21:15 12.03.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին այսօր ընդունել էր Ղազախստանի ընտրանուն։ Մեր թիմը հաղթեց 4-2 հաշվով և զբաղեցրեց առաջին տեղն իր խմբում։ Այս արդյունքով ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճել է ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի պատմության ընթացքում թիմային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության: Այս մասին հայտնել […]
15:36 12.03.2025
Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Հայ մարզուհին մեծահասակների առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 10մ օդամղիչ ատրճանակ (Solo) մրցաձևի կանանց պայքարում: Ոսկե մեդալի համար պայքարում նա 13:15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին: Էլմիրա Կարապետյանը, որակավորման փուլում վաստակելով 48 միավոր, նաև […]
08:22 12.03.2025
Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի նախկին սիրելին` Էլզան, որդու հետ Անգլիայում բնակվում է սարսափելի պայմաններում, հաղորդում է The Sun-ը: 7-ամյա Էնցոն 32-ամյա Տիբոյի և 50-ամյա Էլզայի որդին է: Կինը հայտնել է, որ իրենց տան առաստաղը բորբոսներից կարող է փլվել, իսկ հիփոթեքային վարկը չվճարելու դեպքում այդ բնակարանը կարող են վերցնել իր ձեռքից: «Մեր տունը քանդվում […]
08:00 12.03.2025
Լևերկուզենի «Բայերի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը կյանքում մեծ դրամա է ապրել։ Ըստ AfricanHub-ի, Բոնիֆեյսին լքել է իր ընկերուհին՝ Ռիկեն հարսանիքից անմիջապես առաջ: Ռիկեն պնդել է ամուսնական պայմանագիր կնքել, ինչին Բոնիֆեյսը համաձայնել է դրան։ Սակայն պայմանագիրը կազմելու ընթացքում պարզվել է, որ ֆուտբոլիստի ողջ ունեցվածքը գրանցված է նրա մոր անունով։ Սա չափազանց մեծ հարված է եղել աղջկա […]
00:59 12.03.2025
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ 10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Մեր մարզուհին որակավորման փուլում 48 միավորով սահմանեց Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիճեց չեզոք դրոշի […]
00:27 12.03.2025
Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է տևական ընդմիջումից հետո ազգային թիմից հրավեր ստանալը, հայտնում է Goal.com-ը: «Երջանիկ եմ վերադարձիս համար»,- սոցցանցերում գրել է 33-ամյա ֆուտբոլիստը: Վերջին անգամ նա Բրազիլիայի հավաքականի կազմում խաղադաշտ էր դուրս եկել 2023-ի հոկտեմբերի 18-ին: Այդ ժամանակ բրազիլացիները 0-2 հաշվով պարտվել էին Ուրուգվայի թիմին: Բրազիլիայի հավաքականը մարտի 21-ին Մունդիալ-2026-ի որակավորման փուլի հերթական […]
23:38 11.03.2025
Ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանը կարծում է, որ հսկայական ներդրում ունի շախմատի ճանաչման գործում, հաղորդում է Sport Express-ը: «Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ, այս մարզաձևն ավելի ճանաչելի եմ դարձնում հանրության շրջանում: Միլիոնավոր մարդիկ իմ շնորհիվ են իմացել շախմատի մասին: Նայե՛ք իմ վարկանիշին, տեսեք՝ ինչ արդյունքների եմ հասել վերջին տարիներին: Տեսեք, թե ինչ մրցակիցների եմ հաղթել: Հասկանում […]
22:46 11.03.2025
«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը գրանցել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաբարձր արագությունը, հաղորդում է Marca-ն: Հոլանդը խաղերից մեկում զարգացրել է 36,9 կմ/ժ արագություն: Երկրորդ ցուցանիշը ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիինն է՝ 36,5 կմ/ժ: Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կիլիան Մբապեն երրորդն է՝ 36,4 կմ/ժ արագությամբ: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիին» անցումային փլեյ-օֆֆում պայքարից դուրս է […]
21:53 11.03.2025
«Սանթոսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը չի վերադառնա «Բարսելոնա», գրում է Goal-ը։ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն բացառել է բրազիլացի ֆուտբոլիստի` ակումբ վերադարձի բոլոր տարբերակները։ Կատալոնական ակումբի ղեկավարներն ու մարզչական շտաբը դժգոհ են 33-ամյա եզրային հարձակվողի ֆիզիկական վիճակից։ Ըստ նրանց` Նեյմարը տարեցտարի կորցնում է մարզավիճակը։ Դրանից բացի, «Բարսելոնայում» կարծում են, որ Նեյմարը հանդերձարանում կարող է […]
21:26 11.03.2025
Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում «Յուվենտուսը», 0-4 հաշվով պարտվելով «Ատալանտային», վատագույն արդյունքն է գրանցել 1967 թ-ից ի վեր, հայտնում է Opta-ն։ Իտալիայի առաջնությունում սեփական դաշտում նախորդ անգամ չորս և ավելի գնդակի տարբերությամբ «Յուվենտուսը» պարտվել էր 1967թ. հոկտեմբերի 22-ին։ Այդ օրը թուրինյան դերբիում «Յուվենտուսը» նույն` 0-4 հաշվով զիջել էր «Տորինոյին»։ 28 խաղից հետո «Յուվենտուսը» 52 միավորով […]
20:45 11.03.2025
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում տանը 3-0 հաշվով հաղթել է իրանական «Էսթեղլալին»: Դուբլ է գրանցել կոլումբացի հարձակվող Ջոն Դուրանը, մեկ գոլ էլ խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Սա նրա 927-րդ գոլն էր կարիերայում։ Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 0-0 հաշվով: Այսպիսով, «Ալ Նասրը» դուրս […]
20:07 11.03.2025
Ալբանիայի մայրաքաղաքում ավարտված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 4-րդ տեղը։ Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճել են երեք մեդալ (ոսկե, արծաթե, բրոնզե)։ 61 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Լևիկ Միքայելյանը։ 92 կգ քաշային կարգում Կնյազ Իբոյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ 125 կգ քաշային կարգում Խաչատուր […]
19:45 11.03.2025
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է ազդրի վնասվածքից հետո և պատրաստ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղին, իսպանական ակումբի մամուլի ծառայությունից հայտնել են ТАСС լրատվական գործակալությանը: Առաջին խաղը ավարտվել էր 1-1 հաշվով։ «Արսենն այսօր մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Նա կարող է մեկնել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռայո Վալյեկանոյի» […]
19:20 11.03.2025
Ինդիան Ուելսի «Մասթերսում» կայացել է 1/16 եզրափակչի Կարեն Խաչանով – Բեն Շելթոն մրցավեճը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը պարտվել է 3:6, 5:7 հաշվով: Երկրորդ սեթում Կարենը հաշվի մեջ առաջ է եղել 5:3 հաշվով, սակայն պարտվել է հաջորդ 4 գեյմերը: 1/8 եզրափակչում աշխարհի 12-րդ ռակետ Շելթոնը կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրենդոն Նակաշիմայի հետ: 22-ամյա Շելթոնն առաջին անգամ էր […]
18:36 11.03.2025
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է մոտ ապագայում սկսել «Օլդ Թրաֆորդին» փոխարինող նոր մարզադաշտի կառուցումը։ Այդ մասին հայտնում է The Athletic-ը։ Ըստ աղբյուրի՝ նոր մարզադաշտը պետք է ունենա 100 հազար նստատեղ։ «Նորման Ֆոսթերը՝ մանչեսթերցի, աշխարհի մեծագույն ճարտարապետներից մեկը, ստեղծել է «Մանչեսթեր Յունայթեդի» ապագայի մարզադաշտի դիզայնը: 3-5 տարի հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի աշխարհի ամենաշահութաբեր ակումբը, նրանք կունենան […]
18:30 11.03.2025
Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետն ավարտվել է, նա կարող է ֆուտբոլ վերադառնալ, գրում է Le Parisien-ը: 2023 սեպտեմբերին ֆրանսիացու դոպինգ թեստի արդյունքը դրական էր եղել: 2024-ի փետրվարին Պոգբան որակազրկվել էր 4 տարով, սակայն հետագայում պատիժը կրճատվել էր մինչև 1,5 տարի: 31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Յուվենտուսն» էր, որը նրա հետ պայմանագիրը խզել է 2024 թ-ի հոկտեմբերին: Պոգբան […]
17:50 11.03.2025
Գյումրիի Բարեկամության այգում տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել չեխական թիմի դեմ, որի կազմում եղել են սիրողական հոկեյիստներ ու վետերաններ: Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով` 6-3։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պատրաստվում է Երևանում կայանալիք աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի մրցաշարին:
17:25 11.03.2025
«Սանթոսի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը նոր վնասվածքի պատճառով է բաց թողել «Կորինտիանսի» դեմ Պաուլիստա լիգայի կիսաեզրափակչի հանդիպումը (1-2)։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ցավոք, նախորդ շաբաթ ցավեր ունեի։ Շատ էի ցանկանում օգնել թիմին, բայց հանդիպումից առաջ բուժզննում անցա, և կրկին ցավեր կային»,- նշել է 33-ամյա ֆուտբոլիստը։ Նեյմարը «Կորինտիանսի» դեմ խաղում եղել […]
17:08 11.03.2025
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Sport Diario-ն։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն նրա ծառայություններն են առաջարկել կատալոնական ակումբի ղեկավարությանը։ Աղբյուրը հայտնում է, որ եթե նա տեղափոխվի կատալոնական ակումբ, ապա հարձակվողը ստիպված կլինի աշխատավարձի զգալի կրճատում կատարել, որպեսզի իսպանական թիմը կարողանա բավարարել Լա Լիգայի ֆինանսական պահանջները։ Հաղորդվում է նաև, որ «Բարսելոնան» դեմ […]
16:44 11.03.2025
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի դեմ առաջիկա պատասխան խաղի մասին, հայտնում է անգլիական ակումբի կայքը: «Մեզ հարկավոր է լավագույն հանդիպումն անցկացնել, որովհետև մրցելու ենք ամենակատարյալ մրցակցի հետ: Մենք խաղացել ենք «Արսենալի» ու «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց ՊՍժ-ն զգալի գերազանցում է նրանց, առաջին հերթին ինտենսիվությամբ և խաղային որակներով: ՊՍԺ-ն […]
16:11 11.03.2025
Տոլյատիի «Ակրոնի» հարձակվող Արտյոմ Ձյուբան «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում գրավել է մրցակցի դարպասն ու պատմական ռեկորդ սահմանել։ 36-ամյա ֆուտբոլիստը խփել է կարիերայի 234-րդ գոլն ու դարձել ռուսական ֆուտբոլի պատմության գլխավոր ռմբարկուն։ Նա շրջանցել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի», «Սևիլիայի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կերժակովին։
15:37 11.03.2025
«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն բացատրել է, թե ինչու է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին «Շարլոթի» դեմ կանոնավոր առաջնության խաղում մնացել պահեստայինների նստարանին: «Ցանկանում էինք խաղաժամանակ տրամադրել Լեոյին, բայց քանի որ կարմիր քարտ ստացանք, իսկ Մեսսին խաղային պրակտիկայի խնդիր ուներ, որոշեցինք խնայել նրան ու ռիսկի չդիմել»,- արգենտինացու խոսքերը մեջբերում է ESPN-ը։ 37-ամյա Մեսսին […]
15:05 11.03.2025
Ռուսաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գրենադայի թիմի հետ, հայտնում է ՌՖՄ պաշտոնական կայքը։ Խաղը կկայանա մարտի 19-ին Մոսկվայում։ Գրենադան գտնվում է Կարիբյան ծովի ավազանում և ներկայացնում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտին։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այդ երկիրը զբաղեցնում է 174-րդ տեղը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ներքո անցկացվող մրցաշարերից ու […]
11:53 11.03.2025
Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրն Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Վաշինգտոն Քեփիթալզը» տնային խաղում 4-2 հաշվով հաղթել է «Սիեթլ Քրաքենին»։ «Վաշինգտոն Քեփիթալզի» վերջին տափօղակը մրցակցի դարպասն է ուղարկել թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը։ Ռուս վարձակվողը NHL-ում խփել է 886-րդ գոլը։ 39-ամյա Օվեչկինն արդեն ընդամենը 8 գոլով է զիջում NHL-ի պատմության գլխավոր ռմբարկու, լեգենդար Ուեյն […]
11:37 11.03.2025
ՖԻՖԱ-ն կքննարկի 2030 թվականին երեք մայրցամաքներում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների թվի ավելացման հարցը, հաղորդում է The New York Times-ը։ Ի նշանավորումն առաջին աշխարհի առաջնության հարյուրամյակի` Մունդեալ-2030-ի մասնակիցների թիվը կարող է դառնալ 64: ՖԻՖԱ-ի Խորհրդի նիստին արդեն բարձրացվել է այս հարցը: ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին հետաքրքրել է այս առաջարկը: Հիշեցնենք, որ 2026 թվականին ԱՄՆ-ում, Մեքսիկայում […]
11:12 11.03.2025
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիա» – «Բայեր» առաջին խաղում մյունխենցիների դարպասապահ Սվեն Ուլրայխը անսովոր իրավիճակում է հայտնվել, գրում է Sky.de-ն: Չնայած նրան, որ գերմանացին հայտավորված է եղել խաղին՝ նա հանդիպման առաջին կեսը դիտել է տրիբունայից՝ սովորական հագուստով: Երկրորդ կեսում վնասվածք է ստացել դարպասապահ Մանուել Նոյերը և նրան փոխարինել է թիմի նորեկ Յոնաս Ուրբիգը: Այդ պատճառով […]
10:40 11.03.2025
Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին Ֆրանսիայի ազգային հավաքականում հանդես եկած, հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաեֆին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ծաղրանկար է նվիրել։ Մարտի 9-ին Ջորկաեֆը նշել է ծննդյան 57-րդ տարեդարձը։ Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ. դարձել է աշխարհի, 2000թ.՝ Եվրոպայի չեմպիոն։ Լեգենդար ֆուտբոլիստը «Ինտերի» հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация […]
10:16 11.03.2025
ՈՒԵՖԱ-ն նշել է այն ակումբներին, որոնք նախորդ մրցաշրջանում ամենաշատն են ծախսել՝ ֆուտբոլիստներին աշխատավարձեր վճարելու համար, հայտնում է Marca-ն: 2023/24 մրցաշրջանում եվրոպական ակումբներից ամենաշատը ծախսել է ֆրանսիական ՊՍԺ-ն՝ 658 միլիոն եվրո: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է (554 միլիոն), իսկ եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը» (505 միլիոն):
09:45 11.03.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իտալացի դերասան Ջակոմո Պորետիի փոդքաստում խոսել է ապագայի մասին: «Ես երբեք «Ռեալից» հեռանալու որոշում չեմ կայացնի, դա կանի նախագահը։ Ես նման որոշումներ չեմ կայացնում»,- ասել է մասնագետը: 65-ամյա Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին: Ավելի վաղ տեղեկություն կար, որ Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոն կարող է […]
09:30 11.03.2025
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ երաժշտական ընդմիջում կլինի, հաղորդում է CNN Sports-ը: 2026 թվականին կայանալիք Մունդիալի եզրափակիչը կանցկացվի հուլիսի 19-ին Նյու Ջերսիում: ՖԻՖԱ-ն կաշխատի բրիտանական Coldplay խմբի հետ` կազմակերպելով երաժշտական շոուն: Դեռևս պարզ չէ` արդյոք ԱԱ-2026-ի եզրափակիչ խաղի 15 րոպեանոց ընդմիջումը կերկարաձգվի երաժշտական […]