18:39 21.07.2025
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Յակոբո Ռամոնը կարիերան կշարունակի «Կոմոյում»։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իտալական ակումբը համաձայնեցրել է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար կվճարի 2,5 միլիոն եվրո։ Գործարքում նաև պարգևավճարներ կլինեն` պայմանավորված իսպանացու մրցելույթներով։ «Ռեալը» հաջորդ երեք տարիներին հատուկ հրաժարագնով Ռամոնին վերադարձնելու իրավունք կունենա։ Իսպանական ակումբը երիտասարդ ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից նաև 50 […]
18:05 21.07.2025
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել Սերբիայի Սուպերլիգայում: Գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» առաջին տուրում սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Յավորին»: Թիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին: Սա նրա առաջին պաշտոնական խաղն էր Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում:
17:00 21.07.2025
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին, հաղորդում է Матч ТВ-ն: «Չեմ բանակցել այդ ակումբի հետ։ Երեք տարի է՝ միայն խոսակցություններ են։ Հստակություն չկա»,- ասել է Ռուսաստանի չեմպիոնի ավագը։
16:24 21.07.2025
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի երկրորդ տուրում «Բանֆիլդը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «Նյուելս Օլդ Բոյսին»։ Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Թոմաս Ադորյանը, որը 44-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ռոդրիգո Աուսմենդիին։ «Բանֆիլդը» 4 միավորով A խմբի առաջատարն է։ «Նյուելս Օլդ Բոյսը» 5-րդն է և ունի 3 միավոր։
15:18 21.07.2025
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող։ Եզրափակչում 42-ամյա շախմատիստը 1,5-0,5 հաշվով հաղթել է Հանս Նիմանին։ Արոնյանն առաջին պարտիայում սև ֆիգուրներով ոչ-ոքի է գրանցել, այնուհետև հաղթել է սպիտակներով։ Արոնյանը մրցաշարի մրցանակային հիմնադրամից ստացել է 200 հազար դոլար։ Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ […]
13:31 21.07.2025
Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Լատվիայի հավաքականը, որը եզրափակիչ խաղում 74։64 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ։ Եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում մրցանակակիրներին պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի […]
19:38 20.07.2025
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […]
15:37 20.07.2025
«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […]
12:34 20.07.2025
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է Goal.pl-ը, փոխանցում է armsport.am-ը: Հարձակվողը չի պատրաստվում պայմաններ առաջադրել ավագի թևկապի վերադարձի վերաբերյալ, թեև այդ հարցը դեռևս քննարկման ենթակա է։ Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական կախված չէ նրանից, թե ով կլինի ավագը։ […]
17:00 19.07.2025
Հեղինակավոր The Ring-ը ներկայացրել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակը: Առաջատարն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկն է: 1.Ալեքսանդր Ուսիկ (Ուկրաինա) 2.Նաոյա Ինոուե (Ճապոնիա) 3.Թերենս Քրոուֆորդ (ԱՄՆ) 4.Դմիտրի Բիվոլ (Ռուսաստան) 5.Արթուր Բետերբիև (Ռուսաստան) 6.Խունտո Նակատանի (Ճապոնիա) 7.Ջեսի Ռոդրիգես (ԱՄՆ) 8.Սաուլ Ալվարես (Մեքսիկա) 9.Կենշիրո Թերաի (Ճապոնիա) 10.Շաքուր Սթիվենսոն (ԱՄՆ)
15:11 19.07.2025
Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Դանիել Դյուբուայի միջև ռևանշ մենամարտի մրցանակային ֆոնդը կկազմի 203 միլիոն դոլար, հաղորդում է The Standard-ը: Մրցանակային ֆոնդի 65 տոկոսը բաժին կհասնի Ալեքսանդր Ուսիկին, 35 տոկոսը՝ Դյուբուային: Այսպիսով՝ Ուսիկը կստանա մոտավորապես 132 միլիոն դոլար, Դյուբուան՝ 71 միլիոն դոլար: Հաղթողը կնվաճի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Ալեքսանդր Ուսիկի […]
14:24 19.07.2025
Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Արջուն Էրիգաիսիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Եզրափակչում Արոնյանը կմրցի ամերիկացի շախմատիստ Հանս Մոկե Նիմանի հետ։ Եզրափակչի առաջին խաղը նախատեսված է հուլիսի 20-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։Մրցաշարի […]
22:58 18.07.2025
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նոր մրցաշրջանի առաջին խաղում Մոսկվայի «Դինամոյի» և Կալինինգրադի «Բալտիկայի» միջև առաջին խաղում առաջին խորհրդանշական հարվածը հասցրել է Դորա անունով շունը։ Նա մոսկովյան ակումբի դեսպանն է։ Խաղը տեղի է ունենում Մոսկվայում՝ Լև Յաշինի անվան «ՎՏԲ Արենա» կենտրոնական «Դինամո» մարզադաշտում: ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանում «Դինամոն» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը, իսկ «Բալթիկան» հաղթեց Առաջին […]
19:37 18.07.2025
Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարի քառորդ եզրափակչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան փոխանակվել են հաղթանակներով, իսկ երկու բլից պարտիայում Արոնյանն առավելության է հասել՝ 1.5։0.5 հաշվով։ Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի […]
17:43 18.07.2025
Հուլիսի 23-ից Երևանում կմեկնարկի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մամուլի ասուլիսում ներկայացրել են առաջնության նախապատրաստական ընթացքը: Անդրադառնալով այս տարվա չորրորդ միջազգային մրցաշարին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մինչև Երևան ժամանելը թիմերն անցել են բավականին լուրջ […]
10:17 18.07.2025
Մադրիդի «Ռեալը» մտադիր է այս ամառ բաժանվել թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայից՝ աշխատավարձերի ֆոնդը թեթևացնելու և ֆինանսական ռեսուրսներ ազատելու նպատակով: Այս մասին հայտնում է AS-ը: Աղբյուրի համաձայն՝ Ալաբան պատրաստ չէ լքել ակումբը և ցանկանում է կատարել իր պայմանագրով նախատեսված պարտավորությունները մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ լավ մարզավիճակում մնալու համար: Ալաբայի ապագայի հարցը կախված է նրա […]
09:07 18.07.2025
Լուկա Մոդրիչը բացատրել է, թե ինչու մադրիդյան «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո որոշեց շարունակել կարիերան «Միլանում»։ Իսպանիայում 12 տարի անցկացրած խորվաթ կիսապաշտպանը, չնայած այլ տարբերակների առկայությանը, ընտրել է իտալական ակումբը։ «Ես ուզում էի շարունակել խաղալ Եվրոպայում՝ ամենաբարձր մակարդակում։ Երբ «Միլանը» հետաքրքրություն ցուցաբերեց, ընտրությունն արդեն ակնհայտ էր։ Սպորտային տնօրեն Իգլի Տարեն անձամբ եկավ Խորվաթիա՝ ինձ պատմելու […]
08:20 18.07.2025
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը սահմանում է ֆուտբոլի համաշխարհային կանոնները, քննարկում է տեսակրկնությունների VAR համակարգի լիազորությունների ընդլայնումը, հայտնում է The Times-ը։ Առաջարկվում է VAR-ին թույլ տալ միջամտել անկյունային հարվածների նշանակման և խաղացողի՝ երկրորդ դեղին քարտով հեռացման հետ կապված դրվագներին։ Նաև քննարկվում է 11 մետրանոց հարվածի կատարման կանոնների փոփոխություն։ Առաջարկվում է դադարեցնել խաղը, եթե դարպասապահը […]
08:00 18.07.2025
Բրազիլիայի Լիգա Պաուլիստայի գավաթի խաղարկության 6-րդ տուրի «Մոնտե Ասուլ» – «Գրեմիո Պրուդենտե» (1-1) խաղում հյուրերի հարձակվող Կեսլին խփած գոլը Կրիշտիանու Ռոնալդուի ոճով տոնելու պատճառով վնասվածք է ստացել ու փոխարինվել։ 30-ամյա ֆուտբոլիստը 79-րդ րոպեին աչքի է ընկել 11-մետրանոցից դարպասապահի հետ մղած գնդակը դարպասն ուղարկելով ու փրկել պարտությունից «Գրեմիո Պրուդենտեին»։ Ֆուտբոլիստի ծունկը գոլը տոնելիս ծալվել է։ Նա […]
23:21 17.07.2025
Յան Ուրբանը նշանակվել է Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ԼՖՄ պաշտոնական կայքը։ Կողմերի կնքած պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ 63-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Միխալ Պրոբեժին։ Ուրբանը նախկինում մարզել է լեհական «Գուռնիկ Զաբժեն», Վրոցլավի «Շլյոնսկը», «Լեխը», Վարշավայի «Լեգիան», իսպանական «Օսասունան» և այլ ակումբներ։
22:58 17.07.2025
Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է բանակցությունները թիմի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբն առաջարկել է իտալացի դարպասապահին երկարաձգել գործող պայմանագիրը՝ նվազեցնելով աշխատավարձը։ 26-ամյա Դոնարումայի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Այդ պայմանագրով նա վաստակում է տարեկան 12 միլիոն եվրո։ Կողմերը դեռ […]
22:11 17.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում կպայքարի 9-16-րդ տեղերի համար։ Հայ բասկետբոլիստները B ենթախմբում մեկ հաղթանակ են տարել ու զբաղեցրել չորրորդ տեղը։ Փլեյ-օֆֆում Պետեր Գոնսալեսի գլխավորած թիմի առաջին մրցակիցը կլինի Պորտուգալիայի Մ20 հավաքականը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին։
21:27 17.07.2025
Բելառուսական մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» դիմակայության առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հանդիման մրցավար է նշանակվել Դմիտրի Դմիտրիևը, խաղադաշտում նրան կօգնեն Դմիտրի Ժուկը և Դենիս Եմելյանչիկովը, չորրորդ պաշտոնյան Վիկտոր Շիմուսիկն է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Երևանում։
20:34 17.07.2025
«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը РБ Спорт-ի հետ զրույցում խոսել է գալիք 2025/26 մրցաշրջանի մասին: «Զենիթը» մնում է «Զենիթ». բոլորը պետք է նրանց դեմ իրենց լավագույն խաղը ցուցադրեն։ Դժվար է լինելու, հատկապես որ սա առաջին տուրն է։ Բայց մենք պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք, որպեսզի միավորներ վաստակենք «Զենիթի» դեմ խաղում։ Հիանալի եմ զգում։ Ուրախ եմ, […]
19:54 17.07.2025
Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։
19:32 17.07.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open WTA-250 շարքի մրցաշարում։ Աշխարհի 53-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 2-6 հաշվով զիջել է Մարիա Լուրդես Կարլեին (Արգենտինա, 124-րդ ռակետ)։ Առաջին սեթում Ավանեսյանը մրցակցին հաղթում էր 5-1 հաշվով, բայց չկարողացավ իրացնել առավելությունն ու պարտվեց։ Ռումինիայում անցկացվող մրցաշարում Ավանեսյանը նախորդ տարի եզրափակիչ էր հասել։ Լուերդես Կարլեն քառորդ եզրափակչում կմրցի […]
19:14 17.07.2025
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» Հունգարիայում կհյուրընկալվի բելառուսական «Նեմանին»։ «Այս խաղին ավելի լավ ենք պատրաստվել, քան նախորդ խաղին։ Պատրաստվածության մակարդակը շարունակաբար բարելավվելու է, քանի որ սա գործընթաց է։ Մասնավորապես, նախորդ խաղի համեմատ այս անգամ ավելի շատ ժամանակ ենք ունեցել, հատկապես ընկերական խաղեր խաղալու առումով։ Երկու խաղ ենք անցկացրել և […]
18:52 17.07.2025
«Արսենալը» կանանց թիմի համար ձեռք է բերել «Լիվերպուլի» հարձակվող Օլիվիա Սմիթին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ BBC-ի տվյալներով` «Արսենալը» 20-ամյա կին ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ և իրականացրել կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հունվարին գրանցել էր «Չելսին»` 900 հազար եվրոյով ամերիկյան «Սան Դիեգո Ուեյվից» ձեռք բերելով […]
18:35 17.07.2025
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ հանդիպման արդյունքի մասին։ «Անկախ նրանից՝ պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»,- նշել […]