TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+33.09 oC

ՍՊՈՐՏ

Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

10:51 20.06.2025

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ:

̰
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։

̰
Հարգում ենք բոլոր մրցակիցներին․ «Նոայի» գլխավոր մարզիչ

21:05 19.06.2025

«Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանության մասին. «Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Ծանոթ եմ որակավորման առաջին փուլում մեզ բաժին հասած «Բուդուչնոստի» խաղաոճին։ Այժմ կենտրոնացած ենք մեր մարզումների վրա։ Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների»,- նշել է խորվաթ մասնագետը։ «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում […]

̰
Ուզում ենք հաղթել նաև Չեմպիոնների լիգան, նաև Պրեմիեր լիգան․ «Տոտենհեմի» նախագահ

20:28 19.06.2025

«Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին խոսել է ակումբի նոր ծրագրերի և հավակնությունների մասին: «Տեսաք՝ ինչ տեղի ունեցավ քաղաքում Եվրոպա լիգայի հաղթանակի տոնակատարությունների ժամանակ: Այն պարզապես անհավանական էր, մենք եվրագավաթ հաղթեցինք: Այդուհանդերձ՝ միայն դա մեզ համար բավարար չէ: Ավելի կարևոր է այն, թե ինչ չարեցինք մենք: Ուզում ենք հաղթել նաև Անգլիայի Պրեմիեր լիգան, նաև Չեմպիոնների լիգան», – […]

̰
Բաջոն մարզաշապիկ է նվիրել Մեսսիին

19:58 19.06.2025

Լեգենդար Ռոբերտո Բաջոն մարզաշապիկ է նվիրել Լիոնել Մեսսիին։ Այս մասին սոցցանցերում հայտնել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը։ «Ի՜նչ հիասքանչ հանդիպում էր։ Ռոբերտո, շնրոհակալ եմ այս հրաշալի ու նշանակալի նվերի և զրույցի համար։ Դու ֆուտբոլի լեգենդ ես։ Միշտ ուրախ եմ քեզ համար»,- գրել է Մեսսին։

̰
«Այաքսից» հրաժարվել են մեկնաբանել Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրը

19:35 19.06.2025

Ամստերդամի «Այաքսից» հրաժարվել են մեկնաբանել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխության մասին լուրը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։ «Չենք մեկնաբանում այդ լուրը»,- ասել է «Այաքսի» ներկայացուցիչը։ Մինչ այդ «Спорт-Экспресс»-ը հաղորդել էր, որ «Այաքսը» կրկին ցանկանում է ձեռք բերել հայ ֆուտբոլիստին ու պատրաստ է այս ամռանը գնել նրա տրանսֆերը։

̰
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի ընթացքին

19:05 19.06.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Սպորտի կառավարման կենտրոնի «Միկա» մարզահամալիրում հետևել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի ընթացքին: Նրանք ներկա են եղել 5-6-րդ դասարանների՝ Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի և Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմերի միջև 1/8 եզրափակչի հանդիպմանը, որում կապանցի դպրոցականները լարված […]

̰
Աշխարհի լավագույն դարպասապահները

18:36 19.06.2025

Բրիտանական հանրահայտ FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի լավագույն դարպասապահներին։ Ցանկը գլխավորել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։ Նրան հաջորդում են Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ») և Դավիդ Ռայան («Արսենալ»)։ Աշխարհի լավագույն դարպասապահներն` ըստ FourFourTwo-ի 1. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), 2. Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), 3. Դավիդ Ռայա («Արսենալ»), 4. Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), 5. Յան Զոմեր («Ինտեր»), 6. […]

̰
Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ

17:46 19.06.2025

Պոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։ «Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։ Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի […]

̰
«Բարսելոնան» դժգոհ է Դիասի սպասողական դիրքորոշումից

17:21 19.06.2025

«Բարսելոնային» դուր չի գալիս «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի վարքագիծը, գրում է Mundo Deportivo-ն։ «Բարսելոնան» հուսով է եղել, որ Դիասն ու նրա գործակալը ճնշում կգործադրեն «Լիվերպուլի» ղեկավարության վրա` ստիպվելով վաճառել տրանսֆերը։ Այդուհանդերձ, կոլումբացին սպասողական դիրքորոշում ունի և առաջացրել է «Բարսելոնայի» դժգոհությունը։

̰
Լուծարված ռուսական ակումբում 9 հայ ֆուտբոլիստ է խաղացել

17:00 19.06.2025

Ռուսական «Խիմկի» ակումբը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին: Մերձմոսկովյան ակումբը այս քայլին է գնացել լուծարման պատճառով: Ակումբը դեռ պարտքերը չի մարել, այդ թվում` նախորդ մրցաշրջանում թիմի կազմում ելույթ ունեցող ֆուտբոլիստների հանդեպ: Տարբեր տարիներին «Խիմկիում» է խաղացել 9 հայ ֆուտբոլիստ՝ Ռոման Բերեզովսկին, Ռոբերտ Զեբելյանը, Բարսեղ Կիրակոսյանը, Հովհաննես Հարությունյանցը, Արտակ Ալեքսանյանը, Արթուր Եդիգարյանը, Արշակ Կորյանը, Դավիթ Դավիդյանը […]

̰
Գարսիան տեղափոխվեց «Բարսելոնա»

16:22 19.06.2025

«Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիան հայտարարել է ակումբից հեռանալու մասին։ «Եկել է հրաժեշտ տալու ժամանակը։ Հեռանում եմ մի ակումբից, որտեղ խաղացել եմ 15 տարեկանից։ Միշտ հպարտությամբ եմ հանդես եկել «Էսպանյոլի» կազմում ու փորձել եմ առավելագույն օգուտ տալ ակումբին։ Բարդ որոշում եմ կայացրել ու չեմ խնդրում ընդունել այս որոշումը, բայց վստահեցնում եմ՝ սա ճիշտ որոշում է և՛ […]

̰
Ինձագին բացատրել է՝ ինչու է հեռացել «Ինտերից»

15:53 19.06.2025

«Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Սաուդյան Արաբիա տեղափոխվելը որակել է հարմարավետության գոտուց դուրս գալ: «Ես ընդունեցի մարտահրավերն ու դուրս եկա հարմարավետության գոտուց մի քանի տարի «Ինտերում» մնալուց հետո: Չկա այլ թիմ, որտեղ ցանկանում էի աշխատել: Ուզում էի փոխել մտածելուս ձևը, խաղային ոճը: Ցանկանում էի նոր ինչ-որ բան փորձել»,-ասել է Ինձագին: Սիմոնե Ինձագին 4 […]

̰
«Ֆլորիդա Փանթերզը» 2-րդ տարին անընդմեջ նվաճել է Սթենլիի գավաթը

15:16 19.06.2025

Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչ սերիայի 6-րդ խաղում «Ֆլորիդա Փանթերզը» 5-1 հաշվով հաղթել է «Էդմոնտոն Օյլերսին»՝ պատմության մեջ 2-րդ անգամ նվաճելով Սթենլիի գավաթը: Փոլ Մորիսի թիմի կազմում 4 գոլով աչքի է ընկել Սեմ Ռեյնհարթը: Նախորդ անգամ եզրափակիչ դիմակայության մեկ խաղում դարպասի գրավմամբ 4 անգամ աչքի էր ընկել «Մոնրեալ Կանադիենսի» լեգենդար հոկեյիստ Մորիս Ռիչարդը (1957 թ.): «Ֆլորիդա […]

̰
29 տարեկան իսպանացին կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը

14:35 19.06.2025

«Պարման» պատրաստվում է նոր գլխավոր մարզիչ նշանակել «Արսենալում» Միկել Արտետայի օգնական Կառլոս Կուեստային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին 29 տարեկան է, ինչը նշանակում է, որ նա կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը: «Արսենալի» հետ բանակցություններն ավարտական փուլում են:

̰
Ինձ դուր է գալիս Ռոնալդուի խաղը, բայց Մեսսին այլ մոլորակից է․ Կվարացխելիա

14:05 19.06.2025

ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին։ «Ինձ դուր է գալիս Ռոնալդուի խաղը, բայց Մեսսին այլ մոլորակից է»,- ասել է վրացի ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է All About Argentina-ն։ Ի դեպ, Կվարացխելիան բազմիցս նշել է, որ իր կուռքը Կրիշտիանու Ռոնալդուն է։

̰
«Լիվերպուլի» ֆուտբոլիստը մտադիր չէ մեկնարկային կազմում տեղը զիջել Վիրցին

13:46 19.06.2025

Դոմինիկ Սոբոսլայը խոսել է «Լիվերպուլի» հավանական նորեկ Ֆլորիան Վիրցի մասին, հայտնում է This is Anfield-ը։ «Եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի ընկերական հանդիպումներից հետո։ Չեմ պատրաստվում մեկնարկային կազմում տեղս զիջել Վիրցին։ Եթե դու գալիս ես Պրեմիեր լիգան հաղթած թիմ, ապա պետք է քրտնաջան աշխատես ու պայքարես քո տեղի համար։ Եթե նրա համար վճարում են […]

̰
Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա

12:47 19.06.2025

«Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տուլիպան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանության մասին. «Վիճակահանությամբ մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից։ Երկու թիմերն էլ իրենց կազմերն ակտիվորեն համալրում են որակյալ խաղացողներով, ինչը շատ մրցունակ որակավորման փուլ է մեզ խոստանում։ Մենք հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» հաղթելու մեծ ցանկությամբ լեցուն լավ թիմ կձևավորի։ Մեր նպատակին […]

̰
Նրա ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ․ ո՞ւմ է գովել լեգենդար Յարոմիր Յագրը

11:54 19.06.2025

Լեգենդար հոկեյիստ Յարոմիր Յագրը գովեստի խոսքեր է ասել «Էդմոնթոն Օյլերսի» առաջատար Քոնոր Մաքդևիդի մասին, հայտնում է Sportsnet-ը: «Քոնորի ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ: Ես միշտ հիանում եմ նրանցով, ովքեր գերազանցում են մյուսներին: Մաքդևիդին ասես ինչ-որ մեծ էներգիա փոխանցած լինեն: Միշտ կարող եմ առանձնացնել մեծություններին: Գրեցկին մեծություն էր, Լեմյեն մեծություն էր»,- ասել […]

̰
«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

11:20 19.06.2025

Աշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […]

̰
«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱ

10:52 19.06.2025

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյի «Վիդադին»։ Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։ Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։

̰
Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

10:17 19.06.2025

«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […]

̰
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի:

̰
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […]

̰
Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

20:54 18.06.2025

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։

̰
«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

20:14 18.06.2025

Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»:

̰
Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

19:54 18.06.2025

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […]

̰
«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին

19:24 18.06.2025

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել թիմի ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Հունվարին Արաուխոն նոր երկարաժամկետ պայմանագիր էր ստորագրել կատալոնական ակումբի հետ՝ մինչև 2031 թվականը։ Սակայն պայմանագրի երկարաձգումը դեռ չի երաշխավորում, որ ֆուտբոլիստը երկար կմնա թիմում։ Բեն Այադի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» բաց է քննարկելու Արաուխոյի վաճառքի տարբերակները։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ֆինանսապես շահավետ […]

̰
Իռլանդական ակումբը հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայից

18:39 18.06.2025

ՈՒԵՖԱ-ն «Դրոգեդա» ակումբին հեռացրել է 2025-26թթ. մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայից, հայտնում է BBC-ն: Իռլանդական ակումբի սեփականատերերը խախտել են ՈՒԵՖԱ-ի կանոնակարգը, ըստ որի նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբ չի կարող մասնակցել նույն մրցաշարին: Ամերիկյան Trivela Group-ին «Դրոգեդայից» բացի պատկանում է դանիական «Սիլկեբորգը»: «Դրոգեդան» դիմել էր մարզական արբիտրաժային դատարան (CAS), սակայն հայցը մերժվել է: Նախորդ մրցաշրջանում «Դրոգեդան» նվաճել […]

̰
«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը

18:10 18.06.2025

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Այաքս», հայտնում է Спорт-Экспресс-ը: Նիդերլանդական ակումբը տևական ժամանակ անց կրկին հավակնում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն: Սպասվում է, որ ամռանը նիդերլանդցիները տրանսֆերը գնելու փորձ կկատարեն: 2023 թվականի ամռանն «Այաքսը» 9 միլիոն եվրո էր առաջարկել «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերի համար, սակայն հետո ակումբի վերահսկիչ խորհրդի անդամնեը որոշել […]

̰
BACK_TO_TOP