19:56 29.11.2022
Ամասիա համայնքի Ջրաձոր գյուղը կտեղափոխվի և նախնական նոր գյուղում 74 տուն կկառուցվի։ Հիշեցնենք, այս ծրագիրը պայմանավորված է Կապսի ջրամբարի շինարարությամբ։ Այն ենթադրում է, որ ներկայիս Ջրաձոր գյուղ տանող ճանապարհը փակվելու է, հետագայում նաև ջրամբարն ընդգրկելու է գյուղի տարածքի մի հատվածը։
Ըստ այդմ` գյուղը տեղափոխելու վաղեմի որոշումը կյանքի է կոչվելու։ Վերջին երկու տարիների ընթացքում գյուղում հաշվառման, գույքագրման ու չափագրման աշխատանքներ են կատարվել, զուգահեռ նաև նոր Ջրաձորի կառուցման քաղաքաշինական փաստաթղթերն են կազմվում։ Այժմ հաստատման է ներկայացվել նոր գյուղի հատակագիծը և կատարվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն։ Ամասիայում հանրային քննարկում է անցկացվել, որի նպատակն է նախագիծ կազմելուց առաջ հաշվի առնել գյուղացիների ու տարբեր գերատեսչությունների առաջարկներն ու դիտողությունները։
Նոր Ջրաձորի դպրոցն ու տները կառուցվելու են հատուկ նախագծով։ 14 հեկտար է ընդգրկելու նոր գյուղի բնակելի մասը։ Ամեն մի տուն ունենալու է 800-1200 մետր տնամերձ հողամաս, օժանդակ կառույցներ ու բոլորը նույն քաղաքաշինական տեսքով ու մոտեցմամբ։
Հաշվառել են տնտեսությունները, նրանց գույքը, թե ով ինչ տուն ու տնտեսություն ունի։ Տների մեծ մասը սեփականաշնորհված չէ, քանի որ 30 և ավելի տարիներ ջրաձորցիները սպասում են գյուղի տեղափոխությանը։ Հիմա նաև սեփականաշնորհման ու ժառանգության ընդունման գործընթաց է ընթանում։ Հաշվառման արդյունքում էլ պարզ է դարձել, թե նոր գյուղում քանի տուն է կառուցվելու։
«Նախնական 80 տնտեսություն կա գյուղում, որից 3-ը ստացել են բարելավում։ 5 ընտանիք օգտվել է բնակարանի գնման վկայագիր ծրագրից։ Իսկ 74 տուն կառուցվելու է։ Ամբողջ գյուղը չափագրվել է, գույքագրվել։ Մոտ 30 ընտանիք ունի ժառանգության ընդունման խնդիր։ Այս ծրագրով անվճար կատարվում է ժառանգության գրանցում»,- SHANTNEWS-ին ասել է Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։
Հիմա գործընթացը քաղաքաշինական փաստաթղթեր կազմելու փուլում է։ Այն ընդգրկում է նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը։ Ուսումնասիրվել է, որ Կապսի ջրամբարի տարածքում Կարմիր գրքում գրանցված բուսա և կենդանատեսակներ չկան։ Մասնագետները նաև կոյուղաջրերի կառավարման համակարգ են մշակել։
Մաքրված կոյուղաջրերը թափվելու են Կապսի ջրամբար, որը նախատեսված է առաջին փուլով վերակառուցել 25 մլն խորանարդ մետր ծավալով, իսկ հետագայում՝ մինչև 60 մլն խորանարդ մետր։ Այս տարվա հուլիսին է Կապսի ջրամբարի շինարարության համար մրցույթ հայտարարվել։ Իսկ նոր Ջրաձորի կառուցման ժամկետները դեռ հստակ չեն։ Դեռ նախագծանախահաշվային փաստաթղթեր են կազմվելու։
«Ներկայացնում ենք հաստատման մեր գլխավոր հատակագծի սխեման։ Զուգահեռ իրականացվում են աշխատանքներ մանրամասն բնակելի շենքերի և բնակավայրերի համար ամենակարևոր հանգույց համարվող դպրոցի շենքի համար հատակագիծն է մշակվում, մշակույթի կենտրոնի համար է հատակագիծ մշակվում, որը տեխնիկական առաջադրանքով 150 տեղանոց դահլիճ է ունենալու։ Իրար կպած տներ չեն լինելու։ Ամեն հողամաս ու տուն կանգնած է առանձին, ինչը կենցաղի համար շատ ավելի հարմար է։ Նաև անասունների համար նախատեսված ճանապարհներ են լինելու տների ետևի մասում»,- ասել է նախագծի գլխավոր ճարտարագետ Զարուհի Մամյանը։
Նոր Ջրաձորը հավակնում է դառնալ Շիրակի մարզի եզակի բնակավայրերից, որը կունանա հատակագիծ, ճարտարապետական տեսք։ Իսկ առայժմ Ջրաձորում գեթ մեկ սանտիմետր հարթ տարածք ու դրա վրա կառուցված ամուր տուն չես գտնի։ 28 ընտանիքի համար 2 տարի առաջ կառավարությունը բնակարանաշինական ծրագիր առաջարկեց: Գյուղովի այդ ծրագրից հրաժարվեցին ու որոշեցին սպասել տեղափոխության ծրագրին: Նոր գյուղի գլխավոր հատակագիծն արդեն պատրաստ է։ Հստակ է, որ Ջրաձորի գերեզմանատունն ու խոնարհված եկեղեցին չեն մնալու ջրի տակ, դրանք կամուրջով կմիանան նոր գյուղին։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...