23:38 07.02.2025
ՖԻՖԱ-ն նվազեցրել է աշխարհի ակումբային առաջնության տոմսերի արժեքները, հայտնում է Daily Mail-ը: Կազմակերպությունը այս քայլին է դիմել մրցաշարի նկատմամբ ցածր հետաքրքրության պատճառով: 1/8 եզրափակչից սկսած տոմսերի արժեքը նվազել է մոտավորապես 385 դոլարով: Կիսաեզրափակչի տոմսերի նախկին արժեքը սահմանված է եղել 526 դոլար, իսկ այժմ երկրպագուները տոմսերը կարող են ձեռք բերել 140 դոլարով: Եզրափակչի տոմսերի արժեքը սկզբում […]
22:49 07.02.2025
Ֆրանսիական ՊՍԺ-ն «Մոնակոյի» դեմ այսօր կայանալիք խաղից առաջ կհայտարարի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի, կիսապաշտպան Վիտինյայի, պաշտպաններ Աշրաֆ Հակիմիի ու Նունու Մենդեշի հետ պայմանագրերիի ժամկետը երկարաձգելու մասին, հայտնում է RMC Sport-ը: 54-ամյա մասնագետը փարիզյան ակումբում է 2023 թվականի հուլիսից: Էնրիկեն ՊՍԺ-ի հետ նախորդ մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել՝ երկրի գավաթն ու սուպերգավաթը: Փարիզյան թիմի ղեկին […]
21:44 07.02.2025
Ամերիկյան «Ինտեր Մայամին» վաճառել է նոր մրցաշրջանի համար նախատեսված բոլոր աբոնեմենտները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Աբոնեմենտ ձեռք բերած երկրպագուներն առավելություն կունենան 2026 թվականին, երբ «Ինտեր Մայամին» տեղափոխվի նոր ստադիոն՝ Miami Freedom Park: Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը նոր մրցաշրջանը կսկսի «Նյու Յորք Սիթիի» դեմ տնային խաղով, որը կայանալու է փետրվարի 22-ին: Նախորդ մրցաշրջանում Լիոնել Մեսսին […]
20:58 07.02.2025
Լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը 7 ամիս ազատ գործակալի կարգավիճակում մնալուց հետո տեղափոխվել է մեքսիկական «Մոնտերեյ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 38-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «93» համարի մարզաշապիկով՝ ի նշան 2014թ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» կազմում «Աթլետիկոյի» դարպասը 93-րդ րոպեին խփած փրկության գոլի, որից հետո «Ռեալը» զարգացրեց հաջողությունն ու նվաճեց գավաթը: «Ռեալը» […]
19:54 07.02.2025
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ չի վախենում պաշտոնանկությունից, հայտնում է The Guardian-ը: «Ինձ համար բարդ է նման իրավիճակի հետ հաշտվելը: Ակումբի ղեկավարությունը գիտի, թե ինչ է կատարվում, ես բացատրել եմ բոլոր ռիսկերը: Մենք պետք է սկսենք փոփոխություններ կատարել: Հասկանում եմ, որ այսքան պարտություններից հետո դժվար է, իրավիճակն իրոք ճնշող է, […]
18:47 07.02.2025
Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով […]
18:30 07.02.2025
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Արշակ Կորյանը հեռացել է Մոսկվայի «Տորպեդոյից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը որոշել են փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը: Ռուսական ակումբը շնորհակալություն է հայտնել 29-ամյա ֆուտբոլիստին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: Կորյանը մոսկովյան ակումբում հանդես էր գալիս 2024 թվականի հուլիսից, 21 խաղում խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
17:41 07.02.2025
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի անդամներ, կազմկոմիտեի անդամներ: Արայիկ Հարությունյանը ողջունել […]
17:18 07.02.2025
«Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշել է ևս մեկ մրցաշրջան անցկացնել մադրիդյան ակումբում, հաղորդում է AS-ը: Խորվաթիայի հավաքականի 39-ամյա ավագը մտադիր է ազգային թիմի կազմում հանդես գալ աշխարհի 2026 թվականի առաջնությունում: Այդ նպատակով կիսապաշտպանը ցանկանում է «Ռեալում» ելույթները շարունակել մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը և օպտիմալ մարզավիճակում մոտենալ Մունդիալին: Մոդրիչը սեպտեմբերին կդառնա 40 տարեկան: Նրա գործող […]
16:53 07.02.2025
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «ֆիորենտինայի» դեմ Ա սերիայի 14-րդ տուրի հետաձգված խաղում կրած պարտությունը: «Մենք բոլոր առումներով տապալեցինք հանդիպումը, արժանի էինք պարտության: Շնորհավորում եմ «Ֆիորենտինային»: Ուշադրություն չդարձրինք ահազանգերին, ես առաջին պատասխանատուն եմ: Անպայման կվերլուծենք տեղի ունեցածը, պետք չէ ամեն ինչ բարդացնել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: «Ֆիորենտինա» – «Ինտեր» […]
16:35 07.02.2025
Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին ձախ պաշտպան Մարսելոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 36-ամյա ֆուտբոլիստը 2024-ի դեկտեմբերի 2-ից ազատ գործակալի կարգավիճակում էր: Նրա կարիերայի վերջին ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր: Մարսելոն 17 տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալում»: 564 խաղում պաշտպանը խփել է 38 գոլ ու կատարել է 103 գոլային փոխանցում: «Ռեալի» հետ Մարսելոն նվաճել է […]
15:44 07.02.2025
Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրից հետաձգված խաղում երկրի գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է «Ֆիորենտինային»: Դուբլ է գրանցել հարձակվող Մոյզե Քինը, մեկ գոլ էլ խփել է պաշտպան Լուկա Ռանիերին: «Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 69-րդ րոպեին: Ինձագիի գլխավորած թիմը 51 միավորով […]
15:14 07.02.2025
«Լիվերպուլը» դարձել է Անգլիայի լիգայի գավաթի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած թիմը, հայտնում է Opta-ն: Մրցաշարի պատմության ընթացքում խփած գոլերի քանակը ակումբը հասցրել է 521-ի: Լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում Առնե Սլոթի թիմը 4-0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին», որն առավելության էր հասել դիմակայության առաջին մրցավեճում՝ 1-0 հաշվով: «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք եզրափակչում «Լիվերպուլը» կհանդիպի «Նյուքասլի» հետ, […]
14:06 07.02.2025
Սաուդյան Պրո լիգան ներկայացնող ակումբներից մեկը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին 5 տարվա պայմանագիր կնքելու դիմաց առաջարկել է շուրջ 1 միլիարդ եվրո, հայտնում է RMC Sport-ը: 24-ամյա աստղը մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ զրույցներում խոստովանել է, որ դժվար է դիմանալ գայթակղությանը: «Ռեալը» չի փորձի մտափոխել Վինիսիուսին, եթե նա որոշի ընդունել առաջարկը: Հավանական գործարքից «Ռեալը» կարող է […]
13:38 07.02.2025
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ իր թիմը Մբապեի հեռանալուց հետո կատարելագործվել է, հաղորդում է Sportskeeda-ն: «Նախորդ մրցաշրջանում ես շատ համարձակ էի, երբ ասացի, որ Մբապեի հեռանալուց հետո մենք կունենանք ավելի լավ հարձակում և ավելի լավ պաշտպանություն: Ես անընդհատ ասում եմ դա, և թվերը հաստատում են դա: Բոլորը երկրպագում էին Կիլիանին, […]
13:24 07.02.2025
«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթել է «Վալենսիային»: Հեթ-տրիկ է գրանցել իսպանացի Ֆերան Տորեսը, որը «Վալենսիայի» սան է: Մեկական գոլ էլ խփել են նրա հայրենակիցներ Լամին Յամալը և Ֆերմին Լոպեսը: Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել նաև «Ռեալ Սոսյեդադը», «Աթլետիկոն» ու «Ռեալը»: Կիսաեզրափակչի […]
13:00 07.02.2025
Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզն» արտագնա խաղում 4-3 հաշվով առավելության է հասել «Ֆիլադելֆիա Ֆլայերզի» նկատմամբ: Հյուրերի կազմում հերթական անգամ աչքի է ընկել թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը: Ռուս հարձակվողը կարիերայում 98-րդ անգամ է գոլ խփել հանդիպման վերջին րոպեին և կրկնել է լեգենդար Ուեյն Գրեցկիի ռեկորդը: Օվեչկինն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 38 […]
12:34 07.02.2025
Բրազիլացի վհարձակվող Վագներ Գոնսալվեշը վերադարձել է Երևանի «Փյունիկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա ֆուտբոլիստը մինչ այս 9 ամիս խաղացել է Թբիլիսիի «Դինամոյում», իսկ դրանից առաջ «Փյունիկի» կազմում դարձել էր ՀՀ Պրեմիեր լիգայի հաղթող: Բրազիլացին «Փյունիկ» վերադարձից հետո մասնակցել է «Ուրալի» և «Էլիտ Ֆալկոնսի» դեմ ընկերական խաղերին:
12:10 07.02.2025
Եվրոպական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղերում կարող է այլևս չկիրառվել լրացուցիչ ժամանակ, հաղորդում է The Guardian-ը: ՈՒԵՖԱ-ում լրջորեն քննարկում են հավասարության դեպքում միանգամից հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար անցկացնելու ձևաչափը, որպեսզի թիմերն ավելորդ ծանրաբեռնվածություն չունենան: Կառույցում հաշվի են առնում, որ Լիգայի փուլում բոլոր թիմերն անցկացրել են 8-ական խաղ, իսկ ամռանը հեղինակավոր ակումբներից շատերն ԱՄՆ-ում մասնակցելու են ՖԻՖԱ-ի աշխարհի […]
11:36 07.02.2025
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» երրորդ խաղն է անցկացրել Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում և տարել երրորդ հաղթանակը: Այս անգամ Ռուի Մոտայի գլխավորած թիմը 3-0 հաշվով հաղթել է կատարական «Ալ Ղարաֆային»: Դուբլ է գրանցել պորտուգալացի Գոնսալու Գրեգորիուն, մեկ գոլ էլ խփել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:
11:02 07.02.2025
Խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը սկսել է մարզվել մեջքի վնասվածքից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մարզիկի թիմից։ Նախկինում Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր UFC չեմպիոն Իսլամ Մախաչովի դեմ պայքարից։ «Արմանը սկսել է թեթև մարզումները, դեռ վաղ է խոսել նրա վերադարձի մասին»,- ասել է գործակալության աղբյուրը։ Ծառուկյանը 28 տարեկան է. Նա ունի 22 հաղթանակ […]
08:10 07.02.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լենի Յորոն ասել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը չափազանց խստապահանջ է: «Եթե մարզումներին ծուլանաս՝ Ամորիմը «կսպանի» քեզ: Ամորիմի համար ֆուտբոլիստը պետք է քրտնաջան աշխատի ու կարգապահ լինի նաև խաղադաշտից դուրս: Ես լիովին ճիշտ եմ համարում այդ մոտեցումը»,- ֆրանսիացի պաշտպանի խոսքերը մեջբերում է Goal-ը:
02:26 07.02.2025
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։ 4 խաղափուլից հետո մեր շախմատիստները ունեն 3.5 միավոր։ Շանթից և Հայկից կես միավորով հետ է մնում ռուս գրոսմայստեր Վոլոդար Մուրզինը:
01:16 07.02.2025
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, դանիական «Ռաներսի» հարձակվող Էդգար Բաբայանն ավարտել է կարիերան, հայտնում է ակումբի կայքը: «Դժվար ավարտ է: Ես շատ եմ պայքարել՝ խաղադաշտ վերադառնալու համար, բայց այն ցավերը, որ զգում եմ խաղերի ժամանակ, ցավոք, դա դարձնում են անհնարին: Իմ ու ակումբի միջև լավ խոսակցություն է եղել: Շնորհակալ եմ, որ կարողացա կարիերաս ավարտել հենց «Ռաներսում»: […]
00:29 07.02.2025
Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը 4 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, հայտնում է RMC Sport-ը: 2024 թվականի օգոստոսի 6-ին Մոնակոյի պարեկները ֆուտբոլիստի օրգանիզմում 1.01մգ ալկոհոլ էին հայտնաբերել: Բրազիլական «Կորինտիանսի» ֆուտբոլիստը նաև տուգանվել է 9000 եվրոյով և 2 տարով զրկվել է Մոնակոյում մեքենա վարելու իրավունքից: Նիդերլանդցին Եվրոպայից հեռանալուց հետո ակումբային […]
23:23 06.02.2025
Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է երիտասարդական Եվրոյի որակավորման փուլի վիճակահանության մասին և ասել է, որ Հայաստանի թիմին բարդ հանդիպումներ են սպասվում: «Խաղալու ենք շատ ուժեղ թիմերի դեմ: Մեր խմբում թույլ թիմեր չկան: Փորձելու ենք քաղել առավելագույնը: Հիմա սպասում ենք խմբի խաղացանկի հաստատմանը, որից հետո արդեն կկարողանանք ավելի հստակ պատկերացում կազմել նաև […]
23:02 06.02.2025
Աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը տպավորիչ ցուցանիշի է հասել նախորդ 5 ամիսներին անցկացրած խաղերի արդյունքում, տեղեկացնում է Championat-ը: Սեպտեմբերի 9-ին ավարտված ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո Կարենն անցկացրել է 23 խաղ, որոնցից հաղթել է 16-ը: Հաղթանակների 70 տոկոս ցուցանիշով նա 7-րդ լավագույն ցուցանիշն ունի ATP-ում: Նախորդ 5 ամսվա ընթացքում հաղթանակների ամենաբարձր տոկոսային ցուցանիշը գրանցել է աշխարհի […]
21:06 06.02.2025
Հայաստանի հավաքականի դարպասապահ Անատոլի Այվազովը տեղափոխվել է «Վան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դարպասապահը կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրիի «Շիրակի», «Ուրարտուի», «Փյունիկի» ու «Նոայի» կազմերում: Այվազովի նախորդ ակումբը «Վեսթ Արմենիան» էր: 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 2 հանդիպում: