TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.91 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի 2 հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ

17:54 28.02.2025

Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 4997 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 18 միլիոն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […]

̰
Հայկական վենչուրային ֆոնդը պատրաստվում է 30 միլիոն դոլար ներդնել հայկական մոտ 40 ստարտափում

17:45 28.02.2025

Աշխարհում Հայաստանի դիրքերը որպես առաջատար ինովացիոն կենտրոն ամրապնդելու և տեխնոլոգիական ոլորտի զարգացումը խթանելու նպատակով այս տարի Հայաստանի վենչուրային ֆոնդերից կֆինանսավորվի 35-40 հայ ստարտափ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կայացել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

17:36 28.02.2025

Այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 18-ի N 137–Ա որոշման: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի […]

̰
Սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ

17:05 28.02.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մարտ ամսվա եղանակի կանխատեսումը։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ «Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին ժամը 17:00-ի դրությամբ

17:02 28.02.2025

Փետրվարի 28-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Ինչպե՞ս օգտվել առողջապահական գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից

16:46 28.02.2025

Ո՞ր դեպքում Հայաստանի ռեզիդենտ քաղաքացին կարող է օգտվել առողջապահական գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից: Սոցիալական կրեդիտի թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Առողջապահության և կրթությանն ուղղվող ծախսերի մի մասը պետությունը որոշում է կայացրել վերադարձնել քաղաքացիներին: Ինչպե՞ս վերադարձնել. սա շատ կարևոր է: Վերադարձման մեխանիզմը հենց հայտարարագրումն է և հայտարարագրման շրջանակներում ծախսերը, սա նշանակում է՝ […]

̰
Հայտարարություն. Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության համար կատարվում է ընդունելություն

15:52 28.02.2025

Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար կարող են դիմել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) 18-ից (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) մինչև 35 տարեկան […]

̰
Երևանի պարեկները մեքենայում հայտնաբերել են զենք-զինամթերք

14:55 28.02.2025

Փետրվարի 28-ի գիշերը՝ ժամը 2.40-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղի-Աճառյան փողոց ճանապարհահատվածում ծառայություն կատարելիս պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնել է, որ մեքենայում կա զենք-զինամթերք՝ «ԱԿ-74» ինքնաձիգի նմանվող հրազեն, գազային ատրճանակ և փամփուշտներ: Նա զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ավանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել […]

̰
Մահվան ելքով պատահար Երևան-Արմավիր ճանապարհին

14:41 28.02.2025

Փետրվարի 27-ին, ժամը 8.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին «Լադա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և կողաշրջվել։ 22-ամյա վարորդը և 30-ամյա ու 20-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 20-ամյա Վահան Կ․-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է․ՀՀ ԱՆ

14:05 28.02.2025

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է: Եթե դուք վճարում եք եկամտային հարկ և ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիրը, ապա Կառավարությունը առողջապահության և/կամ կրթության համար կատարված անկանխիկ ծախսերի փոխհատուցման հնարավորություն է տալիս։ Ինչպե՞ս օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից Ո՞ր դեպքում կարող եք օգտվել առողջապահության գծով […]

̰
Եղանակը՝ առաջիկա օրերին

13:04 28.02.2025

Փետրվարի 28-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։ ​Երևանում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 2-3-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է […]

̰
Փախստականներին, հյուրընկալող համայնքի երեխաներին, ծնողներին ցուցաբերվող հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության ծառայությունների հասանելիությունը կընդլայնվի

11:58 28.02.2025

Հայաստանում գտնվող փախստականներին, հյուրընկալող համայնքի երեխաներին, դեռահասներին ու ծնողներին ցուցաբերվող հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության ծառայությունների հասանելիությունը կընդլայնվի․ Ճապոնիայի կառավարության՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ «Հոգեկան առողջության և հոգեբանական աջակցություն Հայաստանում Լեռնային Ղարաբաղի փախստականների և հյուրընկալող համայնքի երեխաներին և դեռահասներին» խորագրով, որը կիրականացվի նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի […]

̰
ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման փետրվարի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը

11:32 28.02.2025

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2025 թվականի փետրվար ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով:

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 27-28-ը

10:40 28.02.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 19, թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, […]

̰
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

09:32 28.02.2025

Փետրվարի 28-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

08:20 28.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:05 28.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս, […]

̰
Փետրվարի 28-ին սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ». Բյուրականի աստղադիտարան

00:15 28.02.2025

Բյուրականի աստղադիտարանից տեղեկացրել են, որ փետրվարի 28-ին սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ»: «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ 2025թ. փետրվարի 28-ին՝ մայրամուտից անմիջապես հետո Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինեն յոթ մոլորակների՝ Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի, Սատուրնի և Մերկուրիի «շքերթը»։ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

00:04 28.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

̰
Բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

23:59 27.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են […]

̰
Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը․ ՊԵԿ իրազեկումը

23:19 27.02.2025

ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից։ Հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։ Մանրամասները՝ այստեղ։

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

22:11 27.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

̰
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

22:06 27.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, […]

̰
Սաստիկ բքի պատճառով Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

21:51 27.02.2025

Փետրվարի 27-ին՝ ժամը 21:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

̰
Լարսը փակ է միայն բեռնատարների համար

20:18 27.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

20:13 27.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆորմուլա ՎիՍի երկրորդ ֆոնդի պաշտոնական պաշտոնական բացման միջոցառմանը

19:58 27.02.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆորմուլա ՎիՍի երկրորդ ֆոնդի պաշտոնական պաշտոնական բացման միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ վենչուրային կապիտալը հզորացնում է ձեռներեցներին, խթանում է տեխնոլոգիական առաջընթացը և նպաստում երկրի տնտեսական կայուն աճին։ Մհեր Գրիգորյանը հաջողություններ է մաղթել ֆոնդին և ընդգծել, որ Կառավարությունն իր հերթին շարունակելու է ջանքերը՝ […]

̰
Վերջին 7 տարիներին ՀՀ տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով. գործադիրի որոշումները

19:47 27.02.2025

Գործադիրը հաստատել է Կառավարության ծրագրի՝ 2024-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցը. այն կքննարկվի խորհրդարանում: Այս և Կառավարության այսօրվա նիստում ընդունված այլ որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՊԵԿ նախագահը կգործուղվի Վրաստան

19:42 27.02.2025

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մարտի 5-7-ը կգործուղվի Վրաստան (Թբիլիսի): ՊԵԿ նախագահը Թբիլիսի կգործուղվի՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

̰
Փրկարար ծառայության տնօրենը մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած միջոցառմանը

19:22 27.02.2025

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) փետրվարի 27-ին կազմակերպել էր հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ոլորտի դերակատարների փորձի փոխանակմանն ու համագործակցությանը նվիրված միջոցառում: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակը հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության դերակատարների, պետական կառույցների և հումանիտար կազմակերպությունների […]

̰
BACK_TO_TOP