08:30 31.12.2024
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տարել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում։ Հիշեցնենք, որ աշխարհի 43-րդ ռակետի առաջին մրցակցիը Ռեբեկա Շրամկովան էր (Սլովակիա, 46-րդ ռակետ)։ էլինան վստահ էր անցկացրել մրցամարտը և հաղթել է 1:6, 6:2, 6:2 հաշվով: Շրամկովայի արգելքը հաղաթահարելուց հետո երկրորդ փուլում Էլինան մրցել է աշխարհի 12-րդ ռակետ, իսպանուհի Պաուլա Բադոսայի դեմ և հաղթել […]
08:05 31.12.2024
Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ, BBC հեռուստաընկերության «Match of the Day» հաղորդաշարի հաղորդավար Գարի Լինեկերը մեկնաբանել է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի` Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին լուրը։ «Դա շատ տրամաբանական քայլ կլինի, քանի որ նա ջերմ հարաբերություններ ունի Ջուդ Բելինգեմի հետ և թիմի խաղին հեշտ կինտեգրվի։ Նրան մեծ հաջողություն է սպասվում այնտեղ։ «Ռեալում» Ալեքսանդր-Առնոլդի խաղը պաշտպանությունում այդքան […]
23:52 30.12.2024
Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Խիմկին» ցանկանում է ձեռք բերել «Օրենբուրգի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյին, հայտնում է «Чемпионат»-ը։ Մերձմոսկովյան ակումբն այժմ տրանսֆերային արգելք ունի և չի կարող նոր ֆուտբոլիստներ գրանցել։ «Խիմկին» 21-ամյա Կովալենկոյի հետ պայմանագիր կարող է կնքել միայն այդարգելքը հանվելուց հետո։ Ալեքսանդր Կովալենկոն 2024 թ. ամռանն է «Զենիթից» 2 միլիոն եվրոյով համալրել «Օրենբուրգի» կազմը։ Նա նոր […]
23:41 30.12.2024
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը Հոնկոնգի ATP-250 շարքի մրցաշարի զուգախաղում դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Խաչանովն ու Ռուբլյովը 1/8 եզրափակիչում 6-1 6-4 հաշվով հաղթել են Ջի Սուն Նամին և Չակ Լամ Քոլման Վոնին։ Մրցախաղը տևել է 53 րոպե: Նրանց հաջորդ մրցակիցը կլինի Յուկի Բհամբրի-Ալբանո Օլիվետի զույգը:
23:23 30.12.2024
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» հետ մեկնել է Սաուդյան Արաբիա` մասնակցելու Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությանը։ Մրցաշարը երկրորդ տարին անընդմեջ անցկացվելու է չորս ակումբով, որին մասնակցելու են Իտալիայի չեմպիոն «Ինտերը», փոխչեմպիոն «Միլանը», երկրի գավաթակիր Թուրինի «Յուվենտուսն» ու եզրափակչի մասնակից «Ատալանտան»։ Սուպերգավաթի առաջին կիսաեզրափակչում «Ինտերը» հունվարի 2-ին` մրցելու է «Ատալանտայի» դեմ։ Մյուս դիմակայությունում հունվարի […]
23:00 30.12.2024
«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանի 8 խաղում և՛ գոլ է խփել, և՛ գոլային փոխանցում կատարել, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: Նախորդ ռեկորդը եղել է 7 խաղում գոլ և գոլային փոխանցում գրանցելը: Այդ ռեկորդը գրանցել էին Ալան Շիրերը (1994/95), Թիերի Անրին (2002/03), Ռոբին վան Պերսին (2011/12), […]
20:41 30.12.2024
Transfermarkt-ը ներկայացրել է Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես եկող հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ 11 ֆուտբոլիստներից 6-ը ներկայացնում են Ուկրաինան, երկուական՝ Ռուսաստանը և Վրաստանը, ևս մեկ ֆուտբոլիստ՝ Ուզբեկստանը։ Խորհրդանշական հավաքականում է նաև իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո: Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես […]
19:54 30.12.2024
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը Նյու Յորքում կմասնակցի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արագ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ որակազրկել էր Կառլսենին սահմանված դրես-կոդը չպահելու պատճառով: Նորվեգացին մրցման վայր էր եկել ջինսե տաբատով, ինչը հակասում է կանոններին։ «Երեկ մենք շատ քննարկումներ ունեցանք: Լավ հարաբերություններ ունեմ ՖԻԴԵ-ի նախագահ Դվորկովիչի հետ: Նրա […]
19:20 30.12.2024
Արգենտինական «Բելգրանոն» բոլոր հարթակներից հեռացրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի տրանսֆերի մասին հայտարարությունն ու լուսանկարները: 32-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը պետք է անցկացվեր դեկտեմբերի 27-ին, սակայն այն չի կայացել: Ակումբը շնորհանդեսի չեղարկման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: «Տեղեկացնում ենք, որ Սաուդյան Արաբիայի սպորտի նախարարության հետ շարունակվող գործընթացների պատճառով ստիպված ենք հետաձգել Սելարայանի շնորհանդեսը: Թեև ակումբների […]
18:57 30.12.2024
Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է ելույթները շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Marca-ն։ Աղբյուրը նշում է, որ «Ալ Նասրի» առաջատարի նպատակն է` նվաճել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի չեմպիոնական տիտղոսը: Այնուամենայնիվ, 39-ամյա ֆուտբոլիստը լավ առաջարկի դեպքում պատրաստ է փոխել թիմը: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 2023 թվականի հունվարի 1-ից է խաղում «Ալ Նասրում»: Գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի […]
18:34 30.12.2024
UFC-ն ներկայացրել է կոմերցիոն առումով ամենաեկամտաբեր մարտիկների լավագույն հնգյակը: Բրազիլացի Ալեքս Պերեյրան այս վարկանիշում առաջատարն է: Նրան հաջորդում են չորս ամերիկացիներ` Մաքս Հոլոուեյը, Դասթին Պորյեն, Շոն Օ՛Մելլին և Ջոն Ջոնսը։ «Այս մարտիկները մեծ տպավորություն թողեցին UFC-ի երկրպագուների վրա ավարտվող տարվա ընթացքում»,- նշված է UFC-ի հաղորդագրությունում:
18:19 30.12.2024
Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տարեվերջյան տասնյակը: 1-2-րդ տեղերը 200 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով բաժանում են Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը: Կիլիան Մբապեն 5-րդն է 160 միլիոն եվրո արժեքով: Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տարեվերջյան տասնյակը. 1. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ») – 200 միլիոն եվրո 2. Էրլինգ […]
17:54 30.12.2024
Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկան հեռացվեց իտալական «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 51-ամյա Ֆոնսեկան Իտալիայի փոխչեմպիոնի գլխավոր մարզչի ղեկը ստանձնել էր հուլիսին: Նրա գլխավորությամբ «Միլանն» անցկացրել է 24 խաղ, տարել 12 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի և պարտվել 6 խաղում: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ «Միլանի» նոր գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի Սերժիու Կոնսեյսաուն: […]
17:25 30.12.2024
«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը վնասվածքից ապաքինվելուց հետո երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դարձել: 39-ամյա հոկեյիստը «Դեթրոյթ Ռեդ Վինգզի» դեմ NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի արտագնա խաղում դարպասի գրավմամբ է աչքի ընկել, սակայն մայրաքաղաքային թիմը պարտվել է 2-4 հաշվով: Օվեչկինը Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է (870 գոլ), առաջատար կանադացի […]
17:09 30.12.2024
Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում 500-րդ հանդիպումն է անցկացրել։ Կատալոնացի մասնագետը ակումբը մարզում է 2016 թ. հուլիսից։ 500 խաղում անգլիական ակումբը տարել է 362 հաղթանակ, գրանցել 63 ոչ-ոքի, կրել 75 պարտություն։ «Մանչեսթեր Սիթին» Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ նվաճել է 18 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 1 անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։
16:35 30.12.2024
«Ոսկե գնդակի» 2006 թ. դափնեկիր, Իտալիայի ազգային հավաքականի նախկին ավագ Ֆաբիո Կանավարոն գլխավորել է Զագրեբի «Դինամոն», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 51-ամյա մասնագետը խորվաթական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Իտալացի մարզչի օգնականը լինելու է նրա եղբայրը` Պաոլո Կանավարոն։ Ֆաբիո Կանավորան նախկինում մարզել է իտալական «Ուդինեզեն» ու «Բենևենտոն», չինական «Գուանչժոու Էվերգրանդը», […]
16:12 30.12.2024
Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը ներկայացրել է Լիգա 1-ի տարվա խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև ամռանը ՊՍԺ-ից հեռացած և Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Կիլիան Մբապեն: Դարպասապահ. Լյուկա Շևալյե («Լիլ»): Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Մարկինյոս, Նունու Մենդեշ (բոլորը՝ ՊՍԺ), Վիլֆրիդ Սինգո («Մոնակո»): Կիսապաշտպաններ և եզրային հարձակվողներ. Վիտինյա, Ուսման Դեմբելե, Բրեդլի Բարկոլա (բոլորը՝ ՊՍԺ), Պյեր Լիս-Մելու («Բրեստ»): Հարձակվողներ. Ջոնաթան […]
15:52 30.12.2024
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր նախկին թիմի` Մադրիդի «Ռեալի», գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի կատարած աշխատանքի մասին: «Ես գնում էի Globe Soccer Awards-ի մրցույթին իմ մի քանի ընկերների հետ, և նրանք ինձ հարցրին, թե ինչ է նշանակում լինել լավ մարզիչ: Կարծում եմ մի շարք գործոններից է դա կախված: Ինձ […]
15:28 30.12.2024
Մադրիդի «Ռեալն» անգլիական «Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագիր է համաձայնեցրել, հայտնում է AS-ը։ Անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխությունն իսպանական գրանդ 90%-ով կայացած է: Պակասում է միայն 26-ամյա Ալեքսանդր-Առնոլդի ստորագրությունը պայմանագրում: Ըստ կանոնակարգի` նա կկարողանա դա ստորագրել հունվարի 1-ից հետո։ Հաղորդվում է, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը նոր պայմանագիր ստորագրելու առաջարկ է ստացել Պրեմիեր լիգայի առաջատարից, սակայն […]
15:12 30.12.2024
NBA-ի գերաստղ, «Դալաս Մավերիքսի» սլովենացի բասկետբոլիստ Լուկա Դոնչիչի տունն ավազակների կողմից հարձակման է ենթարկվել: «Այդ պահին ոչ ոք տանը չի եղել: Դոնչիչն ու նրա ընտանիքն ապահով են: Լուկան հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, հետաքննություն է սկսվել»,- ասել է բասկետբոլիստի մենեջերը ESPN-ին:
14:44 30.12.2024
Իտալիայի չեմպիոն «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է տարվա վերջին խաղը, որում միլանյան ակումբը հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել էր «Կալյարիին»: ««Կալյարին» բարդ մրցակից է, ինչպես ցույց տվեցին «Ատալանտայի» և «Ֆիորենտինայի» դեմ նրանց հանդիպումները։ Մենք սխալներ թույլ տվեցինք, բաց թողեցինք մի քանի հստակ գոլային պահեր, բայց հասանք մեր նպատակին։ Ֆուտբոլիստները շատ են աշխատում ստանդարտների վրա: […]
14:20 30.12.2024
Սերբ թենիսիստ, 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը ամփոփել է տարին և խոսել 2025-ի ծրագրերի մասին: «Հետաքրքիր տարի էր, երբ իմ առաջնահերթ նպատակը Օլիմպիական խաղերում հաղթելն էր, և ես հասա դրան: Ընդհանուր առմամբ` կարծում եմ, որ ավելի շատ պարտություն եմ ունեցել, քան նախորդ մրցաշրջաններում: 2025-ին նախատեսում եմ ավելի շատ […]
13:57 30.12.2024
«Վաշինգտոն Քեփիթալզի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին խաղն է անցկացրել ու դարձել գոլի հեղինակ: 39-ամյա ռուս հոկեյիստը «Տորոնտոյի» դեմ NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում է աչքի ընկել: Մայրաքաղաքային թիմը հաղթել է 5-2 հաշվով: Հիշեցնենք, որ Օվեչկինը նոյեմբերի 22-ին NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում կոտրվածք էր ստացել և շարքից դուրս մնացել 4-6 […]
13:31 30.12.2024
Opta վիճակագրական ռեսուսրի սուպերհամակարգիչը կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնին։ Սուպերհամակարգիչը հաշվի է առել կայացած 18 տուրերում գրանցված արդյունքները։ Ըստ այդմ 87,8 տոկոս հավանականությամբ չեմպիոն կդառնա «Լիվերպուլը»։ «Արսենալի» շանսերը գնահատվում է 10,7, «Չելսիինը»` 1,3, իսկ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիինը»` 0,2 տոկոս։ Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի առաջատարը 42 միավորով «Լիվերպուլն» է, որը 6 միավորով գերազանցում է […]
13:02 30.12.2024
«Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի կրտսեր եղբայրը` Ջոբ Բելինգեմը, 2025 թվականի ամռանը կարող է հայտնվել թոփ-5 լիգաներից մեկում: Անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Սանդերլենդի» 19-ամյա կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Հաղորդվում է, որ «Սանդերլենդը» կիսապաշտպանի տրանսֆերի համար կպահանջի մոտ 20 միլիոն ֆունտ սթերլինգ: Ջոբ Բելինգեմի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում է […]
12:36 30.12.2024
UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Դոնալդ Սերոնեն հայտարարել է կարիերան վերսկսելու ու ևս երկու մենամարտ անցկացնելու մտադրության մասին: «Հավանաբար կվերադառնամ հունիսին կամ հուլիսին: Եվս երկու մենամարտ կանցկացնեմ: Ես ուզում եմ 50 մենամարտ անցկացնել UFC-ում և WEC-ում: Ես կնոջս խոստացա, ամեն գնով ևս երկու մենամարտ անցկացնել: Կարծում եմ՝ մենամարտերը կլինեն միջին քաշային կարգում»,- […]
12:12 30.12.2024
Դավիթ Ավանեսյանը պրոֆեսիոնալ ռինգում 35-րդ մենամարտն է անցկացրել և առաջին ռաունդում նոկաուտով հաղթել թաիլանդցի Սադուդի Շուրիմանին։ Թաիլանդի Պհուկետ քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյում 36-ամյա Ավանեսյանը մրցակցին մի քանի անգամ նոկդաունի է ենթարկել, ինչից հետո ռինգի մրցավարն ընդհատել է կիսամիջին քաշային կարգու մանցկացվող մենամարտը։ Շուրիմանին պարտությունից հետո հայտարարել է կարիերան ավարտելու մաիսն։ Հայ բռնցքամարտիկը WBA վարկածով աշխարհի […]
11:50 30.12.2024
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի բացասական արդյունքների մասին: Նրա խոսքերով` խաղային անկումը սպասելի էր, բայց ոչ այսքան լուրջ: «Մենք անկում էինք սպասում, բայց ոչ այսքան լուրջ։ Հիմնական պատճառն այն է, որ մենք ունենք 7-8 վնասվածք ունեցող ֆուտբոլիստ։ Բայց ես տեսնում եմ թիմի բարձր ոգին և թե ինչպես են բոլորը […]
11:26 30.12.2024
Միլանի «Ինտերն» Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրում մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Կալյարիին» և 58 տարվա վաղեմության ցուցանիշ կրկնել։ Opta-ն գրում է, որ «Ռոման» 1966 թ. ի վեր առաջին անգամ է ներքին առաջնությունում արտագնա խաղերում 5 անընդմեջ հաղթանակ տանում` առանց գոլ բաց թողնելու։ Միլանյան ակումբը նախորդ տուրերում, բացի «Կալյարիից», խոշոր հաշվով հաղթել է նաև […]
11:03 30.12.2024
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ Sport.es-ի տեղեկություններով` 26-ամյա ֆուտբոլիստի հետ կապված իրավիճակին ուշադիր հետևում են ՊՍԺ-ում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» չի կարողանում Եվրոպայի չեմպիոնին գրանցել մրցաշրջանի երկրորդ հատվածի համար: Բարսելոնայի կոմերցիոն դատարանը մերժել է ակումբի հայտը։ «Բարսելոնան» այդ հարցով նոր հայտ է ներկայացնելու, գրանցման […]