10:00 03.07.2025
Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։
Եզրափակչում հայ ըմբիշը համառ պայքարում 3-4 հաշվով պարտվել է վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին։ Մինչև եզրափակիչ հասնելը Գասպարը հաղթել էր հույն (2-1), հունգարացի (9-1) ու ադրբեջանցի (5-1) ըմբիշներին։
Հայաստանը մրցաշարում նաև մեկ բրոնզե մեդալ է նվաճել, որին արժանացել է Գասպար Տերտերյանի եղբայրը` Սամվել Տերտերյանը (77 կգ)։
18:12 03.07.2025
Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը․ Կուրտուա«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ հաղթական խաղից հետո խոսել է մրցաշարի մակարդակի մասին, հայտնում է Marca-ն: «Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը: Իսկ այն 3-4 հոգին, որ համացանցում գրում են, թե այս մրցաշարն աղբ է, սխալվում են: Ժամանակն ապացուցում է, […] ...
18:06 03.07.2025
Շենգավիթի ոստիկանները Նորագավիթի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՀուլիսի 1-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Նորագավիթի գերեզմանատան մոտ: Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և ՆԳՆ ՓԾ ինժեներական ջոկատը նշված վայրում հայտնաբերել են «Կարաբին» տեսակի ակոսափող հրազեն, տարբեր տրամաչափի 184 փամփուշտ, 4 նռնակ՝ պայթուցիչով, փամփշտատուփեր, ֆիլտրով պայթուցիչ, ծխագլանակ: Հիշեցում` […] ...
17:54 03.07.2025
Հայաստանի ժողովուրդը ձգտում է ունենալ կարգավորված հարաբերություններ. Սարգիս ԽանդանյանՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանի աշխատանքներին: ԱԺ պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել նստաշրջանի լիագումար նիստում: «Տիկի՛ն նախագահ, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնասյուներից մեկը մասնակից պետությունների միջեւ համագործակցության հանձնառությունն է: Այն հռչակում է «Պետությունները կնպաստեն բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, կձգտեն ամրապնդել ու երկարաժամկետ հիմքերի […] ...
17:46 03.07.2025
Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին ԱԺ հայտարարության նախագիծը ստացել է դրական եզրակացությունՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագծով, որը խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ներկայացմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 3-ին գումարած արտահերթ նիստում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը, ներկայացնելով հայտարարության նախագիծը, մասնավորապես, նշել է. «ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանելով Հայաստանի Հանրապետության տարածքային […] ...
17:40 03.07.2025
Վարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ, կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական ռեգիստր, կհանվի ՆԳՆ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումըԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՆԳ նախարարության մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ այն ընդունելու արդյունքում վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը կարող են լինել նաև թվային տարբերակով՝ թվային տվյալների բազայում: Ըստ նախագծի՝ […] ...