21:21 15.06.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է միգրանտներին օգնելու ամենախոշոր ծրագրերից մեկն իրականացնել, հայտնում է CBS-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրի, Սպիտակ տունն առաջարկում է օրինական կարգավիճակ տրամադրել բոլոր միգրանտներին, ովքեր ապրում են երկրում ավելի քան տասը տարի և ամուսնացած են ԱՄՆ քաղաքացու հետ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմն առաջարկում է անօրինական միգրանտներին տրամադրել աշխատանքի […]
21:15 15.06.2024
Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: ««Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարի բազմազանությունը հնարավորություն է տալիս մարդկանց զարգացնել սպորտային կարողությունները, ինչպես նաև նպաստում է հանրային առողջության բարձրացմանն ու առողջ ապրելակերպին։ Մրցաշարի շրջանակում այսօր բռնցքամարտի բաց առաջնության եզրափակիչ մենամարտերն էին»,-գրել է […]
18:18 15.06.2024
Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները: Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ’ https://housing.socservice.am/։ Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում կարող են ընդգրկվել՝ 3 և ավելի անչափահաս երեխա […]
16:16 15.06.2024
930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար: «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրն ամփոփվում է, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքին տրամադրվել է նաև երկու բազմաֆունկցիոնալ աղբատար մեքենա, որոնցով տեղափոխվելու են ապակե տարաները: Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն […]
13:51 15.06.2024
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ 2024թ. հունիսի 14-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ […]
13:35 15.06.2024
Իժևսկում տեղի բնակչի և տարեց կնոջ միջև կոնֆլիկտն ավարտվել է քրեական գործով: Այս մասին հայտնում է մարզային դատարանների մամուլի ծառայությունը։ Քննիչների տվյալներով՝ դեպքի օրը 35-ամյա կասկածյալն ու իր ընկերները անտառային տարածքում խմել են և աղմկել։ Դա տեղի բնակչուհուն դուր չի եկել, և նա խմբին հորդորել է չաղմկել։ Դրանից հետո տղամարդը հարվածել է 77-ամյա ռուս կնոջ […]
13:14 15.06.2024
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել է «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։ Դեպքի առթիվ ՀՀ […]
12:36 15.06.2024
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի մի բնակիչ հողամասում կանեփ է աճեցնում, իսկ տանը և կից օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց։ Ստուգողական գործողությունների արդյունքում տվյալները հաստատվեցին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 66-ամյա տղամարդու տան և հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել են 200 կանեփի բույս, մոտ 220 գրամ կանեփանման զանգվածով 26 […]
12:29 15.06.2024
Հանրապետության տարածքում հունիսի 15-ին երեկոյան ժամերին, 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը, 16-ին՝ աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]
12:21 15.06.2024
ՀՀ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից հիմնականում Երևան քաղաքում, նաև ՀՀ մարզերում անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ խոսակցություններ։ Մասնավորապես՝ ձայնագրությունների մեջ անձինք […]
12:07 15.06.2024
Հունիսի 12-ին, կեսգիշերն անց, 9-11 ծառայություն զանգահարած շտապօգնության բժիշկը հայտնել է, որ Կոմիտասի շուկայի մոտ շենքի տանիքից մի քաղաքացի ընկել է 3-րդ հարկի պատշգամբ, սակայն այդ տան բնակիչները դուռը չեն բացում: Այլ կերպ ասած` մարդուն հարկավոր էր ցույց տալ բժշկական օգնություն, սակայն դուռը փակ էր: Հաղորդումը փոխանցվեց նաև ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից դեպքի վայր մեկնեց […]
11:53 15.06.2024
Հունիսի 10-ին, գիշերվա ժամը 1.25-ին, ոստիկանոթյան օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում գետնին ընկած է մի արնաշաղախ երիտասարդ: Օպերատիվ խումբ մեկնեց ոստիկանության Կենտրոնական բաժնից, տեղյակ պահվեցին պարեկները: Պարզվեց, որ ահազանգից րոպեներ առաջ այդ նույն վայրում, երեք երիտասարդ վիճել են իրար հետ, հնչեցրել հայհոյանքներ, և վիճաբանության ընթացքում էլ նրանցից մեկը իր մոտ […]
11:38 15.06.2024
Հունիսի 7-ի կեսօրին Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի մի բնակիչ ոստիկանության Վաղարշապատի բաժնում տվել է հաղորդում, որ իրենց մուտքի չորրորդ հարկի աստիճանավանդակից գողացել են իր հեծանիվը: Տիրոջը պատճառվել էր 180 հազար դրամի վնաս: Բաժնի համայնքային ոստիկանները, համագործակցելով քրեական հետախույզների հետ, ձեռնարկեցին միջոցներ, և պարզվեց, որ հեծանիվը գողացել է Ծաղկունք գյուղի բնակիչ 30-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի […]
11:12 15.06.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.28 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:
11:00 15.06.2024
Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Այս մասին հայտնում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը։ «Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում […]
10:45 15.06.2024
Հունիսի 14-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում «Էջմիածին» շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գտնվող «Դրախտ» սգո սրահի մոտ, որտեղ ծառի տակ հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու […]
10:35 15.06.2024
«Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող աշխատանքներով պայմանավորված` հունիսի 17-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 18-ը` ժամը 09:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի մի շարք տարածքների ջրամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ «Գորիս քաղաքի Արեգունի, Ավանգարդ, Արևշատ թաղամասերի, Գր. Նարեկացի, Քրիստափորի, Այգեստան, Սաթյան, Սարգսյան, Նոր Կյանք, Սալ-Քարի փողոցների, ինչպես նաև Գորիսի ԶԻՆ Մասի. Քարահունջ գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ […]
10:30 15.06.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ «Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովի» (75th International Astronautical Congress) շրջանակում անցկացվող ցուցահանդեսին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է։ «Ցուցահանդեսին կարող են մասնակցել տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նաև տիեզերական բնագավառում: Միջոցառումը տեղի կունենա 2024թ. հոկտեմբերի […]
10:25 15.06.2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տարածաշրջանի առաջին նվագախումբն է, որն ալբոմ է թողարկել աշխարհահռչակ «Դոյչե Գրամոֆոն» պիտակով։ «Ազնավուրիանա» խորագրով ալբոմը նվիրված է Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին։ Ալբոմը ներկայացնում է Ազնավուրի մշտարդի երաժշտությունը՝ փոխադրված թավջութակի և նվագախմբի համար։ «Ազնավուրի ստեղծագործությունների գործիքային տարբերակները Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Անվանի թավջութակահարուհի Կամիլ Թոմայի հետ։ Գաղափարը դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն է: Մաեստրո Սմբատյանն […]
10:20 15.06.2024
Փրկարարներն Արագած լեռան վրա հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացիներին և ուղեկցել անվտանգ տարածք Հունիսի 14-ին, ժամը 19:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Փրկարարներն Արագած լեռան արևմտյան […]
09:14 15.06.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները։ «Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները։ 8կմ ճանապարհի այլ տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի շինաշխատանքներ։ Մոտ 1.6կմ տեղամասում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ՝ խոշորահատիկ բարձր ծակոտկեն և խոշորահատիկ ծակոտկեն, ընթանում են հողային աշխատանքները։ Արհեստական […]
08:18 15.06.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:04 15.06.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […]
23:44 14.06.2024
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի՝ Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes», «Opel» «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Մասիսի […]
23:20 14.06.2024
Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այսօր շրջայց են կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: «Վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները»,-նշել է քաղաքապետը։
22:11 14.06.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։ Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից և հավելում, որ հաշվի առնելով հարցի էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է։ Հայտարարության մեջ նշվում է, որ հավաքների ազատության իրավունքին և […]
22:02 14.06.2024
Երկուշաբթի Երևան կժամանի ամերիկացի պաշտոնյաների պատվիրակությունը, որը, թերևս, ամենաներկայացուցչականն է Նենսի Փելոսիի այցից հետո: Այն ղեկավարելու է ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջիկա 10 օրերի ընթացքում Երևան կայցելեն ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի 2 տեղակալներ. ընդամնեը 3 օր առաջ Երևանում էր պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի […]
21:43 14.06.2024
Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: «Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր, շահագործվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով»,-ասված է հայտարարության մեջ։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են նաև հեղեղումներից տուժած Ախթալա համայնք, կամրջի հատվածում հետևել վնասված […]
21:20 14.06.2024
Հանրապետության մարզերում և Երևանում կազմակերպված անվարձահատույց արյունատվության այսօրվա ակցիային մասնակցել է 250֊ից ավելի մարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Պետական, հասարակական ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներակայացուցիչներ հանձնել են արյուն։ Արյան դոնոր են դարձել նաև առողջապահության նախարարը, տեղակալներն ու աշխատակիցները:
21:08 14.06.2024
Գիտնականների միջազգային թիմը կապ է հայտնաբերել հղիների կողմից ձկան սպառման և անչափահաս իդիոպաթիկ արթրիտով երեխաների ծնվելու միջև, որը անբուժելի ռևմատիկ հիվանդություն է, որը կապված է հոդերի մշտական բորբոքման հետ: Հետազոտությունը հրապարակվել է Ռևմատոլոգիայի ասոցիացիաների եվրոպական դաշինքի կոնգրեսի կայքում։ 2019 թվականին ավելի քան 15000 երեխաների մասնակցությամբ շվեդական հետազոտությունը ցույց տվեց, որ հղիության ընթացքում և կյանքի առաջին […]