TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.74 oC

ՍՊՈՐՏ

Կիևի «Դինամոն» 17-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն

17:50 19.05.2025

Կիևի «Դինամոն» Ուկրաինայի 17-ակի չեմպիոն է։ Ալեքսանդր Շովկովսկիի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել «Չեռնոմորեցի» դեմ խաղում։ Մայրաքաղաքային ակումբը 69 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի է դարձել մրցակիցների համար։ «Չեռնոմորեցը» 22 միավորով վերջինն է` 16-րդը։ «Դինամոն» նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2021 թվականին։ Ակումբը Ուկրաինայում […]

̰
Գյումրեցի Աշիկ Անդրեյանը ձյուդոյի ԱԱ-ի ուղեգիր է նվաճել

17:20 19.05.2025

Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հունիսի 13-19-ը կայանալիք ձյուդոյի աշխարհի առաջնությունում: Գյումրեցի Աշիկ Անդրեյանը (60 կգ) իր քաշային կարգում վարկանիշով այժմ 71-րդն է և դա նրան իրավունք է տվել մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Տարվա գլխավոր ստուգատեսին կարող են մասնակցել յուրաքանչյուր քաշային կարգի դասակարգման թոփ-100-ում տեղ գտած ձյուդոիստները: 21-ամյա մարզիկի կարիերայում սա կլինի աշխարհի առաջին […]

̰
Արթուր Սերոբյանի «Շերիֆը» չի կարողացել դառնալ Մոլդովայի չեմպիոն

17:06 19.05.2025

Մոլդովայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի վերջին` 10-րդ տուրում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում չի կարողացել հաղթել «Միսլամիին»` 0-0։ Ոչ-ոքին թույլ է տվել «Միսլամիին» պահել առաջատարությունը ու պատմության մեջ երկրորդ անգամ դառնալ երկրի չեմպիոն։ «Շերիֆը» 20 միավորով առաջնությունն ավարտել է երրորդ տեղում ու նվաճել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ «Միսլամին» և «Շերիֆը» մայիսի 24-ին կմրցեն նաև Մոլդովայի գավաթի […]

̰
«Էվերթոնի» երկրպագուներին դուր չի եկել նոր ստադիոնի անվանումը

16:30 19.05.2025

Երկրպագուները քննադատում են անգլիական «Էվերթոնին» նոր ստադիոնի անվան համար և կարծում են, որ ոչ ոք այդ անունը չի օգտագործի, հաղորդում է Goal-ը: Մայիսի 16-ին հայտարարվել է, որ «Էվերթոնը» նոր ստադիոնի անվան իրավունքների վերաբերյալ համաձայնության է եկել «Հիլ Դիքինսոն» իրավաբանական ընկերության հետ: Ստադիոնը հենց այդպես էլ կոչվում է՝ «Հիլ Դիքինսոն»։ Սոցիալական ցանցերում երկրպագուների բացասական արձագանքներ շատ […]

̰
Պեպ Գվարդիոլայի հակառեկորդը

15:40 19.05.2025

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձնական հակառեկորդ է գրանցել։ Այս մասին հաղորդում է Tribuna.com-ը: Կատալոնացի մասնագետն իր մարզչական կարիերայում առաջին անգամ մեկ մրցաշրջանում 16 պարտություն է կրել: Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել է «Քրիստալ Փելասին», որն իր պատմության մեջ առաջին անգամ խոշոր տիտղոս է նվաճել:

̰
Արթուր Գալոյանի առաջին գոլը ՌԴ Պրեմիեր լիգայում

15:12 19.05.2025

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Տոլյատիի «Ակրոնը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հյուրերի գոլը 80-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որը Պրեմիեր լիգայում կարիերայում առաջին անգամ է դարապսի գրավումով աչքի ընկել։ «Դինամոն» 56 միավորով երրորդն է, «Ակրոնը»` 35 միավորով 9-րդը։  

̰
Անի Ամիրաղյանը պարտվել է միջազգային մրցաշարի եզրափակչում

14:40 19.05.2025

Անի Ամիրաղյանը չի կարողացել հաղթել Ծաղկաձորում ավարտված միջազգային մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչը։ 31-ամյա թենիսիստուհին 0-6, 5-7 հաշվով պարտվել է Ռադա Զոլոտարևային (Ռուսաստան, 722-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 27 րոպե։ 16-ամյա Զոլոտարևան երկրորդ տարին անընդմեջ հաղթել է Ծաղկաձորի մրցաշարը։

̰
«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել

14:18 19.05.2025

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել: Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը լիգայի պատմության մեջ առաջինն է, որը մրցաշրջանի ընթացքում 6 միավորի առավելություն է ունեցել երկրորդ տեղում ընթացող թիմի նկատմամբ, իսկ հետո կարողացել է հաղթահարել 7 միավորի տարբերությունն ու դարձել է չեմպիոն: «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամանակից շուտ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:

̰
«Ինտերը» բաց թողեց «Նապոլիին» շրջանցելու հնարավորությունը

13:56 19.05.2025

Իտալիայի Ա Սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում չկարողացավ հաղթել «Լացիոյին»` 2-2։ Միլանյան ակումբը հաշվի մեջ առջևում էր երկու անգամ, սակայն հյուրերի 37-ամյա հարձակվող Պեդրոն դուբլ գրանցեց և ոչ-ոքի կորզեց հռոմեական ակումբի համար։ Միլանյան թիմի մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց ավելացված առաջին րոպեին։ Առաջատար «Նապոլին» նույնպես միավորներ կորցրեց՝ հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի […]

̰
Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթը

13:38 19.05.2025

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճել է Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի գավաթը։ Իսպանացի թենիսիստը մրցաշարի եզրափակչում 7-6, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին։ 22-ամյա Ալկարասը կարիերայի 19-րդ մրցաշարն է հաղթել, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1000 միավոր և թարմացումից հետո դարձել աշխարհի երկրորդ ռակետը։

̰
«Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական գավաթը

13:15 19.05.2025

«Վիլյառեալի» դեմ 37-րդ տուրի հանդիպումից (2-3) հետո «Բարսելոնան» ստացել է Իսպանիայի Լա լիգայի չեմպիոնական գավաթը։ «Բարսելոնան» 36-րդ տուրում մրցակցի դաշտում «Էսպանյոլին» 2-0 հաշվով հաղթելուց հետո էր դարձել երկրի չեմպիոն։ Սա կատալոնական ակումբի 28-րդ չեմպիոնությունն է։

̰
«Ռեալ»-ը նոր ֆուտբոլիստ ունի

17:00 17.05.2025

Մադրիդի «Ռեալը» և անգլիական «Բորնմութը» համաձայնության են հասել պաշտպան Դին Հոյսենի տրանսֆերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, փոխանցում է armsport.am-ը: 20-ամյա ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ՝ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Հոյսենը, ով Իսպանիայի ազգային հավաքականի խաղացող է, արդեն փորձ ձեռք է բերել Իտալիայի Սերիա A-ում՝ […]

̰
Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Նեյմարը

16:14 17.05.2025

Բրազիլացի հարձակվող Նեյմարը կերկարաձգի «Սանթոսի» հետ իր պայմանագրի ժամկետը, հաղորդում է TNT Sports Brasil-ը, փոխանցում է armsport.am-ը: 33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այն կերկարաձգվի ևս մեկ տարով։ Նեյմարը «Սանթոսի» ակադեմիայի սան է։ Նա վերադարձավ ակումբ 2025 թվականի հունվարին։ Այդ ժամանակվանից ի վեր բրազիլացին թիմի կազմում անցկացրել է ինը […]

̰
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Մոուրինյոյի հետ պայմանագիր կնքելու մասին լուրը

13:00 17.05.2025

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Ժոզե Մոուրինյուի՝ ազգային թիմը գլխավորելու մասին տեղեկությունը, հայտնում է Record-ը: Ավելի վաղ նշվել էր, որ կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել, իսկ պայմանագիր կստորագրեն Ազգերի լիգայի որոշիչ հանդիպումներից հետո: 62-ամյա Մոուրինյուն գլխավորում է թուրքական «Ֆեներբահչեն», որը Թուրքիայի առաջնությունում երկրորդն է և 8 միավորով զիջում է առաջատար «Գալաթասարային»:

̰
Յամալը չափազանցրեց ամեն ինչ, ես նրան ասացի, որ դադարի սադրել․  Գոնսալես

12:30 17.05.2025

«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Մոնոլո Գոնսալեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ խաղում պաշտպան Լեանդրո Կաբրերայի ստացած կարմիր քարտը: «Կաբրերան կարող էր խուսափել հեռացումից, բայց Յամալը չափազանցրեց ամեն ինչ: Ես նրան ասացի, որ դադարի սուզվել և սադրել: Յամալը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն այդպիսի հարվածից հետո չէր կարող նման կերպ ընկնել»,- Գոնսալեսի խոսքերը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ […]

̰
ՈՒԵՖԱ-ն կարող է փոխել ֆուտզալի Եվրոպայի առաջնության անցկացման վայրը

12:05 17.05.2025

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնության տեղափոխությունն այլ երկիր, հայտնում է Sputnik Литва-ն: Խնդիրն այն է, որ մրցաշարն ընդունող Լիտվան և Լատվիան հրաժարվել են Բելառուսի հավաքականին հյուրընկալելուց: Եվրո-2026-ը տևելու է հունվարի 18-ից փետրվարի 8-ը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև Հայաստանի հավաքականը:

̰
Նոր մարտահրավերի ժամանակն է․ 17-ամյա Անթոնի Սարդարյանը կհեռանակ «Նյուրնբերգից»

11:00 17.05.2025

17-ամյա հայ ֆուտբոլիստ Անթոնի Սարդարյանն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա գերմանական «Նյուրնբերգ» ակումբից։ Այդ մասին հարձակվողը տեղեկացրել է սոցցանցերի իր էջերում: Սարդարյանը չորս տարի խաղացել է «Նյուրնբերգի» տարբեր տարիքային թիմերում։ Այս մրցաշրջանում նա խաղացել է U17 թիմի կազմում` Լիգա A-ում, որտեղ 19 խաղում խփել է 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ «Չորս հիանալի տարիներից հետո […]

̰
«Վեստ Արմենիայի» հայտարարությունը

09:49 17.05.2025

Պրեմիեր լիգայից հեռացված «Վեստ Արմենիան» պաշտոնական հայտարարություն է տարածել: «ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել՝ «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով՝ Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու համար։ Ցավոք, «Վեստ Արմենիայի»՝ երկու խաղին չներկայանալու հետևանքով, մեր թիմը հեռացվում է Fastex Պրեմիեր լիգայից (2024/25 մրցաշրջան)։ 2024-ի հուլիսին ստանձնելով ակումբի ղեկը, […]

̰
«Բոլոնիան» շուրջ կեսդարյա ընդմիջումից հետո նվաճել է Իտալիայի գավաթը

08:30 17.05.2025

«Բոլոնիան» 51 տարի անց նվաճեց Իտալիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում «Բոլոնիան» Դեն Նդոյեի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է «Միլանին»։ «Բոլոնիան» նախորդ անգամ երկրի գավաթակիր դարձել էր 1974 թվականին, երբ վճռորոշ խաղում 11-մետրանոցներով հաղթել էր «Պալերմոյին»։

̰
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

23:38 16.05.2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

̰
Կանադայի հավաքականը շարունակում է անպարտելի մնալ հոկեյի աշխարհի առաջնությունում

23:18 16.05.2025

Կանադայի հավաքականը շարունակում է անպարտելի մնալ տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում: Կանադացիները չորրորդ տուրում 5-1 հաշվով կամային հաղթանակի են հասել Ավստրիայի հավաքականի դեմ խաղում: Կանադացիներն A խմբի առաջին տեղում են 12 միավորով:

̰
«Լիվերպուլը» ժամկետից շուտ անվճար բաց չի թողնի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին

22:47 16.05.2025

«Լիվերպուլը» ժամկետից շուտ անվճար բաց չի թողնի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, հայտնում է Marca-ն: «Ռեալը» խնդրանքով դիմել էր անգլիական ակումբին, որպեսզի 26-ամյա պաշտպանին թույլ տային մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը: «Լիվերպուլը» մերժել է «Ռեալին» և հույս ունի փոխհատուցում ստանալ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեքսանդր-Առնոլդն ազատ գործակալի կարգավիճակում անգլիական ակումբից հեռանալուց հետո «Ռեալի» հետ կնքելու է 5 […]

̰
Ակումբը և ֆուտբոլիստները գոհ են ինձանից․ Ֆլիկ

22:11 16.05.2025

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է մրցաշրջանում նվաճած 3 տիտղոսների մասին: «3 տիտղոսը շատ լավ արդյունք է: Ակումբը և ֆուտբոլիստները գոհ են ինձանից: Այնպես որ, ուրախանալու առիթ ունեմ, բայց մենք կարող ենք ավելին»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամանակից շուտ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:

̰
101-ամյա բրիտանուհին արդեն 93 տարի երկրպագում է նույն թիմին

21:39 16.05.2025

«Նոթինգհեմ Ֆորեսթի» երկրպագուհի Մարջորի Գրեյվսը դարձել է «Սիթի Գրաունդ» ստադիոնի հատուկ հյուրը, հաղորդում է BBC-ն: 101-ամյա կինը ակումբը երկրպագում է 1932 թվականից: Նախորդ անգամ Մարջորին «Սիթի Գրաունդում» եղել էր 30 տարի առաջ: Գրեյվսը շրջայց է կատարել ստադիոնում, հանդիպել է ֆուտբոլիստների ու գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուի հետ:

̰
Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրվածություն կա եվրոպական ֆուտբոլում․ Լուսիանո Մարտին

21:09 16.05.2025

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի օգնական Լուսիանո Մարտինը խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` անդալուզական ակումբ հնարավոր տրանսֆերի մասին, հաղորդում է Metaratings.ru-ն: «Ես շատ լավ եմ ճանաչում այս խաղացողին։ Մեր մարզչական շտաբը երկար ժամանակ փորձում էր Նաիրին հրավիրել Հայաստանի ազգային հավաքական, բայց նա որոշեց գալ միայն Ռուսաստանի երիտասարդական հավաքականում խաղալուց […]

̰
Դեկուն է ինձ համոզել պայմանագիր կնքել Ֆլիկի հետ․ Լապորտա

20:29 16.05.2025

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի որակների մասին: «Դեկուն է ինձ համոզել պայմանագիր կնքել Ֆլիկի հետ: Նա ասաց, որ Հանսին կատարյալ մասնագետ է թիմը գլխավորելու համար: Մենք հիանալի ֆուտբոլիստներ ունենք և ամբողջությամբ վստահում ենք մարզչին: Հանսին ցույց է տալիս, թե ինչի է ունակ: Նա բարձր պրոֆեսիոնալ է, խիստ, կարգապահ, նաև […]

̰
«Բարսելոնան» 9-րդ անգամ ոսկե դուբլ է գրանցել

19:57 16.05.2025

Կատալոնական «Բարսելոնան» պատմության մեջ 9-րդ անգամ ոսկե դուբլ է գրանցել Իսպանիայում: Ակումբը մեկ մրցաշրջանում երկրի չեմպիոն ու գավաթակիր է դարձել 2025, 2018, 2016, 2015, 2009, 1998, 1959, 1953 և 1952 թվականներին: Մադրիդի «Ռեալը» նման ցուցանիշ գրանցել է 5 անգամ, իսկ«Աթլետիկոն»՝ 1: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամանակից շուտ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի […]

̰
Ռոնալդուն ամենաշատ եկամուտ ստացած մարզիկն է աշխարհում

19:32 16.05.2025

Forbes ամսագիրը թարմացրել է ամենաշատ եկամուտ ունեցած մարզիկների ցուցակը, որը կրկին գլխավորում է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ 40-ամյա պորտուգալացին 2024 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը վաստակել է 275 միլիոն դոլար, որից 225 միլիոն դոլարն աշխատավարձն ու բոնուսներն են, իսկ 50 միլիոնը […]

̰
Մեսսին վերադարձել է Արգենտինայի հավաքական

19:04 16.05.2025

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի անունը նորից Արգենտինայի ազգային հավաքականի հայտացուցակում է: Աշխարհի գործող չեմպիոնները հունիսին երկու խաղ կանցկացնեն ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական փուլում: Սկալոնին հայտացուցակում ընդգրկել է 28 ֆուտբոլիստի: 37-ամյա Մեսսին բաց էր թողել մարտին կայացած խաղերը: Արգենտինացիներն արդեն ապահովել են իրենց տեղն ԱԱ-2026-ում:

̰
Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր

18:47 16.05.2025

Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) առաջարկել է նոր քաշային կարգերը, որոնք հաստատման կներկայացվեն մայիսի 23-26-ը՝ Սաուդյան Արաբիայում նախատեսված մարզաձևի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովում: Տղամարդիկ աշխարհի և աշխարհամասերի առաջնություններում կմրցեն 60, 65, 71, 79, 88, 98, 110 և +110 կգ, իսկ կանայք` 48, 53, 58, 63, 69, 77, 86 և +86 կգ քաշային […]

̰
BACK_TO_TOP