17:11 26.02.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գայանե Բադալյան ԱՁ-ին պատկանող սոյայի մթերքի՝ տոֆուի արտադրությունում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ. Մարգահովիտ)։ Մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը, […]
14:55 26.02.2025
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակներում ունեցել է մի շարք հանդիպումներ, հանդես եկել ելույթով: «Հայաստանը, առաջնորդվելով Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների հաջող պահպանմամբ և ունենալով մինչև 2036 թվականը նոր հզորության սահուն անցում կատարելու վերջնական նպատակ, ընտրել է թափանցիկ և բաց քաղաքականություն՝ միջուկային էներգիայի ապահով և խաղաղ […]
13:47 26.02.2025
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները փետրվարին հերթական անգամ տեսակցություն են ունեցել Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի հետ. վերջիններիս հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն հերթական տեսակցությունն են ունեցել Բաքվում անազատության մեջ գտնվող բոլոր […]
12:31 26.02.2025
Փետրվարի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծ Մանթաշ գյուղի 68-ամյա մի բնակիչ ապօրինի հրազեն է պահում։ Տեղեկությունները ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են 68-ամյա տղամարդու բնակության վայր։ Տանտերն իրավապահներին է ներկայացրել մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, որի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չուներ։ Հրացանը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արթիկի և Անիի […]
11:39 26.02.2025
Իսրայելցի պատանդ Օհադ Յաալոմիի մարմինը, ով նաև Ֆրանսիայի քաղաքացիություն ուներ, Իսրայելին կհանձնեն հինգշաբթի՝ փետրվարի 27-ին։ Դա հաստատել է ՀԱՄԱՍ-ի դաշնակիցներից մեկը՝ պաղեստինյան «Ալ Նասեր Սալահ ադ Դին բրիգադներ» արմատական խմբավորումը, որը հանդիսանում է «Ժողովրդական դիմադրության կոմիտեներ» շարժման ռազմական թեւը։ «Իսրայելի հետ գործարքի շրջանակներում մենք հինգշաբթի օրը որոշեցինք գերի ընկած Օհադ Յաալոմիի մարմինը հանձնել մյուս կողմին», […]
11:12 26.02.2025
Փետրվարի 26-ին՝ ժամը 11:05-ի դրությամբ, բքի պատճառով Ալագյազ-Գեղադիր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
10:50 26.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային […]
10:30 26.02.2025
Կանադական մի քանի սրճարաններ իրենց ճաշացանկում փոխել են սուրճի Ամերիկանո անվանումը և այն կոչում են Կանադիանո ՝ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ, հայտնում է The Washington Post-ը (WP): Ինչպես նշում է հրատարակությունը, սրճարանները դժգոհ են Օտտավայի դեմ ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի մտադրությունից, ինչպես նաև Թրամփի հռետորաբանությունից, որը բազմիցս հայտարարել […]
10:12 26.02.2025
Փետրվարի 27-ին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան և Մրգաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
08:35 26.02.2025
Փետրվարի 25-ին, ժամը 12:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Շինուհայրի ավտոճանապարհին եղանակային պայմաններից ելնելով իրականացվող շրջայցի ընթացքում Շինուհայրի խաչմերուկում նկատվել են արգելափակված ավտոմեքենաներ և խցանում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները համատեղ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել՝ […]
08:05 26.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող […]
00:29 26.02.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է, որ քաղաքապետարանում ջերմ ու հետաքրքիր հանդիպում է ունեցել Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի աշակերտների հետ։ «Աշակերտների հետ զրուցեցինք Երևանի մասին, ներկայացրի էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգը, որը մեզ հնարավորություն է տալիս քաղաքը դարձնել ավելի կառավարելի ու ժամանակակից։ Խոսեցինք նաև «Ակտիվ […]
00:13 26.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից […]
23:30 25.02.2025
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։ Հետո ավելի զգալի։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
21:38 25.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Շիրակի մարզ՝ 11:00-17:00 Արթիկի տարածաշրջան՝ Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ և Հովտաշեն գյուղեր։ Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա […]
21:18 25.02.2025
Երևանի սրտում՝ Կասկադում սկսվում է նոր դարաշրջան։ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ այս նշանավոր վայրը կամբողջանա՝ ստանալով իր ավարտուն ու ամբողջական տեսքը։ Կասկադի անավարտ հատվածը վերջապես կկապվի Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին՝ վերականգնելով քաղաքի պատմամշակութային դիմագիծը։ Ծրագիրն իրականացվելու է աշխարհահռչակ ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա։ 1000-տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, արվեստանոցներ, հանգստի […]
21:07 25.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ […]
21:00 25.02.2025
Ի՞նչ է անհրաժեշտ 2024 թվականի եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու համար։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած հոլովակում։
20:30 25.02.2025
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդհարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Առողջապահության նախարարությունը, ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ, մեկնարկել է կարևոր առաքելություն` միտված առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման աշխատանքներին, մարզերում կադրերով համալրման, նպատակային ուսուցման, բժիշկների հավաստագրման, մասնագիտական ներուժի վերապատրաստման և լիցենզավորման գործընթացին: Երկուստեք կարևորվել է այս նախաձեռնությունը, որը նպաստելու […]
20:07 25.02.2025
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Ապարանի , Արագածի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մ-2-Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է։ Ալագյազ-Գեղադիր և Սևանի […]
19:45 25.02.2025
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում։ «ՀՀ Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք: Քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամեր: Հորդորում ենք այդ մարզերի […]
18:42 25.02.2025
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ներկայացնելով առաջին ընթերցումից հետո իրականացված փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ բովանդակային հիմնական առաջարկները ներառվել […]
17:52 25.02.2025
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության ժամանակ, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները` կատարելով, այսպես կոչված, «դրիֆթ»։ Հասարակական կարգը խախտում են նաև հարսանեկան արարողության մասնակից մի քանի «Մերսեդեսի» վարորդներ` երթևեկելի գոտում «դրիֆթ» […]
17:47 25.02.2025
ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները «ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության» Սանկտ-Պետերբուրգի համալսարանում մասնակցել են Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։ Վերապատրաստման դասընթացները բաղկացած են եղել ոչ միայն դասախոսություններից, այլև գործնական պարապմունքներից, որոնց ընթացքում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանները հնարավորություն են ունեցել իրականացնել հատուկ նշանակության հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ, մշակել թեստավորման տարբեր […]