19:15 05.08.2023
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք 45 կգ քաշային Գոռ Բունիաթյանը կարողացել է դուրս գալ կիսաեզրափակիչ: Իսկ ահա 71 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը և 92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը մեկական հաղթանակներից հետո պարտություն են կրել կիսաեզրափակչում: Հիշեցնենք, որ մեր 3 ըմբիշներ՝ Սամվել Գևորգյանը, Վլադիմիր Ազարյանը […]
18:51 05.08.2023
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հրաժարվել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից վերադարձնել 31-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարին, հաղորդում է Sport.es-ը։ Փարիզյան ակումբը ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի տեղափոխության հարցով բանակցություններում «Բարսելոնային» առաջարկել է վարձակալել Նեյմարին, սակայն կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին հրաժարվել է՝ համարելով, որ Նեյմարը չի համապատասխանում իր նախագծին։ Նեյմարը 2017 թվականին է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում անցած […]
18:20 05.08.2023
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առաջին մարզիչ Մխիթար Դավիդյանը գնահատել է ֆուտբոլիստի՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ հանդես գալու հեռանկարները։ «Ես դեռ կարծում եմ, որ Գվարդիոլան հարմար է Սպերցյանին որպես մարզիչ։ Ես թիմը չեմ վերցնում, նկատի ունեմ մասնագետին։ Գվարդիոլայի առաջարկած պահանջներն ու խաղաոճը շատ հարմար են Սպերցյանին, և նա չէր կորչի […]
17:47 05.08.2023
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում․ «Արդեն 8 ամիս է, ինչ ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում շրջափակման և զրկանքների միջով են անցնում: Փակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին՝ առանց անհրաժեշտության դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների: Սարսափազդու այն իրականությունը, որ մարդիկ […]
16:47 05.08.2023
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում 65 կգ քաշային Վլադիմիր Ազարյանը այսօր երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Հայ մարզիկը որակավորման փուլում բացահայտ առավելությամբ հաղթել էր հույն ընբիշին, սակայն այնուհետ պարտվել էր իրանցուն: Վերջինս հասել էր եզրափակիչ՝ հնարավորություն ընձեռելով Ազարյանին պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար: Առաջին սփոփիչ գոտեմարտում Ազարյանը 11-0 հաշվով հաղթել […]
16:40 05.08.2023
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր պայքարի մեջ է ներգրավվել ևս 5 հայ ըմբիշ: 45 կգ քաշային Գոռ Բունիաթյանը որակավորման փուլում 7-0 հաշվով հաղթել է ղազախ մարզիկին, ապա 8-0 հաշվով առավելության է հասել ճապոնացի ըմբիշի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի թուրք Էբուբեկիր Գուռի հետ:
14:57 05.08.2023
Լողափնյա վոլեյբոլի կանանց Արևելյան Եվրոպական երկրների առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ մի հնարավորություն չի տվել Ադրբեջանի թիմին և հաղթել մեծ առավելությամբ: Խաղն ավարտվել է 2:0 հաշվով (21:6, 21:8): Հայաստանի թիմի կազմում խաղում են Սվետլանա Մարգարյանը և Նելլի Խաչատրյանը։ Թբիլիսիում ընթացող մրցաշարի առաջին տուրում հայ մարզուհիները 2:0 հաշվով հաղթել են Վրաստանի առաջին հավաքականին, իսկ երկրորդ […]
14:46 05.08.2023
«Ինտերը» համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» հետ դարպասապահ Յան Զոմերի տրանսֆերի հարցում, հայտնում է Gazzetta dello Sport-ը։ Միլանյան ակումբը 34-ամյա շվեյցարացու տրանսֆերի համար կվճարի 6 մլն եվրո։ Պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարվա համար: Զոմերն անցած մրցաշրջանում «Բավարիայի» կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 19 խաղի և բաց թողել 25 գնդակ:
14:20 05.08.2023
Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոշկո Գվարդիոլը պաշտոնապես տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: 21-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է հինգ տարվա պայմանագիր։ Գվարդիոլը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «ՌԲ Լայպցիգից»՝ 90 միլիոն եվրոյին գումարած 10 միլիոն եվրո բոնուսների դիմաց: Անգլիական ակումբի կազմում Գվարդիոլը հանդես կգա 24-րդ համարով։
13:38 05.08.2023
Ֆրանսիական ՊՍԺ-ն համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում, հայտնում է Goal-ը։ Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների ղեկավարությունը ստիպված է եղել զիջումների գնալ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, որպեսզի հաջորդ ամառ, երբ ավարտվի Մբապեի պայմանագիրը, նրան անվճար չկորցնեն։ Կիլիան Մբապեն պատրաստվում է երկարաժամկետ պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ: Նշվում է, որ Մբապեն կարող է իր […]
13:20 05.08.2023
Նիժնի Նովգորոդի «Պարիի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը կարմիր քարտ է ստացել «Կրասնոդարի» հետ ՌՊԼ-ի 3-րդ տուրի խաղի եզրափակիչ սուլիչից հետո՝ մրցավարին բողոքելու համար։ Հանդիպման ընթացքում գլխավոր մրցավար Արտյոմ Լյուբիմովը Յուրանին նախազգուշացում է ցույց տվել վիճաբանելու համար, իսկ խաղի ավարտից հետո մարզիչը մրցավարի արարքի հետ անհամաձայնություն է հայտնել և երկրորդ դեղին քարտն է ստացել, որը հանգեցրել […]
12:49 05.08.2023
Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլում Երևանի «Փյունիկը» մրցելու է նորվեգական «Բուդյո-Գլիմտի» հետ: Առաջին հանդիպումը թիմերի միջև կկայանա Նորվեգիայում` օգոստոսի 10-ին, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 17-ին Երևանում: Նորվեգիայում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին: Оգոստոսի 17-ին «Հանրապետական» մարզադաշտում նախատեսված հանդիպումը ևս կմեկնարկի ժամը 20։00-ին:
12:30 05.08.2023
Զամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FAZ) արձագանքել է այն հաղորդագրություններին, թե երկրի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բրյուս Մվապեն 2023 թվականի աշխարհի առաջնության ժամանակ դիպչել է ֆուտբոլիստուհիներից մեկի կրծքին։ «Զամբիայի հավաքականի բոլոր մարզումները տեսանկարահանվել են FAZ մեդիա թիմի կողմից, և նման ձայնագրություններ չկան։ Հավաքականի բոլոր մարզումներին ներկա է եղել նաև ՖԻՖԱ-ի նկարահանող խումբը: Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք […]
12:04 05.08.2023
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունել էր Նիժնի Նովգորոդի «Պարիին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ 29-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ Այսպիսով, «Կրասնոդարը» երրորդ հաղթանակը տարավ Ռուսաստանի առաջնության մեկնարկային երեք տուրերում և ինը միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Անցած մրցաշրջանում «Կրասնոդարը» […]
11:48 05.08.2023
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը տրամադրված չէ տեղափոխվել ֆրանսիական «Ստրասբուրգ»՝ ակումբի կարգավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է RIA Novosti Sport-ը՝ հղում անելով խաղացողին մոտ կանգնած աղբյուրին։ «Ստրասբուրգի» հետ Զախարյանի հարցով գործարքը դժվար թե կայանա։ Ֆրանսիական ակումբը չի դնում բարձր սպորտային նպատակներ, չի խաղում եվրոպական մրցաշարերում և, հետևաբար, չի թվում կարիերան զարգացնելու լավագույն տարբերակ, և այնտեղից […]
11:39 05.08.2023
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր պայքարի մեջ կներգրավվեն ևս 5 հայ ըմբիշներ: 45 կգ քաշային Գոռ Բունիաթյանը որակավորման փուլում կմրցի ղազախ մարզիկի հետ, 51 կգ քաշային Սաշա Պետրոսյանը կսկսի 1/8 եզրափակչից և կգոտեմարտի ճապոնացու հետ: 60 կգ քաշային Արեն Հայրապետյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի չեզոք դրոշի ներքո հանդես եկող […]
11:27 05.08.2023
ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի շնորհավորական խոսքը Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման առթիվ: Սիրելի՛ հայրենակիցներ, Համահայկական ամառային 8-րդ խաղերի հարգելի՛ մասնակիցներ, Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած հարգարժա՛ն հյուրեր, Հիրավի այսօր մեծ տոն է սպասվում Շիրակ աշխարհում, Համահայկական ամառային 8-րդ խաղերը համախմբել և հայրենի երկիր են բերել հազարավոր մեր հայրենակիցների, ովքեր եկել են մասնակցելու համահայկական միջոցառման, […]
11:24 05.08.2023
Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում մեր 4 թիմերն ընդհանուր առմամբ անցկացրած 16 հանդիպումներում արդեն 31 գոլ են խփել, ինչը ռեկորդային ցուցանիշ է եվրագավաթների մասնակցության ողջ պատմության ընթացքում: Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում առավել արդյունավետ են գործել «Փյունիկն» ու «Ալաշկերտը»՝ խփելով 9-ական գնդակ: «Ուրարտուի» ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը գրավել են 7 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 6 անգամ:
11:12 05.08.2023
Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման, պատշաճ անցկացման գործընթացին ներգրավված է 1200 կամավոր, որից 600 կամավոր՝ Գյումրիում։ Երիտասարդ աղջիկ-տղաները Գյումրիում օգնում են Խաղերի կազմակերպիչներին դասավորել ու կարգի բերել «Շիրակ» մարզադաշտը, որտեղ տեղի է ունենալու Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը։ Կամավորների մի մասն էլ «Զզվարթնոց» օդանավակայանում դիմավորում է հյուրրերին ու ճանապարհում նրանց իրենց կեցավայր, հաստատում […]
10:58 05.08.2023
Լոնդոնի «Արսենալի» լեգենդար գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն առաջին անգամ եղել է իր արձանի մոտ։ Անգլիայի փոխչեմպիոնն օրեր առաջ էր «Էմիրեյթս» տնային մարզադաշտի առջև տեղադրել ֆրանսիացի մասնագետի բրոնզե արձանը։ 73-ամյա Վենգերն «Արսենալը» գլխավորել է 1996 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի հունիսը: Նրա գլխավորությամբ լոնդոնյան ակումբը 2003/04 մրցաշրջանում հաղթել էր Անգլիայի առաջնությունը` մնալով անպարտելի: Ֆրանսիացին «Արսենալի» հետ […]
10:43 05.08.2023
«Վոլֆսբուրգի» սպորտային տնօրեն Սեբաստիան Շինձելորցն արձագանքել է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին։ «Մենք նույնիսկ նրա պրոֆիլը չունենք սեղանին», – ասել է Շինձելորցը Спорт-Экспресс-ի հետ զրույցում։ Ավելի վաղ լրագրող Իվան Կարպովը հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է գերմանական ակումբը։ Metaratings.ru-ն էլ գրել էր, որ «Վոլֆսբուրգը» պատրաստ չէր […]
10:26 05.08.2023
ՊՍԺ-ն արձագանքել է այն լուրերին, որ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է լքել իր պաշտոնը մինչև 2023/24 մրցաշրջանի մեկնարկը։ «Այս խոսակցությունները ոչ միայն ծիծաղելի են, այլև բոլորովին անտեղի»,- Twitter-ում փարիզյան ակումբի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 53-ամյա իսպանացին դժգոհ է հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակից: Էնրիկեն ՊՍԺ-ի […]
10:11 05.08.2023
Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը վաճառել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Շառլոտ Հորենս» ակումբի վերահսկիչ փաթեթը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ոչ պաշտոնական տվյալներով, գործարքի արժեքը կազմել է 3 միլիարդ դոլար։ Ամերիկյան ակումբը գնել է ներդրողների խումբը, որը գլխավորում են Գեյբ Պլոտկինը և Ռիկ Շնելը: Նրանք կլինեն Hornets Sports & Entertainment ընկերության համանախագահները և ակումբի […]
21:57 04.08.2023
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» զիջել էր Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլին»։ Հետխաղային ասուլիսի ժամանակ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ասել է, որ ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ «Մենք 2 տարբեր խաղակեսեր անցկացրեցինք։ Առաջին կեսում և 2-րդի սկզբում նույնիսկ վերահսկում էինք խաղը։ 2 գոլ խփեցինք, ամեն ինչ մեր օգտին էր, բայց […]
21:43 04.08.2023
Ռումինական «Ֆարուլի» երկրպագուները Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 8 ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախին աջակցող ակցիա են անցկացրել, հաղորդում է ՖԱՖ երկրպագուական շարժումը: «Արցախը Հայաստան է». Երևանի «Ուրարտու» մարզադաշտի տրիբունայում այսպիսի գրությամբ պաստառ են պարզել ռումինական ակումբի երկրպագուները: «Նման ակցիաները ևս մեկ անգամ փաստում են երկու […]
21:25 04.08.2023
Մինսկում մեկնարկել են ԱՊՀ երկրորդ խաղերը։ Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել գեղարվեստական մարմնամարզիկները. որակավորման փուլում հանդես են եկել Մերի Պողոսյանը, Սիլվա Սարգսյանը և Ջուլիետա Ավետիսյանը։ Որակավորման փուլը կշարունակվի նաև օգոստոսի 5-ին, իսկ եզրափակիչները կկայանան օգոստոսի 6-ին։ Վաղը նախատեսված են նաև ըմբշամարտի, աթլետիկայի և ձյուդոյի մրցումները: ԱՊՀ երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի […]
21:16 04.08.2023
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում ժամանակից շուտ 13-3 հաշվով հաղթել էր ամերիկացի Սիմփսոն Ֆրանկ Սթիլվելին, ապա` 1/4 եզրափակչում 5-0 հաշվով առավելության էր հասել ճապոնացի Հոսեի Ֆուջիտայի նկատմամբ: Կիսաեզրափակչում Հենրիկ Հայկյանը 2-6 հաշվով զիջել է ադրբեջանցի Յուսիֆ […]
21:04 04.08.2023
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջին մրցումային օրը 3 գոտեմարտերում հաղթանակ տարած 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: Սամվելը որակավորման փուլում ժամանակից շուտ 11-0 հաշվով հաղթել էր չեզոք դրոշի տակ հանդես եկող ռուս ըմբիշ Իլյա Կոստենիչին, ապա 1/8 եզրափակչում հաղթել էր ղրղզ Ակտիլեկ Ժոլդոզբեկ Ուլուին, իսկ 1/4 […]
20:40 04.08.2023
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ակումբի պաշտոնական ալիքի հետ զրույցում խոսել է բազմաթիվ թեմաներից, նաև պատմել է իր ֆոբիաների մասին։ «Հիմնական վախերս են սարդերը, ինքնաթիռով թռչելը եւ մթությունը։ Երբ թիմի հետ թռչում ենք, ինքնաթիռի ամեն ցնցումից ես էլ եմ ցնցվում։ Մթության հետ կապված… մանկուց վախենում եմ քնել մթության մեջ։ Միշտ թույլ լուսավորություն […]
20:13 04.08.2023
Ծանրամարտի Մ20 տարեկանների ՀՀ հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը ճանաչվել է առաջնության լավագույն մարզիկ: 102 կգ քաշայինների Մ20 խմբում հանդես եկած գյումրեցի Գարիկ Կարապետյանը երկամարտում ցույց է տվել 386 կգ (181+205) արդյունք, որը մնացել է չգերազանցված նույնիսկ ավելի բարձր քաշայինների և տարիքայինների խմբի մասնակիցների […]