13:14 15.06.2024
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել է «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին և դրա շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, ցույցերին, նստացույցերին և երթերին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Գ.Վ.-ն նյութապես շահագրգռել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ին և վերջինիս օժանդակությամբ գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց: Մասնավորապես, մայիսի 9-ից Երևան քաղաքում շարունակվող հիշատակված հավաքներին մեծ թվով անձանց մասնակցություն ապահովելու նպատակով Վ.Դ.-ն հանդիպել է Գ.Վ.-ին։ Վերջինս Վ.Դ.-ին հանձնարարել է 15.000 ՀՀ դրամ տալ ոմն Սուրիկին, նույնչափ գումար պահել իր մոտ: Բացի այդ, պարզվել է, որ Գ.Վ.-ն, Վ.Դ.-ի օժանդակությամբ, 5.000-ական ՀՀ դրամներ է փոխանցել ոմն Սուրիկին և գործով չպարզված այլ անձանց՝ ցույցերին մասնակցելու նպատակով։
Վ.Դ.-ն, առերևույթ հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է։
Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Գ.Վ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Վ.Դ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Վ.Դ.-ին ներկայացվել է մեղադրանք։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ Գ.Վ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով նրան ձերբակալելու վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանությանը։
Նախաքննություն է իրականացվում՝ դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, նշված հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:42 24.05.2025
Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողությունՄայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Եկեղեցանվեր ու ազգօգուտ իրագործումների համար Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց տիար Արթուր Գրանցին, ում ազնիվ բարերարությամբ կառուցվել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այս մասին […] ...
19:33 24.05.2025
Էրդողանը շեշտել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունըՍտամբուլում Սիրիայի ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է հարևան երկրի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին և հայտարարել Դամասկոսի հետ համապարփակ կապեր զարգացնելու Անկարայի մտադրության մասին։ Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Դրանք տեղի են ունեցել Թուրքիայի նախագահի՝ Դոլմաբահչեի գրասենյակում՝ Բոսֆորի ափին։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի […] ...
19:22 24.05.2025
Թաիլանդում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք ոստիկան է զոհվելԵրեք ոստիկան է զոհվել շաբաթ օրը կեսօրին Բանգկոկից 200 կիլոմետր հարավ գտնվող Պրաչուապ Խիրի Խան նահանգում Bell 212 ոստիկանական ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է «Բանգկոկ Փոստ» թերթը։ «Երեք ոստիկան, այդ թվում՝ երկու օդաչու և մեկ մեխանիկ, զոհվել են Պրաչուապ Խիրի Խան նահանգի դաշտում Bell 212 ուղղաթիռի վթարի ժամանակ։ Մեկ սպա պարաշյուտով դուրս է ցատկել վթարի […] ...
19:11 24.05.2025
Հրդեհ Վաղարշապատ քաղաքում. փրկարարները շենքից տարհանել են երկու քաղաքացուՄայիսի 24-ին, ժամը 16:50-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ […] ...
19:05 24.05.2025
Թրամփը խոսել է ԱՄՆ-ում հիպերձայնային հրթիռների արտադրության մասինՄիացյալ Նահանգները մեծ քանակությամբ հիպերձայնային հրթիռներ է ստեղծում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք դրանք մշակել ենք։ Հիմա մենք դրանք մեծ քանակությամբ ենք կառուցում», – ասել է Թրամփը Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում կայացած արարողության ժամանակ։ Միջոցառումը հեռարձակվել է Սպիտակ տան կողմից։ Թրամփը պնդել է, որ ամերիկյան հրթիռների նախագծերը, ենթադրաբար, գողացվել են Բարաք Օբամայի նախագահության […] ...
18:55 24.05.2025
Բելառուսը սպասում է «Տոր-Մ2» զենիթահրթիռային համակարգերի շարունակական մատակարարմանըԲելառուսը սպասում է «Տոր-Մ2» զենիթահրթիռային համակարգի շարունակական մատակարարմանը հանրապետություն այս տարի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է սպառազինության հարցերով պաշտպանության նախարարի տեղակալ – Բելառուսի զինված ուժերի սպառազինության պետ Անդրեյ Ֆեդինը։ «Եվ սպասվում է Սու-30ՍՄ-2 ինքնաթիռների ժամանումը։ Եվ Մի-35Մ ուղղաթիռների ժամանումը, և Տոր-Մ2 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների շարունակությունը»։ Եվ որոշ այլ տեսակի զենքեր, որոնք անհրաժեշտ են զինված ուժերին տրված […] ...