10:38 30.12.2024
Daily Mail-ն ենթադրում է, որ Ալ-Նասրի եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գաղտնի ամուսնացել է իր սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ Այս առաջարկի պատճառն այն էր, որ «Globe Soccer Awards»-ի ժամանակ Ռոնալդուն Ռոդրիգեսին բեմում «իր կինն է» անվանել։ Ռոնալդուն ստացել է Globe Soccer Awards մրցանակը՝ որպես Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
10:00 30.12.2024
UFC-ի կիսածանր քաշային կարգում չեմպիոն Ալեքս Պերեյրան հետաքրքիր կերպ է անցկացնում սուրբծննդյան արձակուրդը։ 37-ամյա մարտիկը բարձերով մենամարտ է անցկացրել որդու հետ և երկու անգամ նրան նոկդաունի ենթարկել։ Բրազիլացի մարտիկը օկտագոնում 14 մենամարտում 12 հաղթանակ է տարել, 10-ը` նոկաուտով։ Պերեյրան 2023 թ. նոյեմբերի 11-ին տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել չեխ Իրժի Պրոհասկային և նվաճել կիսածանր քաշային […]
09:35 30.12.2024
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ եվրոպական ֆուտբոլն առանց Ռուսաստանի շատ բան է կորցնում. «Այժմ դժվար է տարանջատել սպորտը քաղաքականությունից, սա այդպես է ամբողջ աշխարհում։ Իմ անձնական կարծիքն այն է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի բոլոր միջազգային մրցաշարերին։ Եվրոպական ֆուտբոլն առանց Ռուսաստանի շատ բան է կորցնում, քանի որ միշտ այդ երկրի և՛ ազգային […]
09:12 30.12.2024
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն ռուսական Sport24-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ ակումբը չի պատրաստվում հունվարին կիսապաշտպան Արսեն Զախարյանին վարձավճարով ուղարկել այլ թիմ: «Մենք չենք ծրագրում Զախարյանին վարձավճարով ուղարկել այլ թիմ: Մարզիչները պոտենցիալ են տեսնում Արսենի մեջ, նա ընդամենը 21 տարեկան է»,- ասել է Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն օգոստոսին Բարսելոնայում կոճի […]
08:53 30.12.2024
Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ և Հայաստանի Հանրապետությունն աշխարհում լավագույնս հանրահռչակած մարզիկ ճանաչվելու կապակցությամբ գրառում է կատարել սոցցանցերում․ «Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին ինձ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած Մարզիկ և Հայաստանի Լավագույն Ֆուտբոլիստ ճանաչելու համար: Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին»,- գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին […]
08:27 30.12.2024
Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր են գրավել արագ շախմատի աշխարհի առաջնությունում: Հաջող ելույթ է ունեցել Կարեն Գրիգորյանը, որը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթել է 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին և 13 հնարավորից վաստակել 9 միավոր և բաժանել 4-9-րդ տեղերը: Մրցանակակիրներ են դարձել նաև Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը․ նրանք էլ […]
08:08 30.12.2024
Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ինտերի» հետ տարին հաղթանակով ավարտելուց հետո գրառում է կատարել սոցցանցերում: «Հաղթանակով ենք մտնում 2025 թվական»,- գրել է 35-ամյա կիսապաշտպանը: Իտալիայի գործող չեմպիոնն Ա սերիայի 18-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել էր «Կալյարիին»: Մխիթարյանը մեկնարկից էր խաղադաշտից դուրս եկել և փոխարինվել 80-րդ րոպեին: «Ինտերը» 17 խաղից հետո 40 միավորով հավասարվել է առաջատար Բերգամոյի […]
23:43 29.12.2024
«Ասթոն Վիլայի» հարձակվող Ջոն Դյուրանը որակազրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք խաղով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կոլումբիացին 18-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղի (0-3) 32-րդ րոպեին մրցակցի պաշտպան Ֆաբիան Շերի նկատմամբ թույլ տված կանոնների կոպիտ խախտման համար կարմիր քարտ է ստացել և հեռացվել դաշտից։ Բիրմինգեմը ներկայացնող ակումբը բողոքարկել է 21-ամյա հարձակվողին երեք խաղով որակազրկելու որոշումը, […]
22:39 29.12.2024
Daily Mail պարբերականը ներկայացրել է իր վարկածով Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ստադիոնները։ Ցանկը գլխավորել է «Տոտենհեմ Հոթսփուր» ստադիոնը, երկրորդ տեղում հյուսիսլոնդոնյան մյուս ակումբի` «Արսենալի» տնային` «Էմիրեյթս» մարզադաշտն է։ Եռյակը եզրափակել է «Էնֆիլդ Ռոուդը» («Լիվերպուլ»)։ Պարբերականը ցանկը կազմելիս հաշվի է առել հինգ չափանիշ` ստադիոնի մթնոլորտը, ենթակառուցվածքները, էսթետիկան, պատմությունը և հյուր ակումբների երկրպագուների հարմարավետությունը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի […]
21:31 29.12.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ցանկանում է ուժերը փորձել MLS-ում, հայտնում է TEAMtalk-ը։ 33-ամյա ֆուտբոլիստն իր շրջապատին ասել է, որ մտադիր է ամռանը տեղափոխվել Մայամիի «Ինտեր», որի կազմում հանդես են գալիս լեգենդար ֆուտբոլիստներ Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը, Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը: Դե Բրույնեի` «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 […]
20:13 29.12.2024
UFC-ի թեթևագույն քաշային կարգում նախկին չեմպիոն Դեյվեսոն Ֆիգերեդոն կանխատեսել է Մերաբ Դվալիշվիլի – Ումար Նուրմագոմեդով մենամարտի հաղթողին։ «Ավելի շատ հակված եմ, որ կհաղթի Մերաբը։ Չնայած նա չունի հարվածի լավ տեխնիկա, կարողանում է հոգնեցնել մրցակցին ու մենամարտը տեղափոխել պարտեր։ Մյուս կողմից, Ումարը հիանալի է ավարտում մենամարտերը պառկած դիրքում, հետևաբար դա լուրջ ռիսկ է Դվալիշվիլիի համար։ Ամեն […]
19:09 29.12.2024
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը որոշել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ըստ Marca-ի` 26-ամյա ֆուտբոլիստն այդ մասին արդեն հայտնել է անգլիական ակումբի ղեկավարությանը։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ակումբը 2025 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման հերթական փորձն է արել։ Այժմ «Լիվերպուլը» ցանկանում է վաճառել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը, որպեսզի նա համաձայնագրի լրանալուց հետո չհեռանա անվճար։ […]
17:28 29.12.2024
Խառը մենամարտերի հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը նշել է UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի թույլ կողմերը։ «Մախաչևը նոր տեխնիկա չունի։ Նախկինում նա ավելի բազմազան էր գործում և շատ էր տեղաշարժվում օգտագոնում։ Այժմ նա միայն կլինչի միջոցով է փորձում մրցակցին տեղափոխել պարտեր։ Սա փաստում է, որ նա չի ցանկանում շատ էներգիա ծախսել։ Մախաչևը վստահ […]
15:27 29.12.2024
ՖԻԴԵ-ն որակազրկել է համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենին և հեռացրել նրան Նյու Յորքում ընթացող կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունից։ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը գրում է, որ նորվեգացին չի պահել աշխարհի առաջնության կանոնակարգով սահմանված հագուստի ոճն ու 9-րդ տուրին ներկայացել ջինսե տաբատով։ 34-ամյա Կառլսենը տուգանվել է 200 դոլարով, սակայն մերժել է հագուստը փոխելու առաջարկը։ Նա […]
14:17 29.12.2024
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն սոցցանցերում լուսանկար է հրապարակել ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանի հետ։ «2024 թ. աշխարհի չեմպիոնը»,- լուսանկարին կից գրել է վրացի լեգենդար ծանրորդը։ 25-ամյա Լալայանը վերջերս Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած աշխարհի առաջնությունում առաջին անգամ դարձել է չեմպիոն։ Նա նաև օլիմպիական փոխչեմպիոն է, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների […]
13:15 29.12.2024
2025 թ. Հայաստանում անցկացվելու է բռնցքամարտի երեք խոշոր միջազգային մրցաշար։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլին կայանալու է «Երևանի քաղաքապետարանի գավաթ» մեծահասակների, սեպտեմբերին` «Բարեկամության գավաթ» ավագ տարիքի պատանիների միջազգային մրցաշարը, իսկ հոկտեմբերին` Եվրոպայի Մ23 առաջնությունը։ Այս բոլոր մրցաշարերն ընդգրկվել են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի (EUBC) օրացույցային ծրագրում։
12:05 29.12.2024
Հանրահայտ Մարիո Բալոտելին «Ջենոային» միանալուց ընդամենը երկու ամիս անց կարող է հեռանալ ակումբից: La Gazzetta dello Sport-ը գրում է, որ 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Կրուս Ասուլը»։ Կողմերը հավանական գործարքի հարցում բանակցում են։ Մեքսիկական ակումբը պատրաստ է 2025 թ. ձմռանը ձեռք բերել Բալոտելիին։ Բալոտելին «Ջենոային» միացել է հոկտեմբերի 28-ին, մասնակցել 6 հանդիպման, դաշտում անցկացրել 56 […]
10:59 29.12.2024
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում։ Աշխարհի 43-րդ ռակետի առաջին մրցակցիը Ռեբեկա Շրամկովան էր (Սլովակիա, 46-րդ ռակետ)։ էլինան վստահ է անցկացրել մրցամարտը և հաղթելէ 1:6, 6:2, 6:2 հաշվով: Թենիսիստուհիները մրցել են նաև 2023 թ-ին: Բուդապեշտի WTA-250 շարքի մրցաշարի առաջին փուլում հաղթել էր հայ թենիսիստուհին` 2-6, 6-4, 6-3։ Ավանեսյանը Շրամկովայի արգելքը հաղաթահարելուց […]
22:12 28.12.2024
Ա Սերիայի 2024/25թթ․ խաղարկության 18-րդ տուրում «Ինտերը» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Կալյարիի» դարպասը։ Գոլով աչքի ընկան Ալեսանդրո Բաստոնին, Լաուտարո Մարտինեսը և Հաքան Չալհանօղլուն։ «Ներաձուրիների» կազմում խաղին մասնակցեց նաև կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ մտավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 80-րդ րոպեին։
17:55 28.12.2024
Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է բանակցությունները ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի հետ պայմանագրի երկարաձգելու վերաբերյալ։ Ինչպես հայտնում է AS-ը, ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Լուսանը հանդիպել է մարզչի շահերը ներկայացնող իրավաբանների հետ։ Չնայած Լուսանի և դե լա Ֆուենտեի միջև գերազանց հարաբերություններին, կողմերը դեռևս ունեն ֆինանսական տարաձայնություններ, որոնք պետք է հաղթահարել։ Մարզչի տարեկան աշխատավարձը կազմում […]
17:40 28.12.2024
Բեռլինի «Ունիոնը» հայտարարել է դանիացի մասնագետ Բո Սվենսոնին հեռացնելու մասին։ Սվենսոնի հետ միասին հեռացվել է ամբողջ մարզչական շտաբը։ Գերմանիայի Բունդեսլիգայի 15 տուրից հետո «Ունիոնը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը։ Առաջնության վերջին 8 հանդիպումներում «Ունիոնը» հաղթանակ չունի։
15:46 28.12.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում անցկացված Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Սալեմ Ալ-Դոսարին (երկուսն էլ՝ «Ալ Հիլյալ»), Ռիյադ Մահրեզը («Ալ Ահլի») և Սուֆիան Ռայիմին («Ալ Աին»): 39-ամյա Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ստանում է այս մրցանակը:
15:04 28.12.2024
Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը: Դեկտեմբերի լավագույնի կոչման համար քվեարկության արդյունքում 21-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է Անտուան Գրիզմանին («Աթլետիկո»), Ռաֆինյային («Բարսելոնա»), Օյան Սանսեթին («Աթլետիկ») և Սանդրո Ռամիրեսին («Լաս Պալմաս»): Բելինգեմը դեկտեմբերի ընթացքում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ […]
13:00 28.12.2024
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո խոսել է կարիերայում գրանցած կտրուկ առաջընթացի մասին: «Որպես մանուկ գնացի Եվրո-2024-ին, մրցաշարից հետո հայտնի դարձա ամբողջ աշխարհում։ Երբ խոսում էին ազգային հավաքականի մասին, ինձ որպես կարևոր խաղացող չէին նշում։ Բայց երբ վերադարձա, հասկացա, […]
12:24 28.12.2024
Բրիտանական GiveMeSport պորտալի կազմած ցանկի համաձայն՝ ամենաթերագնահատված խաղացող է ճանաչվել Միքայել Լաուդրուպը։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ» և «Այաքս» ակումբներում։ 2006 թվականին Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լաուդրուպին ճանաչել է Դանիայի ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող։ Տասնյակի երկրորդ տեղում է «Բավարիայի» հարձակվող կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, իսկ երրորդը՝ «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը։ […]
11:58 28.12.2024
Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ անդրադարձել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդյունքներին: «Վինիսիուսը ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Իմ կարծիքով` նա արժանի էր «Ոսկե գնդակը» նվաճելուն։ Նրա` երկրորդ տեղում հայտնվելն անարդարություն է: Մրցանակը տրվեց Ռոդրիին, նա ևս արժանի էր դրան։ Բայց ես կարծում եմ, որ Վինիսիուսը պետք է նվաճեր մրցանակը: Նա հաղթեց Չեմպիոնների […]
11:15 28.12.2024
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում ստացելէ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Վինիսիուսը 2024 թվականին բոլոր մրցաշարերում ակումբի և Բրազիլիայի հավաքականի կազմում խփել է 34 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ «Ռեալի» հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, հաղթել Լա լիգայում, Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Միջմայրցամաքային գավաթում: […]
10:41 28.12.2024
Դուբայում ընթացող Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է տարվա լավագույն թիմ: «Ռեալը» նախորդ մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայում, Լա լիգայում, Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում:
09:58 28.12.2024
Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը հայտնել է, որ իր կրած Rolex ժամացույցը իրականում կեղծ է։ Ուսիկի խոսքերով՝ նա ենթադրել է, որ ոչ ոք չի կասկածի իր կրած ժամացույցի իրականը լինելու մասին։ «Ես Թուրքիայում էի մարզումներից մեկի ժամանակ և տեսա, որ լողափին մի քանի տղաներ Rolex են վաճառում։ Մտածեցի՝ եթե դրանք գնեմ, ոչ ոք չի կռահի, որ […]
09:09 28.12.2024
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Սելարայանը «Ալ-Ֆատեհից» գնել է իր տրանսֆերային իրավունքները և «Բելգրանոյին» միացել է անվճար։ Կողմերի միջև կնքվել է երկու տրավա պայմանագիր՝ մինչև 2027 թվականի դեկտեմբեր։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Սելարայանը «Ալ-Ֆատեհի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և […]