16:28 11.08.2021
Լիոնել Մեսսին պաշտոնապես ներկայացվեց որպես ՊՍԺ-ի խաղացող։ 34-ամյա արգենտինացին փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆիի հետ կարճ ասուլիս է տվել «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ Արգենտինացին կխաղա 30 համարի մարզաշապիկով: ? @Omar_daFonseca présent en toute occasion ?#PSGxMESSI pic.twitter.com/V5v6CYjONG — Paris Saint-Germain (@PSG_inside) August 11, 2021
14:49 11.08.2021
«Կադիսը» հայտարարել է Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Վիկտոր Չուստին վարձավճարով ձեռք բերելու մասին: 21-ամյա իսպանացու հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև նոր մրցաշրջանի ավարտը: Նախորդ մրցաշրջանում Չուստը Լա լիգայում 2 հանդիպում է անցկացրել Մադրիդի «Ռեալի» կազմում: Լա լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Կադիսը» օգոստոսի 14-ին սեփական հարկի տակ կընդունի «Լևանտեին»։
14:32 11.08.2021
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը և հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել են Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանու արդյունքներին, մեր ըմբիշների հանդեպ անարդար մրցավարությանը: Ըստ Գևորգ Ալեքսանյանի՝ թիմից գողացվել է 2 մեդալ և փոխվել մեկ մեդալի գույն։ Մարզիչը տեղեկացրել է, որ օլիմպիական արդյունքները վիճարկելու […]
14:06 11.08.2021
Ռումինիայի Յասի քաղաքում ընթանում է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում է 29 երկրի 117 շախմատիստուհի: Երեկ կայացան 2-րդ տուրի պարտիաները: Երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը: Սև խաղաքարերով նա պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդյարովային։ Երկրորդ հաղթանակն է տոնել նաև Աննա Սարգսյանը: Նա պարտության է մատնել Տատիանա Դորնբուշին: […]
22:40 10.08.2021
Հանդբոլի Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Կլեոպատրա Դարլեն դժգոհել է այն փաստից, որ ֆրանսիական հայտնի պարբերական L’Equipe-ն առաջին էջին պատկերել է Մեսսիին՝ նույնիսկ մինչև ՊՍԺ-ի հետ պայմանագիր ստորագրելը։ «Պատմությունը կրկնվում է: Իսկ մենք արժանի չէի՞նք առաջին էջին»,- «Թվիթերում» գրել է Դարլեն: Բանն այն է, որ ընդամենը օրեր առաջ Ֆրանսիայի հանդբոլի կանանց հավաքականը դարձավ օլիմպիական չեմպիոն՝ եզրափակչում 30:25 […]
22:10 10.08.2021
«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Լյուդովիկ Ժյուլին մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ ֆրանսիական ակումբ տեղափոխվելու տեղեկությունը: «Մենք ՊՍԺ-ում ունեինք աշխարհի 4 լավագույն խաղացողներից 2-ին, իսկ այժմ ունենք երրորդին: Հասկանո՞ւմ եք, որ Նեյմարը, Մեսսին և Մբապեն միասին կխաղան Լիգա 1-ում: Հնչում է ցնցող: Սա կազդի ոչ միայն Փարիզի, այլև ամբողջ Ֆրանսիայի վրա: Բոլորը կխոսեն միայն Մեսսիի մասին […]
21:40 10.08.2021
«Sport Express»-ի տեղեկություններով՝ «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը գտնվում է «Չելսիի» հետաքրքրությունների տիրույթում: Անգլիական ակումբը ուշադրությամբ հետևում է 18-ամյա ֆուտբոլիստի կարիերայի զարգացմանը: Ավելի վաղ նույն աղբյուրը հայտարարել էր, որ Զախարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև «ՌԲ Լայպցիգը»: Զախարյանը «Դինամոյի» կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերին: Նախորդ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 13 հանդիպում, դարձել […]
21:29 10.08.2021
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հրապարակում է արել իր Instagram-ում, որտեղ նա և հարձակվող Լիոնել Մեսսին գրկախառնված են խաղադաշտում «Բարսելոնայում» խաղալու ժամանակ: Նեյմարը նշել է Մեսսիին հրապարակման մեջ և գրել. «Կրկին միասին» Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին «Բարսելոնան» հայտարարեց Մեսսիի հեռանալու մասին՝ Իսպանիայի առաջնության ֆինանսական օրենքների պատճառով: Մեսսին «Բարսելոնայի» հիմնական թիմում հանդես է եկել 2003 թվականից։ Ակումբի հետ […]
20:52 10.08.2021
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆֆը բացառիկ հարցազրույց է տվել ՀՖՖ TV-ին, որում պատմում է, թե ինչպես հայտնվեց Ֆրանսիայի հավաքականում, ինչո՞ւ իրեն սկսեցին անվանել օձ, ի՞նչ էր զգում, երբ գրավում էր Հայաստանի հավաքականի դարպասը , և ո՞րն է իր ուղերձը հայ ժողովրդին:
20:27 10.08.2021
Ռումինիայի Յասի քաղաքում երեկ մեկնարկել է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ: Մրցաշարի մասնակիցների թվում են 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա […]
20:01 10.08.2021
Transfermarkt-ը կազմել է Եվրոպայի ամենահավատարիմ խաղացողների ցուցակը: Հաշվարկվում են միայն այն ֆուտբոլիստները, ովքեր շարունակում են խաղալ իրենց ակումբում, այլ ոչ թե ակումբում անցկացրած տարիների քանակը: «Ռեալի» եզրային պաշտպան Սերխիո Ռամոսը և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ովքեր լքեցին իրենց ակումբները ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, դուրս են մնացել ցուցակից: Եվրոպայի ամենանվիրված ֆուտբոլիստը Մոսկվայի ԲԿՄԱ -ի դարպասապահ Իգոր […]
19:50 10.08.2021
Օգոստոսի 10-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Լեգիա» (Լեհաստան)-«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) պատասխան հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
18:35 10.08.2021
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին դեռ չի միացել ՊՍԺ-ին, սակայն նրա մեծ թվով երկրպագուներ արդեն միանում են փարիզյան ակումբի սոցիալական ցանցերին: Getfootballnewsfrance-ն հայտնում է, որ անցած հանգստյան օրերին ՊՍԺ-ի սոցիալական ցանցերին միացել է 1,2 մլն նոր բաժանորդ: Նշվում է նաև, որ օգոստոսի 1-ից Մեսսիի սոցցանցերի բաժանորդների թիվն ավելացել է 5 միլիոնով․ դա պայմանավորված է «Բարսելոնայից» […]
18:23 10.08.2021
«Sport Express»-ի տեղեկացմամբ՝ գերմանական «Լայպցիգը» հետաքրքրված է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։ Գերմանական ակումբը պատրաստ է ակտիվացնել 18-ամյա ֆուտբոլիստին գնելու կետը, բայց այս պահին, ըստ աղբյուրի, տեղափոխությունը քիչ հավանական է։ Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը 3 խաղ է անցկացրել «Դինամոյի» կազմում, խփել 1 գոլ ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 4 միլիոն եվրո։ […]
17:50 10.08.2021
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալուն։ «Մենք կորցրինք պատմության լավագույն խաղացողին։ Գիտեինք, որ այս օրը կգա: Դա ազդում է թիմի վրա, հատկապես նրանց վրա, ովքեր Մեսսիի հետ շատ տարիներ են անցկացրել։ Վերջին տարիներին ակումբի ղեկավարման որակը լավագույնը չի եղել, ու մենք պատժված ենք դրա համար։ Բնական է, որ Մեսսիի նման խաղացողի […]
17:00 10.08.2021
Ռումինիայի Յասի քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում է 29 երկրի 117 շախմատիստ: ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանն առաջնությունում ունի 7 ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։ Էլինա […]
15:29 10.08.2021
Հարձակվող Լիոնել Մեսսին լիովին համաձայնեցրել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում: Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը նախատեսված կլինի երկու սեզոնի համար՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Արգենտինացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 35 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները: Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին «Բարսելոնան» հայտարարեց Մեսսիի հեռանալու մասին՝ Իսպանիայի առաջնության ֆինանսական օրենքների պատճառով: Մեսսին […]
15:03 10.08.2021
Brand Finance խորհրդատվական ընկերությունը գնահատել է «Բարսելոնայի» պոտենցիալ կորուստները՝ կապված հարձակվող Լիոնել Մեսսիի՝ թիմից հեռանալու հետ։ Ըստ այդմ՝ կատալոնական ակումբի բրենդի արժեքը կարող է 11%-ով նվազել 2021-ի համեմատ, որը հավասար էր 1,27 մլրդ եվրոյի։ Օրական կտրվածքով «Բարսելոնան» կարող է կորցնել մինչև 137 մլն եվրո։ Ակումբում պոտենցիալ կորուստներից են հովանավորչականը՝ 77 մլն եվրո, 17 մլն եվրո՝ խաղերի […]
14:11 10.08.2021
Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայից» իր ամուսնու հեռանալու վերաբերյալ: «Որքան դժվար է այս բոլոր տարիները մի քանի տողերի մեջ տեղավորելը: Այնքան զգացմունքներ կան: Բայց, ինչպես ասում են, այն, ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում: Ընտանիքը առաջին տեղում դնելով ՝ մենք կրկին խաղադաշտ դուրս կգանք, ավելի ուժեղ, քան երբևէ… […]
13:15 10.08.2021
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է կատալոնական ակումբից Լիոնել Մեսսիի հեռանալը և հաստատել, որ նա արգենտինացու փոխարեն կլինի թիմի նոր ավագը: «Մեծ պատիվ է ավագ լինելը: Ինձանից առաջ ավագի այնպիսի վառ օրինակներ էին, ինչպիսիք են Կառլես Պույոլը, Չավին և Լեոն: Շնորհակալ եմ, Լեո, «Բարսելոնային» ամենաբարձր մակարդակի հասցնելու համար… Շնորհակալություն»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում Goal-ը:
12:40 10.08.2021
Արսեն Զախարյանը ճանաչվել է ՌՊԼ 3 -րդ տուրի «Դինամո»-ԲԿՄԱ խաղի լավագույն ֆուտբոլիստ: Հիշեցնենք՝ հանդիպումն ավարտվել էր «Դինամոյի» կամային հաղթանակով՝ 2:1 հաշվով: «Դինամոյի» կազմում երկու գոլ է խփել Դանիիլ Ֆոմինը: Զախարյանը մասնակցել է ամբողջ խաղին և երկրորդ խաղակեսի սկզբում վաստակել 11 մետրանոց:
12:38 10.08.2021
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում. «Ավարտվեցին Օլիմպիական խաղերը, վերադառնում եմ բրոնզե մեդալով։ Այս երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել՝ Եվրոպայից, աշխարհից և Օլիմպիական խաղերից։Միայն Օլիմպիական մեդալ չունեի ու կարողացա համալրել իմ հավաքածուն։ Չկարողացա կրկնել Վլադիմիր Ենգիբարյանի հաջողությունը՝ դառնալ Օլիմպիական չեմպիոն, բայց այս մեդալով դարձա Հայաստանի պատմության […]
12:26 10.08.2021
«Բարսելոնայի» երկրպագուների շահերը ներկայացնող իրավաբանական ընկերությունը դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ Լիոնել Մեսսիի տեղափոխությունը ՊՍԺ արգելելու խնդրանքով: Այս մասին գրել է Marca-ն: «Բարսելոնայի» երկրպագուների դիմումի մեջ նշվում է, որ 2019/20 մրցաշրջանում աշխատավարձերի վճարման համար ՊՍԺ-ն ծախսել է իր եկամուտների 99%-ը, իսկ «Բարսելոնան»՝ 54%-ը: Եզրակացվում է, որ ֆինանսական տեսանկյունից ՊՍԺ-ն ավելի վատ վիճակում է, քան «Բարսելոնան», և […]
12:14 10.08.2021
«Բարսելոնան» հաղթեց «Յուվենտուսին» Ժոան Գամպերի գավաթի խաղում: Դա կատալոնական թիմի առաջին խաղն էր Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալուց հետո: Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով: Գոլերը խփեցին Մեմֆիս Դեպայը, Մարտին Բրեյթվեյթը և Ռիկի Պուչը: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնարկային կազմում էր, իսկ առաջին խաղակեսից հետո նրան փոխարինեց Դեյան Կուլուշևսկին:
12:00 10.08.2021
Ինչպես արդեն նշել էինք, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն իր հերթական հաղթանակն է տարել: Թեթևագույն քաշային կարգում Punch Boxing ընկերությունը ներկայացնող բռնցքամարտիկը Եկատերինբուրգում կայացած մենամարտում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Սաբելո Նգեբինյանային: Pucnh Boxing-ը ներկայացրել է հայ բռնցքամարտիկի հաղթական մենամարտի տեսանյութը:
11:49 10.08.2021
Սլովակիայի առաջնության 3-րդ տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Պոհրոնիեին»: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, 66-րդ րոպեին փոխարինման մտնելուց 2 րոպե հետո, տուգանային հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: Բիչախչյանը գնդակ է խփել նաև 79-րդ րոպեին: «Ժիլինան» երրորդ անընդմեջ հաղթանակն է տանում ու 9 միավորով գլխավորում է Սլովակիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: […]
11:16 10.08.2021
ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի եղբայրը՝ Խալիֆա բին Համադ Ալ-Թանին, ասել է, թե երբ է Մեսսին ժամանելու Փարիզ: «Խոսել այն մասին, որ Մեսսին բանակցություններ է վարում այլ ակումբների հետ, իրական չէ: Ամեն ինչ կարգավորված է 100%-ով: Մենք սպասում ենք, որ Մեսսին Փարիզ կժամանի առաջիկա 72 ժամվա ընթացքում»,-նշել է Խալիֆա Բեն Համադ Ալ Թանին:
11:08 10.08.2021
Ղազախստանի Գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Կայսարին»: Խաղի արդեն 2-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: «Կայսարի» կազմում հանդիպմանը մասնակցել է Գեղամ Կադիմյանը: Այժմ «Աստանան» 10 միավոր ունի ու այս ցուցանիշով հավասարվել է «Ակժայիկին»՝ գլխավորելով C խմբի մրցաշարային աղյուսակը: 8 […]
21:33 09.08.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրինության նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլի ակադեմիայի՝ 2009 թ. ծնված երեխաների միջև: Ակադեմիայի սաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու իսպանացի մասնագետին և ստանալու հետաքրքիր պատասխաններ: Մանրամասները՝ ՀՖՖ-ի տեսանյութում:
19:42 09.08.2021
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս չի մեկնել Ֆրանսիա՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու։ Լրագրող Մարիա Գարիդոն հաղորդում է, որ այս պահին Մեսսին Բարսելոնի իր տանն է՝ Լուիս Սուարեսի ընկերակցությամբ։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ Գարիդոն նշում է, որ Լեոն դեռ չի մեկնել Փարիզ՝ չնայած նրան, որ ՊՍԺ-ի շատ երկրպագուներ ու մեդիայի ներկայացուցիչներ նրա ժամանելուն էին սպասում այսօր։