12:00 25.11.2022
Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները խուլիգանության վերաբերյալ հավաստի տեղեկություններ էին ստացել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում վիճել են նույն գյուղի 39 և 36 տարեկան երկու բնակիչ։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։ Քաշքշուկի ընթացքում ներկաներից մեկը ստացել էր մարմնական վնասվածք։ Բացի այդ, մասնակիցներից 35-ամյա մի տղամարդ, որը ևս Վերին […]
11:40 25.11.2022
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործընկերների հետ իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում նրանք բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք։ Ձերբակալվել ու բաժին են տարվել մի խումբ անձինք։ Խուզարկություններով հայտնաբերվել են տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բացի այդ, Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Արմավիր քաղաքի Ջիվանու […]
11:21 25.11.2022
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիրի» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/4 հասցեում գտնվող նոր կառուցվող թաղամաս, որտեղ նորակառույց շենքում հայտնաբերել են դի։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քնիչները պարզել են, […]
11:08 25.11.2022
Պետական աջակցություն է հատկացվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար. հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։ Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար։ ➡️Ծրագրի […]
10:56 25.11.2022
Նոյեմբերի 17-ին, ժամը 18.40-ին, «Լադա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցում վրաերթի էր ենթարկել 80-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նոյեմբերի 24-ին, ժամը 07.54-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 80-ամյա Սվետլանա Այդինյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]
10:36 25.11.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման և փաստաթղթի կեղծիքի՝ 6-ական, խուլիգանության՝ 5, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3, յուրացնելու կամ վատնելու, ընտանեկան բռնության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու […]
10:27 25.11.2022
Նոյեմբերի 24-ին Երևան քաղաքում ծնվել է 65 երեխա՝ 34 տղա և 31 աղջիկ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
00:06 25.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:14 24.11.2022
Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը։ Հայաստանը հույս ունի, որ լրամշակումից հետո դրանք կստորագրվեն։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ տեղի է ունեցել դրական քննարկում: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ: «Վարչապետը հայտարարեց, որ […]
22:42 24.11.2022
Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն, հունվարին պարեկային ծառայությունը կգործարկվի ևս 4 մարզում, կբարելավվեն 100-ից ավելի դպրոցների և մանկապարտեզների շենքային պայմանները և գույքային հագեցվածությունը, Զարգացման ֆրանսիական գործակալությունն էլ ՀՀ Կառավարությանը կտրամադրի 100 մլն եվրո վարկ: Նախագծերը քննարկվել և դրանց վերաբերյալ որոշումներ են կայացվել Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:21 24.11.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 22-ից 23-ը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Գլխավոր ասամբլեայի հանդիպման նպատակն էր, ի թիվս այլ թեմաների, ուսումնասիրել 2022 թվականին Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի իրականացրած գործունեությունը, առաջընթացը, ինչպես նաև քննարկել 2023 թվականի պլանավորումը և ընդունել […]
20:02 24.11.2022
Վրաստանի Քութայիսի քաղաքում շան կծելուց հետո առաջացած բարդությունների հետևանքով 65-ամյա մի կին է մահացել: Ինչպես հաղորդում է aliq.ge-ն, ըստ առկա տեղեկությունների՝ թափառող շունը կնոջը կծել է հոկտեմբերի 31-ին Սամտրեդիա քաղաքում: Կինը ստացել է կատաղության դեմ պատվաստանյութի թերի կուրս, որն էլ, հավանաբար, առաջացրել է բարդությունը: Բուժող բժշկի խոսքով, հիվանդն ունեցել է կատաղությանը բնորոշ ախտանիշներ և մահացել […]
19:30 24.11.2022
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել Է, որ երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու որոշումը պետք է կայացնի դատարանը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Զուրաբիշվիլին նշել է, որ անընդհատ տեղեկություններ է ստանում Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին։ «Եթե լինի համապատասխան բժշկական եզրակացություն, ապա այն պետք է ներկայացվի դատարան, դատարանն արժանապատիվ որոշում կկայացնի»,- […]
19:17 24.11.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ Գյումրի-Արևիկ–Այգաբաց-Վարդաքար ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է ևս 75.5 մլն դրամ գումար։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2021-ին, ծրագրի ընդհանուր արժեքը 522 մլն դրամ է եղել։ Աշխատանքների մեկնարկին նախատեսված է եղել 5 կմ 300 մ ճանապարհահատվածի հիմնանորոգում, սակայն հաշվի առնելով, որ նշված ճանապարհի կմ10+440 […]
18:53 24.11.2022
Շիրակի մարզի Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Դանիել Սինգլթոնը, դեսպանատան Երկկողմ համագործակցության գծով սպա մայոր Մայքլ Հայեսը, մարզից ընտրված պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, […]
18:45 24.11.2022
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին առկա են բեռնատարների կուտակումներ, հերթերը տեղեկությունների համաձայն դանդաղ են ընթանում։ Այսուհանդերձ, ըստ «Ալիք մեդիայի» տարածվեց տեղեկություն, թե ադրբեջանական և թուրքական պետահամարանիշներով ավտոմեքենաները առանց հերթի են անցնում սահմանը։ Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը «Ալիք մեդիային» տված հարցազրույցում նշեցլ է, որ այս պահի դրությամբ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին ոչ միայն հայկական բեռնատարներն են […]
15:59 24.11.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են՝ Ոստիկանության Վարդենիսի բաժնում ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Վարդենիսի ոստիկանները պարզել են, որ Փոքր Մասրիկ բնակավայրի 35-ամյա բնակիչը նոյեմբերի 20-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է 6 ակացիա և 15 թեղի ու տեղափոխել իր տան բակ: 35-ամյա տղամարդը հրավիրվել է ոստիկանության Վարդենիսի բաժին […]
15:48 24.11.2022
Նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով նոյեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Արծվաքար թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
15:40 24.11.2022
Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել «Գլոբալ Շիփինգ» ՍՊ ընկերության` Գլոբինգի միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից՝ զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 2400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով […]
15:00 24.11.2022
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան պաշտոնատար անձինք 2017-2022 թվականների ընթացքում չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնելով Կառավարության որոշմամբ հաստատված հաստիքային միավորների չափորոշիչներից ավելի հաստիքացուցակներ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից` նշելով, որ նախարարության պաշտոնատար անձինք ևս, չարաշահելով պաշտոնեական դիրքը, խախտելով Կառավարության որոշումը, համաձայնություն են տվել ներկայացված հաստիքացուցակներին: Մասնավորապես՝ հաստատվել է ընդհանուր 60.3 […]
13:24 24.11.2022
Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – II փուլ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների պատվիրակությունը ճանաչողական այցով եղել է Շվեդիայի Թագավորությունում, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Երկօրյա այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է Շվեդիայի զինված ուժերի հեծելազորային զորամասեր, Պահակային գունդ և ռազմական գործողություններում գենդերային հարցերի սկանդինավյան կենտրոն ծանոթացել […]
13:15 24.11.2022
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 23.55-ին, ոստիկանության ՊՊԳՎ մոնիթորինգի կենտրոնից ստացած տագնապի ազդանշանով ոստիկանության Կենտրոնի պահպանության բաժնից խումբ է մեկնել Ալեք Մանուկյան փողոցի գարեջրատուն: Մոտենալով՝ ոստիկանները նկատել են մի խումբ քաղաքացիների, որոնք հայհոյում և ձեռքերով, ոտքերով հարվածներ էին հասցնում իրար: Ոստիկանները, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել չորս երիտասարդի, նաև բաժանմունք են […]
13:08 24.11.2022
Երևան քաղաքապետարանից տեղեկացնում են՝ երեկ մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա՝ 32 տղա, 33 աղջիկ:
12:27 24.11.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գազասպառողների գազամատակարարումը:
12:21 24.11.2022
Զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տեղեկություններով՝ 2022 թ. նոյեմբերի 23-ին ժամը 13:20-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու […]
11:41 24.11.2022
Հայաստանում 4 ամսվա ընթացքում ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է 3 խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին: Մանրամասները ՝ տեսանյութում:
10:55 24.11.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան): Որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում: Մասնավորապես՝ արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ, հատակը չի համապատասխանել պահանջվող […]
10:51 24.11.2022
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 23-ին բաժին է ներկայացել 21-ամյա Արման Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Նա ներկայացվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]