17:58 14.02.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է ձկնամթերք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել է ինչպես Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերքի արտահանման կայուն աճի դինամիկան պահպանելու կարևորությունը, այնպես էլ՝ դեպի ԵՄ երկրներ հայկական ձկան արտահանման հնարավորության հարցը:
Կողմերն անդրադարձել են ձկնաբուծական ֆերմաների սանիտարահիգիենիկ պայմանների, կենդանիների առողջության, բուժման համար օգտագործվող դեղամիջոցների ու դրանց մնացորդային քանակների, կերի որակի խնդիրներին ու այդ գործընթացների նկատմամբ վերահսկողությանը:
Արմեն Դանիելյանը նշել է, որ Տեսչական մարմնի կողմից արտահանման վարչարարության ժամանակը կհասցվի նվազագույնի՝ չթուլացնելով, սակայն, սահմանային վերահսկողության գործընթացները․ ձկնաբույծների գործունեությունը պետք է լինի թափանցիկ, արտադրանքի կանխատեսելի որակը՝ երաշխավորված, ռիսկերը՝ կառավարելի:
«Դուք պետք է գործեք խիստ փոխկապակցված: Ցանկացած արտադրողի թերացումը բացասական է ազդեցություն է ունենալու մյուս բոլոր արտադրողների համար: Մեր կողմից տրամադրվող սերտիֆիկատը չպետք է դրվի կասկածի տակ»,- զգուշացրել է ՍԱՏՄ ղեկավարը:
Արտահանող ձկնաբույծները նշել են, որ իրենք խիստ շահագրգռված են պահպանել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացվող պահանջներն ու ավելացնել արտահանումների քանակը, ինչպես նաև՝ իրենց գործունեությունը համապատասխանեցնել ԵՄ հստակեցված պահանջներին՝ նկատի ունենալով այդ ուղղությամբ արտահանման հնարավոր հեռանկարը:
12:40 16.07.2025
Ուսման հնարավորություն Բրազիլի բուհերումՄեկնարկել է Բրազիլի Դաշնային Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների փոխանակման (PEC-G) և պորտուգալերենը որպես օտար լեզու ուսանելու (PEC-PLE) ծրագրերի 2026 թ․ ընդունելությունը։ PEC-G և PEC-PLE ծրագրերը Բրազիլի համալսարաններում օտարերկրյա ուսանողների փոխանակման ծրագրեր են, որի շրջանակում ուսանողներն անվճար հիմունքներով ակադեմիական կրթություն են ստանում (կեցության ծախսերը ներառված չեն): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ․ հուլիսի 25-ը ՀՀ-ում Բրազիլի դեսպանություն […] ...
12:35 16.07.2025
ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ՝ ինքնիշխանության սկզբունքների հարգման շրջանակում․ վարչապետՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Երևանը շահագրգռված է Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ համատեքստում Ադրբեջանի հետ բոլոր քննարկումները եղել են և շարունակելու են լինել ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տարածաշրջանային […] ...
12:29 16.07.2025
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է «գործել», եթե հեռահար զենք ստանաԿիևը «պատրաստ է գործել», եթե ստանա հեռահար զենք։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք պատրաստ ենք գործել, ուժ ցուցադրել», – ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք Կիևը պլանավորում է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքը, եթե ստանա հեռահար զենքեր։ Միաժամանակ նա նշել է՝ «պարտադիր» չէ, որ Կիևն օգտագործի նման […] ...
12:20 16.07.2025
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ մի շարք ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման հատկանիշներով։ Այս մասին հայտարարություն է տարածել գործարարի պաշտպանական խորհուրդը։ Պաշտպանական կողմը մեղադրանքը որակում է «ակնհայտ անհիմն»։ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու […] ...
12:13 16.07.2025
72-ամյա օշականցու տնամերձ հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվելՔրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Օշական գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ օշականցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 260 բույս: Կատարվում է նախաքննություն։ ...