TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Մարկ Ցուկերբերգը Իլոն Մասկի հետ մենամարտի օր է նշանակել

11:59 08.08.2023

Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել Twitter սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկի հետ և մենամարտի օր է առաջարկել օգոստոսի 26-ը։ «Ես պատրաստ եմ: Երբ նա ինձ առաջին անգամ մարտահրավեր նետեց, ես նրան առաջարկեցի օգոստոսի 26-ը, բայց նա դեռ չի հաստատել», – գրել է Ցուկերբերգը սոցիալական ցանցում՝ հավելելով, որ թերահավատ է, […]

̰
Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ18 հավաքականը` ԵԱ C դիվիզիոնի բրոնզե մեդալակիր

11:40 08.08.2023

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ18 հավաքականը դարձավ Ալբանիայում կայացած Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի բրոնզե մեդալակիր։ Երրորդ տեղի համար խաղում Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը մրցեց Անդորրայի հավաքականի հետ ու հաղթեց 81-66 հաշվով։ Հիշեցնենք, որ խմբային փուլում հայ մարզուհիները հաղթել էին Կոսովոյի (73-48) ու Մոլդովայի (75-45) հավաքականներին, պարտվել Ալբանիայի ընտրանուն (53-62), իսկ կիսաեզրափակիչում պարտություն էին կրել […]

̰
Հայտնի են «Բուդյո-Գլիմտ» – «Փյունիկ» խաղի մրցավարները

11:15 08.08.2023

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) – «Փյունիկ» (Հայաստան) առաջին հանդիպումը կսպասարկեն մոլդովացի մրցավարները։ Նորվեգիայում անցկացվելիք հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Իոն Օրլիչը, նրան կօգնեն Անատոլիե Բասիուլը և Վադիմ Ռոսչան։ Չորրորդ պաշտոնյան կլինի Ռոման Ժիտարին։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին։

̰
«Ինտեր Մայամին» արդեն կախված է Մեսսիից

10:59 08.08.2023

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Ժերարդո Մարտինոն խոսել է Լիոնել Մեսսիի կարևորության մասին։ Հիշեցնենք, որ նախօրեին արգենտինացին դուբլի հեղինակ էր դարձել Լիգայի գավաթի 1/8 եզրափակչի «Դալլասի» հետ խաղում, և արդյունքում «Ինտեր Մայամին» դուրս էր եկել մրցաշարի հաջորդ փուլ։ «Ինտեր Մայամին» արդեն կախված է Մեսսիից։ Բարեբախտաբար, մենք ունենք նրան, և նա շատ ուժեղ էր վերջին խաղում»,- Մարտինոյի […]

̰
Խաչանովի դիրքն անփոփոխ է

10:36 08.08.2023

ATP-ն հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը։ Այն շարունակում է գլխավորել իսպանացի Կառլոս Ալկարասը։ ՌԴ-ը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը մնում է 11-րդ տեղում։ 1․ Կառլոս Ալկարաս (Իսպանիա) – 9225; 2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 8795; 3 (3). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) – 6360; 4 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 5090; 5 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) – […]

̰
Բլոգեր Ջեյք Փոլը հաղթել է UFC նախկին մարտիկին

10:10 08.08.2023

Ամերիկացի դերասան և բլոգեր Ջեյք Փոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է UFC-ի նախկին մարտիկ Նեյթ Դիասին։ Մենամարտն անցկացվել է բռնցքամարտի կանոններով և տևել է 10 ռաունդ։ Հինգերորդ ռաունդում Փոլը նոկդաունի է ենթարկել Դիասին։ Փոլն իր կարիերայում ունի 7 հաղթանակ և 1 պարտություն։ Դիասի համար այս մենամարտն առաջինն էր բռնցքամարտի կանոններով։

̰
«Արսենալի» երկրպագուները սուլել են Հոլանդին

09:53 08.08.2023

«Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» երկրպագուները փոխանակվել են ակնարկներով Անգլիայի Սուպերգավաթի ժամանակ: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը «Արսենալի» դեմ խաղում փոխարինվել է 64-րդ րոպեին, իսկ հակառակորդ ակումբի երկրպագուները սուլոցներով են նրան ուղեկցել: Ի պատասխան՝ նորվեգացին նրանց ցույց է տվել երեք մատ՝ ակնարկելով, որ իր թիմը նախորդ մրցաշրջանում երեք տիտղոս է նվաճել և Պրեմիեր լիգայում առաջ անցել […]

̰
Արման Ծառուկյանը կարող է մենամարտել Բենեյլ Դարիուշի հետ

09:37 08.08.2023

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը կարող է մենամարտ անցկացնել ամերիկացի Բենեյլ Դարիուշի հետ, հաղորդում է լրագրող Ջաստին Շոլիզերը։ Սպասվում է, որ մենամարտը տեղի կունենա Աբու-Դաբիում հոկտեմբերի 21-ին UFC 294 մրցաշարի շրջանակներում։ Արման Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել է հունիսի 18-ին Լաս Վեգասում՝ երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով բրազիլացի Ժոակիմ Սիլվային։ 26-ամյա հայ մարտիկը պրոֆեսիոնալ օկտագոնում անցկացրել […]

̰
Ցիցիպասը նվաճել է կարիերայի 10-րդ տիտղոսը

09:11 08.08.2023

Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում կայացած ATP-250 շարքի մրցաշարն ավարտվել է աշխարհի 5-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասի հաղթանակով։ Եզրափակիչում հույն թենիսիստը 6:3, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 19-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինաուրին։ Մրցախաղը տևել է 1 ժամ 27 րոպե։ 24-ամյա Ցիցիպասը նվաճել է կարիերայի 10-րդ տիտղոսն ATP մրցաշարերում։

̰
Հայաստանի հավաքականը 5-րդն է․ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

23:59 07.08.2023

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը գրավել է 5-րդ տեղը։ Մեր հավաքականը առաջնությանը մասնակցել է 10 ըմբիշով և նվաճել 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Հիշեցնենք՝ Գոռ Բունիաթյանը (45 կգ) դարձել է փոխչեմպիոն, իսկ Սաշա Պետրոսյանը (51 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ) և Հենրիկ Հայկյանը (110 կգ) բրոնզե մեդալակիր։

̰
37-ամյա բրազիլացին ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել

23:25 07.08.2023

«Աթլետիկո Մինեյրոյի» հարձակվող Հալկը տպավորիչ գոլի հեղինակ է դարձել «Սան-Պաուլուի» դեմ Բրազիլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում։ 37-ամյա բրազիլացին տուգանային հարվածով մրցակցի դարպասը գրավել է 35 մետրից։ «Աթլետիկո Մինեյրոն» հաղթել է 2-0 հաշվով։ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 խաղի, դարձել 7 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

̰
Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել երրորդ խաղում անընդմեջ

23:00 07.08.2023

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» դուրս եկավ Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում արաբական ակումբը 3-1 հաշվով հաղթել է Մարոկկոն ներկայացնող «Ռաջա Կասաբլանկային»։ «Ալ Նասրի» կազմում խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացել է 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել երրորդ խաղում անընդմեջ։ Կիսաեզրափակիչում «Ալ Նասրի» մրցակիցը կլինի […]

̰
Գործող չեմպիոնը լքում է մրցաշարը․ կանանց ֆուտբոլի ԱԱ

22:27 07.08.2023

ԱՄՆ-ի կանանց հավաքականը չկարողացավ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2023 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում ելույթներն ավարտելով քառորդ եզրափակիչ փուլում։ Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի հավաքականը մնաց առանց աշխարհի գավաթի մեդալների։ Թիմը կանանց ԱԱ-ի քառակի հաղթող է։ ԱՄՆ-Շվեդիա հանդիպման 120 րոպեների ընթացքում թիմերը ոչ մի գոլ չեն խփել։ 11 մետրանոց հարվածաշարում շվեդուհիները հաղթել են 5-4 հաշվով։ 1/4 […]

̰
Լիոնել Մեսսիի համար տուգանային հարվածը նույնն է, ինչ այլ խաղացողի համար 11-մետրանոցը․ Նիկո Էստևես

22:03 07.08.2023

«Դալլասի» մարզիչը վստահ է, որ Լիոնել Մեսսիի համար տուգանային հարվածը նույնն է, ինչ մեկ այլ խաղացողի համար 11-մետրանոցը: «Ակնհայտ է, որ նրա համար դարպասի մոտ տուգանային հարվածը նույնն է, ինչ 11 մետրանոցը մեկ այլ խաղացողի համար: Չեմ կարծում, որ այստեղ ավելին ասելու բան կա: Սա տեսնում են բոլորը, իսկ Մեսսին այս առումով շատ կայուն է։ […]

̰
Հայ հրաձիգները չկարողացան հաղթահարել որակավորման փուլի արգելքը․ԱՊՀ խաղեր

21:30 07.08.2023

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն ԱՊՀ խաղերի անհատական պայքարում չեն կարողացել դուրս գալ եզրափակիչ: Բելառուսի մայրաքաղաքում ընթացող հրաձգության մրցաշարում անհատական պայքարում 10 մետր օդամղիչ ատրճանակ, 30 կրակոց մրցաձևում Գոռ Մանուչարյանը և Միլենա Միասարյանը 20 մասնակիցների շարքում չեն կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Եզրափակիչ դուրս են եկել 8 լավագույնները: Բելառուսի Հանրապետությունում անցկացվող ԱՊՀ 2-րդ խաղերին Հայաստանը մասնակցում […]

̰
«Արսենալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» ու պատմության մեջ 17-րդ անգամ դարձել Անգլիայի սուպերգավաթակիր

20:49 07.08.2023

Անգլիայում ֆուտբոլային մրցաշրջանը մեկնարկել է Սուպերգավաթի խաղով, որն ունեցել է դրամատիկ վերջաբան։ Գործող չեմպիոն ու գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» մրցել է փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» հետ ու պարտվել հետխաղյա 11-մետրանոցներով։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 77-րդ րոպեին բացել է 21-ամյա անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերը, որը 64-րդ րոպեին փոխարինել էր Էրլինգ Հոլանդին։ Լոնդոնյան ակումբին ավելացված ժամանակի 11-րդ […]

̰
«Փյունիկի» հավանական մրցակիցը ԿԼ փլեյ-օֆֆ փուլում

20:28 07.08.2023

Կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» նորվեգական «Բուդյո Գլիմտի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի ռումինական «Սեպսիի» և ղազախական «Ակտոբեի» դիմակայության հաղթողի հետ։ Առաջին հանդիպումը կկայանա մրցակցի խաղադաշտում։ Ռումինիայի նախորդ առաջնությունում «Սեպսին» գրավել է 6-րդ տեղը, «Ակտոբեն» Ղազախստանի ընթացիկ առաջնության 18-րդ տուրից հետո 38 միավորով երրորդն է։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ […]

̰
Հայտնի են ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանության արդյունքները

20:13 07.08.2023

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսրայելական «Մաքաբի Հայֆայի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ։ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 22-23-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։ Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ․ […]

̰
ՊՍԺ-ի նախագահը չի ների Մբապեի դավաճանությունը

19:37 07.08.2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հրաժարվում է վերադարձնել 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի ընդհանուր խումբ, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։ Նասեր Ալ-Խելաիֆիին համարում է, որ Մբապեն դավաճանել է իրեն և ակումբին՝ հրաժարվելով երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2025թ․ հունիս, թեև անցած տարի խոստացել է այդ մասին։ Մբապեն հեռացվել է թիմից և […]

̰
Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է գրավել Timisoara Grand Prix Rapid մրցաշարում

18:59 07.08.2023

Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է գրավել Timisoara Grand Prix Rapid արագ շախմատի մրցաշարում։ Նա 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր։ Վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով հաղթել է Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Շանթ Սարգսյանին, որը 7,5 միավորով գրավել է 11-րդ տեղը։ Մարիա Գևորգյանը վաստակել է 6 միավոր և գրավել 83-րդ տեղը։ Մրցաշարին մասնակցել է 150 […]

̰
«Ռեալը» սպասում է Մբապեի՝ ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալու մասին հայտարարությանը

18:27 07.08.2023

Մադրիդի «Ռեալը» սպասում է Կիլիան Մբապեի՝ ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալու մասին հայտարարությանը։ Դրանից հետո իսպանական ակումբը փարիզցիներին պաշտոնական առաջարկ կանի 24-ամյա ֆրանսիացի հարձակվողի տեղափոխության վերաբերյալ, հաղորդում է L’Équipe-ը։ «Ռեալը» պատրաստ է գործարքի համար առաջարկել 180 միլիոն եվրո, անհրաժեշտության դեպքում ավելացնել ևս 20 միլիոն։ Marca-ի համաձայն՝ Մբապեն նոր մրցաշրջանին պատրաստվում է փարիզյան ակումբից առանձին և չի հայտավորվի […]

̰
Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել

18:08 07.08.2023

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ խաղում։ Ռուսաստանի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և 35-րդ րոպեին հարկադրված փոխարինվել է։ Վնասվածքի լրջության աստիճանը դեռ հայտնի չէ։ Այդ խաղում «Դինամոն» արտագնա հաղթանակ է տարել 3-2 հաշվով։ Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է […]

̰
Լուկաս Սելարայանը ժամանել է Սաուդյան Արաբիա

17:57 07.08.2023

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը ժամանել է Սաուդյան Արաբիա և միացել «Ալ Ֆատեհ» ակումբին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ էր հեռացել ՄԼՍ-ը ներկայացնող ամերիկյան «Քոլամբուս Քրյուից» ու երեք տարվա պայմանագիր կնքել «Ալ Ֆատեհի» հետ, որը Սաուդյան Արաբիայի նախորդ առաջնությունում գրավել է 6-րդ տեղը։ Լուկաս Սելարայանը 2020 թվականի հունվարին էր միացել […]

̰
41 տարեկանում մահացել է ՌԴ հավաքականի նախկին դարպասապահը

17:25 07.08.2023

41 տարեկանում կյանքից հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի և ՌԴ ազգային հավաքականի նախկին դարպասապահ Վենիամին Մանդրիկինը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում 2 հանդիպում անցկացրած դարպասապահի մահվան պատճառը սրտի կաթվածն է։ 2010 թվականին Մանդրիկինը ավտովթարի հետևանքով ստացել էր ողնաշարի կոտրվածք ու այդ պահից անկողնային հիվանդ էր։ Դարպասապահը ԲԿՄԱ-ի կազմում խաղացել է 2001-2010 թվականներին՝ […]

̰
«Լոկոմոտիվը» հաստատել է, որ Տիկնիզյանի հարցով բանակցում է «Վերդերի» հետ

16:35 07.08.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը «Матч ТВ»-ի հետ զրույցում հաստատել է, որ ռուսական ակումբը բանակցում է Բրեմենի «Վերդերի» հետ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ։ «Այո, մենք բանակցություններ ենք վարում «Վերդերի» հետ Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ։ Մենք խոսում ենք նրա տրանսֆերային արժեքի մասին, բայց դեռ չենք պայմանավորվել գումարի հարցում: Եթե ​​փոխհամաձայնության չգանք, նա […]

̰
Գոռ Բունիաթյանը՝ փոխչեմպիոն, Սաշա Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր․ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

16:07 07.08.2023

Գոռ Բունիաթյանը (45 կգ) դարձավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն։ Եզրափակիչում հայ ըմբիշը պարտվեց իրանցի Ֆարհադ Խաթերիին։ Բունիաթյանը մինչ այդ տարել էր 3 հաղթանակ ու դուրս եկել եզրափակիչ։ Սաշա Պետրոսյանն (51 կգ) սփոփիչ գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթել է պուէրտոռիկացի ըմբիշին իսկ երրորդ տեղի համար պայքարում՝ իրանցուն։ Ավելի վաղ բրոնզե […]

̰
Մեսսին երրորդ խաղում անընդմեջ դարձավ դուբլի հեղինակ

09:10 07.08.2023

«Ինտեր Մայամին» դուրս եկավ Լիգաների գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ՝ հետխաղային 11-մետրանոցներով պարտության մատնելով «Դալլասին»` 5:3։ 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիի» հետ երրորդ խաղում անընդմեջ դարձավ դուբլի հեղինակ։ Հետխաղային 11-մետրանոցների շարքում «Ինտեր Մայամիից» ոչ ոք չվրիպեց` 5:3։ Մեսսին առաջինը մոտեցավ գնդակին եւ արդյունավետ իրացրեց։

̰
Գերմանական «Վերդերը» դարձյալ առաջարկ է արել «Լոկոմոտիվին»՝ Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ

21:28 06.08.2023

Բրեմենի «Վերդերը» նոր առաջարկ է արել Մոսկվայի «Լոկոմոտիվին»՝ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի համար։ Այդ մասին հայտնում է Tuttomercatoweb-ը: Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է 4 մլն եվրո, «Լոկոմոտիվն» իր հերթին ցանկանում է ստանալ 5 մլն եվրո։ Գործարքը կարող է կնքվել մոտ ապագայում։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում երեք հանդիպում […]

̰
Սպերցյանը ստացել է «Կրասնոդար»-«Պարի Նիժնի Նովգորոդ» խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

20:46 06.08.2023

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ու ստացել մրցանակ։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի գոլի շնորհիվ կրասնոդարցիները հաղթել էին նվազագույն հաշվով։ 23-ամյա Սպերցյանը 29-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավել էր 11-մետրանոց հարվածով, իսկ 85-րդ րոպեին փոխարինվել էր։ «Կրասնոդարն» առաջին անգամ ՌՊԼ-ում մեկնարկել է 3 անընդմեջ հաղթանակով ու 9 միավորով գլխավորում […]

̰
ԱՊԼ-ի ակումբները պատրաստվում են խնդրել ՖԻՖԱ-ին փոխել Սաուդյան Արաբիայում ամառային տրանսֆերային պատուհանի փակման ժամկետը

20:11 06.08.2023

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները պատրաստվում են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) խնդրել փոխել Սաուդյան Արաբիայում ամառային տրանսֆերային պատուհանի փակման ժամկետը, հայտնում է Daily Mail-ը։ Այս կերպ Պրեմիեր լիգան հուսով է կանխել լիգայի խաղացողների՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխությունը՝ սեպտեմբերի 1-ին Եվրոպայի թոփ առաջնությունների տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո: Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի թիմերի համար տրանսֆերային պատուհանը բաց է […]

̰
BACK_TO_TOP