21:13 16.07.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ հասնելու շնորհիվ ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 2590 միավորով այժմ աշխարհի 17-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը 12030 միավորով «Ուիմբլդոնի» նոր չեմպիոն Յանիկ Սիներն է։ Երկրորդը Կառլոս Ալկարասն է (Իսպանիա, 8600), երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6310), […]
20:28 16.07.2025
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանն ասել է, որ իր հաջորդ մենամարտը կլինի այս տարվա օգոստոսին կամ սեպտեմբերին, հաղորդում է Чемпионат-ը՝ հղում կատարելով Global Reality-ն: «Ինձ ասացին, որ որոշում կկայացնեն մինչև հաջորդ շաբաթ։ Կա՛մ ես տիտղոսի համար մենամարտելու եմ Տոպուրիայի հետ, կա՛մ տիտղոսի համար մենամարտից առաջ ևս մեկ մենամարտ էլ կանցկացնեմ։ […]
19:57 16.07.2025
«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել է» թիմակիցներ Գավիին ու Ռոբերտ Լևանդովսկիին: Նրանք ի վերջո բռնել են Յամալի խաղաշապիկից ու խլել գնդակը: 😅 O Lamine Yamal descontrolado, driblando geral no treino. 🔥 pic.twitter.com/AimLKdp5cD — FC Barcelona (@fcbarcelona_br) July 15, 2025
19:14 16.07.2025
Ֆրանսիշկու Կոնսեյսաուն ստիպված է խոշոր ֆինանսական զիջում կատարել, որպեսզի ամբողջացնի իր տրանսֆերը Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է Sky Italy-ն: Իտալական ակումբը համաձայնության է եկել «Պորտուի» հետ Կոնսեյսաուի տրանսֆերային իրավունքը 32 միլիոն եվրոյով ձեռք բերելու վերաբերյալ: Տրանսֆերային գումարը բաժանվում է 4 մասի՝ 8-ական միլիոն եվրո: Դրան գումարվում է նաև նախորդ մրցաշրջանի վարձակալության համար արդեն վճարված 9,5 միլիոն […]
14:23 16.07.2025
«Ֆերենցվարոշն» Ավստրիայի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է գերմանական «Կառլսրուեին»։ Հունգարիայի չեմպիոնի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել, իսկ 82-րդ րոպեին խփել է հաղթական գոլը։ Սևիկյանի համար այս գոլն առաջինն էր «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո։ 2024/25 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել […]
13:52 16.07.2025
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել չեռնոգորական «Բուդուչնոստի» հետ։ Հայաստանի չեմպիոնն առաջին խաղակեսում Իմրան Ուլադ Օմարի և Ալեն Գրգիչի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, իսկ մրցակիցը 17-րդ րոպեին Իվան Բուլատովիչի կարմիր քարտից հետո մնացել էր 10 ֆուտբոլիստով։ 68-րդ րոպեին դաշտի տերերը մեկ գնդակ հետ են բերել։ 90-րդ րոպեին […]
23:47 15.07.2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
23:27 15.07.2025
4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում։ Այս մասին հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Մեր մարզիկներից պատվո հարթակի 2-րդ աստիճանին կանգնեցին 46 կգ Սյուզաննա Իշխանյանը 50 կգ Համեստ Աֆրիկյանը, 57 կգ Անահիտ Հարությունյանը և 75 կգ Վիկտորիա Սահակյանը։ 48 կգ Նանա Բալասանյանն ու 52 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը նվաճեցին բրոնզե մեդալ։ծընթացին, վայելեցին […]
22:54 15.07.2025
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է 2026 թվականի Ձմեռային խաղերի մեդալները։ Այս մասին հայտնել է ՄՕԿ մամուլի ծառայությունը։ Մեդալներն ունեն յուրահատուկ դիզայն, որը միավորում է երկու կեսերը, որոնք խորհրդանշում են մարզիկի ճանապարհորդության գագաթնակետը և բոլոր նրանց, ովքեր նրա հետ քայլել են այդ ճանապարհով։ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-ից 22-ը Իտալիայում։ 🥇❄️ A […]
13:35 15.07.2025
Մադրիդի «Ռեալն» ու ակումբի հարձակվող Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագրի ստորագրման հարցում ամբողջական համաձայնության չեն կարողանում հասնել։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։ Խնդիրը ֆինանսական է։ Մադրիդյան ակումբի դիրքորոշումն այն է, որ բրազիլացին Մբապեից շատ աշխատավարձ չպետք է ստանա։ Ժունիորին այս մոտեցումը դուր չի գալիս։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վինիսիուսը «Ռեալից» տարեկան 30 […]
12:53 15.07.2025
Bleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […]
12:24 15.07.2025
Աշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […]
11:55 15.07.2025
Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում ֆուտբոլ մարզաձևն անվանում են «սոքեր»: Եվ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և իր երկրում «սոքերը» վերանվանել «ֆուտբոլ»։ Այս մասին հաղորդում է DAZN-ը: «Ջանի Ինֆանտինոն իմ ընկերն է, նա հիանալի աշխատանք է կատարել «սոքերի», կամ ինչպես նրանք են անվանում «ֆուտբոլի» համար։ Չեմ կարծում, որ մեզ մոտ անվանումը փոխելը […]
11:30 15.07.2025
Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ու թիմի ֆուտբոլիստ Գոնսալո Սիլվան «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից մամուլի ասուլիս են տվել: «Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ»,-նշել է մարզիչը։ «Նոան» դիմակայության առաջին խաղում Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում հաղթել էր 1-0 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 15-ին: […]
11:05 15.07.2025
Իտալական «Միլանը» հայտնել է Լուկա Մոդրիչի տրանսֆերի մասին: 39-ամյա խորվաթ կիսապաշտպանն ու «Միլանը» ստորագրել են մեկ տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2026 թվականի հուլիսի 1-ին: Մոդրիչն իտալական ակումբում հանդես կգա «14» համարի մարզաշապիկով: «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը 13 տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալում»` նվաճելով 28 տիտղոս և դառնալով ամենատիտղոսակիր խաղացողն ակումբի պատմության մեջ:
10:37 15.07.2025
Պորտուգալացի Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը չի հայտնել 70-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը: Ժեզուշը 2024/25 մրցաշրջանի վերջնամասում հեռացվել էր Ռիադի «Ալ Հիլալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նախկինում պորտուգալացին գլխավորել է նաև Լիսաբոնի «Բենֆիկան», թուրքական «Ֆեներբահչեն», բրազիլական «Ֆլամենգոն» և այլ թիմեր:
19:54 14.07.2025
Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […]
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […]
17:00 12.07.2025
Մոտ օրերս Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է անհատական զրույցներ անցկացնել թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ։ Ինչպես հայտնում է Marca-ն, պատճառը աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» 0:4 հաշվով կրած ջախջախիչ պարտությունն է։ Թերթի տեղեկություններով՝ իսպանական ակումբի ղեկավարները ցանկանում են գնահատել խաղացողների մոտիվացիան և նվիրվածությունը ակումբին։ Ղեկավարությունը դժգոհություն է հայտնել թիմային խաղի ընդհանուր մակարդակից՝ առանձնապես […]
16:10 12.07.2025
2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային:
14:30 12.07.2025
ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […]
13:00 12.07.2025
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ «Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ։ Ես հավանում էի նրա բոլոր գործողությունները խաղադաշտում, նրա խաղի բոլոր բաղադրիչները։ Իսկապես, շատ գրավիչ էր նրա խաղը»,- Յամալի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հուլիսի 13-ին Յամալը կդառնա 18 […]
11:47 12.07.2025
«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […]
11:00 12.07.2025
«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […]
10:03 12.07.2025
Արսեն Վենգերը պատասխանել է Յուրգեն Կլոպի այն պնդումներին, թե աշխարհի ակումբային առաջնությունը «երբևէ հորինված ամենավատ գաղափարն է»: «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Վենգերը, ով այժմ ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման ղեկավարն է, ասել է, որ աշխարհի ակումբային առաջնությունն ունի ներգրավված թիմերի, խաղացողների և մարզիչների լիակատար աջակցությունը։ «Ես շատ ձանձրալի պատասխան եմ տալու շատ հետաքրքիր հարցի։ Բոլորը կարծիք […]
08:30 12.07.2025
UFC-ի նախագահ Դանա Ուայթը FULL SEND PODCAST յութուբյան ալիքի եթերում մեկնաբանել է Սպիտակ տանը հնարավոր մենամարտի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ «Անհավանական երեկո է լինելու։ Երազանքս կկատարվի, եթե գլխավոր մենամարտում մրցեն Թոմ Ասպինալն ու Ջոն Ջոնսը։ Չեմ բացառում, որ օկտագոն վերադառնա նաև Քոնոր Մաքգրեգորը», – ասել է Ուայթը։ Նշենք, որ Սպիտակ տանը UFC-ի մրցաշար […]
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […]
21:38 11.07.2025
Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […]
21:00 11.07.2025
Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sky Germany-ն: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը համաձայն է հարձակվողին հրավիրել ակումբ, անգլիացին նույնպես ցանկանում է միանալ թիմին: Այս տրանսֆերային պատուհանին անգլիական ոչ մի ակումբ հստակ առաջարկով չի դիմել «Մանչեսթեր Յունայթեդին», և դրա արդյունքում «Բարսելոնայի» շանսերը մեծացել են: Մանչեսթերյան ակումբի հարձակվողը 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածն անցկացրել է «Ասթոն […]
20:35 11.07.2025
MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրից հետաձգված խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել «Նյու Ինգլենդ Ռևոլուշնի» նկատմամբ։ Մայամին ներկայացնող ակումբի կազմում հաղթական դուբլ է գրանցել Լիոնել Մեսսին՝ դառնալով MLS-ի պատմության առաջին խաղացողը, որը 4 խաղ անընդմեջ դառնում է մեկից ավելի գոլի հեղինակ։ Բայց «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը այսքանով չի սահմանափակվել։ Մեսսին դարձել է […]