16:21 30.11.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ողջույնի խոսքով է հանդես եկել կին իրավապաշտպանի միջազգային օրվան նվիրված՝ «Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում» թեմայով ազգային համաժողովին։ Սարգսյանը նշել է, որ գենդերային բռնության դեմ պայքարը ենթադրում է երեք հենասյուներով հետևողական աշխատանք՝ օրենսդրական դաշտի կատարելագործում, պրակտիկների կարողությունների զարգացում և իրազեկման միջոցառումների իրականացում, և այս առումով Կառավարությունը գործողությունների մեծ օրակարգ ունի։ Փոխնախարարը […]
16:14 30.11.2022
Պարզվել են Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 00:59-ի սահմաններում, Երևան քաղաքի 59-ամյա բնակիչը, ցայտաղբյուրից ջուր վերցնելու նպատակով, իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով […]
15:40 30.11.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց պետության կողմից նախատեսված ֆինանսական աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է։ Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։ Աջակցությունը կլինի միանվագ դրամական օգնության ձևով՝ ☑️ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝ • հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված […]
14:47 30.11.2022
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է։ ՀՀ ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
10:51 30.11.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, խուլիգանության` 7, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, բնակարանային գողության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, անձի առևանգման, […]
10:17 30.11.2022
ՍԱՏՄ-ն հայտնում է, որ Հանրապետությունում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում պետական պարտադիր ծրագիրը Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը նպաստում է հիվանդությունների դեմ պայքարին, անասնապահության և անասնաբուժության զարգացմանը, համաճարակային իրավիճակի բարելավմանը և սննդամթերքի անվտանգությանը:
10:12 30.11.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության թարմացման և փորձաքննական գործընթացում աջակցության ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Ծառայությունները պետք է իրականացվեն մրցույթի հրավերում ներառված տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան: Այս մասին հայտարարում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Դիմելու վերջնաժամկետ՝ 14.12.2022թ.՝ ժամը 16.00։
09:29 30.11.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
08:13 30.11.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Խորենացի փ. 6-12 շենքեր, Մաշտոցի պող. 6, 50, 50ա, 54 շենքեր, Զաքյան փ. 6 շենք, Տերյան փ. 44, 68, 89 շենք, Կորյունի փ. 2, 7, 7/1, 13, 13ա, 15ա, 19ա, 21, […]
23:16 29.11.2022
Արդեն 1.5 ժամից ավելի է՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության կինոլոգները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյո՞ք հավաստի են տեղեկությունները, երբ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանում […]
22:00 29.11.2022
Ադրբեջանի խորհրդարանում քննարկում են երկիրը վերանվանելու գաղափարը: Արդյո՞ք սա մասնավոր նախաձեռնություն է, ո՞վ է հեղինակը և ինչպե՞ս է կոչվելու: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Գաղափարի հեղինակը փորձառու, Մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասան Գուլիևն է: Նա առաջարկել է սահմանադրական փոփոխություններ կատարել՝ վերանվանելով պետությունը և կոչելով այն Հյուսիսային Ադրբեջան: Նա պնդել է, հայտարարել է, […]
21:36 29.11.2022
Այս տարվանից նոյեմբերի 29-ը պաշտոնապես նշվում է որպես Հայկական հեռուստատեսության աշխատակցի օր: Հայկական հեռուստատեսության պատմությունը սկսվում է 1956 թվականից: Արդեն 28 տարուց ավելի է՝ այդ պատմության մաս է կազմում նաև «Շանթ» հեռուստաընկերությունը: Օրվա առիթով հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հեռանկարի» տաղավարում զրուցել է այսօր «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր նախագահ Արթուր Եզեկյանի հետ: «Շանթը» առաջին մասնավոր հեռուստաընկերություններից մեկն էր, […]
20:54 29.11.2022
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 20-ի գիշերը՝ հերթական կանխարգելիչ շրջայցի ընթացքում: Ժամը չորսին Դրոյի փողոցում, մեքենայից գողություն կատարելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու: «Աուդիի» սրահում՝ տոպրակի մեջ, հայելիներ կային: Ոստիկանների հարցին, թե որտեղի՞ց հայելիները, վարորդն ուներ պատրաստի պատասխան. տաքսի ծառայություն է մատուցել, ուղևորներն են մոռացել մեքենայում: Պատասխանը, […]
20:30 29.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 06:00-20:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ միկրոշրջանի, Հանրակացարանային թաղամասի և Հատիսի 2-րդ շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
20:00 29.11.2022
Այսօր հայկական հեռուստատեսության 66-ամյակն է: Ուղիղ 66 տարի առաջ, 1956 թ. նոյեմբերի 29-ին, Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը, հենց այս տարածքից հեռարձակվեց հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը: Հայկական հեռուստատեսության ծննդավայրում՝ հանրային հեռուստաընկերության բակում, այսօր կրկնակի տոն էր. հեռուստաընկերությունների ղեկավարները ստորագրեցին հուշագիր: Կառավարության որոշմամբ, այսուհետ, ամեն տարվա նոյեմբերի 29-ին կնշվի նաև հայկական հեռուստատեսության աշխատակցի օրը: Նախաձեռնությունը հանրային հեռուստաընկերությանն […]
19:56 29.11.2022
Ամասիա համայնքի Ջրաձոր գյուղը կտեղափոխվի և նախնական նոր գյուղում 74 տուն կկառուցվի։ Հիշեցնենք, այս ծրագիրը պայմանավորված է Կապսի ջրամբարի շինարարությամբ։ Այն ենթադրում է, որ ներկայիս Ջրաձոր գյուղ տանող ճանապարհը փակվելու է, հետագայում նաև ջրամբարն ընդգրկելու է գյուղի տարածքի մի հատվածը։ Ըստ այդմ` գյուղը տեղափոխելու վաղեմի որոշումը կյանքի է կոչվելու։ Վերջին երկու տարիների ընթացքում գյուղում հաշվառման, […]
19:19 29.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնակի կարևորել է տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող բնագավառներում գործունեություն ծավալող տնտեսավարողների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիների՝ […]
18:58 29.11.2022
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը բացման խոսքով է հանդես եկել «Հայաստանի պետական մարմինների մամուլի քարտուղարների, հասարակայնության հետ կապերի մասնագետների համար կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստումների և սեմինարների» ծրագրի փակման արարողությանը: Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի (USAID) և Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) գործընկերներին՝ Հայաստանում բարեփոխումային ծրագրերի իրականացման գործում ներդրած […]
18:51 29.11.2022
Տեղի է ունեցել գենդերային հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկված օրակարգային հարցերն առնչվել են թրաֆիքինգի զոհերի նույնացմանն ու ուղղորդմանը, կանանց տնտեսական հոզորացմանը։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ծրագրի համակարգող Վիկտորյա Ավակովան ներկայացրել է Հայաստանում թրաֆիկինգի ենթարկված անձանց հիմնահարցերը և այս առումով կատարված աշխատանքները, իսկ «Վիննեթ Գյումրի» կանանց և […]
18:15 29.11.2022
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը 2022 թվականի նոյեմբերի 28-ից 29-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի (CDDG) 16-րդ նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել և ընդունվել են Ժողովրդական լավ կառավարման սկզբունքների և խորհրդակցական ժողովրդավարության վերաբերյալ փաստաթղթերի մի շարք նախագծեր, հաստատվել է Կոմիտեի 2023 թվականի աշխատանքային պլանը։ ԵԽ անդամ երկրների միջև տեղի […]
15:30 29.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
13:14 29.11.2022
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է: Ոստիկանությունը խնդրում է տեսնողներին ահազանգել։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:42 29.11.2022
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 21.10-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Տաշիր քաղաքում բնակվող 52-ամյա մի տղամարդ։ Տաշիրի բաժնից հիվանդանոց մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ նա բուժհաստատություն էր տեղափոխվել Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցից։ Նախնական տվյալներով՝ չբնակեցված մի շինությունում հիվանդանոց տեղափոխված տղամարդը և նրա 44 ու 50 տարեկան ծանոթները […]
11:52 29.11.2022
Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով, Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է վեց ամիս ժամկետով սիգի ձկնկիթի արտահանման արգելք սահմանել ՀՀ տարածքից։ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականաին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 […]
10:54 29.11.2022
Դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: Ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։ Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին:
10:35 29.11.2022
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է մետրոյի «Հայաստանի Հանրապետություն» կայարանի վերին հատվածի շինությունը՝ վերանորոգված:
09:24 29.11.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
09:05 29.11.2022
Անձնական պարզ ստորագրությունը կարող է «կեղծվել» և հանգեցնել զգալի միջոցների կորստի, Պրայմ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի վաստակավոր իրավաբան Իվան Սոլովյովը, հայտնում է Ռիա Նովոստին: Փորձագետի խոսքով՝ վարկային պայմանագիր կամ պարզ գրավոր գումար ստանալու անդորրագիրը, ինչպես նաև անշարժ գույքի օբյեկտները շահարկելիս և այլ գործարկների դեպքում հետաքննության ընթացքում փորձագետները չեն կարողանա միանշանակ որոշել պարզ ստորագրության […]
00:05 29.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում Ամբերդի խաչմերուկից դեպի Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ փակ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների […]