21:48 14.02.2025
Երևանի քաղաքապետարանը փետրվարի 21-ին և 22-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական երաժշտական միջոցառմանը։ Փետրվարի 21-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, փետրվարի 22-ին տոնավաճառին զուգահեռ կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Կաթիլ» Սոնա Գյուլխասյան- Ռաֆաել Պետրոսյան «Ջազ քնեքշն» «Նեմրա» խմբերը։ Միջոցառման շրջանակում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև ընթերցանության անկյուն, […]
21:32 14.02.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 14-ին ընդունել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կառուցապատման շուկայի ֆինանսական զարգացման հեռանկարները, վաճառքի խթանման ուղղությամբ անելիքները, ռենովացիոն ծրագրերի գոտում հնարավոր նոր ֆինանսավորման գործիքների կիրառման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել կառուցապատման գործունեության օրենքի ընդունման անհրաժեշտության, կառուցապատողների […]
20:48 14.02.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է «Հայավտոկայարան» ՓԲԸ։ Նախարարը նախ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի, համայնքապետ Էդուարդ Բաբայանի հետ շրջայց է կատարել ավտոկայանի տարածքում։ Տեղում նաև «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ քննարկել են ավտոկայանի գործունեության հետ կապված հարցեր, ավտոկայանի զարգացման ծրագիրը։ Այնուհետև նախարարն այցելել է Կոտայքի մարզի միասնական երթուղիների […]
20:33 14.02.2025
Կիբեռմարտահրավերի եթերում այս շաբաթ էլեկտրոնային խարդախություններից ֆիշինգն է։ Հաճախ մարդիկ գույքը վաճառելու նպատակով հայտարարություններ են տեղադրում տարբեր կայքերում։ Գույքը ձեռք բերելու պատրվակով հանցագործը կապ է հաստատում այդ անձանց հետ և, բերելով տարբեր պատճառաբանություններ, առաջարկում է գույքը ձեռք բերել փոստային առաքման միջոցով, իսկ որպես վճարման միջոց առաջարկում է էլեկտրոնային եղանակը։ Որպեսզի չդառնաք ֆիշինգի զոհ, պետք է […]
20:24 14.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 14-ին նախաճաշ-հանդիպում է ունեցել ՏՀՏ գործատուների միության խորհրդի ընդլայնված կազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ հատուկ անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում արված նոր […]
19:51 14.02.2025
Փետրվարի 14-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աշտարակի, Էջմիածնի, Բաղրամյանի, Վայքի, Սիսիանի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3 մետր։ Ստեփանավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
18:32 14.02.2025
Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Մանրամասները՝ Քննչական կոմիտեի տեսանյութում:
18:18 14.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և ձյուն) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Բերդի, Աշտարակի (մառախուղ) տարածաշրջաններում, Վանաձոր, Սպիտակ, Արմավիր և Էջմիածին […]
18:10 14.02.2025
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի գործընկերների հետ համատեղ: Հունվարի 30-ին՝ ժամը 22։50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում ձերբակալվեցին Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում հաշվառված 40-ամյա մի տղամարդ և երկու երևանցի` 35-ամյա կին ու 42-ամյա տղամարդ: Վերջինիս […]
18:06 14.02.2025
2025թ. փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են սահմանազատման […]
17:58 14.02.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է ձկնամթերք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է ինչպես Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերքի արտահանման կայուն աճի դինամիկան պահպանելու կարևորությունը, այնպես էլ՝ դեպի ԵՄ երկրներ հայկական ձկան արտահանման հնարավորության հարցը: Կողմերն անդրադարձել են ձկնաբուծական ֆերմաների սանիտարահիգիենիկ պայմանների, կենդանիների առողջության, բուժման համար օգտագործվող դեղամիջոցների ու դրանց մնացորդային քանակների, կերի […]
17:54 14.02.2025
Փետրվարի 12-ին Երևանի պարեկները Արցախի պողոտայում ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի քաղաքացու։ Հարցին, թե իր մոտ ինչ արգելված իր ու առարկա կա, 40-ամյա տղամարդը գրպանից ներկայացրել է փաթեթ և նշել, որ մարիխուանա է։ Ընթացք չտալու համար տղամարդը պարեկներին առաջարկել է 20 հազարանոց երկու թղթադրամ։ Իսկ երբ պարեկներն փորձել են նրան ձերբակալել` տղամարդը […]
17:36 14.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի Կապտավանք եկեղեցու (12-րդ դ․) ամրակայման և վերականգնման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Նպատակն է նպաստել պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրականացմանը: […]
17:25 14.02.2025
Փետրվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշտարակի, Նաիրիի, Ապարանի, Մասիսի, Էջմիածնի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Անիի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիություն՝ 100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ […]
17:17 14.02.2025
Փետրվարի 12-ին Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս պարեկները Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «ՎԱԶ 2107» մակնիշի մի մեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ 30-ամյա վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի ազդեցության տակ և առանց վարորդական իրավունքի վկայականի։ Երբ պարեկները նրան առաջարկել են սթափության թեստ հանձնել, նա 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին՝ իրեն բաց թողնելու համար։ […]
17:05 14.02.2025
Փետրվարի 13-ի գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 34-ամյա մի տղամարդ զենքը ձեռքին, ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանում է ընտանիքի անդամների հետ։ Դեպքի վայր մեկնած Երևանի պարեկները զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 34-ամյա տղամարդուն: Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել […]
16:33 14.02.2025
ՆԳՆ փրկարար ծառայությունը ներկայացրել է օգտակար խուրհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելիս։ 🔹Վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ 🔹Պահպանել տարածություն դիմացի մեքենայից: 🔹Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը: 🔹Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն: Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս […]
16:28 14.02.2025
2025 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները մեկնել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաք՝ Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած ծանր հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Հոգեբանական աջակցությունն արտակարգ իրավիճակների մասնագետների կողմից ուղղված է եղել տուժած քաղաքացիների հոգեկան վիճակի բարելավմանը, սթրեսային իրավիճակների ազդեցության մեղմացմանը։ Աշխատանքի նպատակն էր ոչ միայն […]
15:32 14.02.2025
Փետրվարի 13-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ապօրինի ձեռնարկատիրությամբ, մասնավորապես, կեղծ օղիներ շշալցնելու վերաբերյալ ստացած տեղեկություններն իրացնելով, Արմավիր քաղաքի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 22 և 24 տարեկան երկու երիտասարդի։ Նրանք հաստատել են տեղեկությունը և հայտնել, որ զբաղվում են կեղծ օղիների շշալցմամբ և վաճառքով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում […]
14:44 14.02.2025
Փետրվարի 14-ին, Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում հաղորդում է տվել «Երևան ավտոբուս» ընկերության մի վարորդ: Նա հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 7.40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում, ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի են բռնվել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածք։ […]
13:23 14.02.2025
Փետրվարի 13-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով Անաստաս Միկոյան փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա Լևոն Մ․-ն։ Պարզվել է, որ ժամը 15.30-ին Եղվարդի խճուղում տղամարդուն վրաերթի է ենթարկել «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը, ինչից հետո մեքենան բախվել է «Հյունդայի» մակնիշի մի մեքենայի: Ժամը 20-ին Լևոն Մ․-ն հիվանդանոցում […]
12:50 14.02.2025
Երևանում փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան, 19-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում փետրվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-ին և 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 17-19-ին սպասվում […]
12:28 14.02.2025
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 14-ին՝ ժամը 12:15-16:00-ը, կդադարեցվի Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:35 14.02.2025
ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել մարզերի դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի ընդլայնման վերաբերյալ նախագծին։ Ըստ այդմ՝ կավելանան լողի անվճար պարապմունքների խմբերը՝ յուրաքանչյուր տարիքային խմբում նախկին մեկի փոխարեն ծրագրի շահառու կդառնան երեքական խմբեր։ Որոշումն ընդունվել է ՀՀ մարզերի լողավազաններում նախատեսվածից շատ դպրոցահասակ երեխաների` լողի անվճար ուսուցման ծրագրում ընդգրկվելու պահանջարկով: 2024 թ. նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային […]
11:06 14.02.2025
97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Հասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների անվտանգությունը […]
10:13 14.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․31 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
09:13 14.02.2025
Փետրվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Թումանյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
08:20 14.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:05 14.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
00:02 14.02.2025
Երևանի ավագանու որոշմամբ՝ մեր քաղաքում հաշվառված բոլոր 100 տարին լրացած տարեցները ստանում են 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ողջ կյանքի աշխատանքի, նվիրվածության և մեր հասարակության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այսօր այցելեցինք Նունիկ տատիկին, ով տարիներ շարունակ եղել է ուսուցչուհի և իր կյանքի […]