TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.43 oC

ՍՊՈՐՏ

«Ինտերի» խորհրդի նախագահը հեռացել է ակումբից

20:13 04.02.2025

«Ինտերի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեսանդրո Անտոնելոն հեռացել է պաշտոնից, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անմոռանալի դարձրին այս 10 տարիները: Աշխատակիցներից մինչև խաղացողներ, տեխնիկներից մինչև մենեջերներ, հովանավորներից մինչև մատակարարներ: Երախտապարտ եմ նաև ակումբի միլիոնավոր երկրպագուներին: Այս փառահեղ ակումբում աշխատելն անջնջելի հիշողություն կլինի, որն ինձ հպարտություն է պարգևում։ Ես […]

̰
Գվարդիոլան հակառեկորդ է գրանցել

19:40 04.02.2025

Մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ Պեպ Գվարդիոլայի թիմը մեկ մրցաշրջանի 4 տարբեր խաղերում բաց է թողել առնվազն 4 գնդակ, հայտնում է Dailysports-ը: Այս մրցաշրջանում կատալոնացու գլխավորած «Մանչեսթեր Սիթին» 4-ական գոլ է ընդունել ՊՍԺ-ից, «Տոտենհեմից» և «Սպորտինգից», իսկ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում նախօրեին 1-5 հաշվով պարտվել է «Արսենալին»: Մարզչական կարիերայի 958 խաղերում Գվարդիոլայի թիմը 2-րդ անգամ […]

̰
Թիկնիզյանի գործակալը բանակցում է «Լոկոմոտիվի» հետ

19:17 04.02.2025

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը բանակցում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ, հաղորդում է Спорт-Экспресс-ը: «Մենք բանակցությունների մեջ ենք «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագրի շուրջ։ Եվ դա պայմանավորված չէ «Լեգանեսի» հետ բանակցություններով: «Լեգանեսի» վերաբերյալ ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»,- հայտնել է Կլյուևը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսպանական «Լեգանեսը» ցանկացել է վարձավճարով թիմ հրավիրել […]

̰
Ես լավագույնն եմ ֆուտբոլի պատմության մեջ․ Ռոնալդու

18:55 04.02.2025

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն El Chiringuito-ի լրագրող Էդու Ագիրեի հետ հարցազրույցում ասել է, որ ինքը բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: «Ոչինչ չի փոխվի, եթե կարիերաս ավարտեմ 920 կամ 925 գոլով: Ես լավագույնն եմ ֆուտբոլի պատմության մեջ: Թվերը չեն ստում»,- ասել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը: Ռոնալդուն այս մրցաշրջանում 25 խաղում խփել է 23 գոլ […]

̰
Բրազիլիայի հավաքականի լեգենդը հանդիպում է իրենից 30 տարի երիտասարդ աղջկա հետ

18:36 04.02.2025

Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոն հարաբերություններ է սկսել 29-ամյա ուսանողուհի Ալիսիա Գոմեսի հետ, հայտնում է The Sun-ը։ Աղբյուրի համաձայն՝ զույգը ծանոթացել է անցյալ տարի՝ Բրազիլիայում մունիցիպալ ընտրությունների ժամանակ։ Նրանք առաջին անգամ հանրության առաջ միասին հայտնվել են 2024 թվականի հոկտեմբերին, երբ գնացել են տեսնելու Մրայա Քերիի ելույթը Rock in Rio գիշերային ակումբում։ Դրանից երկու օր անց […]

̰
«Ֆլամենգոն» դարձել է Բրազիլիայի սուպերգավաթակիր

17:41 04.02.2025

«Ֆլամենգոն» 3-1 հաշվով առավելության է հասել «Բոտաֆոգոյի» հետ խաղում և պատմության մեջ երրորդ անգամ դարձել է Բրազիլիայի սուպերգավաթակիր: «Ֆլամենգոյից» դուբլ է ձևակերպել Բրունո Էնրիկեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Լուիս Արաուժոն, իսկ «Բոտաֆոգոյի» գոլը խփել է Պատրիկ դե Պաուլան:

̰
Հայ հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել «Սանդեռլենդի» Մ21 թիմում

17:16 04.02.2025

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը դուբլ է գրանցել անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում: 17-ամյա ֆուտբոլիստը «Սանդեռլենդի» երիտասարդական թիմում առաջին գոլերը խփել է «Վուլվերհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի գավաթի արտագնա խաղում, որն ավարտվել էր 2-2 հաշվով: Գերագուսյանը գոլերը խփել է առաջին և 81-րդ րոպեներին: Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, […]

̰
Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. Թեհրանի թիմը՝ ձնամարտի մրցաշարի հաղթող

16:47 04.02.2025

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մրցումային երրորդ օրը 2x3x1,2 կմ դասական ոճում թիմային սպրինտ մրցաձևով փետրվարի 4-ին ավարտվել են դահուկավազքի մրցումները։ Առաջին տեղը գրավել են Սոչիի ու Վանաձորի ներկայացուցիչները` Վասելինա Խաչատրյանն ու Էրիկ Ավետիսյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Աշոցքի թիմերը` Միքայել Միքայելյան-Անահիտ Մարգարյան, Թադևոս Պողոսյան-Կատյա Գալստյան: Հատկանշական է՝ այս մարզաձևի եռօրյա մրցումներում խաղարկված […]

̰
Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանել է Մադրիդի Ռեալին՝ կապված մրցավարական սկանդալի հետ

14:48 04.02.2025

Մադրիդի «Ռեալը» դժգոհություն էր հայտնել Լա լիգայի 22-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ (1:0) հանդիպման մրցավարությունից և բողոք էր ներկայացրել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային։ Կազմակերպության արձագանքը չուշացավ։ Փոխանցում է Armsport-ը։ Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հայտնելով իր հավատարմությունը թափանցիկության, արդարության և մրցավարական համակարգի կատարելագործման սկզբունքներին։ Սակայն ֆեդերացիան նույնպես աջակցություն է հայտնել մրցավարներին՝ նշելով նրանց պրոֆեսիոնալիզմը։ […]

̰
Հայաստանի բասկետբոլի հավաքականը սերբ մարզչի գլխավորությամբ կնախապատրաստվի Ալբանիայի դեմ ԱԱ-2027-ի վերջին խաղին

13:03 04.02.2025

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը փետրվարի 20-ին Տիրանայում Ալբանիայի հավաքականի դեմ կայանալիք աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում հանդես կգա սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։ 40-ամյա Կարաչիչը վերջին տարիներին աշխատել է Բելգրադի «Պարտիզանի» մարզչական շտաբում։ Նա ազգային թիմում կաշխատի հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուի և Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի հետ։ Հայաստանի հավաքական […]

̰
Իմ տեսած բոլոր խաղացողներից նա լավագույնն էր․ Մեսսի

10:41 04.02.2025

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է իր տեսած լավագույն ֆուտբոլիստտին։ «Ռոնալդո Նազարիոն ֆենոմեն էր։ Իմ տեսած բոլոր խաղացողներից նա լավագույնն էր ինձ համար: Զարմանալի խաղացող, անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում նրան»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը։ Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակցողը երկու անգամ արժնացել է «Ոսկե գնդակը» (1997, 2002 թթ․), ինչպես նաև […]

̰
Արսեն Զախարյանը 2024/25 մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել

19:54 03.02.2025

Ռուսաստանի հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը 2024/25 մրցաշրջանում առաջին անգամ դուրս է եկել խաղադաշտ: 21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է «Օսասունայի» դեմ Լա լիգայի 22-րդ տուրի արտագնա հանդիպմանը, որն ավարտվել է մրցակից թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով: Զախարյանը 78-րդ րոպեին փոխարինել է Միկել Օյարսաբալին: «Ռեալ Սոսյեդադը» մնացել է 28 միավորով և 11-րդ տեղում է: Հիշեցնենք, […]

̰
Հանդբոլի Դանիայի հավաքականը 4-րդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն

18:43 03.02.2025

Հանդբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Դանիայի հավաքկանը 32-26 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի թիմի նկատմամբ և չորրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն: Դանիացիները կիսաեզրափակչում հաղթել էին Պորտուգալիայի հավաքականին, քառորդ եզրափակչում էլ պայքարից դուրս էին թողել Բրազիլիայի թիմին: Երրորդ տեղի համար խաղում Ֆրանսիայի հավաքականը 35-34 հաշվով հաղթել է պորտուգալացիներին:

̰
«Տոտենհեմը» 1,5 ամսվա դադարից հետո հաղթանակ է տարել Պրեմիեր լիգայում

17:50 03.02.2025

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Տոտենհեմը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Բրենթֆորդի» դեմ խաղում: Լոնդոնյան դերբիում հյուրերի ավագ Հյոն Մին Սոնը կատարել է երկու գոլային փոխանցում: Սկզբում նրա խաղարկած անկյունայինից հետո ինքնագոլ է գրանցել Վիտալի Յանելտը, իսկ խաղավերջում դարպասի գրավմամբ աչքի է ընկել Պապե Մատար Սարը: Վերջին 1,5 ամսում Անգե Պոստեկոգլուի գլխավորած թիմը առաջին հաղթանակն […]

̰
«Ինտերի» նորեկը թիմին փրկել է պարտությունից

17:05 03.02.2025

Ա Սերիայի 23-րդ տուրում կայացել է միլանյան դերբի։ «Միլանը» և «Ինտերը» գրանցել են 1:1 հաշիվը: Հանդիպման առաջին գոլը 45-րդ րոպեին խփել է կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը: Երկրորդ կեսում «Ինտերը» երեք անգամ մոտ էր գոլ խփելուն, բայց մրցակցին փրկել է նույն դարպասաձողը: Իսկ խաղավերջում «Ինտերին» փրկել է թիմի կազմում նորամուտի խաղն անցկացրած Նիկոլա Զալևսկին: Հարմար դիրքում նա […]

̰
Վահան Բիչախչյանը պաշտոնական նորամուտն է նշել լեհական «Լեգիայի» կազմում

16:20 03.02.2025

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը պաշտոնական նորամուտն է նշել լեհական «Լեգիայի» կազմում: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Կելցեի «Կորոնայի» դեմ Էքստրակլասայի 19-րդ տուրի խաղին, որն ավարտվել է 1-1 հաշվով: Վահանը եղել է «Լեգիայի» մեկնարկային կազմում, խաղադաշտում անցկացրել է 62 րոպե: 23-րդ րոպեից «Լեգիան» խաղացել է 10 ֆուտբոլիստով: 40-րդ րոպեին հենց Վահանի՝ տուգանայինից կատարած փոխանցումն է […]

̰
Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. առաջին չեմպիոններն Աշոցքից են

13:53 03.02.2025

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում նվաճել են առաջին ոսկե մեդալները: Տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել է Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, եռյակը եզրափակել է Թադևոս Պողոսյանը: Երեք մարզիկներն էլ Աշոցքից են: Կանանց ազատ ոճում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա […]

̰
Հայաստանի Մ-16 հավաքականը 2 մարզական հավաք կանցկացնի

12:38 03.02.2025

Հայաստանի Մ-16 հավաքականը փետրվարի 3-ից 6-ը, ապա փետրվարի 7-ից 10-ը երկու փուլով կանցկացնի մարզական հավաք՝ այդ ընթացքում փետրվարի 6-ին և 10-ին անցկացնելով երկկողմանի 2 հանդիպում։ Փետրվարի 3-ից 6-ի հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրոսյանը հրավիրել է հետևյալ 25 ֆուտբոլիստներին։ Դարպասապահներ Սամսոն Հակոբյան Փյունիկ-09 Սերյոժա Հարութունյան Փյունիկ-09 Արսեն Միրաբյան Ակադեմիա-09-2 Պաշտպաններ Համլետ Գյոզալյան Ակադեմիա-09-1 Ռուբեն […]

̰
Գվարդիոլան պատմել է, թե ինչ է տեղի ունեցել Մանչեսթեր Սիթիի հանդերձարանում Արսենալից կրած պարտությունից հետո

11:52 03.02.2025

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի ջախջախիչ պարտությունը Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (1:5) ՝ պատասխանելով հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին հարցին։ Փոխանցում է Armsport-ը։ «Այո, պարտությունից հետո թիմի հանդերձարանում մթնոլորտը ջղային էր ու զգացմունքային: Այդպես պետք է լինի, երբ նման կերպ ես պարտվում, հատկապես վերջին 25 րոպեներին»,- խաղից հետո […]

̰
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ, այն կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է. Ավինյան

23:35 02.02.2025

Ջերմուկում Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացման արարողությունն էր: Երևանի թիմերը կմրցեն հոկեյում, դահուկավազքում, լեռնադահուկային սպորտում, սնոուբորդում, շախմատում և սպորտային պարերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վստահ եմ, որ մեր մարզիկները լավագույնս հանդես կգան։ Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է։ Հաջողություն բոլոր մասնակիցներին»,-գրել […]

̰
Որոշ հանգամանքներ բացասաբար էին անդրադառնում հոգեկան վիճակիս վրա․ Նեյմարն անկեղծացել է

19:55 02.02.2025

Բրազիլացի հարձակվող Նեյմարը մանրամասն պատմել է սաուդյան «Ալ-Հիլալը» լքելու և «Սանթոս» տեղափոխվելու որոշման մասին։ «Կան որոշումներ, որոնք դուրս են ֆուտբոլային տրամաբանության սահմաններից։ Եվ դրանցից որոշները շատ կարևոր են։ Ե՞րբ հասկացա, որ անհրաժեշտ է վերադառնալ։ Պետք է խոստովանեմ, որ հունվարի սկզբին չէի պատկերացնում, որ կվերադառնամ «Սանթոս», ոչ էլ ծրագրում էի հեռանալ «Ալ-Հիլալից»։ Իմ ընտանիքը երջանիկ էր, […]

̰
Մերժում «Լոկոմոտիվ»-ից. Թիկնիզյանը կրկին չի տեղափոխվում Իսպանիա

16:42 02.02.2025

«Լոկոմոտիվը» հրաժարվել է պաշտպան Նաիր Թիկնիզյանին բաց թողնել «Լեգանես»։ Այս մասին Championat-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, փոխանցում է armsport.am-ը: Իսպանական ակումբը առաջարկել է վճարովի վարձակալություն հետագայում խաղացողի ձեռքբերման իրավունքով, սակայն ստացել է մերժում։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Թիկնիզյանի գործող պայմանագիրը ակումբի հետ […]

̰
«Ռեալ»-ը բացում է իր առաջին ֆուտբոլային ակադեմիան Հարավային Աֆրիկայում

15:17 02.02.2025

Մադրիդի «Ռեալը»՝ համագործակցելով Generation Schools կրթական ցանցի հետ, հիմնում է իր առաջին ակադեմիան Հարավային Աֆրիկայում: Ակադեմիա կընդունվեն 6-ից 17 տարեկան երեխաներ և դեռահասներ: Առաջին մասնաճյուղը կգործարկվի Քեյփթաունում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակում կբացվի մեկ այլ մասնաճյուղ՝ Յոհանեսբուրգում: Ակադեմիան առաջարկում է ֆուտբոլի զարգացման ծրագիր, որը կառուցված է երեք հիմնական սկզբունքների վրա՝ «Խաղացող», «Խաղ» […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանը

13:45 02.02.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանը և հանդես է եկել խաղերի բացման խոսքով։ «Սիրելի՛ մարզիկներ, հարգելի՛ հյուրեր և մասնակիցներ, Ուրախությամբ ողջունում եմ ձեզ Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության առթիվ: Այս իրադարձությունը հատուկ նշանակություն ունի մեր ժողովրդի համար, քանի որ այն միավորում է աշխարհասփյուռ հայությանը սպորտի և մրցակցության ոգով: […]

̰
Սկանդալ Էրեդիվիզիում․ խաղադաշտում միաժամանակ 12 ֆուտբոլիստ է եղել

12:57 02.02.2025

«Հերենվենի» գլխավոր մարզիչ Ռոբին վան Պերսին արձագանքել է Նիդերլանդների առաջնության 21-րդ տուրի խաղում «Ֆորտունայի» դեմ բաց թողած հաղթանակին (2:2): «Հերենվենը» մինչև 90-րդ րոպեն հաղթում էր 2:1 հաշվով, սակայն «Ֆորտունան» հավասարեցրեց հաշիվը։ Վան Պերսիի թիմը գոլ ընդունեց այն պահին, երբ մրցակիցը դաշտում ուներ 12 խաղացող։ Մրցավարները չնկատեցին, որ փոխարինման ժամանակ մեկ ֆուտբոլիստ դաշտից դուրս չէր եկել։ […]

̰
«Ռեալը» պարտվել է «Էսպանյոլի» դեմ խաղում

02:53 02.02.2025

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում Մադրիդի «Ռեալը» 0:1 հաշվով պարտվել է «Էսպանյոլին»։ Հաղթական գոլը 85-րդ րոպեին խփել է պաշտպան Կառլոս Ռոմեռոն: Չնայած պարտությանը՝ Մադրիդի «Ռեալը» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով գերազանցելով 2-րդ տեղում գտնվող «Ատլետիկոյին»։ Այս խաղից հետո «Էսպանյոլը» 23 միավորով 17-րդն է: Հաջորդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ կխաղա […]

̰
ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչը մենասահքի կարճ և ազատ ծրագրի արդյունքում գրավել է 17-րդ տեղը

00:42 02.02.2025

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը մենասահքի կարճ և ազատ ծրագրի արդյունքում գրավել է 17-րդ տեղը՝ վաստակելով 197.97 միավոր։ Դանիլյանցը ելույթ է ունեցել Creep երգի ներքո: Ոսկե մեդալը 267.09 միավորով նվաճել է շվեյցարացի Լուկաս Բրիչգինը, արծաթը՝ իտալացի Նիկոլա Մեմոլան՝ 262.61 միավորով, իսկ բրոնզե մեդալակիր է դարել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադամ Սյաո […]

̰
«Վեստ Արմենիայի» կազմը համալրվել է

22:37 01.02.2025

«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է հարձակվող Ջոնել Դեսիրեն: Այս մասին նշվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: 27-ամյա փորձառու ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Լոռի», «Ուրարտու», «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբներում: 2018/19 մրցաշրջանում Ջոնելը 17 գոլով դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու։ Արտերկրում «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ) և «Օլիմպիակոս» (Կիպրոս) ակումբներում հանդես եկած Ֆուտբոլիստի նախորդ ակումբը վրացական […]

̰
Ինչպես օլիմպիական խաղերում, այնպես էլ համահայկական խաղերում՝ ամենակարևորը մասնակցությունն է. Արայիկ Հարությունյան

22:20 01.02.2025

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը: Արայիկ Հարությունյանը հանդես է եկել […]

̰
Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է․ UFC-ի ամերիկացի մարտիկ

21:18 01.02.2025

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 7-րդ համար ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերը հայտնել է, որ իր հաջորդ մրցակիցը կարող է լինել նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը։ Այս մասին փոխանցում է Arm Sport-ը: «Արման Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է։ Դանա Ուայթը հայտնել է, որ նա պետք է նորից հաղթի ու […]

̰
BACK_TO_TOP