19:30 03.07.2025
Իսպանական Marca-ն անդրադարձել է «Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսիի առաջիկա ծրագրերին: Արգենտինացին պատրաստվում է առաջիկա օրերին երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ, բանակցություններն արդեն ընթացքի մեջ են: Պայմանագիրը նախատեսված կլինի նվազագույնը 1 տարի ժամկետով: Մեսսիի գլխավոր նպատակներից մեկը «Ինտեր Մայամիին» MLS-ի չեմպիոն դարձնելն է: Թիմն առաջիկա կիրակի հերթական խաղը կանցկացնի «Մոնրեալի» դեմ: Այժմ «Ինտեր Մայամին» աղյուսակում […]
18:36 03.07.2025
ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը: Մրցաշարի միջին հաճախելիությունը կազմում է 43 տոկոս, իսկ որոշ հանդիպումներում՝ 13 տոկոս: Երկրպագուներին մարզադաշտ բերելու համար ՖԻՖԱ-ն հերթական անգամ որոշել է իջեցնել տոմսերի գները: Օրինակ քառորդ եզրափակչի «Ֆլումինենսե» – «Ալ Հիլալ» հանդիպման համար նախատեսված տոմսերը կարժենան 11 դոլար: Ավելի […]
18:12 03.07.2025
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ հաղթական խաղից հետո խոսել է մրցաշարի մակարդակի մասին, հայտնում է Marca-ն: «Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը: Իսկ այն 3-4 հոգին, որ համացանցում գրում են, թե այս մրցաշարն աղբ է, սխալվում են: Ժամանակն ապացուցում է, […]
15:42 03.07.2025
Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 71 միավորով թիմային պայքարում զբաղեցրել է 5-րդ տեղը։ Հաղթել է Վրաստանի թիմը, որը հավաքել է 135 միավոր։ Հիշեցնենք, որ մեր հավաքականը երկու մեդալ էր նվաճել։ Առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր էին դարձել համապատասխանաբար Գասպար և Սամվել Տերտերյանները։
14:55 03.07.2025
«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից: Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուին իր կազմում ցանկանում է տեսնել «Ալ Քադիսիան»: Սաուդյան ակումբը 50-60 միլիոնանոց առաջարկ կանի Բերգամոն ներկայացնող ակումբին: Ավելի վաղ «Ալ Քադիսիա» տեղափոխությունից հրաժարվել էին Մոյզե Քինը, Ռիկարդո Օրսոլինին և Ջոնաթան Դեյվիդը: 2024/25 մրցաշրջանում Մատեո Ռետեգին Ա Սերիայի 36 խաղում խփել է […]
12:45 03.07.2025
Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca թերթը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի Սամորա նահանգում: Ինչպես հաղորդում է Zamora 24 horas պորտալը, ֆուտբոլիստի հետ մահացել է նաև նրա եղբայրը՝ Անդրեն, որը խաղում էր իսպանական Պենաֆիելում: «Լիվերպուլը» և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չեն […]
10:54 03.07.2025
«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում, որի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և 1-0 հաշվով հաղթել Փոթիի «Կոլխեթի 1913»-ին։ Տուլիպայի գլխավորած թիմի հաղթանակ գնդակը խփել է Մեթյու Գբոմադուն։ Հայկական ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին Թբիլիսիի «Դինամոյի» դեմ։ Հուլիսի 9-ին էլ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Վրաստանի բարձրագույն լիգան ներկայացնող ևս մեկ ակումբ` «Թելավին»։
10:36 03.07.2025
Գյումրեցի բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Ստամբուլում նոկաուտով հաղթել է հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիին։ Մենամարտի 9-րդ ռաունդում 32-ամյա Բաչկովը ուժեղ հարվածով տապալել է մրցակցին ու նվաճել IBA Pro վարկածով չեմպիոնական գոտին։ Նա նաև պաշտպանել է WBA Continental գոտին։ Մենամարտը կայացել է մինչև 63,5 կգ քաշային կարգում։ Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է բոլոր 8 […]
10:00 03.07.2025
Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակչում հայ ըմբիշը համառ պայքարում 3-4 հաշվով պարտվել է վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին։ Մինչև եզրափակիչ հասնելը Գասպարը հաղթել էր հույն (2-1), հունգարացի (9-1) ու ադրբեջանցի (5-1) ըմբիշներին։ Հայաստանը մրցաշարում նաև մեկ բրոնզե մեդալ է […]
21:14 02.07.2025
Էլիզաբետա Կոչարետոն (116-րդ ռակետ) հաղթել է աշխարհի երրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային ու դուրս եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի երկրորդ շրջան։ Իտալիան ներկայացնող մարզուհին առավելության է հասել երկու սեթում (6-2, 6-3):
20:29 02.07.2025
«Ինտերի» դեմ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի խաղում «Ինտերին» հաղթելուց հետո «Ֆլումինենսեն» սոցիալական հարթակներում ծաղրական գրառում է արել: «Այսօր պիցցայի վրա կետչուպը շատ է»,- գրել է բրազիլական ակումբը: «Ֆլումինենսեն» մրցաշարի քառորդ եզրափակչում կխաղա «Ալ Հիլալի» հետ, որը պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Սիթիին»: É MUITO KETCHUP NA PIZZA HOJE — Fluminense F.C. (@FluminenseFC) June […]
19:54 02.07.2025
Ամերիկացի հայտնի բլոգեր Ջեյք Փոլը ընդգրկվել է բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով առաջին ծանր քաշային կարգի (մինչև 90,72 կգ) լավագույն 15 բռնցքամարտիկների ցանկում։ Նա 14-րդ տեղում է։ Հունիսի 29-ին Փոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Խուլիո Սեզար Չավես-կրտսերին։ WBA-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկվելու շնորհիվ 28-ամյա Փոլը հետագայում կարող է հնարավորություն ստանալ մենամարտելու […]
18:41 02.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականն ընկերական խաղում 45 միավորի տարբերությամբ պարտվել է Ռուսաստանի հասակակիցների թիմին` 45-90։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Դանիել Կիրակոսյանն էր, որը վաստակել է 13 միավոր։ Հայաստանի թիմը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստման շրջանակներում ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ հուլիսի 6-ին Շվեյցարիայի, իսկ հուլիսի 9-ին` Վրաստանի Մ20 հավաքականների […]
17:41 02.07.2025
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները, որոնք մասնակցել են թիմի նոր մարզաշապիկի ներկայացմանը, պատասխանել են լրագրողների հարցերին: Թիմի երիտասարդ աստղ Լամին Յամալն էլ հանդես է եկել հետաքրքիր հայտարարություններով: «5 տարի հետո ես ընդամենը 22 տարեկան եմ լինելու: Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու», – Յամալի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» կայքը: Ըստ իսպանական մամուլի՝ Յամալը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու […]
17:09 02.07.2025
Իտալիայի Կաորլե քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 5-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին։ Մինչև եզրափակիչը նա հաղթել էր նաև հույն (2-1) ու հունգարացի (9-1) մրցակիցներին։ Տերտերյանը այսօր երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի […]
16:53 02.07.2025
UFC-ի թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիան դարձել է PFP-ի՝ անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակի առաջատար։ Այս մասին տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը։ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը 13-րդ տեղում է, Իսլամ Մախաչևը նահանջել է երկրորդ տեղ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է վրացի Մերաբ Դվալիշվիլին։
16:30 02.07.2025
Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ընկերական խաղում 4-1 հաշվով հաղթել է «Բանսկա Բիստրիցային»։ «Սլովանից» երկրորդ խաղակեսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: 52-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գեղեցիկ գրոհից հետո գրավել է մրցակցի դարպասը։ «Սլովանը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ լեհական «Վիսլայի» հետ։
16:25 01.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, […]
14:22 01.07.2025
Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» գոլառատ խաղում պարտվել է «Ալ Հիլալին» և դուրս մնացել պայքարից: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2, լրացուցիչ ժամանակի առաջին կեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլով, իսկ 112-րդ րոպեին Մարկոս Լեոնարդոյի գոլի շնորհիվ «Ալ Հիլալը» կարողացել է հաղթանակ ապահովել ու դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա բրազիլական «Ֆլումինենսեի» […]
14:02 01.07.2025
Իտալիայում ավարտված WBC մուայթայի աշխարհի առաջնությունում Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի 9 մարզիկներ երեքական ոսկե, արծաթե ու բորնզե մեդալ են նվաճել։ Ոսկե մեդալակիր են դարձել Դավիթ Քարամյանը (Մ8, 24 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (Մ12, 44 կգ) և Վահե Հովհաննիսյանը (Մ14, 40 կգ)։ Երկրորդտեղն են գրավել ու արծաթե մեդալ նվաճել Հենրի Մարտիրոսյանը (Մ12, 70 կգ), Գրիգոր Ազիզյանը (Մ13, […]
13:42 01.07.2025
Բրազիլական «Ֆլումինենսեն» անակնկալ հաղթանակ է տարել Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» նկատմամբ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչի խաղում բրազիլական թիմը միլանյան ակումբին հաղթել է 2-0 հաշվով: Խաղի հաշիվը երրորդ րոպեին բացել է արգենտինացի 37-ամյա հարձակվող Խերման Կանոն: Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի երրորդ րոպեին երկրորդ գոլն է խփել բրազիլացի կիսապաշտպան Էրկուլեսը` 2-0: «Ինտերի» […]
13:18 01.07.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում» մեկնարկել է վստահ հաղթանակով: Աշխարհի 20-րդ ռակետն առաջին շրջանում 7-5, 6-4, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 88-րդ ռակետ ամերիկացի Մակքենզի Մաքդոնալդին: Մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն էլ ծանր պայքարում հաղթեց իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին: Իսպանացին աշխարհի 138-րդ համարին հաղթեց 5 սեթում` […]
13:00 01.07.2025
GiveMeSport պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակում են նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ GiveMeSport-ի 1. Լամին Յամալ («Բարսելոնա»), 2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 5. Ռաֆինյա («Բարսելոնա»), 6. Հարի Քեյն («Բավարիա), 7. […]
12:26 01.07.2025
Պրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր:
19:54 30.06.2025
Հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […]
19:26 30.06.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` հունիսի 30-ին թարմացված դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ տեղով և այժմ 2240 միավորով աշխարհի 20-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է (10430), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 9300), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500), Ջեք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, […]
19:10 30.06.2025
Խորվաթ հարձակվող Ալեն Գրգիչը տեղափոխվել է «Նոա»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը երեք տարվա պայմանագիր են ստորագրել։ 30-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի կազմում հանդես կգա «77» համարի մարզաշապիկով։ Գրգիչի նախորդ ակումբը եղել է «Սլավենը», նախկինում նա հանդես է եկել նաև «Ռիեկայում» և «Օսիեկում»։ Գրգիչը Խորվաթիայի առաջնությունում 219 խաղում 25 գոլ է խփել, կատարել […]
18:48 30.06.2025
«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում 0-3 հաշվով պարտվել է «Զենիթին»։ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած խաղում Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Նա փոխարինվել է 82-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 4-ին Ավստրիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ամշթեթենի» հետ։
18:27 30.06.2025
«Փյունիկն» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Վրաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Գարեջիին»։ Գոլերի հեղինակ են դարձել Լևոն Պետրոսյանն ու Ալեքսանդր Միլկովիչը։ Երևանյան ակումբը Վրաստանի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 3-ին՝ «Սամգուրալիի» հետ։