TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 68 դեպք

12:07 05.05.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 4-5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման` 11, անձնական ունեցվածքի գողության` 10, խարդախության և ֆիզիկական ներգործության՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, հոգեկան ներգործության, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, […]

̰
3 մլրդ դրամի չափով հափշտակություն ՍՊ ընկերությունից՝ ընկերության հիմնադրի ազգականի կողմից. նախաքննությունն ավարտվել է

12:00 05.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է ՍՊ ընկերության հիմնադրի բարեկամի կողմից ընկերության 3.003,890.851,76 դրամ գումարը հափշտակելու դեպքը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության հիմնադրի մորաքրոջ որդին՝ Ռ.Ա.-ն, 1990-ական թվականներից աշխատել է այդ ընկերությունում։ Այն զբաղվել է արդյունաբերական սարքավորումների, նյութերի, […]

̰
Երիտասարդը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով

11:54 05.05.2023

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 4-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 26-ամյա Վլադիսլավ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 137.1-րդ հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]

̰
Կումայրիի ոստիկանները բացահայտել են տաղավարից բջջային հեռախոսի գողության դեպքը

11:21 05.05.2023

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ախուրիկ գյուղից 30-ամյա մի երիտասարդ ապրիլի 29-ի կեսգիշերին Գյումրիի Շահումյան փողոցի տաղավարից գողություն է արել: Օպերատիվ տեղեկությունն իրացնելով՝ բաժնի քրեական հետախույզները մայիսի 3-ին Գյումրիի Ախուրյանի խճուղում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել ախուրիկցի երիտասարդին: Նա խոստովանել է, որ ապրիլի 29-ին, ժամը 00.30-ի սահմաններում, […]

̰
«05.05» ամսաթիվը խորհրդանշում է մարդու յուրաքանչյուր ձեռքի 5 մատը. ԱՆ կոչը

11:06 05.05.2023

«05.05» ամսաթիվը խորհրդանշում է մարդու յուրաքանչյուր ձեռքի 5 մատը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա կարգախոսն է՝ «Մշակե՛ք ձեռքերը, փրկե՛ք կյանքեր»: Անձնական հիգիենայի պահպանումը, մասնավորապես` ձեռքերը լվանալու և ախտահանելու կարևորությունը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումներից է: Ձեռքերի հիգիենան արդիական խնդիր է աշխարհի բոլոր երկրների առողջապահության համակարգերում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է […]

̰
Վրաստանի պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը մեկ ամսով կփակվեն

10:11 05.05.2023

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն, մայիսի 5-ից մեկ ամսով «Կազբեգի» մաքսային անցակետում թեթև մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն։ Բացի այդ, տեղեկացվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը […]

̰
Այսօր երեկոյան տեղի կունենա Լուսնի կիսախավարում

10:04 05.05.2023

Մայիսի 5-ի երեկոյան տեղի կունենա Լուսնի կիսախավարում, այն տեսանելի կլինի Ռուսաստանի գրեթե ողջ տարածքից, հաղորդում է Մոսկվայի պլանետարիումը։ «2023 թվականի մայիսի 5-ին Մոսկվայի ժամանակով ժամը 18.14-ից մինչև 22.31-ը Լուսինը կանցնի Երկրի կիսախավարով, տեղի կունենա լուսնի կիսախավարում: Դա կլինի բավականին խորը, բայց շատ թույլ լուսնի խավարում, քանի որ Լուսինը կանցնի միայն Երկրի ստվերի եզրին մոտ՝ միշտ […]

̰
ԵՊՀ-ում կմեկնարկի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը

09:52 05.05.2023

Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, ԵՊՀ ողջ տարածքում կմեկնարկի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 104-ամյակին։ Էքսպոն կանցկացվի ԵՊՀ ամբողջ տարածքում․ համալսարանի ֆակուլտետներն ու ինստիտուտները կներկայացնեն կրթական ծրագրերը, իսկ գործընկերները՝ աշխատանքի առաջարկներ, ինչպես նաև կընդունեն մասնակիցների ինքնակենսագրականները։ Միջոցառման շրջանակում տեղի կունենան նաև՝ • «ԲանՈՒԳործ 2023․ կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով կոնֆերանս, • ԵՊՀ գերազանցության մրցանակաբաշխություն, […]

̰
ԱՄՆ դեսպանը հայտնել է Հայաստանի մեդիաոլորտում 17,3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման մասին

09:45 05.05.2023

Ս․թ․ մայիսի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի մեդիաոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի համար։ Իր ելույթում դեսպան Քվինն ընդգծեց ազատ մամուլի կարևորագույն դերակատարումը ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիներին իրազեկելու և կառավարության ու իշխանություն ունեցողների հաշվետվողականության ապահովման հարցերում։ «Մամուլը կարևորագույն դեր է խաղում տեղեկությունների ու մտքերի բաց փոխանակմանը նպաստելու, […]

̰
Քննարկվել են Որոտան-Խոտ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում փլուզման հետևանքով առաջացած խնդիրների լուծման ուղիները

09:36 05.05.2023

Տեղի է ունեցել Որոտան-Խոտ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում փլուզման հետևանքով առաջացած խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի 3-րդ նիստը, որին մասնակցել են հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ՏԿԵՆ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի, Տաթև համայնքի, Որոտան և Խոտ բնակավայրերի, ճանապարհի վերակառուցումը նախագծած և շինարարությունն […]

̰
Լարսը բաց է

08:48 05.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Հրապարակվել են կադրեր, թե ինչպոս են ռուս դեռահասները այրում գերեզմանոցը

08:19 05.05.2023

Ուլան-Ուդեի Օկտյաբրսկի շրջանում դեռահասները մի քանի գերեզման են այրել գերեզմանատանը։ Նրանց գործողությունները տեսագրվել են, համապատասխան կադրերը հրապարակել է Tvcom News Telegram ալիքը։ Հայտնաբերված տեսանյութում երկու ռուս դեռահասների, որոնք կարծես թե 15 տարեկանից ոչ ավել են, այրում են գերեզմանը, կրակը բռնկվում է վայրկյանների ընթացքում։ Երբ անչափահասները նկատում են, որ իրենց նկարահանում են, սկսում են մեղադրել միմյանց։ […]

̰
Տնօրենը դպրոցից դուրս գտնվող աղբարկղում պատահաբար արջ է հայտնաբերել

23:12 04.05.2023

Արևմտյան Վիրջինիա նահանգի Նիկոլաս շրջանի տարրական դպրոցի տնօրեն Ջեյմս Մարշը աղբամանի մեջ սև արջ է հայտնաբերել: Այս մասին հայտնում է WCHS հեռուստաալիքը։ Մայիսի 1-ին Մարշը գնացել է աղբարկղերի մոտ՝ սողնակը դրանց վրայից հանելու։ Այդ պահին աղբարկղից անսպասելիորեն դուրս է եկել մի մեծ սեւ արջ։ Տնօրենը վախեցել է ու փախել, իսկ արջը շտապել է հակառակ ուղղությամբ։ […]

̰
Ինչպե՞ս կարող է արձագանքել Հայաստանը օդային տարածքը փակելու Թուրքիայի որոշմանը

21:25 04.05.2023

Պաշտոնական Վաշինգտոնը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների որոշումը հայկական ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ օդային տարածքը փակել են՝ ի պատասխան Երևանում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժած «Նեմեսիս» գործողության մասնակիցների պատվին հուշարձանի բացմանը: Ո՞վ է արձագանքել այս խնդրին ԱՄՆ վարչակազմից և ինչպիսի՞ն է նման հարցերում միջազգային պրակտիկան: […]

̰
Սևանա լճի ափամերձ հատվածում ավտոմեքենան արգելափակվել էր ավազների մեջ

21:07 04.05.2023

Մայիսի 4-ին, ժամը 19։01-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW E46» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Հ․)։

̰
Կնորոգվի նաև Գորիսից Տեղ գյուղ տանող ճանապարհը. կառավարությունը 382 մլն դրամ կհատկացնի ճանապարհների նորոգման աշխատանքների համար

20:52 04.05.2023

Կառավարությունը 382 մլն դրամ կհատկացնի միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման աշխատանքների համար: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը և նշում, որ գումարը նախատեսվում է հատկացնել հիմնականում նախորդ տարի իրականացված և չավարտված նախագծերի համար: Մասնավորապես՝ 135 մլն դրամը նախատեսվում է հատկացնել երեք հետևյալ ծրագրերի համար` Սյունիքի մարզում Գորիսից դեպի Տեղ գյուղ, Իսահակյան-Գյումրի ճանապարհի Արտենի-Արագածավան-Թլիկ բնակավայրերի […]

̰
Կներդրվի նոր համակարգ, որը կօգնի խնայել դատարանների, դատավարության մասնակիցների ժամանակն ու կնվազեցնի ծախսերը

20:19 04.05.2023

Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել դատաիրավական բարեփոխումներին նվիրված հերթական հանրային քննարկումը: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից: Այս անգամ թեման նվիրված էր էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրմանը: Առաջարկվող իրավակարգավորումները նպատակ են հետապնդում թեթևացնելու դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստելու էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների և դատավարության մասնակիցների ռեսուրսների […]

̰
Բաղրամյանի ոստիկաններն անասնաֆերմայի պահակի մոտ և պահակատանը հայտնաբերել են թմրանյութ

20:13 04.05.2023

Բաղրամյանի ոստիկաններն անասնաֆերմայի պահակի մոտ և պահակատանը հայտնաբերել են կանեփանման զանգվածներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Հազիվ եմ մահից փրկվել․ Սաակաշվիլի

20:01 04.05.2023

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է արել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ ներկայացրել է իր առողջական վիճակը և նշել, որ հազիվ է փրկվել մահից։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Ինչպես գիտեք, չնայած անհրաժեշտ բժշկական պրոցեդուրաներին, անցած շաբաթ օրը ես երկու անգամ ուշաթափվել եմ: Այսօր նորից կորցրի գիտակցությունս և հազիվ փրկվեցի մահից. ընկա և գլուխս հարվածեցի […]

̰
Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում բացվել է վերակառուցված մանկապարտեզը

19:55 04.05.2023

Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում փոքրիկների առաջ դռները բացեց Հենրիկ Սերոբյանի անվան մանկապարտեզը, որը վերակառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք՝ 60/40 տոկոս ներդրմամբ: Ծրագիրը հաստատվել, շինարարությունն էլ մեկնարկել էր 2019 թվականին, երբ Մարմաշեն բնակավայրը դեռևս Մարմաշեն խոշորացված համայնքի կազմում էր: Հանդիսավոր բացմանը ներկա էին Ախուրյան համայնքի ղեկավարությունը, մանկապարտեզի բացման գործում ներդրում ունեցող բարերարներն ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները, […]

̰
Տաշիրում մեկնարկել է բժշկական կենտրոնի շինարարությունը, իսկ Մեդովկայում մոդուլային տիպի դպրոց է կառուցվում

19:18 04.05.2023

Ինչպես Լոռու մարզի մյուս բնակավայրերում, Տաշիր խոշորացված համայնքում ևս բուռն կերպով շինաշխատանքներ են ընթանում: Սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերին զուգահեռ, պետբյուջեի միջոցներով այլ կապիտալ շինաշխատանքներ ևս ընթանում են, որոնք մեծ կարևորություն ունեն համայնքի համար: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Տաշիր խոշորացված համայնք կատարած աշխատանքնային այցի շրջանակներում հետևել է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ Մեդովկա բնակավայրում կառուցվող մոդուլային տիպի դպրոցի […]

̰
Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

18:32 04.05.2023

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Տեղեկացնում են «Գազմպրոմ Արմենիա»-ից։ Մայիսի 4-ին՝ ժամը 16:30-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:

̰
2024 թվականից լիցենզավորվելու են օրդինատուրայում սովորող ուսանողները, 2026-ից` ամբողջական կրթություն ստացած բուժաշխատողները

15:59 04.05.2023

2024 թվականի հունվարից լիցենզավորվելու են օրդինատուրայում սովորող ուսանողները, 2026 թվականի հունվարից` ամբողջական կրթություն ստացած բուժաշխատողները: Լիցենզավորումը կատարվելու է 5 տարին մեկ անգամ: Առաջիկայում կառավարության որոշումով թարմացվելու է նաև բժշկական մասնագիտությունների ու նեղ մասնագիտացումների ցանկը: Կառավարության նիստի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ փոփոխություններն ուղղված են մարդկային ներուժի զարգացմանը` առանց որի անհնար է առողջապահական ծառայությունների որակի […]

̰
Համակուրսեցիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

15:34 04.05.2023

Մայիսի 2-ին «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա պատանի: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա մարմնական վնասվածքը ստացել է Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների, Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողների համատեղ ձեռնարկած […]

̰
Հրդեհ ավտոմեքենայում՝ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին

15:28 04.05.2023

Մայիսի 4-ին, ժամը 14։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվում է «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 15։07-ին։

̰
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն՝ Անիեր-սյուռ-Սեն քաղաքում

13:37 04.05.2023

Անիեր-սյուռ-Սեն (Asnières-sur-Seine) քաղաքի բանուկ հատվածներից մեկում տեղադրված խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն։ Միջոցառման ընթացքում խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Ասկլիմանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Անիեր-սյուռ-Սենից ընտրված պատգամավոր Ֆրանչեսկա Պասկինին, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամներ Ժոզիան Ֆիշերը, Թոմա Լամը, Անիեր-սյուռ-Սենի փոխքաղաքապետները, քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դիվանագետները, Ֆրանսիայի […]

̰
Նոր Նորքի ոստիկանները Տելեգրամով թմրանյութի իրացման դեպք են բացահայտել

13:21 04.05.2023

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մի երևանցի տելեգրամյան ալիքներից մեկով թմրամիջոց է իրացնում։ Տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։ Ապրիլի 28-ին քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 29-ամյա 2 երիտասարդի։ 28-ամյա երևանցին հայտնել է, որ Տելեգրամ […]

̰
2022 թ․ ԿԳՄՍՆ ենթակայության թանգարաններում գրանցվել են աննախադեպ այցելություններ

12:59 04.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին ներկայացվել են նախարարության ենթակայության թանգարանների 2022 թվականի գործունեության հաշվետվությունները: Արդեն իսկ 17 թանգարաններ ներկայացրել են 2022 թվականի գործունեության հաշվետվությունները՝ կազմակերպած միջոցառումները, ցուցահանդեսները, գիտական ծրագրերը, այցելուների քանակը, տեղական, միջազգային համագործակցությունները և այլն: Նախարարի տեղակալը հանդիպումների ընթացքում հատկապես կարևորել է թանգարանների միջազգային և գիտական գործունեության զարգացմանը, նոր […]

̰
Միջպետական, հանրապետական ճանապարհների միջին նորոգման համար պետբյուջեից կհատկացվի 382 մլն դրամ

12:45 04.05.2023

Նախորդ տարի իրականացված և չավարտված նախագծերի շրջանակում, միջպետական, հանրապետական ճանապարհների միջին նորոգման համար պետբյուջեից կհատկացվի 382 մլն դրամ: Նախագիծը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նախագիծը ներկայացրել է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Մասնավորապես 382 մլն-ից 135 մլն-ը 3 ծրագրերի համար է, մեկը՝ Սյունիքի մարզում Գորիսից դեպի […]

̰
Մայիսի 3-ին Երևանում ծնվել է 71 երեխա

12:40 04.05.2023

Մայիսի 3-ին Երևան քաղաքում ծնվել է 71 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
BACK_TO_TOP