TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 3-ին Երևանում ծնվել է 71 երեխա

12:40 04.05.2023

Մայիսի 3-ին Երևան քաղաքում ծնվել է 71 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Մեկ օրում ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցի հայտնաբերման 15, անձնական ունեցվածքի գողության 10 դեպք

12:07 04.05.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 2-ը` նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 15, անձնական ունեցվածքի գողության` 10, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ֆիզիկական ներգործության և բնակարանային գողության` 4-ական, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 2-ական, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունները […]

̰
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ հոր գերեզմանի մոտ հայտնաբերվել է իր որդու դին

11:48 04.05.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Մայիսի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղի գերեզմանատանը տղամարդու դի կա։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված գերեզմանատանը հուղարկավորված Գուրգեն Գ․-ի շիրիմի մոտ […]

̰
Խարդախությամբ հափշտակվել են 4 մլրդ դրամը գերազանցող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր

11:09 04.05.2023

Գ.Մ.-ն, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) երկար տարիներ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, մտերիմ հարաբերություններ ձևավորելով Կոմիտեի այլ պաշտոնատար անձանց հետ, 2017-2021 թվականների ընթացքում խարդախությամբ հափշտակել է 4 մլրդ 233 մլն 57 հազար 363 դրամ արժեքով` Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր: 1. Երևան քաղաքի, Աջափնյակ Գ-1 թաղամասում […]

̰
Արցախի ԱԺ-ում կքննարկվի «ԼՂ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» հարցը

11:04 04.05.2023

Մայիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի: Օրակարգում ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն է: Հիմնական զեկուցող՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյան Հարակից զեկուցող՝ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյան

̰
13 անձ մեղադրվում է 155 դրվագ բնակարանային գողության, կողոպուտի և ավազակային հարձակման հանցագործություններ կատարելու համար. նախաքննությունն ավարտվել է

10:54 04.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի hատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է Երևան քաղաքում և մարզերում 13 անձանց կողմից 155 դրվագ գողությունների, այդ թվում` բնակարանային, կողոպուտի և ավազակային հարձակում կատարելու մի շարք դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում, խմբի կազմում, […]

̰
Ալյուրի գնի նվազումը համարժեք է եղել ներկրվող ցորենի գնի նվազմանը. ՄՊՀ

10:37 04.05.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է ցորենի և այլուրի շուկաներում 2022 թվականի ապրիլից մինչ 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնային փոփոխությունները: Հանձնաժողովը պարզել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում ալյուրի գնի նվազումը համարժեք է եղել ներկրվող ցորենի գնի նվազմանը: Մասնավորապես ներկրված 1 կգ ցորենն առավելագույնը նվազել է 79 դրամով, ինչը համարժեք է 1 կգ ալյուրի ինքնարժեքի […]

̰
«Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն Վերնաշենում

10:05 04.05.2023

Մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Տղամարդը գնացել է դեղատուն ու ճանապարհին ենթարկվել արջի հարձակման

23:33 03.05.2023

Հնդկական Դարբալ գյուղի բնակիչը ողջ է մնացել Հիմալայան արջի հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է Kashmir Life-ը։ Գիշատիչը հարձակվել է 45-ամյա Մուհամմադ Յուսուֆ Միրի վրա, երբ վերջինս գնալիս է եղել դեղատուն դեղորայքի հետևից։ Տղամարդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այնուհետև մասնագիտացված բուժման համար տեղափոխվել Սրինագար քաղաք։ Դեպքի վայր են ժամանել Վայրի բնության վարչության և ոստիկանության […]

̰
Հոգեբանը նշել է կանանց այն հատկանիշները, որոնք վախեցնում են տղամարդկանց

23:04 03.05.2023

Կանանց այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ ինքնահարգանքի և անկախության պակասը, կարող են վախեցնել տղամարդկանց, վստահ են հոգեբաններ Ինեսսա Սպինկան և Օլեգ Մոտորինը։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նրանք բացատրել են, թե ինչու են տղամարդիկ փախչում որոշ կանանցից։ «Յուրաքանչյուր զույգի հարաբերությունները անհատական ​​են։ Պահերը, որոնք գրավում են որոշ տղամարդկանց, վանելու են մյուսներին, սակայն կան նրբերանգներ, որոնցից առողջ և ադեկվատ […]

̰
ԼՂ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքն արձանագրված է եռակողմ հայտարարությամբ, բայց մեր հայրենակիցների այդ իրավունքն իրականացված չէ. Փաշինյան

22:21 03.05.2023

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Երեւանում տեղի ունեցած համաժողովում անդրադարձ է եղել փախստականների ոտնահարված իրավունքներին եւ սոցիալական խնդիրներին: Ընդունված հռչակագրով էլ արձանագրվել է, որ միջազգային պայմանագրերի համաձայն՝ փախստականները եւ բռնի տեղահանվածները կամավոր վերադարձի իրավունք ունեն իրենց հայրենիք կամ հայրենիքի այն հատված, որտեղ հնարավոր է ապահովել նրանց ֆիզիկական […]

̰
Անկարան պահանջել է ապամոնտաժել «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը․ ո՞րը կլինի Երևանի պատասխանը

22:07 03.05.2023

Թուրքիայի իշանություններն այսօր պաշտոնապես հաստատել են, որ փակել են իրենց օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար: Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Ինչո՞վ են պատճառաբանում և սպասելի՞ էր նման զարգացումը. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը, ով նաև Երևանում «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման երկու նախաձեռնողներից մեկն է։ «Հիշեցնեմ՝ 2 օր առաջ Թուրքիայի օդային […]

̰
Ոստիկանական բարեփոխումները ձախողե՞լ են, որ հանցագործությունների թվի աճ կա. Արթուր Խաչատրյան

20:58 03.05.2023

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ հանցագործությունների թվերի աճ կա: Պատգամավորը հարցրել է, թե ոստիկանական բարեփոխումները որտեղ են ձախողել, որ դրանց արդյունքում Հայաստանում թմրամոլության ու հանցագործությունների թվի աճ կա: Պատգամավորի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աշխարհում թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ավելանում է: «Թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու օգտագործողների քանակն այնքան […]

̰
Լոռու մարզի ռուսական եկեղեցին վերակառուցվելու է պետական միջոցներով

20:50 03.05.2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է Լոռու մարզի Ամրակից համայնքում սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցու վերակառուցման աշխատանքներով: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախագիծն արդեն անցել է գիտամեթոդական հանձնաժողովի քննարկումը, եղել են որոշ առաջարկներ լրամշակման հետ կապված, այս պահին նախագիծը պետք է անցնի պարզ եւ համալիր […]

̰
Գյումրիի քաղաքապետն այցելել է ՀԲ-ի միջոցներով և 2022-ի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող փողոցներ

18:57 03.05.2023

Գյումրիի Հաղթանակի պողոտայի շինաշխատանքների ընթացքին է հետևել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Ոլորտային պատասխանատուների և շինարարի հետ շրջել և տեղում քննարկել են այս փուլում տվյալ փողոցի ենթակառուցվածքներին առնչվող հարցեր․ ջրատար, կոյուղատար ցանցեր, ջրահեռացման համակարգեր։ Շինարարի հետ քննարկվել են նաև աշխատանքների ընթացքում առաջ եկող խնդիրներին առնչվող հարցեր, խոսվել դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացների մասին։ Գյումրի համայնքի […]

̰
38 դրվագ կաշառք ստանալու, տալու և միջնորդության դեպքեր՝ «ՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի Գյումրու մասնաճյուղում․ 22 անձի մեղադրանք է ներկայացվել

16:09 03.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի դասախոսների կողմից ուսանողներից կաշառք ստանալու, վերջիններիս կողմից դասախոսներին կաշառք տալու, ինչպես նաև՝ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ-ին փոխանցված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել […]

̰
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության զարգացման ծրագրերը

16:01 03.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի դերը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում. «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մեզ համար շատ կարևոր ու լուրջ […]

̰
Ռուանդայում հորդառատ անձրևների հետևանքով 95 մարդ է զոհվել

15:51 03.05.2023

Ռուանդայի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով վերջին 24 ժամում ավելի քան 90 մարդ է զոհվել։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Արևմտյան նահանգի նահանգապետ Ֆրանսուա Հաբիտեգեկոն։ «Փրկարարական և որոնողական աշխատանքները շարունակվում են,- մեջբերում է նրա խոսքերը Reuters-ը: Մեր առաջնահերթ խնդիրն է հասնել յուրաքանչյուր վնասված տուն՝ գտնելու և փրկելու թակարդում հայտնված ցանկացած […]

̰
ԿԳՄՍ նախարարությունը՝ ի գիտություն դիմորդների

15:23 03.05.2023

Այն դիմորդները, որոնք հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) հայտագրել և հանձնել են միասնական քննություններ, իսկ հայտագրման 2-րդ փուլում չեն հայտագրել նախընտրած բուհը և մասնագիտությունը, ապա մինչև մայիսի 10-ը dimord.am կայքում պետք է հայտագրեն նաև բուհը, մասնագիտությունը և հանձնած կամ հանձնելիք քննությունները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։

̰
ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. քննարկում Միացյալ Թագավորության Համայնքների պալատում

15:12 03.05.2023

Միացյալ Թագավորության Համայնքների պալատում մայիսի 2-ին տեղի է ունեցել քննարկում/հարցադրումներ խորհրդարանականների կողմից՝ ուղղված Ֆորին Օֆիսի ղեկավար Ջեյմս Քլեվերլիին և Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոհերթիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցուպատասխանի ժամանակ Ջայլզ Ուոթլինգը (Պահպանողական կուսակցություն) հարց է բարձրացրել, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՄԹ կառավարությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար հետևանքների վերացման ուղղությամբ։ […]

̰
Ամերիկացի ութերորդ դասարանցիները ցույց են տվել գիտելիքի ռեկորդային ցածր մակարդակ․ ԶԼՄ

15:03 03.05.2023

ԱՄՆ կրթության դեպարտամենտի տվյալներով՝ ամերիկացի ութերորդ դասարանցիները դիտարկման ողջ ժամանակահատվածում ցույց են տվել պատմության թեստերի և քաղաքացիական կրթության հիմունքների գիտելիքի ռեկորդային ցածր մակարդակ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ): ԱՄՆ ուսանողների միայն 13 տոկոսն է կարողացել ճիշտ պատասխանել ժամանակաշրջանների, հիմնական իրադարձությունների և ամերիկյան պատմության առանցքային դեմքերի մասին հիմնական հարցերին՝ ցույց տալով թեմայի […]

̰
Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2022 թվականին հայտնաբերվել է 428 իրավախախտում

13:44 03.05.2023

Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2022 թվականի ընթացքում կատարվել է 212 ուսումնասիրություն (2021 թվականին՝ 885), հայտնաբերվել է 428 իրավախախտում (2021 թվականին՝ 379): ​Հաշվետու և նախորդ ժամանակաշրջաններում բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 11 մլն 106 հազար դրամ: 2022 թվականին դատարաններ է ներկայացվել 91 հայց՝ 27 մլրդ 124 մլն 116 հազար դրամի բռնագանձման պահանջով (2021 թվականի ընթացքում՝ 74 […]

̰
2022 թվականի ընթացքում աճել են կաշառք տալու դեպքերը

13:38 03.05.2023

2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1858 դեպք՝ 2021 թվականի 1924-ի դիմաց: 2021 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 66-ով կամ 3.4%-ով: Նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու (2021 թվականին՝ 33, 2022 թվականին՝ 15) և ընտրակաշառք ստանալու (2021 թվականին՝ 34, 2022 թվականին՝ 18) դեպքերի նվազմամբ: Այս մասին Ազգային ժողովում հայտնել է ՀՀ […]

̰
Առնվազն ութ մարդ է զոհվել Բելգրադի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով․ ԶԼՄ

13:08 03.05.2023

Բելգրադում առնվազն ութ մարդ է զոհվել դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է Vecherne Novosti պորտալը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ «Առնվազն ութը, ովքեր եղել են դպրոցի միջանցքում, զոհվել են։ Վիրավորների թվում կան այնպիսիք, որոնց կյանքին դեռ վտանգ է սպառնում»,– մանրամասնել է պորտալը։ Հրատարակության տվյալներով՝ հրաձիգը կարող էր լինել թմրանյութի ազդեցության տակ։ Նշվում է նաև, որ […]

̰
Խուլիգանություն գիշերային ակումբում. երիտասարդներից մեկի մոտ ատրճանակ է եղել

12:42 03.05.2023

Մայիսի 2-ին, ժամը 00.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի գիշերային ակումբում ծեծկռտուք է: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ կեսգիշերին հինգ երիտասարդ նշված ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ակումբի […]

̰
Մարտի 1-ի գործը կազմված է շուրջ 800 հատորից և այս պահին գտնվում է 1 քննիչի վարույթում․ Աննա Վարդապետյան

12:28 03.05.2023

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում հայտնեց, որ Մարտի 1-ի գործը կազմված է շուրջ 800 հատորից և այս պահին գտնվում է 1 քննիչի վարույթում: Վարդապետյանի խոսքով՝ բովանդակային առումով ԱԺ-ին և հասարակությանը դեռ ասելիք չունեն, դա է պատճառը, որ տարեկան հաղորդման նախագծի վերջնական տարբերակում չեն ներառվել Մարտի 1-ի […]

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 69 դեպք

12:15 03.05.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 9-ը` նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 12, անձնական ունեցվածքի գողության` 9, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության և վստահված գույքը հափշտակելու՝ 5-ական, հոգեկան ներգործության ու կողոպուտի՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, […]

̰
Մայիսի 2-ին Երևանում ծնվել է 77 երեխա

12:07 03.05.2023

Մայիսի 2-ին Երևան քաղաքում ծնվել է 77 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Հայաստանում հանցագործությունների դեպքերն աճել են. գլխավոր դատախազը ներկայացրել է վիճակագրությունը

12:00 03.05.2023

Խորհրդարանում գլխավոր դատախազն այսօր ներկայացրել է դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Աննա Վարդապետյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 37 612 դեպք, որից 21 604-ը՝ Երևանում։ 2021 թվականի համեմատ հանցագործության դեպքերն աճել են 7 367-ով կամ 24,4 տոկոսով: 2021 թվականի համեմատ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2831-ով կամ 19,3 տոկոսով։ […]

̰
Կալանավորված անձին այցելած քաղաքացին ձերբակալվել է

11:56 03.05.2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում նախապես տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կալանավորված անձ Գ. Ն.-ին կարճատև տեսակցության ընթացքում փորձ է արվելու փոխանցել կասկածելի զանգվածներ: Այս մասին հայտնում է ՔԿՀ հանրային կապերի բաժինը: Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը՝ մայիսի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկությունների համար նախատեսված սենյակում […]

̰
BACK_TO_TOP