TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

ՊՍԺ-ում յուրաքանչյուր մրցաշրջանում Մեսսիի աշխատավարձը կկազմի 50 միլիոն եվրո

12:53 07.08.2021

Հայտնի լրագրող Նիկոլո Շիրան Twitter-ում հայտնել է, որ Մեսսիի և ՊՍԺ-ի միջև արդեն համաձայնություն է ձեռք բերվել: Փարիզցիներն արգենտինացուն առաջարկել են երկամյա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու տարբերակով։ Ըստ պայմանագրի՝ յուրաքանչյուր մրցաշրջանում Մեսսիի աշխատավարձը կկազմի 50 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Մեսսին հեռացավ «Բարսելոնայից»: Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական […]

̰
10 համարը ՊՍԺ-ում կմնա Նեյմարին, իսկ Մեսսիի՞ն…

12:46 07.08.2021

Ինչպես նշում է Téléfoot-ը, եթե Մեսսիի տեղափոխությունը տեղի ունենա, ինչը ոչ պաշտոնական տարբեր հարթակներում արդեն հաստատվել է, ապա, ամենայն հավանականությամբ, նա կվերցնի 19 համարի մարզաշապիկը, որի ներքո Մեսսին խաղում էր կարիերայի սկզբում «Բարսելոնայում» և Արգենտինայի հավաքականում: Այսինքն` Մեսսին Նեյմարից չի վերցնի 10 համարի մարզաշապիկը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզցիներն արգենտինացուն առաջարկել են 2 […]

̰
«Բարսելոնան» կրելու է ռեկորդային կորուստներ. Լապորտա

12:38 07.08.2021

«Բարսելոնան» կորոնավիրուսային համաճարակի պատճառով կրելու է ռեկորդային՝ 487 միլիոն եվրոյի կորուստ: Այս մասին հայտարարել է ակումբի նախագահ Ժոան Լապորտան: «Մրցաշրջանի վերջում մենք ակնկալում էինք 200 մլն եվրոյի կորուստներ, բայց ամեն ինչ գնում է նրան, որ այն կհասնի ռեկորդային՝ 487 մլն-ի: Պետք է ավելի շատ աշխատել հովանավորների հետ և ներգրավել նորերին: Մենք պետք է բացատրենք նրանց, […]

̰
Անդրե Չալըշըրի «Սիլկեբորգը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել

12:16 07.08.2021

Դանիայի Սուպերլիգայի 4-րդ տուրում «Սիլկեբորգը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթել է «Վիբորգին»։ «Սիլկեբորգի» կազմում խաղի հենց սկզբից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրը, ապա փոխարինվել է 58-րդ րոպեին։ «Սիլկեբորգը» Դանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է և ունի  6 միավոր։ Դանիական ակումբը 2021/22 մրցաշրջանի 4 խաղերում դեռ ոչ մի պարտություն չի […]

̰
ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն

11:56 07.08.2021

Կայացավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը: Վճռորոշ խաղում հանդիպեցին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց ԱՄՆ հավաքականի հաղթանակով՝ 87:82 հաշվով: Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Քևին Դյուրանտն էր` 29 միավոր: Այսպիսով, ԱՄՆ-ի հավաքականը չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ընդհանուր առմամբ, ամերիկացիները 16 անգամ նվաճել են ոսկե մեդալներ: Ֆրանսիան երրորդ անգամ դարձավ խաղերի […]

̰
Հայաստանի Օլիմպիական հավաքականն առայժմ 67-րդն է մեդալային հաշվարկում

11:47 07.08.2021

Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է՝ ընդհանուր 82 մեդալով, որից 37-ը՝ ոսկե, 28-ը՝ արծեթե, 17-ը՝ բրոնզե։ Երկրորդ տեղում է ԱՄՆ օլիմպիական հավաքականը՝ 33 ոսկե, 36 արծաթե և 32 բրոնզե մեդալներով։ Երրորդ տեղում տանտերերի՝ Ճապոնիայի օլիմպիական հավաքականն է՝ 24 ոսկե, 12 արծաթե և 16 բրոնզե մեդալներով։ Հայաստանի օլիմպիական հավաքականը զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում […]

̰
Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը. Վազգեն Թևանյան

11:27 07.08.2021

Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը, ով Օլիմպիական խաղերում հենց առաջին գոտեմարտում պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովին, գրառում է կատարել Instagram-ի իր էջում: «Անքննելի են Աստծո ուղիները: Ամեն ինչ Աստծո կամոք է: Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը: Շնորհակալ եմ բոլորից»,- գրել է Վազգեն Թևանյանը։

̰
ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է, որ Մեսսին տեղափոխվում է փարիզյան ակումբ

11:10 07.08.2021

ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի եղբայր Խալիֆա Բեն Համադ Ալ-Թանին հայտարարել է, որ Լիոնել Մեսսիի հետ բանակցություններն ավարտվել են: «Բանակցությունները պաշտոնապես ավարտվել են, այդ մասին կհայտարարվի ավելի ուշ», – Twitter-ում գրել է Ալ Թանին՝ տեղադրելով ՊՍԺ-ի մարզաշապիկով Մեսսիի լուսանկարը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն արգենտինացուն առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ […]

̰
Արոնյանը կխաղա 3-րդ տեղի համար. Chessable Masters

10:47 07.08.2021

Լևոն Արոնյանը չկարողացավ դուրս գալ Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցը Վիետնամի ներկայացուցիչ Լի Քուանգն էր։ Առաջին մրցախաղում Արոնյանը պարտվել էր 1-3 հաշվով։ Երկրորդ մրցախաղը կայացավ երեկ, որում Լևոնը հաղթանակ տարավ 2,5-1,5 հաշվով։ Իսկ ահա լրացուցիչ մրցախաղում վիետնամցի շախմատիստը հաղթեց 2-1 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ, որտեղ կհանդիպի ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։ Լևոն […]

̰
USADA-ի ղեկավարն Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հաղթանակներն անվանել է «սարսափ ֆիլմ»

09:52 07.08.2021

Ամերիկյան հակադոպինգային գործակալության (USADA) ղեկավար Թրևիս Թայգարտը Տոկիոյի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հաղթանակները «սարսափ ֆիլմ» է անվանել: Այդ մասին հայտնում է Yahoo! Sports-ը: Թայգարտը նշել է, որ որ բոլորն արդեն տեսել են «այս սարսափ ֆիլմը», երբ Ռուսաստանը հաղթում է մրցույթում, իսկ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և WADA-ն միայն խառնում են իրավիճակը, երբ խոսում են Ռուսաստանի հեռացման […]

̰
Առանց Մեսսիի   «Բարսելոնայի» համար սկսվում է նոր դարաշրջան. Ժոան Լապորտա

20:27 06.08.2021

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է  Լիոնել Մեսսիի հեռանալը կատալոնական ակումբից: «Լեոյի հետ բանակցություններն ավարտված են: Մենք չենք կարող գրանցել նրան Լա Լիգայի կանոնների պատճառով, մենք նման հնարավորություն չունենք՝ աշխատավարձերի սահմանափակման պատճառով: Մենք պայմանավորվել էինք Լեոյի հետ, բայց այժմ նա կարող է այլ տարբերակներ դիտարկել: Մեսսիի հետ մենք պայմանավորվեցինք հինգ տարվա պայմանագրի շուրջ, բայց պատրաստ […]

̰
«Նորավանքը» առաջին հաղթանակը տարավ ՀՊԼ-ում

20:13 06.08.2021

Հայաստանի Պրեմիեր-լիգայի երկրորդ տուրում «Նորավանքը» սեփական հարկի տակ հաղթել է «Փյունիկին» 2-1 հաշվով։ Սա Վայոց Ձորը ներկայացնող ակումբի առաջին հաղթանակն էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Հաշիվը 25-րդ րոպեին բացել են  «Նորավանքի» ֆուտբոլիստները՝ խփելով ակումբի առաջին գնդակը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում։  Այնուհետ Եղիշե Մելիքյանի թիմը հավասարեցրել է հաշիվը, իսկ  խաղավարտին՝ 90+2-րդ րոպեին «Փյունիկի» պաշտպան Սերոբ Գրիգորյանը […]

̰
2 արծաթ, 2 բրոնզ. Օլիմպիադան հայ մարզիկների համար ավարտված է

19:50 06.08.2021

Օլիմպիադան հայ մարզիկների համար ավարտված է: Մեր հավաքականը Տոկիո-2020-ի՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճեց 4 մեդալ: Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)․ արծաթե մեդալ Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ)․ արծաթե մեդալ Արթուր Դավթյանն (մարմնամարզություն)․ բրոնզե մեդալ Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)․ բրոնզե մեդալ Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրին նաև հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, ծանրամարտիկ […]

̰
Ես համաձայն չեմ մրցավարների որոշման հետ. ՀԲՖ նախագահը՝ Բաչկովի մենամարտի մասին

17:17 06.08.2021

ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը շնորհավորել է Հովհաննես Բաչկովին՝ Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալի կապակցությամբ։ «Հայ բռնցքամարտիկները ավարտեցին մրցելույթները օլիմպիական խաղերում։ Ավելի քան 12 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին մեդալ ունի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում։ Հովհաննես Բաչկովը նվաճեց բրոնզե մեդալ, թեպետ կարող էր ավելին անել։ Իրականում ես համաձայն չեմ մրցավարների որոշման հետ։ Մրցակիցը կեղտոտ բռնցքամարտ վարեց, […]

̰
Ես ուզում եմ «ուտել» Հաբիբի երեխաներին. Քոնոր ՄաքԳրեգոր

16:41 06.08.2021

UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը նորից «հարձակվել է» Հաբիբ Նուրմագոմեդովի վրա: Վերջերս անպարտելի Նուրմագոմեդովը  քննադատել էր իռլանդացուն իր հանգուցյալ հոր՝ Աբդուլմանափ Նուրմագոմեդովի մասին սադրիչ թվիթի համար: «Ես ուզում եմ ուտել նրա երեխաներին: Ե՞րբ է վերջին անգամ նա տեսել նրանց, իսկ կնո՞ջը, իսկ մո՞րը: Ավելի լավ է ժամանակ անցկացնես   երեխաներիդ և ընտանիքիդ հետ, ոչ թե նորից […]

̰
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը կանվանակոչվի Լևոն Հայրապետյանի անվամբ

16:27 06.08.2021

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, 1991-2018 թվականների Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մարզադպրոցի հիմնադիր Լևոն Հայրապետյանի անվամբ անվանակոչելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ կարևորելով վաստակաշատ մանկավարժ Լևոն Հայրապետյանի ներդրած մեծ ավանդը սպորտի, մասնավորապես, սամբո մարզաձևի զարգացման, սամբոյի և […]

̰
Վազգեն Թևանյանը զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից. ռուսաստանցի ըմբիշը պարտվել է

13:55 06.08.2021

Վազգեն Թևանյանը զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Առաջին գոտեմարտում նրան հաղթած ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովը կիսաեզրափակիչում 2-3 հաշվով պարտվել է ճապոնացի Տոգուտո Օտոգուրոյի: Այսպիսով` Թևանյանը այլևս չի կարողանա սփոփիչ գոտեմարտ անցկացնել և շարունակել պայքարը:  

̰
ՊՍԺ-ի ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարում Լիոնել Մեսսիի հետ

11:18 06.08.2021

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարում Լիոնել Մեսսիի հետ: Այս մասին հայտնում են RMC Sport-ը և Sky Sport Italia-ն: Աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում բանակցություններ են ընթանում: Մեսսին չի բացառում իր տեղափոխությունը փարիզյան ակումբ: Օգոստոսի 5-ին «Բարսելոնայի» մամուլի քարտուղարությունը հայտարարեց, որ Մեսսին կարիերան չի շարունակի կատալոնական ակումբում: Իսկ Marca-ն հայտնել էր, որ […]

̰
Արթուր Գևորգյանը շնորհավորել է Հովհաննես Բաչկովին և ֆեդերացիային Oլիմպիական մեդալի կապակցությամբ

11:01 06.08.2021

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ֆեդերացիային ու Օլիմպիական մեդալ նվաճած Հովհաննես Բաչկովին: «Շնորհավորում եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային Օլիմպիական խաղերում նվաճած մեդալի կապակցությամբ: Այս հաջողությունը անկոտրում կամքի և երկար տարիների աշխատասիրության արդյունք էր: Հուսով եմ` Բաչկովն իր խոսքը դեռ կասի նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Շնորհավոր, Հովո ջան»,-գրել է Գևորգյանը:

̰
Հայ ֆուտբոլիստների ակումբների արդյունքները Եվրոգավաթներում

10:49 06.08.2021

Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակում Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսը» պարտվել է ավստրիական «Ռապիդին» 0-3 հաշվով։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 59-րդ րոպեին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակում Լատվիայի չեմպիոն «Ռիգան» պարտվել է Մալթան ներկայացնող «Հիբերնիանսին»՝ 0-1 հաշվով։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը մասնակցել է հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով […]

̰
Բիչախչյանի «Ժիլինան» հաղթել է «Տոբոլին»

10:38 06.08.2021

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակներում Սլովակիան ներկայացնող «Ժիլինան» հաղթել է ղազախական «Տոբոլին» 1-0 հաշվով։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը մասնակցել է հանդիպմանը հենց սկզբից և փոխարինվել է 78-րդ րոպեին։

̰
Թևանյանը մեդալի համար պայքարելու հնարավորություն է դեռ պահպանում. Տոկիո-2020

10:18 06.08.2021

Այսօր ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտությամբ մեկնարկեց Տոկիոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերում: 21-ամյա ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 0:6 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Ռաշիդովին: Ռաշիդովի մրցակիցը 1/4-ում Լեհաստանի ներկայացուցիչ Մոգոմեդմուրադ Գաջիևն էր, որին ռուսաստանցի մարզիկը հաղթեց 6։2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ճապոնացի Տոգուտո Օտոգուրոյի հետ: […]

̰
Արոնյանն առաջին մրցախաղում պարտվել է Լի Քուանգին. Chessable Masters

10:09 06.08.2021

Լևոն Արոնյանը Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակչի առաջին մրցախաղում 1-3 հաշվով պարտվել է Վիետնամի ներկայացուցիչ Լի Քուանգին: Երկրորդ մրցախաղը կկայանա այսօր։ Եթե Լևոնն այսօր հաղթի, ապա մրցակիցները կանցկացնեն լրացուցիչ մրցախաղ։ Կիսաեզրափակչի մյուս խաղում ամերիկացի Ուեսլի Սոն 2,5-1,5 հաշվով առաջին մրցախաղում հաղթել է Վլադիսլավ Արտեմևին։  

̰
Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալակիր. Տոկիո-2020

10:01 06.08.2021

Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/2 եզրափակչում 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը զիջեց ամերիկացի Քեյշոն Դևիսին` բավարարվելով բրոնզե մեդալով: Այս մեդալը չորրորդն էր Օլիմպիական խաղերում մեր հավաքականի համար: Մեր օլիմպիականները այս պահի դրությամբ ունեն 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

̰
Օլիմպիական խաղերի մասնակիցների շրջանում հայտնաբերվել է քովիդի 29 նոր դեպք

09:28 06.08.2021

Տոկիոյում անցկացվող Օլիմպիական խաղերի մասնակիցների շրջանում հայտնաբերվել է քովիդի 29 նոր դեպք։ Այս մասին հայտնի է դառնում Օլիմպիադայի կազմկոմիտեի ներկայացրած տվյալներից։ Այսպիսով, Օլիմպիադայի շրջանակում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 382-ի։ Ընդհանուր առմամբ Օլիմպիական խաղերի ընթացքում և նախապատրաստական ժամանակահատվածում՝ հուլիսի 1-ից կատարվել է ավելի քան 570 հազար թեստ։ Երեկ հաղորդվել էր վարակման 31 դեպքի մասին։

̰
Ամերիկուհիների ֆանտաստիկ գոլն ու օլիմպիական բրոնզե մեդալները

23:14 05.08.2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի կանանց մրցաշարում ԱՄՆ-ի հավաքականը դարձել է բրոնզե մեդալակիր: Երրորդ տեղի համար խաղում ամերիկուհիները 4:3 հաշվով հաղթել են Ավստրալիայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականի կազմում դուբլի հեղինակ են դարձել Մեգան Ռապինոն ու Կարլի Լլոյդը: Ռապինոն գոլերից մեկը խփել է անկյունայինից: Օգոստոսի 6-ին կայանալիք եզրափակիչում կմրցեն Շվեդիայի և Կանադայի հավաքականները: Հիշեցնենք, […]

̰
Յան-Կշիշտոֆ Դուդան՝ Շախմատի աշխարհի գավաթակիր

22:47 05.08.2021

Լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան նվաճեց շախմատի աշխարհի գավաթակրի տիտղոսը։ Եզրափակիչում լեհ գրոսմայստերը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինի հետ և երկու դասական պարտիաներում առավելության հասավ 1,5։0,5 հաշվով։ Յան-Կշիշտոֆ Դուդան նվաճեց նաև աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր և 110 հազար դոլար մրցանակային գումար։ Սերգեյ Կարյակինը նույնպես ստացավ 2022 թվականին անցկացվելիք հավակնորդների մրցաշարի ուղեգիր։ Կիսաեզրափակիչում Դուդան հաղթել էր Կարլսենին: […]

̰
Ո՞ր թիմերն են «Ալաշկերտի» հավանական մրցակիցները Եվրագավաթների հաջորդ փուլում

22:37 05.08.2021

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայից դուրս մնացած «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 0-0 է խաղացել  ղազախական «Կայրաթի» հետ: Ամեն ինչ կվճռի մեկ շաբաթից Երևանում անցկացվելիք հանդիպումը: «Կայրաթի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում կմրցի «Մալմյո» (Շվեդիա)-«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի դիմակայության պարտվողի հետ: […]

̰
Լիոնել Մեսսին հեռացավ «Բարսելոնայից»

22:18 05.08.2021

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեռացել է իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբից: Այս մասին հայտնում են թիմի մամուլի ծառայությունից։ Իսպանիայի առաջնության ֆինանսական կանոնների պատճառով ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ չի կարողացել նոր պայմանագիր կնքել։ Մեսսին «Բարսելոնայի» հիմնական թիմում հանդես է եկել 2003 թվականից։ Ակումբի հետ նա 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, յոթ անգամ հաղթել է Իսպանիայի Գավաթում […]

̰
Ռոմելու Լուկակուն կդառնա «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. The Independent

22:11 05.08.2021

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ամենայն հավանականությամբ կհեռանա իտալական ակումբից: Ըստ մի շարք հեղինակավոր աղբյուրների՝ բելգիացին արդեն համաձայնեցրել է նոր պայմանագիրն իր նախկին ակումբի՝ «Չելսիի» հետ: Լրագրող Նիկոլո Սկիրան իր թվիթերյան էջում մանրամասներ է հայտնել Լուկակուի ու լոնդոնյան ակումբի պայմանավորվածության մասին: Ըստ այդմ՝ Լուկակուն «Չելսիում» տարեկան կվաստակի 15 մլն եվրո: Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարվա համար: […]

̰
BACK_TO_TOP