19:06 31.07.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային խորհրդարանական հեղինակավոր կառույցների ղեկավարներին, միջազգային գործընկերներին եւ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներին` ուշադրություն հրավիրելով 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած ծանր իրադրությանը: Պաշտոնական գրության մեջ մանրամասներ են ներկայացվում Լեռնային Ղարաբաղում շրջափակման հետեւանքով բնաջնջման իրական վտանգի առջեւ հայտնված 120.000 հայ բնակչության վիճակից: Նամակում շեշտվում է, որ […]
18:35 31.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում`գետնատնակի հարակից տարածքում, հրազենային վիրավորումից նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքին առնչվող մի շարք այլ կարևոր հանգամաքներ […]
18:11 31.07.2023
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հետ կապված երևույթների կանխարգելման, երևույթի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով՝ հուլիսի 30-ից մեկնարկել է «Կապույտ սիրտ» տեղեկատվական արշավը։ Նախաձեռնության այս տարվա կարգախոսն է՝ «Աջակցել թրաֆիքինգի յուրաքանչյուր զոհի՝ առանց բացառության»։ ՀՀ-ում թրաֆիքինգի վերաբերյալ օրենսդրությունն առավելապես զոհակենտրոն է. թրաֆիքինգի զոհերի համար հասանելի է աջակցության ամբողջական փաթեթ։ Գործընթացը համակարգում է […]
18:07 31.07.2023
Արդարադատության նախարարությունն իր և ենթակա կառույցերի աշխատակիցների կարողությունների զարգացման նպատակով՝ շարունակում է իրականացնել վերապատրաստումներ: Վերապատրաստման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական գնումների գործընթացին. դատաիրավական բարեփոխումների, ինչպես նաև թվայնացման ուղղություններով բազմաթիվ են դեպքերը, երբ նախարարությունն առնչվում է գնման գործընթացների հետ, ուստի Արդարադատության նախարարությունը կարևորում է նաև պետական գնումների ընթացակարգերի շուրջ կարողությունների զարգացումը՝ հաշվի առնելով նախարարության լիազորությունների իրականացման […]
18:03 31.07.2023
Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հերթական տեղեկատվական գրոհն են սկսել Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ։ Հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի», «իրավունքների պաշտպանվածության» վերաբերյալ կեղծ թեզերով ու խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել և խուճապ տարածել բնակչության մեջ։ Մեկ այլ հրապարակումով ադրբեջանական օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած՝ Արցախի բնակիչների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով: Արցախի […]
17:34 31.07.2023
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխելու ճանապարհին Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի հարազատները նրա հետ կապ չեն կարողացել հաստատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ով Երևանում այցելել է ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակներ՝ հորն ադրբեջանական գերությունից հետ բերելու խնդրանքով: «Ասում են, որ […]
17:02 31.07.2023
2023թ․ հուլիսի 28-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նախապես ստացված օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ի․ Ա․-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս․ Հ․-ին։ Արդյունքում՝ քաղաքացու սպորտային կոշիկների միջից հայտնաբերել և առգրավել են 1 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ և 3 […]
16:55 31.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրաn, որևէ […]
16:28 31.07.2023
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն շինհրապարակների լրացուցիչ կահավորման պահանջները. այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նշվում է, որ ոլորտի խնդիրներն ու նոր կարգավորումները քննարկվել են «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամների և այլ կառուցապատող ընկերությունների հետ. շենքերի և շինությունների կառուցման ընթացքում պետք է ապահովվի շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկումը: 4-րդ և 5-րդ աստիճանի […]
15:35 31.07.2023
Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել, և մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 28-ամյա և 30-ամյա երեք երիտասարդների։ 28-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, իսկ վարորդը իրավապահներին հայտնել է, որ մեքենայում թմրանյութ ունի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
12:51 31.07.2023
Հուլիսի 29-ի առավոտյան ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ Արթիկի շտապօգնության խումբը «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել 55-ամյա տղամարդու: Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ Լեռնակերտ գյուղի բնակիչ տղամարդը անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 61-ամյա համագյուղացու տնից: Ոստիկանության Արթիկի բաժնի և Շիրակի մարզային վարչության […]
12:15 31.07.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 28-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որից 2-ը՝ նախկինոմ կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, թմրամիջոցի հայտնաբերման՝ 24, խարդախության՝ 14, անձնական ունեցվածքի գողության և ֆիզիկական ներգործության՝ 9-ական, հոգեկան ներգործության՝ 7, խուլիգանության՝ 5, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3-ական, գույքը ոչնչացնելու […]
12:09 31.07.2023
Հուլիսի 28-30-ը Երևան քաղաքում ծնվել է 152 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
11:09 31.07.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։
10:27 31.07.2023
ASTORIA GRANDE զբոսանավի ժամանումից մի քանի ժամ առաջ Բաթումի նավահանգստում բողոքի ակցիա է սկսվել։ Մասնակիցները պահանջում են չեղարկել Բաթումի նավահանգստում ռուս զբոսաշրջիկներով նավի մուտքը: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիձոցները: Տեղում մոբիլիզացվել է ոստիկանությունը, որը մեկ ժամ առաջ հանրահավաքի մասնակիցներին խնդրել է լքել նավահանգստի տարածքը։ Ոստիկանությունից հայտնում են, որ իրենց պահանջի պատճառը անվտանգության միջոցների պահպանումն […]
10:00 31.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Սարի Թաղ 13-28 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աճառյան փ. 25/20-45/12 շենքեր և 35/5-37/51 առանձնատներ, Ծարավ Աղբյուրի փ. 55/5-188/17 շենքեր և 49/2-127/7 առանձնատներ, Քանաքեռ 17 փողոց 1-108 առանձնատներ, Արմավիրի մարզ` […]
09:44 31.07.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ 🚘Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
08:36 31.07.2023
Դարթմութ քոլեջի գիտնականները պարզել են, որ մարդիկ ավելի լավ են հիշում իրական առարկաների գույները, քան վերացականները: Նախկինում համարվում էր, որ տեսողական հիշողությունը մշտական է և կախված չէ պայմաններից: Հետազոտության արդյունքները հրապարակված են Psychological Science ամսագրում։ Հեղինակների նախորդ աշխատանքը ցույց է տվել, որ մարդիկ ավելի լավ են հիշում իրական աշխարհի առարկաները, քան վերացականները: Նոր ուսումնասիրության ընթացքում […]
00:03 31.07.2023
Օլաֆ Շոլցը մարդկանց հորդորում է, որ ավելի լավ է գրքեր կարդան: «Սոցիալական մեդիայի անեծքն այն է, որ մենք կարող ենք հարմարավետ նստել մեր փուչիկների մեջ, որտեղ մեզ առաջարկում են այն, ինչ մենք միշտ ճիշտ ենք համարել», – ասում է Շոլցը: Ըստ Շոլցի՝ գրքերը բացում են տարբեր հեռանկարներ, որոնք դուրս են գալիս մարդու անձնական փորձից: «Դա […]
23:30 30.07.2023
Ձկան ամենօրյա օգտագործումը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը։ Այս մասին նշել է սննդաբան Միխայիլ Գինցբուրգը։ Բժշկի խոսքով` ուղեղի աշխատանքին աջակցելու համար սննդանյութերը ստանալիս պետք է նախապատվությունը տալ յուղոտ ծովային ձկներին։ «Ծովային ձուկը օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է, որոնք անհրաժեշտ են բջջային թաղանթների ձևավորման համար: Այն նաև յոդի և վիտամին D-ի աղբյուր է: Այս բաղադրիչները նպաստում են […]
20:55 30.07.2023
Հյուսիսային Չինաստանից հարավային նահանգ տեղափոխված կինը չի կարողացել հաղթահարել թռչող ուտիճներից վախը։ South China Morning Post-ի փոխանցմամբ՝ միջատները ստիպել են նրան թողնել աշխատանքը։ Երեք տարի առաջ Սյաոմին անունով մի կին, որը ծնվել և մեծացել է Ներքին Մոնղոլիայի շրջանում, տեղափոխվել է հարավային Գուանչժոու քաղաք: Չինական Xiaohongshu սոցիալական ցանցում տարածված տեսանյութում նա խոստովանել է, որ մինչ տեղափոխվելը […]
18:23 30.07.2023
Oգոստոսի 5֊ին Գյումրիում տեղի կունենա Համահայկական ամառային ութերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Մարզադաշտում այժմ նախապատրաստական եռուզեռ է, որին հետևել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։ Խաղերի բացման արարողության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ու միջոցառման բեմադրիչ Արամայիս […]
16:46 30.07.2023
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ռուսաստանին կոչ է արել վերսկսել հացահատիկի գործարքը: «Եկեք չմոռանանք աղոթել Ուկրաինայի համար, որտեղ պատերազմը հանգեցնում է ամեն ինչի, նույնիսկ հացահատիկի ոչնչացմանը: Ես կոչ եմ անում իմ եղբայրներին և Ռուսաստանի Դաշնության իշխանություններին վերադառնալ Սևծովյան նախաձեռնությանը, որպեսզի հացահատիկը կարողանանք ապահով տեղափոխվենք»,- ասել է պոնտիֆիկոսը կիրակնօրյա ավանդական քարոզից հետո։
10:47 30.07.2023
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ Այդ մասին «Լուրերին» հայտնել են դատախազությունից։ Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էր Սերգեյ Սմբատյանը, նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը:
21:35 29.07.2023
35 տարեկանից հետո արմատական փոփոխությունների ծարավը կարող է պայմանավորված լինել ժամանակի անցողիկության գիտակցմամբ և ընտրած ուղու հավատարմության վերաբերյալ խորհրդածությամբ, կարծում է հոգեբան Անտոն Օրլովը։ Հոգեբանը պարզաբանել է, որ այս տարիքում մարդիկ ժամանակ են ունենում բավարար փորձ կուտակելու և կյանքի շատ ոլորտներում «արմատավորվելու»։ Դրա պատճառով նրանք սկսում են կասկածի տակ դնել իրենց գոյության իմաստը և մտածել, […]
20:07 29.07.2023
Մաքրության երկրպագու Դանիել Մեյսոնը, ով սոցիալական ցանցերում կիսվում է տան մաքրման իր խորհուրդներով, թվարկել է խոհանոցի այն վայրերը, որտեղ բակտերիաներն ամենից շատ են կուտակվում: Նրա կարծիքը փոխանցում է Daily Mail-ը: Մեյսոնը որպես կեղտի և բակտերիաների առաջին աղբյուր նշել է խոհանոցի պահարանի բռնակները և լույսի անջատիչները: Նա բացատրել է, որ մարդիկ, օրինակ, միսը կտրելուց հետո դիպչում […]
18:12 29.07.2023
Անհանգստացած ենք լուրերով, որ 68-ամյա բուժառուին ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բուժօգնության տեղափոխելիս ապօրինի տեղադրված հսկիչ-անցագրային կետից առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ «Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է»,-գրել է Անի Բադալյանը: Troubled by news that 68-year-old patient, being transported […]
12:59 29.07.2023
Հուլիսի 28-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված 34-ամյա կինը հայտնել էր, որ անհայտ անձը Գյումրիի Մանուշյան փողոցում իր պարանոցից պոկելով՝ հափշտակել է ոսկյա շղթան՝ կուլոնով և դիմել փախուստի: Մուշի բաժնի համայնքային ոստիկաններն ու քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 35-ամյա գյումրեցի երիտասարդը Անտառավան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել […]
12:53 29.07.2023
2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում, գտնվել էր իրեն ամրակցված գնդացիրը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ […]