TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+34.09 oC

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» ֆանտաստիկ հաղթանակը «Աթլետիկոյի» նկատմամբ

16:32 17.03.2025

Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Հանդիպման 70-րդ րոպեին «Աթլետիկոն» առջևում է եղել 2-0 հաշվով։ Սակայն «Բարսելոնան» կարողացել է հետ բերել կորցրածը։ Կատալոնական ակումբը նախ Ռոբերտ Լևանդվովսկիի ու Ֆերան Տոռեսի ջանքերով արագ հավասարեցրել է հաշիվը, ապա մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին Լամին Յամալի գոլի շնորհիվ հաղթանակ կորզել։ Հանդիպման վերջակետն […]

̰
«Ինտերը» հաղթել է «Ատալանտային» և ամրապնդվել առաջին տեղում

16:00 17.03.2025

Ա Սերիայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» Բերգամոյում 2-0 հաշվով առավելության է հասել «Ատալանտայի» նկատմամբ։ 54-րդ րոպեին աչքի է ընկել բրազիլացի պաշտպան Կառլոս Ավգուստոն իսկ 87-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 75-րդ րոպեին։ «Ինտերը» 64 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է և մոտակա հետապնդող «Նապոլիին» գերազանցում է […]

̰
Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվողի առաջին գոլը Լիտվայում

15:35 17.03.2025

Լիտվայի առաջնության երրորդ տուրում «Դժյուգասն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է «Դայնավա Ալիտուսին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև թիմի նորեկ, Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Արամ Բաղդասարյանը, որը 34-րդ րոպեին գրավել է դարպասը։ Նա «Դժյուգասում» առաջին գոլն է խփել։ 18-ամյա ֆուտբոլիստը փետրվարին է տեղափոխվել «Դժյուգաս» և մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պայմանագիր ունի ակումբի հետ։ […]

̰
Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում է․ շախմատի ԵԱ

15:19 17.03.2025

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել է միայն Գաբրիել Սարգսյանը։ 41-ամյա հայ շախմատիստն ունի 2 միավոր և 48 առաջատարների թվում է։ Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Սարգսյանն ունեն 1,5-ական, Արսեն Դավթյանը, Արթուր Դավթյանը` 1-ական, իսկ Հայկ Երիցյանը` 0,5 միավոր։ Վահան Նալբանդյանը միավոր չունի։ […]

̰
Մբապեն գերազանցել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստի ռեկորդը

14:01 16.03.2025

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն «սերուցքայինների» կազմում առաջին մրցաշրջանում խփած գոլերով գերազանցել է բրազիլացի Ռոնալդուին։ Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: 26-ամյա ֆրանսիացին Լա լիգայի 28-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել 17-րդ և 23-րդ րոպեներին։ Այդ հարվածները Մբապեի համար 30-րդ և 31-րդն էին այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում: Լավագույն ռմբարկուների մրցավազքում […]

̰
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը ԱՊԼ-ի նոր ռեկորդ է գրանցել

23:15 15.03.2025

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 100-ից պակաս հանդիպմանը գրանցել է 100 գոլային գործողություն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Մարտի 15-ին «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի է խաղացել (խմբ.2:2) «Բրայթոնի» հետ 29-րդ տուրի խաղում: Հաշիվը 11-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Հալանդը՝ իրացնելով 11 մետրանոցը՝ իր թիվը […]

̰
10 հայ շախմատիստներ կմասնակցեն 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը

22:10 15.03.2025

Մարտի 15-ից 26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում կանցկացվի 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Առաջնությանը մասնակցում են 40 երկրների 375 շախմատիստներ: Հայաստանից մասնակցում են 10 շախմատիստներ՝ ՄԳ Շանթ Սարգսյան ՄԳ Հայկ Մարտիրոսյան ՄԳ Արամ Հակոբյան ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան ՄԳ Գաբրիել Սարգսյան ՄՎ Արթուր Դավթյան ՖՎ Սարգիս Սարգսյան ՄՎ […]

̰
«Արարատ-Արմենիա»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը

19:36 15.03.2025

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում միմյանց հետ մրցեցին «Ալաշկերտ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն: Ավանի ֆուտբոլի ակադեմկայի մարզադաշտում կայացած խաղում «Արարատ-Արմենիա»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը: «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է`  42 միավորով:

̰
Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար

16:50 15.03.2025

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի մասնակցի ԱԱ-2026-ի ընտրական փուլում Կոլումբիայի (մարտի 21) և Արգենտինայի (մարտի 26) դեմ հանդիպումներին: Բժշկական հետազոտություններից հետո որոշվել է, որ 33-ամյա ֆուտբոլիստը պետք է շարունակի վերականգնվել: Նա հայտնել է, որ մոտ էր հավաքական վերադարձին, բայց պետք է լիովին ապաքինվի: «Կարծես, վերադարձս Բրազիլիայի հավաքական արդեն մոտ էր, բայց, ցավոք, այս պահին չեմ […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է Զախարյանի «Ռեալ Սոսյեդադին». ԵԼ

17:30 14.03.2025

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և ֆրանսիական «Լիոնը» դուրս են եկել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ: «Մանչեսթեր Յունայթեդը» 1/8 եզրափակչի պատասխան խաղում տանը 4-1 հաշվով հաղթել է իսպանական «Ռեալ Սոսյեդադին»: Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը քառորդ եզրափակչում կմրցի «Լիոնի» դեմ, որը 1/8 եզրափակչի պատասխան խաղում տանը 4-0 հաշվով հաղթեց էր […]

̰
«Բավարիան» ու Կիմիխը նոր պայմանագիր են կնքել

17:12 14.03.2025

Մյունխենի «Բավարիան» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը նոր պայմանագիր են կնքել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Կիմիխը գերմանական ակումբում հանդես է գալիս 2015 թվականի հուլիսից, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 39 հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել 10 գոլային փոխանցում:

̰
«Ռեյնջերսը» պայքարից դուրս է թողել Մոուրինյուի «Ֆեներբահչեին»

16:50 14.03.2025

Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Ֆեներբահչեն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում տանը 1-3 հաշվով Գլազգոյի «Ռեյնջերսին» պարտվելուց հետո պատասխան մրցավեճում Շոտլանդիայում հաղթել է 2-0 հաշվով, սակայն հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է և դուրս մնացել պայքարից: Շոտլանդական ակումբը կիսաեզրափակչի ուղեգիրը երկխաղյա դիմակայությամբ կվիճարկի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ:

̰
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 13-րդն է

16:30 14.03.2025

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների մարտ ամսվա դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 13 հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 1828.210 վարկանիշային միավոր։ ՈՒԵՖԱ Եվրո 2026-ի ընտրական 6-րդ խմբում մեր մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի Երևանում տեղի ունեցած խաղում պարտության մատնեց 4:2 հաշվով, լքել է […]

̰
ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Պետիկ Մանուկյանը և Արայիկ Էլոյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

13:41 14.03.2025

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Պետիկ Մանուկյանը և Արայիկ Էլոյանը նույնպես հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

̰
Լա լիգան խիստ պատիժ է սահմանել  «Աթլետիկոյի» ֆուտբոլիստի համար

13:21 14.03.2025

Լա լիգայի 27-րդ տուրի «Խետաֆե» – «Աթլետիկո Մադրիդ» խաղի ընթացքում կարմիր քարտ ստացած Անխել Կորեան որակազրկվել է 5 խաղով, գրում է AS-ը: «Աթլետիկոյի» հարձակվողը հեռացվել էր ոչ միայն մրցակցի պաշտպանի նկատմամբմ կոպիտ խաղի, այլ նաև հանդիպման մրցավար Գիլյերմո Կուադրա Ֆեռնանդեսի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար: Խաղից հետո արգենտինացին սոցիալական ցանցերի իր էջում ներողություն էր խնդրել […]

̰
ԿԼ.   Բիչախչյանի «Լեգիան»  դուրս եկավ ԿԼ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի «Չելսիի» հետ

12:58 14.03.2025

Վարշավայի «Լեգիան» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչ: Նորվեգական «Մոլդեի» դեմ 1/8 եզրափակչի պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվեց լեհական ակումբի հաղթանակով` 1-0: Առաջին խաղում «Մոլդեն» հաղթել էր 3-2 հաշվով: Դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ «Լեգիան» ևս մեկ գոլ խփեց: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում խաղադաշտ դուրս եկավ 89-րդ րոպեին: Վարշավայի թիմը […]

̰
ՊՍԺ-ն այս մրցաշրջանում մեզ հանդիպած ամենաուժեղ թիմն էր. Վիրջիլ վան Դեյկ

12:31 14.03.2025

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ» – ՊՍԺ խաղից հետո, որտեղ փարիզյան թիմը հաղթեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, իսպանական AS-ի տեսախցիկները ֆիքսել են անգլիական ակումբի պաշտպան Վիրջիլ վան Դեյկին՝ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի և մարզական տնօրեն Լուիշ Կամպուշի հետ զրուցելիս:  «Շնորհավորում եմ ՊՍԺ-ին, որն այս մրցաշրջանում մեզ հանդիպած ամենաուժեղ թիմն էր: Սա Լուիս Էնրիկեի հրաշալի աշխատանքի արդյունքն […]

̰
Հարի Քեյնի պատմական ցուցանիշը

12:05 14.03.2025

Հարի Քեյնը դարձել է առաջին անգլիացին, որը Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում խփել է առնվազն 10 գոլ, տեղեկացնում է Opta-ն: «Բավարիայի» հարձակվողը դարպասի գրավմամբ էր աչքի ընկել 1/8 եզրափակչի՝ Լևերկուզենի «Բայերի» դեմ պատասխան խաղում: Քեյնը հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ռմբարկու: Նա ընդամենը մեկ գոլով է հետ մնում ռմբարկուների ցանկը գլխավորող Ռաֆինյայից:

̰
Վիգեն Նազարյանը` բրոնզե մեդալակիր. Ըմբշամարտի Մ23 ԵԱ

10:30 14.03.2025

Վիգեն Նազարյանը (87 կգ) առանց որոշիչ գոտեմարտն անցկացնելու բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Նազարյանը պետք է մրցեր Հանզա Սերտիգանլիի դեմ, սակայն Շվեդիայի ներկայացուցիչը վնասվածքի պատճառով գորգ դուրս չի եկել: Ավելի վաղ մեր հավաքականից բրոնզե մեդալ էր նվաճել Արայիկ Թոփալյանը (55 […]

̰
ՊՍԺ-ն փայլում է կարգապահությամբ

08:05 14.03.2025

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ»-ՊՍԺ պատասխան խաղում փարիզյան թիմը փայլել է կարգապահությամբ, տեղեկացնում է Opta-ն: Ֆրանսիայի չեմպիոնը առաջին խաղակեսում ոչ մի խախտում թույլ չի տվել: Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում այսպիսի վիճակագրություն նախորդ անգամ գրանցվել էր 2003/2004 մրցաշրջանում:

̰
«Կրասնոդարը» պարտվել է գավաթային խաղում. Սպերցյանը չի մասնակցել հանդիպմանը

00:54 14.03.2025

«Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում տնային խաղում 1-2 հաշվով պարտվել է «Ախմատին» ու ավարտել մրցելույթը այս մրցաշարում։ «Կրասնոդարից» հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

̰
Արայիկ Թոփալյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի Մ23 ԵԱ

00:12 14.03.2025

Հայաստանի ներկայացուցիչ Արայիկ Թոփալյանը (55 կգ) Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Մեհմետ Հանիֆի Սարպին:

̰
Յամալի հերթական պատմական ռեկորդը

23:16 13.03.2025

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում գոլ էր խփել ու գոլային փոխանցում կատարել, ինչի արդյունքում գրանցել է պատմական ռեկորդ, հայտնում է CBS Sports-ը։ Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվողը 17 տարեկան և 241 օրականում դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի մեկ խաղում գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել։

̰
Հայաստան – Վրաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

16:33 13.03.2025

Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպման տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքն իրականացվելու է միայն առցանց տարբերակով, այսինքն՝ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում: Յուրաքանչյուր անձ կարող է գնել […]

̰
Թիկնիզյանի գոլային փոխանցումն ու «Լոկոմոտիվի» հաղթանակը

15:30 13.03.2025

Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում Մոսկվայի «Լոկոմոտիվը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է Մախաչկալայի «Դինամոյին»։ Մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 56-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել։ «Լոկոմոտիվից» հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը փոխարինվել է 66-րդ րոպեին։ Միխայիլ Գալակտիոնովի թիմը […]

̰
ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

15:05 13.03.2025

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը: Լավագույնի կոչման համար պայքարում են Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը, ՊՍԺ-ի դարպասապահ Ջիջի Դոնարուման, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն:

̰
Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել

11:28 13.03.2025

Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին մրցափուլում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Երևանում մրցել է Ղազախստանի ընտրանու հետ և 4:2 հաշվով հաղթանակ տարել: Մեր ընտրանու կազմում երեք գոլ է խփել Նիկիտա Խրոմիխը, ևս մեկ գոլով աչքի է ընկել դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել՝ դառնալով […]

̰
ՊԱՏՄԱԿԱՆ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

21:15 12.03.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին այսօր ընդունել էր Ղազախստանի ընտրանուն։ Մեր թիմը հաղթեց 4-2 հաշվով և զբաղեցրեց առաջին տեղն իր խմբում։ Այս արդյունքով ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճել է ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի պատմության ընթացքում թիմային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության: Այս մասին հայտնել […]

̰
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

15:36 12.03.2025

Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Հայ մարզուհին մեծահասակների առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 10մ օդամղիչ ատրճանակ (Solo) մրցաձևի կանանց պայքարում: Ոսկե մեդալի համար պայքարում նա 13:15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին: Էլմիրա Կարապետյանը, որակավորման փուլում վաստակելով 48 միավոր, նաև […]

̰
Կուրտուայի նախկին սիրելին ու որդին ապրում են սարսափելի պայմաններում․ The Sun

08:22 12.03.2025

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի նախկին սիրելին` Էլզան, որդու հետ Անգլիայում բնակվում է սարսափելի պայմաններում, հաղորդում է The Sun-ը: 7-ամյա Էնցոն 32-ամյա Տիբոյի և 50-ամյա Էլզայի որդին է: Կինը հայտնել է, որ իրենց տան առաստաղը բորբոսներից կարող է փլվել, իսկ հիփոթեքային վարկը չվճարելու դեպքում այդ բնակարանը կարող են վերցնել իր ձեռքից: «Մեր տունը քանդվում […]

̰
BACK_TO_TOP