16:58 10.01.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերի կինը, որը մի քանի ամիս առաջ բաժանության հայցով դիմել էր դատարան, փոխել է որոշումը, հայնում է The Sun-ը: 34-ամյա ֆուտբոլիստն ու Էնին սուրբծննդյան տոները միասին են անցկացրել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուեքերի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբը, որը Անգլիայի հավաքականի խաղացողին պատրաստ է […]
16:26 10.01.2025
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Մալյորկայի» դեմ խաղում (3:0) Մադրիդի «Ռեալի» երեք խաղացող վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները։ Վնասվածք ստացած խաղացողներն են Օրելիեն Չուամենին, Ֆեդերիկո Վալվերդեն և Ջուդ Բելինգհեմը, որն այդ խաղում բացել էր հանդիպման հաշիվը։ Նշվում է, որ Ջուդի և Վալվերդեի վնասվածքները շատ լուրջ չեն, իսկ Չուամենիի ապքինման ժամկետների վերաբերյալ դեռևս […]
15:42 10.01.2025
«Այաքսի», «Միլանի» ու «Բարսելոնայի» լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյույվերտը նշանակվել է Ինդոնեզիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հաստատում է ասիական երկրի ֆուտբոլի ասոցիացիան: Կլյույվերտը կնքել է 2 տարվա պայմանագիր: Նախկինում 48-ամյա մասնագետն ընդգրկված էր Նիդերլանդների ու Կամերունի հավաքականների մարզչական շտաբներում, ինչպես նաև եղել է «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի տնօրենը: ԱԱ-2026-ի ընտրական փուլում Ինդոնեզիայի խմբում են Ճապոնիայի, Ավստրալիայի, Սաուդյան Արաբիայի, […]
15:22 10.01.2025
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել, հայտնում է OneFootball-ը: Ավելի վաղ 39-ամյա ֆուտբոլիստն «Ալ Օխդուդի» դեմ խաղում գրավել էր մրցակցի դարպասը: 2025 թվականին խփած առաջին գոլը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին օգնել է դառնալ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլ խփել 24 տարի անընդմեջ: Հիշեցնենք, որ «Ալ Օխդուդի» դեմ […]
15:03 10.01.2025
Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» հարձակվող Քարիմ Բենզեման բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալի» ներկա կազմը։ Բենզեման «Ռեալում» հանդես է եկել 2009-2023 թվականներին։ ««Ռեալն» այս տավա լավագույն թիմն է աշխարհում։ Նրանք շատ ուժեղ են։ Մբապեի ներդրումը հիացմունք կառաջացնի։ Բոլորի համար երազանք է տեսնել, թե ինչպես են այս ֆուտբոլիստները գոլեր խփում, փոխանցումներ կատարում։ Նրանք ունեն բոլոր որակները»,- Բենզեմայի […]
14:42 10.01.2025
Ֆրանսիական ՊՍժ-ն մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել իտալական «Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերը: Ակումբներն այժմ բանակցությունների փուլում են: Փարիզյան ակումբը պատրաստ է գործարքի մեջ ներառել նաև սլովակ պաշտպան Միլան Շկրինյարին: 23-ամյա Կվարացխելիայի գործող պայմանագիրն ուժի մե է մինչև 2027 թվականը:
14:22 10.01.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավստրալական Հոբարթում շարունակվող WTA 250 կարգի մրցաշարում չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: Աշխարհի 44-րդ ռակետը կիսաեզրափակչում զիջել է ամերիկուհի Մաքարթնի Կեսլերին: Խաղն ավարտվել է 6:4, 3:6, 4:6 հաշվով:
14:05 10.01.2025
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բաց կթողնի Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն է անցել, որի ժամանակ պարզվել է, որ նա վարակվել է վիրուսով: Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի ուղեգրի համար «Ռեալը» կմրցի «Մալյորկայի» հետ:
13:37 10.01.2025
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը GQ հանրահայտ պարբերականի հետ զրույցում նշել է այն իրերը, առանց որոնց չի պատկերացնում իր կյանքը: 37-ամյա թենիսիտի ցուցակում են հայտնվել «Head» ֆիրմայի ռակետը, ընտանեկան լուսանկարը, Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, «Hublot Big Bang Unico Novak Djokovic» բրենդային ժամացույցը, «Lacoste»-ի հագուստը, աղոթագիրքն ու ծնողների համար […]
13:00 10.01.2025
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը 2024 թվականին երկու հանդիպման է մասնակցել՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 42 րոպե, բայց վաստակել է 101 միլիոն եվրո, հաղորդում է Footmercato-ն։ 32-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականի հոկտեմբերին ծնկի խաչաձև կապանների պատռվածք ստանալուց հետո վիրահատության էր ենթարկվել, մեկ տարի անց վերադարձել էր խաղադաշտ ու երկու հանդիպման մասնակցելուց հետո ազդրի վնասվածք […]
12:38 10.01.2025
«Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը համաձայնել է «Ալ Նասրի» ռմբարկու, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Ռոնալդու հետ, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը իր մակարդակով գերազանցում է ֆրանսիական Լիգա 1-ին: «Այսօր այդպես է: Սաուդյան Արաբիայի լիգայի խաղամակարդակն աճում է, և այն ավելի լավն է, քան Լիգա 1-ը: Իհարկե, Ֆրանսիայի առաջնությունն իր առավելություններն ունի: Ես այնտեղ խաղացել եմ և լավ […]
12:13 10.01.2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը նշել է, թե երբ է մտադիր ավարտել պրոֆեսիոնալ կարիերան: «Ծրագրում եմ մինչև 35-36 տարեկանը մնալ օկտագոնում: Դեռ 8 տարի պետք է կռվեմ»,- 28-ամյա մարտիկի խոսքերը մեջբերում է «Виктор Блуд» յութուբյան ալիքը: Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2019թ. ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան […]
11:44 10.01.2025
Ռուսաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին, հայտնել է ՌՖՄ գլխավոր քարտուղար Մաքսիմ Միտրոֆանովը: «Այս տարի Ռուսաստանի Մ16 հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին, որը կանցկացվի Բելառուսում։ Մասնակիցների թվում են նաև Բելառուսը, Ղազախստանը և Չինաստանը»: Հիշեցնենք, որ 2022 թվականից ռուսական ակումբներն ու Ռուսաստանի բոլոր տարիքային հավաքականները չեն մասնակցում ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին: Պատճառն Ուկրաինայում շարունակվող պատերազմն […]
11:20 10.01.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրում», հայտնում է GiveMeSport-ը։ «Ալ Նասրը» բրազիլացի ֆուտբոլիստին պատրաստ է շաբաթական 650 հազար ֆունտ աշխատավարձ վճարել։ Ակումբները հավանական տեղափոխության վերաբերյալ դեռ չեն բանակցում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձմռանը վաճառել 32-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը։ Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդ» է […]
10:58 10.01.2025
Իսպանացի հանրահայտ դարպասապահ Պաու Լոպեսը ֆրանսիական «Մարսելից» վարձավճարով տեղափոխվել էր «Լանս»: 24 ժամ անց տրանսֆերը չեղարկվել է: Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կատալոնական «Ժիրոնան» պահանջել է մինչև հունվարի 29-ը 30-ամյա դարպասապահին պահել թիմում: Լոպեսը «Ժիրոնայում» վարձավճարով հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից:
10:36 10.01.2025
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ 2022 թվականին՝ Ավստրալիայում ձերբակալվելու և Մելբուրնի կարանտինային հյուրանոցում փակի տակ մնալու ժամանակ իրեն թունավորել են, հաղորդում է Express US-ը: Նա ասել է, որ Սերբիա վերադառնալուց հետո հիվանդացել է, բժշկական հետազոտությունից հետո իրեն տեղեկացել են, որ օրգանիզմում առկա է ծանր մետաղների՝ կապարի և սնդիկի բարձր մակարդակ: […]
10:11 10.01.2025
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» հաղթել է տարվա առաջին խաղում: Ստեֆանո Պիոլիի թիմը Պրո լիգայի 14-րդ տուրում ընդունել էր «Ալ Օխդուդին» և հաղթել է 3-1 հաշվով: Մեկ գոլ խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, սենեգալցի Սադիո Մանեն էլ դուբլ է գրանցել: Ռոնալդուն կարիերայում գոլերի քանակը հասցրեց 917-ի: «Ալ Նասրը» 28 միավորով երրորդն է, […]
21:55 09.01.2025
«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղադաշտ վերադառնալու համար դեռ պետք է սպասի, հայտնում է Mundo Deportivo-ն: 21-ամյա ֆուտբոլիստը «Պոնֆեդերինայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում (2-0) ընդգրկվել էր ակումբի հայտացուցակում 7 ամսվա դադարից հետո, սակայն ֆիզիկապես ամբողջությամբ պատրաստ չլինելու պատճառով մնացել է պահեստայինների նստարանին։ Բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը հաստատել է, որ հայ ֆուտբոլիստը դեռ […]
21:25 09.01.2025
NBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը կայացել է «Յուտա» – «Ատլանտա» հանդիպումը, որն ունեցել է դրամատիկ ավարտ: Տանտերերը խաղավարտից 3 վայրկյան առաջ հավասարեցրել են հաշիվը, բայց մնացած 3 վայրկյանում գնդակը ստացել է Թրեյ Յանգը և 15 մետրից կատարած նետումով հաղթանակ է կորզել «Հոուքսի» համար` 124:121: Յանգը վաստակել է 24 միավոր և կատարել 20 արդյունավետ փոխանցում: […]
21:00 09.01.2025
Հայտնի են դարձել թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Australian Open-ի առաջին փուլում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի և Ռուսաստանը ներկայացնող ահայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի մրցակիցները: Կանանց մրցաշարում Էլինա Ավանեսյանը (44-րդ ռակետ) հունվարի 12-ին կմրցի ղազախստանցի Յուլյա Պուտինցևայի հետ (25-րդ ռակետ): Նույն օրն աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը կհանդիպի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադրիան Մանարինոյի հետ (73-րդ ռակետ): […]
20:35 09.01.2025
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն առաջին հանդիպումն է անցկացրել «Յան Ռեգենսբուրգ» տեղափոխվելուց հետո։ Գերմանիայի երկրորդ լիգան ներկայացնող ակումբը հունվարի 8-ին ընկերական հանդիպում է անցկացրել «Մյունխեն-1860»-ի հետ և հաղթել է 2-1 հաշվով։ 31-ամյա ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է ընդմիջմանը։ «Յան Ռեգենսբուրգը» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի հունվարի 11-ին՝ մրցելով երրորդ լիգան ներկայացնող […]
20:10 09.01.2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից 11 օր առաջ ցուցադրել է մարզավիճակը։ «Մենք աշխատում ենք ամեն օր՝ ավելի լավը դառնալու համար»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարին կից գրել է 28-ամյա մարտիկը: Արման Ծառուկյանը 2019թ. ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել […]
19:58 09.01.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատժել է ակումբի դարպասապահ Ինյակի Պենյային: Գերմանացի մասնագետը 25-ամյա դարպասապահին ուշացման համար դուրս է թողել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղի մեկնարկային կազմից։ Նրա փոխարեն դաշտ է դուրս եկել 34-ամյա Վոյցեխ Շչեսնին։ Ֆլիկն իմացել է, որ Պենյան ինչ-որ գործ է ունեցել հյուրանոցում, սակայն, քանի որ նա խախտել է […]
19:32 09.01.2025
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է աշխարհի 2026 թվականից առաջնությունից հետո թիմից հեռանալու մասին: «Հավաքականում եմ աշխատում 2012 թվականից, պայմանագրիս ժամկետը նախատեսված է մինչև ԱԱ-2026-ի ավարտը: Դրանից հետո կավարտեմ աշխատանքս հավաքականում: Այս որոշումը վաղուց էր հասունացել իմ գլխում: 14 տարին շատ երկար ժամանակ է, իսկ ես այստեղ ռեկորդների համար չեմ: Կշարունակեի աշխատանքս կրքով […]
19:07 09.01.2025
Միլանի «Ինտերի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Բարելան մերժել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» առաջարկը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Սաուդյան ակումբն «Ինտերի» 27-ամյա կիսապաշտպանին առաջարկել է տարեկան 18 միլիոն դոլար աշխատավարձով պայմանագիր: Բարելան, սակայն, մերժել է առաջարկը: «Նիկոլոն մերժել է առաջարկը՝ նշելով, որ առայժմ մտածում է միայն «Ինտերում» ելույթների մասին: Սա […]
18:46 09.01.2025
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսին որակազրկել է երկու խաղով։ Բրազիլացի ֆուտբոլիստը որակազրկվել է «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում (2-1)՝ մրցակցի դարպասապահ Ստոլե Դիմիտրևսկիին հրելու և կարմիր քարտ ստանալու պատճառով։ 24-ամյա եզրային հարձակվողը բաց կթողնի «Լաս Պալմասի» ու «Վալյադոլիդի» դեմ Լա լիգայի հանդիպումները։
18:30 09.01.2025
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բարսելոնան» 2-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։ Գոլերը խփել են Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գավին ու Լամին Յամալը։ 20-ամյա Գավին 2023թ. նոյեմբերից ապաքինվում էր ծնկի խաչաձև կապանների վնասվածքից և խաղադաշտ է վերադարձել նախորդ տարվա հոկտեմբերին։ «Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ հունվարի 12-ին տիտղոսը կվիճարկի «Ռեալ Մադրիդ» – «Մալյորկա» […]
18:12 09.01.2025
Կատալոնական «Բարսելոնան» որոշել է աճուրդի հանել հին «Կամպ Նոու» ստադիոնի իրերը, հայտնում է beIN SPORTS-ը: Վաճառվող թանկարժեք իրերի ցուցակում են հայտնվել ակումբի լեգենդների և գործող ֆուտբոլիստների անվանական պահարանները: Ամենաթանկարժեքը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիի պահարանն է, որը գնահատվում է 350 հազար դոլար: Երկրորդ տեղում լեգենդար Դիեգո Մարադոնայի պահարանն է (200 հազար դոլար): Թանկարժեք եռյակը […]
17:55 09.01.2025
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերին արգելել են մեքենա վարել, հայտնում է BBC-ն: 31-ամյա ֆուտբոլիստը ամիսներ առաջ Մանչեսթերի օդանավակայան տանող ճանապարհին Range Rover մակնիշի սեփական մեքենայով 136 կմ/ժ արագություն էր զարգացրել: Տեսանկարահանող սարքը ֆիքսել էր խախտումը, իսկ Բոլթոնի դատարանը դրա հիման վրա կարգազանց վարորդին տուգանել էր մոտ 700 ֆունտով և որակազրկել է 56 օրով: Հարի […]
17:40 09.01.2025
Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել «Լեգանեսի» պաշտպան Լամինի Ֆաթիին, հայտնում է «Լեգանեսի» պաշտոնական կայքը։ «Ռեալը» 18-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 100 հազար եվրո։ Նա հանդես է գալու մադրիդյան ակումբի երիտասարդական թիմերից մեկում` «Կաստիլյայում» կամ «Ռեալ C»-ում։ Լամինի Ֆաթին «Լեգանեսի» սան է։ Պատանի պաշտպանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել ակումբի Մ19 թիմում և հասել է […]