մեր շրջակա միջավայրը, մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը։
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:30 25.05.2025
Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. ՍուրենյանՀանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...
10:14 25.05.2025
Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվելՄայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...
10:00 25.05.2025
Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհինՄայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...