18:47 16.05.2025
Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) առաջարկել է նոր քաշային կարգերը, որոնք հաստատման կներկայացվեն մայիսի 23-26-ը՝ Սաուդյան Արաբիայում նախատեսված մարզաձևի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովում: Տղամարդիկ աշխարհի և աշխարհամասերի առաջնություններում կմրցեն 60, 65, 71, 79, 88, 98, 110 և +110 կգ, իսկ կանայք` 48, 53, 58, 63, 69, 77, 86 և +86 կգ քաշային […]
18:30 16.05.2025
Իտալական «Միլանի» գործադիր տնօրեն Ջորջո Ֆուռլանին համարում է, որ ակումբը տապալել է մրցաշրջանը: «Չի կարելի հերքել, որ մրցաշրջանը տապալված է: Չնայած նվաճել ենք Սուպերգավաթը, այնուամենայնիվ հեռու ենք այն նպատակներից, որոնք սահմանել էինք մրցաշրջանից առաջ: Կիսում ենք երկրպագուների հիասթափությունը: Լուրջ սխալներ ենք թույլ տվել: Հարկավոր է ուղղել դրանք, որպեսզի կրկին հայտնվենք այն դիրքում, որտեղ պարտավոր ենք […]
18:10 16.05.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան SDS փոդքասթի ընթացքում պատմել է իր նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի աշխատանքային մեթոդների մասին: «Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե քանի ֆուտբոլիստ է արտասվել նրա մեթոդների պատճառով, թե ինչպես էր նա զայրանում խաղացողների վրա, խաղակոշիկներ նետում նրանց ուղղությամբ: Բայց նա ու թիմի առաջատարները տանել չէին […]
17:46 16.05.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբից հեռանալու մասին: «Ամեն անգամ, երբ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում տեղ եմ զբաղեցնում պահեստայինների նստարանին, այլ զգացողություններ եմ ունենում: Հիմա էլ ոչինչ չի փոխվել: Երբ ակումբից հեռանամ, դա կանեմ հանգիստ խղճով և խաղաղ, որովհետև արել եմ այն ամենը, ինչ կարողացել եմ: Փայլուն ժամանակաշրջան էր ինձ համար: Ֆուտբոլը երբեք […]
17:30 16.05.2025
«Բարսելոնայի» 17-ամյա աջ հարձակվող Լամին Յամալը շնորհակալություն է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսին: «Ես շնորհակալ եմ Չավիին, առանց նրա այս ամենը տեղի չէր ունենա»,- ասել է Յամալը, որի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանիայի հավաքականի խաղացողը «Բարսելոնայի» ակադեմիայից հիմնական թիմ է տեղափոխվել 2023 թվականին, երբ ակումբը գլխավորում էր Չավին: Հենց իսպանացի մասնագետն […]
17:11 16.05.2025
Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի երկրորդ տուրում 0-3 հաշվով պարտվել է հյուրընկալող երկրի` Բոսնիա և Հերցեգովինայի թիմին: Առաջին տուրում Հայաստանի Մ17 հավաքականը 0-4 հաշվով պարտվել էր Բելառուսի հասակակիցների թիմին: Վերջին` երրորդ տուրում Հայաստանի թիմը կմրցի Սան Մարինոյի Մ17 հավաքականի հետ:
16:48 16.05.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները հետևել են Կրիշտիանու Ռոնալդու կրտսերի նորամուտին Պորտուգալիայի Մ15 հավաքականում։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Պորտուգալիայի ու Ճապոնիայի Մ15 հավաքականների միջև խաղն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ 4-1 հաշվով: 14-ամյա պատանին առաջին անգամ է հանդես եկել իր երկրի որևէ տարիքային հավաքականում: Բրիտանական The Sun-ը ևս նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները հետևել են իրենց […]
16:21 16.05.2025
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պահանջել է թիմի խաղացողներից հաղթել աշխարհի ակումբային առաջնությունը։ Այս մասին հաղորդում է Defensa Central-ը։ Ակումբի նախագահը բարկացած է Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո։ «Ռեալը» գործնականում զրկվել է Լա լիգան հաղթելու հնարավորությունից։ Պերեսը հույս ունի, որ «Ռեալն» անհաջող մրցաշրջանի վերջում կկարողանա հաղթել աշխարհի ակումբային գավաթը։ Հենց այդ նպատակով Պերեսն […]
16:04 16.05.2025
Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել Լոնդոնի «Չելսիի» կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10%-ը՝ ներդնելով 20 միլիոն ֆունտ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Լեգենդար ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հայազգի ամուսինը կմիանա լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդին։ Օհանյանը նախկինում ամերիկյան «Էյնջել Սիթի» ակումբի ամենամեծ բաժնետերն էր: Նա 2024 թվականին ռեկորդային գումարով վաճառել է ակումբը։ Օհանյանը հիմա հույս […]
15:41 16.05.2025
Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոյին, գրում է ինսայդեր Մատեո Մորետոն: Իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: «Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում Կևին Դե Բրույնեին, որը 1 ամսից հեռանալու է ակումբից: Նրան փոխարինողը պետք է հաջող խաղա «10 համարի» դիրքում, կապի թիմի կիսապաշտպանությունն ու […]
15:22 16.05.2025
Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է կատալոնական «Բարսելոնային» Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Լա լիգայի 36-րդ տուրի արտագնա խաղում «Էսպանյոլին» հաղթելով՝ «Բարսելոնան» ապահովել է 2024/25 մրցաշրջանում երկրի չեմպիոնի տիտղոսը: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել պատմության մեջ 28-րդ անգամ:
14:57 16.05.2025
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել: Ֆրանսիացին նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» պատմության մեջ ամենաշատն է գոլ խփել Լա լիգայում: Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ:
14:30 16.05.2025
Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, հայտնում է Fanatik-ը: Կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել, իսկ պայմանագիր կստորագրեն Ազգերի լիգայի որոշիչ հանդիպումներից հետո: Այժմ 62-ամյա մասնագետը գլխավորում է թուրքական «Ֆեներբահչեն», որը ներքին առաջնությունում 8 միավորով զիջում է առաջատար «Գալաթասարային» և երկրորդն է: Ռոբերտո Մարտինեսի գալուց հետո Պորտուգալիայի հավաքականը 28 խաղում 21 հաղթանակ է տարել, […]
14:07 16.05.2025
«Ինտեր Մայամին» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ նոր պայմանագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ավարտը։ Ալբան «Ինտեր Մայամիին» միացել է 2023 թվականի ամռանը՝ «Բարսելոնայի» հետ նրա պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Ընթացիկ մրցաշրջանում Ալբան 17 խաղում խփել է 1 գոլ և կատարել 3 […]
13:33 16.05.2025
Կառլո Անչելոտին Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հաղորդում է Marca-ն: «Ռեալի» ղեկավարները 65-ամյա Անչելոտիի հետ զրույցներում նրան 2026 թվականի ամռանը ակումբ վերադարձնելու հստակ ցանկություն են հայտնել: Անչելոտին ևս դեմ չէ հաջորդ տարի վերադառնալ մադրիդյան ակումբ: Թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Անչելոտին «Ռեալ» վերադարձից հետո, հայտնի չէ: […]
13:08 16.05.2025
Լա լիգայի 36-րդ տուրի «Էսպանյոլ»–«Բարսելոնա» դերբիից անմիջապես հետո միացվել են խաղադաշտի ջրցանները: Դա, ըստ ամենայնի, «Էսպանյոլն» արել է այն նպատակով, որ իր խաղադաշտում քաղաքային մրցակցի ֆուտբոլիստները տոնակատարություն չանեն: Հիշեցնենք, որ «Բարսելոնան« հաղթել էր այս խաղում և ժամանակից շուտ ապահովել չեմպիոնությունը։ Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել 28-րդ անգամ, 28 անգամ էլ եղել է փոխչեմպիոն:
12:41 16.05.2025
«Վեստ Արմենիան» հեռացվել է Fatsex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանից, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստում որոշվել է նաև «Վեստ Արմենիային» 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցել «Արարատ-Արմենիայի» դեմ 30-րդ տուրի հանդիպմանը չներկայանալու համար։ Ակումբը նաև տուգանվել է 2 միլիոն դրամով։ Հաջորդ մրցաշրջանում թիմը իրավունք կունենա մասնակցելու միայն Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը։
12:12 16.05.2025
«Ալ Իթիհադը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրում հյուրընկալվել էր «Ալ Ռաեդին» և հաղթել 3-1 հաշվով։ Այսպիսով ակումբը վաղաժամ ապահովել է չեմպիոնությունը: Լորան Բլանի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 77 միավորով անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող «Ալ Հիլալի» համար: «Ալ Իթիհադը» 10-րդ անգամ դարձավ Սաուդյան Արաբիայի չեմպիոն: Նախորդ անգամ ակումբը տիտղոսը նվաճել էր […]
11:30 16.05.2025
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, «Բարսելոնայի» լեգենդ, թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է կատալոնական ակումբին Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորանքներ»,- գրել է նա Ինստագրամի Stories բաժնում: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել 28-րդ անգամ: Նույնքան անգամ էլ «Բարսելոնան» […]
10:52 16.05.2025
«Բարսելոնան» 28-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, նախորդ անգամ տիտղոսը ակումբը նվաճել էր 2022/2023 մրցաշրջանում: Լա լիգայի 36-րդ տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս կատալոնական դերբիում 2-0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»: Գեղեցիկ գոլ է խփել և կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին գոլային փոխանցում կատարել իսպանացի 17-ամյա Լամին Յամալը: «Բարսելոնան» առաջնության ավարտից երկու տուր առաջ 85 միավորով անհասանելի է […]
09:52 16.05.2025
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո, հաղորդում է El Nacional-ը: Ֆուտբոլիստին դուր չի եկել այն, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խաղաժամանակ չի տրամադրել իրեն, թեև լեհը պատրաստ է եղել հանդիպմանը վնասվածքից ապաքինվելուց հետո: Լևանդովսկին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը խաղաժամանակ ստացել էր, սակայն «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս չեկավ:
09:20 16.05.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է կատալոնացիների՝ այս մրցաշրջանում «Ռեալի» նկատմամբ տարած չորս հաղթանակները։ «Ես շատ ուրախ եմ երկրպագուների և ակումբի համար, նաև այն բանի համար, թե ինչպես անցկացրինք այս չորս խաղերը «Ռեալի» հետ, և թե ինչպես կամային հաղթանակ տարանք վերջին խաղում։ Դա հիանալի էր։ Նրանք մեր կիսադաշտում գնդակին չդիպչեցին 24 րոպե, և դա […]
08:55 16.05.2025
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել գործնական շախմատի ցուցադրական խաղ։ «Երիտասարդ տղաների» թիմը 8-4 հաշվով հաղթել է «Հին սերունդին»։ «Երիտասարդ տղաների» թիմում հանդես են եկել Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Մամիկոն Ղարիբյանը, «Հին սերունդից»` Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը։ Գործնական շախմատի ցուցադրական խաղեր անցկացվում […]
08:30 16.05.2025
«Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Տիրասպոլը ներկայացնող ակումբը կիսաեզրափակչի պատասխան խաղում սեփական դաշտում ևս հաղթել է «Զիմբրուին»` 1-0։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։ «Շերիֆը» եզրափակչում կմրցի «Միսլամիի» դեմ։
08:05 16.05.2025
Փիթ Դոմինգեսը կգլխավորի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանի հավաքականը հանդես է գալու նոր մարզչական կազմով, և այն գլխավորելու է Փիթ Դոմինգեսը: Նա 2022-ից ընդգրկված է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում և այժմ աշխատում է NBA-ն ներկայացնող «Միլուոկի Բաքսում»: Նրա […]
23:08 15.05.2025
Մայիսի 16-18-ն Աստանայում կանցկացվի հեծանվասպորտի միջազգային վարկանիշային «Silk Way Series Astana» մրցաշարը, որը ներառված է Միջազգային հեծանվային միության (UCI) օրացույցում և հնարավորություն է տալիս մարզիկներին վաստակել վարկանիշային միավորներ՝ աշխարհի առաջնություններին և Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Ադրբեջանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Հունաստանից, Կորեայից և Ղազախստանից: Մրցումը տեղի կունենա «Սարյարկա» վելոդրոմում, որը […]
22:37 15.05.2025
«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն կարծում է, որ թիմը կախվածություն ունի Ռաֆինյայից ու Լամին Յամալից: «Կարծում եմ՝ թիմը կախվածություն ունի Ռաֆինյայից ու Յամալից: Հնարավոր է՝ մեզ պետք են նոր խաղացողներ նմանատիպ բնավորությամբ: Մեր կազմը բալանսավորված է: Մենք պետք է հոգ տանենք նրանց մասին, ովքեր արդեն թիմում են: Նախորդ տարի ես ասում էի, որ ոչ մեկին իրավունք […]
22:08 15.05.2025
Մադրիդի «Աթլետիկոն» նպատակ ունի 100 միլիոն եվրո ծախսել՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու համար, հաղորդում է Marca-ն։ Ակումբը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոյին ու «Վիլյառեալի» իսպանացի կիսապաշտպան Ալեքս Բաենային։ «Աթլետիկոն» Ռոմերոյի համար պատրաստ է վճարել 70, իսկ Բաենայի համար՝ 30 միլիոն եվրո։
21:25 15.05.2025
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […]
20:58 15.05.2025
Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։