12:35 21.06.2025
Թենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլը սկսել է պարտությամբ: Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով զիջել է Ֆինլանդիայի թիմին: Ալինա Սողոմոնյանը պարտվել է Լաուրա Հիետարանտային՝ 1-6, 0-6, իսկ Անի Ամիրաղյանը` Անաստասիա Կուլիկովային՝ 0-6, 0-6։ Զուգախաղում էլ Սողոմոնյան-Կորնեևա զույգը պարտվեց Հիետարանտային և Բլոմկվիստին՝ 2-6, 2-6։ Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ դիմակայությունը կանցկացնի […]
11:47 21.06.2025
Հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ:
11:00 21.06.2025
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup հեղինակավոր մրցաշարում Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը դուրս են եկել առանձին վարժությունների եզրափակիչ: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը, Գյուլումյանը մարզագործիքում դուրս է եկել եզրափակիչ: Ավելի վաղ Գյուլումյանը եզրափակիչ էր դուրս եկել նաև նժույգ թափերում:
10:10 21.06.2025
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է:
09:00 21.06.2025
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […]
23:16 20.06.2025
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ:
22:48 20.06.2025
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «World challenge cup» սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Առանձին վարժությունների եզրափակիչ են դուրս եկել նաև Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և […]
22:10 20.06.2025
Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին:
21:26 20.06.2025
«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»:
20:49 20.06.2025
Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Կոպենհագենի» հարձակվող Ռունի Բարդեգջիի տրանսֆերով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Բարսելոնան» արդեն կապ է հաստատել դանիական ակումբի հետ և առաջարկել է քննարկել հնարավոր գործարքի պայմանները: Երիտասարդ տաղանդի ծառայություններով հետաքրքրված է նաև պորտուգալական «Պորտուն»: 2024/25 մրցաշրջանում 19-ամյա շվեդը Դանիայի առաջնությունում խաչաձև կապանները կտրելու պատճառով ընդամենը 5 հանդիպում է անցկացրել, որոնցում սակայն խփել […]
20:24 20.06.2025
Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական […]
19:54 20.06.2025
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […]
19:42 20.06.2025
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (7-0, 6 նոկաուտ) կվերադառնա պրոֆեսիոնալ ռինգ հուլիսի 2-ին: Գյումրեցի բռնցքամարտիկը Ստամբուլում կայանալիք IBA Pro-7 Champions’ Night խոշոր մրցաշարի շրջանակներում կմենամարտի ուզբեկ Շոխջախոն Էրգաշևի (25-2, 22 նոկաուտ) դեմ: Վարկանիշային մենամարտը տեղի կունենա մինչև 63,5 կգ քաշային կարգում՝ IBA պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով:
19:14 20.06.2025
Հուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված վարկանիշային մրցաշարը: Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքում հրապարակվել են հավաքականների հայտացուցակները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն […]
18:45 20.06.2025
«Ալ Նասրը» բանակացություններ է սկսել Սերժիու Կոնսեյսաուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի մասնագետին դիտարկում է` որպես Ստեֆանո Պիոլիի հիմնական փոխարինող։ Պիոլին կլքի զբաղեցրած պաշտոնն ու կգլխավորի «Ֆիորենտինան»։ «Ալ Նասրը» պատրաստ է պայմանագիր առաջարկել Կոնսեյսաուին «2+1» ձևաչափով։
18:17 20.06.2025
Բրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»: Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար: Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել: «Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակն […]
17:50 20.06.2025
Աշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ն 0-1 հաշվով պարտվել է բրազիլական «Բոտաֆոգոյին»: Գոլը 36-րդ րոպեին խփել է Իգոր Ժեզուսը: Փարիզյան ակումբը կատարել է 16 հարված, որոնցից դիպուկ էին 2-ը, իսկ բրազիլական թիմի 4 հարվածներն էլ դարպասին էին: Առաջին տուրում Լուիս Էնրիկեի թիմը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել […]
17:30 20.06.2025
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Էռնան Կրեսպոն նշանակվել է բրազիլական «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 49-ամյա մասնագետը կնքել է պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Կրեսպոն երկրորդ անգամ է գլխավորում բրազիլական ակումբը. 2021-ին նա 8 ամիս է աշխատել «Սան Պաուլուում»: Այդ ընթացքում թիմը նվաճել է Սան Պաուլու նահանգի […]
17:07 20.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու 3-րդ ենթախմբում հունիսի Ալինա Սողոմոնյանի և Անի Ամիրաղյանի հաղթանակների շնորհիվ թիմն առավելության է հասել Մալթայի ընտրանու դեմ մրցախաղում։ Անկախ զուգախաղի արդյունքից մեր թիմն արդեն ապահովել է ընդհանուր հաղթանակը։ Հայաստանի հավաքականն իր խմբում գրավել է առաջին տեղը և կմասնակցի հատուկ փլեյ-օֆֆի […]
16:18 20.06.2025
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան թիմի նոր ավագ է ընտրել Բեռնարդու Սիլվային։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։ Նախկինում «Մանչեսթեր Սիթիի» ավագը ընտրվում էր ակումբի ներկայացուցիչների քվեարկությամբ, բայց Կևին Դե Բրույնեի հեռանալուց հետո Պեպ Գվարդիոլան որոշել է, որ թիմի նոր ավագը լինելու է պորտուգալացի կիսապաշտպանը։ Փոխարինողներ են նշանակվել Ռուբեն Դիաշը, Ռոդրին ու Էրլինգ Հոլանդը։ […]
15:46 20.06.2025
«Բարսելոնան» ու Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը համաձայնության են հասել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 22-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր կստորագրի և արեկան կստանա 7-8 միլիոն եվրո աշխատավարձ: Այժմ «Բարսելոնան» պետք է բանակցություններ վարի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: Նիկո Ուիլյամսը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել նույնքան գոլային […]
15:21 20.06.2025
Նյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր: Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, Շառլ Լեկլերը, Կառլոս Սայնսը, Լանդո Նորիսը և այլ անվանի արշավորդներ: Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաև գլխավոր դերասան ու պրոդյուսեր Բրեդ Փիթը: իԻկ ահա Աշխարհի ներկայիս չեմպիոն Մաքս Ֆերստապենը դարձյալ չի մասնակցել […]
14:40 20.06.2025
Հեղինակավոր FourFourTwo-ն հրապարակել է աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանների ցանկը, որի՝ առաջին տեղում է «Բայերի» ֆուտբոլիստ Ֆլորիան Վիրցը: Հարձակողական կիսապաշտպանների տասնյակը հետևյալն է՝ 1. Ֆլորիան Վիրց 2. Ջուդ Բելինգհեմ 3. Ջամալ Մուսիալա 4. Բրունու Ֆերնանդեշ 5. Քոլ Պալմեր 6. Ռայան Շերկի 7. Դանի Օլմո 8. Չավի Սիմոնս 9. Սքոթ Մաքթոմինեյ 10. Մատեուս Կունյա
14:22 20.06.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով աջ պաշտպանի դիրքին։ Նա երկու ընտրություն ունի ի դեմս Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու Դանի Կարվախալի․ «Յուրաքանչյուր մարզչի համար իսկապես արտոնություն է այսպիսի երկու խաղացողների ունենալը մեկ խաղային դիրքում։ Մենք ուրախ ենք, որ Կարվախալը վերադառնում է շարք։ Տրենտն ավելի ունիվերսալ է։ Այս օրերին Տրենտը մարզումների ժամանակ […]
13:51 20.06.2025
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ դեռ չի հարմարվել Խաբի Ալոնսոյի ոճին: «Ալոնսոն ցանկանում է այլ խաղ տեսնել թե՛ պաշտպանությունում, թե՛ առջևի գծում: Մենք 4 տարի խաղացել ենք Անչելոտիի գլխավորությամբ, այդ պատճառով էլ շատ բաներ ինքնաբերաբար ենք անում: Հարկավոր է համապատասխանել նոր մարզչի պահանջներին, իսկ առաջին հանդիպումից լուրջ դասեր կքաղենք»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքերը […]
13:22 20.06.2025
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով էր հանդես գալիս ռուսական ակումբում: Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից Հունգարիայի չեմպիոնի գլխավոր մարզիչն Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբի Քինն է։
12:59 20.06.2025
Դմիտրի Գունկոն լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա «Ուրարտուն» մարզում էր 2022 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ 49-ամյա մասնագետը այժմ գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի […]
12:25 20.06.2025
Հունիսի 16-ից Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանն առաջատարների թվում են։ Հայ շախմատիստները հաղթել են մեկնարկային բոլոր երեք պարտիաներն ու կիսում են 1-24-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը Մամիկոն Ղարիբյանն է։ 9 տուրից բաղմացած մրցաշարը կավարտվի հունիսի 24-ին։
12:02 20.06.2025
Միլանի «Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվող Անժ-Յոան Բոնիի տրանսֆերի շուրջ: Միլանյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 22 միլիոն եվրո, իսկ գործարքի կնքումից հետո ևս 3 միլիոն եվրո կավելացնի որպես բոնուս: Կողմերն առայժմ համաձայնության չեն հասել, քանի որ «Պարման» ցանկանում է ստանալ 25 միլիոն ֆիքսված գումար առանց բոնուսի: Բոնին անցած մրցաշրջանում անցկացրած 37 խաղում […]
11:29 20.06.2025
«Լիվերպուլի» դարպասապահ Վիտեսզլավ Յարոշը տեղափոխվել է «Այաքս», հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։ Ամստերդամյան ակումբը 1 տարով վարձակալել է չեխ դարպասապահին։ Գործարքում ներառված չէ տրանաֆերի գնման մասին կետ։ «Լիվերպուլի» պաշտոնական կայքն էլ հաստատում է, որ Յարոշին վարձակալությամբ տրամադրելուց առաջ նրա հետ նոր` երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել։ 23-ամյա Յարոշը «Լիվերպուլի» համակարգում է 2017 թվականից։ Նա հիմնական […]