14:19 06.01.2025
Դարպասապահ Տիբո Կուրտուան և պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը չեն օգնի Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Դեպորտիվա Միներայի» հետ արտագնա խաղում։ Այս մասին հայտնել է սերուցքայինների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։ Փոխանցում է Armsport-ը։ «Կուրտուան և Ռյուդիգերը չեն մասնակցի խաղին: Մնացած բոլորը պատրաստ են։ Մենք վերջերս խաղացինք, և որոշ խաղացողներ ավելի շատ հանգստի կարիք ունեն: Ուզում եմ […]
12:50 06.01.2025
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հայտնում է Team Talk պորտալը։ Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն այժմ դիտարկում է իրադարձությունների զարգացման երեք տարբերակ. պորտուգալացին կարող է երկարաձգել պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ և խնդրել ուժեղացնել թիմը՝ Ասիայի Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ Ռոնալդուն նաև չի բացառում իր վերադարձը Պորտուգալիա կամ կարիերան ավարտելու […]
23:30 05.01.2025
Աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային վարկանիշի առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն ամուսնացել է Էլլա Վիկտորիայի հետ։ Զույգն ամուսնացել է հունվարի 4-ին։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Օսլոյի Հոլմենկոլեն մատուռում։ 34-ամյա Կարլսենի ընտրյալը Օսլոյից է։
21:07 05.01.2025
Capology.com-ը ներկայացրել է Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերի» ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողների ցանկը։ Ամենաբարձր վարձատրվող խաղացողը թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն է, որը մեկ մրցաշրջանի համար վաստակում է 16,6 միլիոն եվրո։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 14-րդ տեղը՝ տարեկան վաստակելով 4,8 միլիոն եվրո։ Լաուտարո Մարտինես՝ 16,6 միլիոն եվրո Նիկոլո Բարելա՝ 12 […]
18:36 05.01.2025
UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոսել է դասակարգաման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի դեմ առաջիկա մենամարտի մասին։ «Մեր պայքարը հիանալի կլինի երկրպագուների համար, քանի որ մրցակիցս լավ է զարգացած բոլոր առումներով: Արմանը լավ է հարվածում, ըմբշամարտում և պայքարում: Խոստովանում եմ, որ սիրում եմ ռևանշ-մենամարտեր անցկացնել, քանի որ […]
14:50 05.01.2025
Լա Լիգան և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան երեկ՝ հունվարի 4-ին, հայտարարեցին, որ հրաժարվել են գրանցել «Բարսելոնայի» խաղացողներ Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին։ Կատալոնական ակումբն արձագանքել է իր համար բացասական որոշմանը։ ««Բարսելոնան» իր անհամաձայնությունն է հայտնում ընդունված որոշման հետ։ Ակումբը կդիմի բարձրագույն մարզական խորհրդին»,- ակումբի մեկնաբանությունը մեջբերում է Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: Ակումբից հաստատել են, որ […]
21:30 04.01.2025
Տանզանիացի բռնցքամարտիկ Հասան Մգայան մահացել է մի քանի օր անց իր հայրենակից Պոլ Էլիասի հետ մենամարտից հետո: Այս մասին հայտնում է thecitizen.co.tz-ը։ Աղբյուրը պարզաբանում է, որ Մգայան այդ մենամարտում վաղաժամ պարտություն է կրել։ Դեկտեմբերի 27-ին` Դար Էս Սալամ քաղաքում տեղի ունեցած մենամարտի հինգերորդ ռաունդում նա ընդունել է մի քանի հարված գլխին և հայտնվել նոկաուտում՝ ընկնելու […]
19:16 04.01.2025
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հունվարի 4-ին Սպիտակ տանը կանցկացնի Ազատության նախագահական մեդալով պարգևատրման արարողությունը, որի շրջանակներում կպարգևատրվի նաև «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։ Այս մասին հայտնում է ABC News-ը, փոխանցում է armsport.am-ը: Այս մեդալը երկրի ամենաբարձր քաղաքացիական պարգևն է, որը շնորհվում է անձանց, ովքեր «նշանակալի ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, […]
16:00 04.01.2025
«Վալենսիայի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակն «արքայական ակումբին» թույլ տվեց դառնալ Լա Լիգայի պատմության առաջին թիմը, որը հավաքել է 5000 միավոր (մինչև 1995/96 մրցաշրջանը հաղթանակի համար տրվում էր 2 միավոր), տեղեկացնում է armsport.am-ը: Լա Լիգայի ռեկորդները՝ «Ռեալի» անունով. «Ռեալ Մադրիդը» խփել է 6,526 գոլ՝ լինելով մրցաշարի առաջատարը գոլերը թվով: 1,833 հաղթանակով «Ռեալը» Լա Լիգայի պատմության ամենաշատ […]
20:47 03.01.2025
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա: Միքայելը նորման լրացրեց երկրորդ անգամ:
19:46 03.01.2025
«Միլանի» նոր գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն կիսվել է Թուրինի «Յուվենտուսի» հետ Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի առաջիկա հանդիպման սպասելիքներով։ Փոխանցում է Armsport-ը։ «Եթե ինձ հարցնեիք, թե արդյոք կցանկանայի՞ ավելի շատ նախապատրաստական ժամանակ և բոլոր խաղացողներին հասանելի լինել, ես կասեի` այո: Բայց ես սա գիտեի հենց սկզբից, և ոչ մի արդարացում չպետք է լինի։ «Յուվենտուսի» դեմ խաղին մենք […]
15:58 03.01.2025
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մրցանակակիրներ են դարձել Նյու Յորքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Մարտիրոսյանը 13 հնարավորից վաստակել է 9 միավոր և կիսել 11-13-րդ տեղերը: Դանիելյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 14-24-րդ տեղերը: Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները՝ Տիգրան Պետրոսյան (7 միավոր), Կարեն Գրիգորյան (6.5 միավոր), Զավեն Անդրիասյան […]
17:50 31.12.2024
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Փյունիկ»-ի ղեկավարությունը հանդես է եկել երկրպագուներին ուղղված ուղերձով. ««Փյունիկը» ՖԱ-ն թևակոխում է նոր ժամանակաշրջան։ Ակումբը Արթուր Սողոմոնյանից փոխանցվել է Անտոն Ֆարբերին։ Այս գործարքը կնքվել է փոխադարձ հարգանքի, բարեկամության և ակումբի ապագայի ընդհանուր տեսլականի մթնոլորտում, որն արտացոլում է համագործակցության և միասնության արժեքները, որոնցով […]
16:49 31.12.2024
Հայաստանի ազգային հավաքականի և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադից։ «Առաջ «Ինտեր»»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։ Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ինտեր» -ը կպայքարի «Ատալանտայի» դեմ։ Հանդիպումը կկայնա հունվարի 2-ին՝ ժամը 23։00-ին։
15:41 31.12.2024
Պորտուգալացի մասնագետ Պաուլո Ֆոնսեկան իտալական «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո դիմել է երկրպագուներին: Հայտնում է Armsport-ը։ «Ժամանակն է հրաժեշտ տալու: Ես հպարտ եմ, որ աշխատել եմ «Միլանում» և միշտ նվիրել եմ իմ սիրտն ու հոգին՝ հարգելու այս մեծ ակումբի պատմությունն ու ավանդույթները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ անձնակազմին, խաղացողներին, երկրպագուներին և բոլոր նրանց, ովքեր […]
13:25 31.12.2024
«Միլանի» և «Սևիլյայի» նախկին պաշտպան Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ադիլ Ռամին պատասխանել է «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի այն խոսքերին, որոնց համաձայն Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի ուժեղ է, քան ֆրանսիական Լիգա 1-ը։ Հայտնում է Armsport-ը։ «Ուզու՞մ եք, որ ես ցույց տամ Սաուդյան Արաբիայի պաշտպանների տեսանյութերը: Կրիշտիանուն խելահեղ կարիերա է ունեցել, բայց դա […]
11:02 31.12.2024
«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հայր է դարձել։ Այդ մասին հայտնել է մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ «Երբեմն Էրլինգին շատ խիստ են դատում, բայց անհաջողություններն էլ ֆուտբոլի մի մասն են։ Հիմա նա շատ է խաղում և շատ է հոգնում։ Մի քանի օր առաջ էլ նա հայր է դարձել։ Հիմա շատ հուզիչ ժամանակ […]
10:11 31.12.2024
Կիլիան Մբապեն ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» լավագույն խաղացող դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է ակումբի կայքը։ Քվեարկության արդյունքում՝ Կիլիան Մբապեն հետ է թողել գերմանացի Անտոնիո Ռյուդիգերին, անգլիացի Ջուդ Բելինգեմին, ուրուգվայցի Ֆեդերիկո Վալվերդեին եւ բրազիլացի Ռոդրիգոյին։ Դեկտեմբերին Մբապեն «Ռեալի» հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
09:42 31.12.2024
Ֆրանսիայի լողի հավաքականի կազմում Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Կլեման Սեկին և Յոան Նդոե-Բրուարը սոցիալական ցանցերում ցուցադրել են իրենց խաղերի մեդալները՝ քննադատելով դրանց որակը։ Այս մասին գրում է L’Équipe-ը ։ Սեկին և Նդոյե-Բրուարը բրոնզե մեդալ էին նվաճել 4×100 մ խառը փոխանցումալողի մրցումներում: Սեկին Instagram Stories բաժնում հրապարակել է մեդալի գունաթափված լուսանկարը մակագրելով՝ «կոկորդիլոսի կաշի»։ Օլիմպիական […]
09:16 31.12.2024
Transfermarkt պորտալը հրապարակել է ֆուտբոլային ակումբների թոփ-10 ցուցակը՝ ըստ խաղացողների ընդհանուր շուկայական արժեքի: Առաջատարն այս տարի Մադրիդի «Ռեալն» է՝ 1,23 միլիարդ եվրո արժողությամբ կազմով: Այսպիսով, «Ռեալը» դարձավ աշխարհի ամենաթանկ ակումբը: Երկրորդ տեղում է Անգլիայի գործող չեմպիոնը՝ «Մանչեսթեր Սիթին», որի կազմը գնահատվել է 1,19 միլիարդ եվրո: Երրորդ տեղը զբաղեցրել է վերջին երկու մրցաշրջանների Անգլիայի փոխչեմպիոնը՝ լոնդոնյան […]
08:52 31.12.2024
Անգլիայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել էր Պրեմիեր լիգայի նորեկ «Իպսվիչին» և պարտություն կրել 0:2 հաշվով։ Դաշտի տերերից գոլերը խփել են հարձակվողներ Լիամ Դելապն ու Օմարի Հաթչինսոնը։ «Չելսին» 35 միավորով չորրորդն է, «Իպսվիչը» 18-րդն է 15 միավորով։
08:30 31.12.2024
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տարել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում։ Հիշեցնենք, որ աշխարհի 43-րդ ռակետի առաջին մրցակցիը Ռեբեկա Շրամկովան էր (Սլովակիա, 46-րդ ռակետ)։ էլինան վստահ էր անցկացրել մրցամարտը և հաղթել է 1:6, 6:2, 6:2 հաշվով: Շրամկովայի արգելքը հաղաթահարելուց հետո երկրորդ փուլում Էլինան մրցել է աշխարհի 12-րդ ռակետ, իսպանուհի Պաուլա Բադոսայի դեմ և հաղթել […]
08:05 31.12.2024
Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ, BBC հեռուստաընկերության «Match of the Day» հաղորդաշարի հաղորդավար Գարի Լինեկերը մեկնաբանել է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի` Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին լուրը։ «Դա շատ տրամաբանական քայլ կլինի, քանի որ նա ջերմ հարաբերություններ ունի Ջուդ Բելինգեմի հետ և թիմի խաղին հեշտ կինտեգրվի։ Նրան մեծ հաջողություն է սպասվում այնտեղ։ «Ռեալում» Ալեքսանդր-Առնոլդի խաղը պաշտպանությունում այդքան […]
23:52 30.12.2024
Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Խիմկին» ցանկանում է ձեռք բերել «Օրենբուրգի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյին, հայտնում է «Чемпионат»-ը։ Մերձմոսկովյան ակումբն այժմ տրանսֆերային արգելք ունի և չի կարող նոր ֆուտբոլիստներ գրանցել։ «Խիմկին» 21-ամյա Կովալենկոյի հետ պայմանագիր կարող է կնքել միայն այդարգելքը հանվելուց հետո։ Ալեքսանդր Կովալենկոն 2024 թ. ամռանն է «Զենիթից» 2 միլիոն եվրոյով համալրել «Օրենբուրգի» կազմը։ Նա նոր […]
23:41 30.12.2024
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը Հոնկոնգի ATP-250 շարքի մրցաշարի զուգախաղում դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Խաչանովն ու Ռուբլյովը 1/8 եզրափակիչում 6-1 6-4 հաշվով հաղթել են Ջի Սուն Նամին և Չակ Լամ Քոլման Վոնին։ Մրցախաղը տևել է 53 րոպե: Նրանց հաջորդ մրցակիցը կլինի Յուկի Բհամբրի-Ալբանո Օլիվետի զույգը:
23:23 30.12.2024
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» հետ մեկնել է Սաուդյան Արաբիա` մասնակցելու Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությանը։ Մրցաշարը երկրորդ տարին անընդմեջ անցկացվելու է չորս ակումբով, որին մասնակցելու են Իտալիայի չեմպիոն «Ինտերը», փոխչեմպիոն «Միլանը», երկրի գավաթակիր Թուրինի «Յուվենտուսն» ու եզրափակչի մասնակից «Ատալանտան»։ Սուպերգավաթի առաջին կիսաեզրափակչում «Ինտերը» հունվարի 2-ին` մրցելու է «Ատալանտայի» դեմ։ Մյուս դիմակայությունում հունվարի […]
23:00 30.12.2024
«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանի 8 խաղում և՛ գոլ է խփել, և՛ գոլային փոխանցում կատարել, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: Նախորդ ռեկորդը եղել է 7 խաղում գոլ և գոլային փոխանցում գրանցելը: Այդ ռեկորդը գրանցել էին Ալան Շիրերը (1994/95), Թիերի Անրին (2002/03), Ռոբին վան Պերսին (2011/12), […]
20:41 30.12.2024
Transfermarkt-ը ներկայացրել է Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես եկող հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ 11 ֆուտբոլիստներից 6-ը ներկայացնում են Ուկրաինան, երկուական՝ Ռուսաստանը և Վրաստանը, ևս մեկ ֆուտբոլիստ՝ Ուզբեկստանը։ Խորհրդանշական հավաքականում է նաև իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո: Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես […]
19:54 30.12.2024
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը Նյու Յորքում կմասնակցի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արագ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ որակազրկել էր Կառլսենին սահմանված դրես-կոդը չպահելու պատճառով: Նորվեգացին մրցման վայր էր եկել ջինսե տաբատով, ինչը հակասում է կանոններին։ «Երեկ մենք շատ քննարկումներ ունեցանք: Լավ հարաբերություններ ունեմ ՖԻԴԵ-ի նախագահ Դվորկովիչի հետ: Նրա […]