TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+22.56 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է Ոստիկանական գվարդիայի ձևավորման հայեցակարգային ուղղությունների քննարկումների շարքը

20:12 26.07.2023

Հուլիսի 25-ին Երևանում անցկացվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթին նվիրված բազմաշահառու առաջին քննարկումը, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Քննարկմանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության զորքերի, ոստիկանության շտաբի ղեկավար անձնակազմը, շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորներ։ Բացման խոսքում ՆԳ […]

̰
Բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահներից արձագանք ստացվի. Վարդան Սարգսյան

19:47 26.07.2023

Հումանիտար բեռով ԼՂ ուղևորվող բեռնատարներն արդեն 15-20 րոպե է` Կոռնիձորի սահմանային հատվածում են: Իսկ որն է հաջորդ գործողությունը: «Լուրերի» հարցին ի պատասխան` ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել է․ «Մենք կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ, այս պահին դեռ սպասում ենք պատասխանի: Հաշվի առնելով, որ այս գործընթացը պահանջում է […]

̰
2022 թ․-ին Ռուսաստանից Թուրքիա է արտագաղթել մոտ 100․000 մարդ

18:55 26.07.2023

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2022թ. միգրացիայի միջազգային վիճակագրությունը, ըստ որի՝ Թուրքիայից արտագաղթածների թիվը անցյալ տարվա համեմատ աճել է 62․3%-ով, իսկ Թուրքիա ներգաղթածների թիվը նվազել է 33․2%-ով։ 2022-ին Թուրքիա ժամանած օտարերկրյա քաղաքացիների մեջ առաջին տեղը զբաղեցրել են Ռուսաստանի քաղաքացիները (25%)։ Երկրորդ տեղում Ուկրաինան է՝ (8․1%), երրորդում Իրանը՝ (6․5%), իսկ հաջորդաբար Աֆղանստանը (5․4%) և Իրաքը (4․8%)։ […]

̰
Միասնական սոցիալական ծառայության Սպիտակ քաղաքի տարածքային նոր կենտրոնը կսպասարկի շուրջ 28 000 շահառուի  

18:46 26.07.2023

Մոտ ապագայում Սպիտակ համայնքի շուրջ 28 000 շահառուները հնարավորություն կունենան օգտվելու ավելի որակյալ, մատչելի ու արագ սոցիալական ծառայություններից, այդ թվում կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքների գնահատում և բավարարում, կայուն զբաղվածության ապահովում, բժշկասոցիալական փորձաքննության իրականացում, աջակցող միջոցների տրամադրում և այլն։ Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության […]

̰
Հնդկաստանի բնակչությունը հասել է 1,3 միլիարդի՝ չնայած ՄԱԿ-ի կանխատեսումներին

16:52 26.07.2023

Հնդկաստանի բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ, կառավարության մոտավոր գնահատմամբ, կազմել է 1,392 միլիարդ: Փաստորեն, չի իրականացել այն կանխատեսումը, որ հուլիսին Հնդկաստանի բնակչության թիվը կգերազանցի Չինաստանի բնակչության թիվը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի ներքին գործերի պետական նախարար Նիտյանանդ Ռայը։ «Այսպիսով, 1,392 միլիարդ թվաքանակը ոչ միայն ցածր է Հնդկաստանի համար ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով […]

̰
Վարտիքի մեջ ադամանդներ թաքցրած Ուզբեկստանի քաղաքացուն օդանավակայանում բերման են ենթարկել

16:28 26.07.2023

Ուզբեկստանի քաղաքացին ձերբակալվել է «Վնուկովո» օդանավակայանում՝ փորձելով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել ավելի քան 5 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդ, որը նա թաքցրել էր ներքնազգեստի մեջ։ Հուլիսի 26-ին Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ հայտնաբերված քարերի իսկությունը հաստատվել է փորձաքննությամբ։ ԱՄԷ-ից ժամանած 39-ամյա տղամարդու ուղեբեռը սկանավորելիս հայտնաբերվել է Apple, Samsung և Sony սարքավորումներով 13 տուփ, ինչպես նաև թանկարժեք քարերի […]

̰
Հետախուզվում է տեսանյութում երևացող անձը

16:20 26.07.2023

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խարդապություններ կատարելու մեղադրանքով հետախուզվում է Սարգիս Գրիգորյանը։ «Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

̰
Հանրային քննարկման է դրվել զենքի ձեռքբերմանն  ու քննություն հանձնելուն առնչվող նախագիծ

15:12 26.07.2023

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել են «Բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն հանձնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի և «Հայաստանի Հանրապետության ներքին […]

̰
Գևորգ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած

15:04 26.07.2023

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992 թվականին ծնված Գևորգ Պողոսյանը։ Հուլիսի 21-ի առավոտյան նա դուրս է եկել տնից և չի վերադարձել։  

̰
Ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք

12:07 26.07.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 24-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 12-ական, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, հոգեկան ներգործության՝ 4, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 3, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, երեխայի կյանքի անվտանգության […]

̰
Վիճաբանություն, ծեծ, խուլիգանություն Այգավան գյուղում

11:35 26.07.2023

Հուլիսի 25-ին ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 17.00-ի սահմաններում Այգավան բնակավայրում վիճաբանություն է եղել 33-ամյա, 35-ամյա և 40-ամյա երեք համագյուղացիների միջև, որի ընթացքում 40-ամյա տղամարդը ծեծի է ենթարկվել՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Միջադեպից հետո նա 36-ամյա եղբոր հետ գնացել է 35-ամյա համագյուղացու տուն՝ պարզաբանումների: Վիճաբանություն է սկսվել, և 36-ամյա երիտասարդը […]

̰
ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2023 թ. 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

11:24 26.07.2023

2023 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 350 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 92 կարգապահական տույժեր, այդ թվում՝ – հայտարարվել է «Նկատողություն»` 67, – հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 20, – պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 1, […]

̰
Քաղաքաշինության կոմիտեում կայացել է պետական ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանությունը

11:02 26.07.2023

Հանրային 348 ծառայող պետական ծրագրի շրջանակում բնակարան կունենա: Կայացել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Գրիբոյեդովի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի 2-րդ փուլի բնակարանների և ավտոկայանատեղիների վիճակահանությունը: Հաղթող ճանաչվածների ցանկը հրապարակվել է Քաղաքաշինության կոմիտեի կայքի «Ծրագրեր» բաժնում Վիճակահանությամբ բաշխվել է 339 բնակարան, մնացած 9-ը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արտոնության համաձայն՝ առանց […]

̰
Հիմնանորոգվում է Արագածոտնի մարզի Գեղաձոր բնակավայր տանող ճանապարհը

10:51 26.07.2023

Հիմնանորոգվում է Տ-1-52, /Հ-21/ – Գեղաձոր ավտոճանապարհի կմ0+000-կմ1+600 հատվածը։ Ճանապարհն անցնում է Արագածոտնի մարզով, սկսվում է Հ-21 հանրապետական նշանակության ավտոճանապարհից և հասնում մինչև Գեղաձոր բնակավայր։ Երկարությունը 1.6կմ է։ Շինարարական կազմակերպությունը՝ «Լիլիթ-87» ՍՊԸ-ն, կատարել է հողային աշխատանքներ, ճանապարհի երթևեկելի մասում տեղադրվել է ավազակոպճային շերտ, C5 տիպի խճակոպճավազային խառնուրդ։ Տեղադրվել են նաև ջրահեռացման վաքեր, ջրահեռացման խողովակներ, նորոգվել […]

̰
Ժամը 10:00-ից ջուր չի լինի Արաբկիր վարչական շրջանում

09:48 26.07.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 26-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Բաղրամյան 31-59 շենքերի և անհատական տնատիրությունների, Բաղրամյան 2-րդ նրբանցքի շենքերի և անհատական տնատիրությունների, Սունդուկյան 1-64 շենքերի և անհատական տնատիրությունների, Վաղարշյան 1-15 շենքերի և անհատական տնատիրությունների, Ջ. Բրայսի, Սոսեի, Խնկո Ապոր, Լեռ […]

̰
ԱՄՆ-ում մայրը փորձել է մարդասպան վարձել՝ երեք տարեկան որդուն վերացնելու համար

08:56 26.07.2023

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի բնակչուհին փորձել է մարդասպան վարձել իր երեք տարեկան որդուն վերացնելու համար և բռնվել է։ Այս մասին հայտնում է NBC Miami-ն։ 18-ամյա Ժասմին Պաեզը օգտվել է ծաղրական կայքից, որը հանցագործներ է գտնում` հանցագործություններ կատարելու համար: Դիմումում նա խնդրել է օգնել իր երեք տարեկան որդուն մինչև շաբաթվա վերջ վերացնել։ Կայքի սեփականատեր Ռոբերտ […]

̰
Երիտասարդն օրիգինալ կերպով վրեժխնդիր է եղել սենյակակցից, ով առանց հարցնելու վերցրել է իր իրերը

08:42 26.07.2023

DrOogieBoogie42 մականունով Reddit-ի օգտատերը կիսվել է պատմությամբ, թե ինչպես է դասեր տվել սենյակակցին, ով առանց հարցնելու վերցրել է իր իրերը: Երիտասարդի հրապարակումը բուռն քննարկումներ է առաջացրել ցանցում. շատ մեկնաբաններ հիացել են վրեժխնդրության անսովոր եղանակով։ Գրառման հեղինակը պատմել է, որ քոլեջի տարիներին ապրել է հանրակացարանում Փոլ անունով մի տղայի հետ։ «Փոլը պատրաստվում էր փաստաբան դառնալ։ Նրա […]

̰
Հոգեբանը բացահայտել է վատ քնի անհայտ պատճառը

08:21 26.07.2023

Գիշերային անհարմար հագուստը կարող է խանգարել քնին, ասել է հոգեբան Ալեքսանդր Կորիձեն։ Նա Lenta.ru-ին տված հարցազրույցում բացահայտել է վատ քնի ոչ ակնհայտ պատճառը։ Շատերը հագուստով են քնում, քանի որ դա նրանց հոգեբանական ապահովության զգացում է հաղորդում, ասում է մասնագետը։ Ոմանք նույնիսկ ունեն սիրելի գիշերազգեստ, որն օգնում է նրանց հանգստանալ և ավելի արագ քնել: Նման մարդկանց […]

̰
Հարսնացուն իմացել է փեսացուի դավաճանության մասին ու հարսանիքի ժամանակ վրեժ լուծել նրանից

23:57 25.07.2023

Հարսնացուն, ով ստացել էր իր փեսացուի լուսանկարները սիրուհու հետ, վրեժխնդիր է եղել նրանից հենց հարսանիքի ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Աղջիկը դավաճանության մասին իմացել է արարողության նախօրեին անանուն հաղորդագրությունից։ Անհայտ անձը նրան ուղարկել է մի շարք լուսանկարներ՝ կից գրառմամբ․ «Ես չէի ամուսնանա նրա հետ: Իսկ դո՞ւ»։ Ժամկետները ստուգելուց հետո հարսնացուն համոզվել է, որ […]

̰
Ավիացիոն անվտանգության տեսուչը խոսել է մարդատար ինքնաթիռներում վտանգավոր բեռների մասին

23:27 25.07.2023

Մոսկվայի օդանավակայաններից մեկի ավիացիոն անվտանգության տեսուչ Արկադին (իր իսկական անունը չէ) ներկայացրել է այն դեպքերը, երբ վտանգավոր ապրանքներ կարող են փոխադրվել մարդատար ինքնաթիռներով։ Lenta.ru-ն հրապարակել է նրա պատմածը։ Օդային տեսուչները ստուգում են բեռները, որոնք փոխադրվում են օդային ճանապարհով, այդ թվում՝ մարդատար ինքնաթիռներով։ Նրանց խնդիրն է հայտնաբերել և կանխել վտանգավոր կամ արգելված ապրանքների փոխադրումը: Lenta.ru-ի զրուցակիցն […]

̰
Հարսնացուի ընտանիքը ծեծել է փեսային, որը փորձել է թաքցնել ճաղատությունը

23:11 25.07.2023

Հնդկաստանում հարսնացուի ընտանիքը կռվի է բռնվել փեսայի կեղծամի պատճառով։ Այս մասին հայտնում է ABP Live-ը։ Հարսնացուի հարազատները ծեծի են ենթարկել փեսային, որը փորձել է թաքցնել ճաղատությունը. ծեծկռտուքը տեղի է ունեցել հենց արարողության ժամանակ։ Հարսանիքի ժամանակ արված տեսանյութում հարսնացուի ազգականն անսպասելիորեն պատռում է տղամարդու կեղծմը։ Դրանից հետո կանայք, ստից ցնցված, սկսում են փեսային անուններ տալ և […]

̰
Սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:20 25.07.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Անդրանիկի փ. 24, 26, 28, 30 շենքեր, Բաշինջաղյան փ. 188, 194, 196 շենքեր, Ավան՝ Խուդյակովի փ. 70 շենք, Ավան՝ 5, 6, 8, 10 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Առինջ գյուղ՝ […]

̰
Կայացել է միգրացիայի կառավարման ցուցանիշների վերաբերյալ աշխատաժողով

19:05 25.07.2023

Հուլիսի 25-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության միգրացիայի կառավարման ցուցանիշների վերաբերյալ աշխատաժողով, որին ներկա էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Բացման խոսքում ՆԳ փոխնախարարը նշել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտը լուրջ առաջընթաց է արձանագրել։ Արփինե Սարգսյանն այդ համատեքստում մասնավորապես ընդգծել է Ներքին գործերի նախարարության ձևավորումն ու միգրացիայի կառավարման բլոկում կառուցվածքային […]

̰
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2023թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

18:33 25.07.2023

Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2023թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ և այլք։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի Տերունական աղոթքից հետո շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու սպայական դաշույնները։ Շնորհավորելով […]

̰
Դանակահարություն՝ Անդրանիկի արձանի հետնամասում

15:29 25.07.2023

Հուլիսի 15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վահան Զատիկյանի անվան զբոսայգում՝ Անդրանիկ Զորավարի արձանի հետնամասում, դանակահարված տղամարդ կա: Մինչ օպերատիվ խումբը մեկնում էր դեպքի վայր` 38-ամյա տղամարդուն տեղափոխել էին հիվանդանոց: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ զբոսայգում վիճել էին 31 և 38 տարեկան […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

15:12 25.07.2023

Հուլիսի 17-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմած 57-ամյա տղամարդը հայտնել է, որ եղբայրը հուլիսի 13-ին մեկնել է Ֆրանկֆուրտ և օդանավակայանում նկատել է, որ որոշ իրեր պակասում են: «Զվարթնոց» օդանավակայանի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Մեղրիի բնակիչ 57-ամյա տղամարդը օդանավակայանի մեկնման սրահի ստերիլ գոտու նստարանին դրված դրամապանակից գողացել է 456 […]

̰
Երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

14:30 25.07.2023

Հուլիսի 24-ին, ժամը 02.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՀՆԳ ծառայողները Չարենցի փողոցի կարաոկե ակումբի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Քաջարանի 27-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ և 1 փամփուշտ՝ փամփշտատուփով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

̰
36-ամյա կինն օգնել էր բելառուսցի տղամարդկանց թալանել իր հետ համատեղ ապրող կնոջը. նա կալանավորվել է

11:45 25.07.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանում հուլիսի 20-ին կատարված ավազակային հարձրակման դեպքի էական հանգամանքներ։ 2023 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 06:49-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ժամը 05։00-ի սահմաններում, դիմակավորված […]

̰
Երեք երիտասարդները գողացել էին քաղաքացու մոտոցիկլետը

11:33 25.07.2023

Ավանի քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Փորձել է հրկիզել նախկին կնոջն ու նրա ամուսնուն

11:28 25.07.2023

Հուլիսի 24-ի ժամը 15.30-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Գարգառ գյուղի բնակիչ 36-ամյա մի կին և հայտնել, որ նախկին ամուսինը բենզինը լցրել է տան վրա, որպեսզի հրկիզի իրենց, այնուհետև քարով խփել է իր գլխին: Ժամը 17.20-ին Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ստեփանավան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «ձախ քունքային շրջանի սալջարդ, […]

̰
BACK_TO_TOP