19:46 12.02.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհունակություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղից, որը ավարտել էր մադրիդցիների հաղթանակով 3:2 հաշվով: «Ես հանգիստ եմ և գոհ: Մենք փոքր առավելություն ստացանք պատասխան խաղից առաջ: Բոլոր առումներով կատարյալ հանդիպում էր: Բոլորը ջանասիրաբար աշխատում էին, շատ գոլային պահեր ստեղծեցինք: Արժանի հաղթանակ էր, պարտվում էինք, […]
19:03 12.02.2025
Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մասին։ Բայրամյանին հարցրել են, թե ե՞րբ Հայաստանը կմասնակցի մեծ մրցաշարի։ «Ես երազում եմ դրա մասին։ Մեր ազգն ու երկիրն արժանի են մասնակցել մեծ մրցաշարի։ Հայաստանում մարդիկ անչափ սիրում են ֆուտբոլը։ Միայն կարող եմ հաջողություն մաղթել մեզ, որպեսզի դա հնարավորինս շուտ […]
18:44 12.02.2025
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտնել է վնասվածքից ապաքինվելու և Դոհայի ATP-500 կարգի մրցաշարին մասնակցելու մասին: «Բժիշկներն ինձ թույլ են տվել վերադառնալ կորտ։ Դոհայի մրցաշարը կմեկնարկի մի քանի օրից։ Փառք Աստծո, հաջողվեց շուտ վերականգնվել։ Վերջին տարիներին հաճախ եմ վնասվածքներ ստանում։ Հավանաբար, դա տարիքի հետևանքն է, սակայն, բարեբախտաբար, մարմինս դեռ ենթարկվում է ինձ։ Հուսով […]
18:24 12.02.2025
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչի ուղեգրի համար առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» Պորտուգալիայում 3:0 հաշվով պարտության է մատնել Լիսաբոնի «Սպորտինգին»։ Գերմանական թիմի գոլերը խփլ են գվինեացի հարձակվող Սերու Գիրասին, գերմանացի կիսապաշտպաններ Պասկալ Գրոսն ու Քարիմ Ադեյեմին։ Թուրինի «Յուվենտուսն» էլ ընդունել էր հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին» և հաղթել է 2:1 հաշվով։ Իտալական թիմից աչքի են ընկել ամերիկացի […]
17:45 12.02.2025
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձել է 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։ Մեր մարզիկները 1120 միավորով սահմանել են Եվրոպայի ռեկորդ։
17:23 12.02.2025
Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում երկրի չեմպիոն Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2-1 հաշվով առավելության էր հասել «Ֆիորենտինայի» դեմ խաղում։ «Ինտերի» հաղթական գոլը 52-րդ րոպեին խփել է ավստրիացի հարձակվող Մարկո Առնաուտովիչը։ Միլանյան թիմի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել էր 65-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը 36-րդ րոպեին դեղին քարտ էր […]
17:00 12.02.2025
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան սենսացիոն պարտություն է կրել և ավարտել մրցելույթը Դոհայի WTA-1000 շարքի մրցաշարում։ Մրցաշարի 1/16 եզրափակչում բելառուս թենիսիստուհին 6-3, 3-6, 6-7 հաշվով պարտվել է Եկատերինա Ալեքսանդրովային (Ռուսաստան, 26-րդ ռակետ)։ Ալեքսանդրովան 1/8 եզրափակչում կմրցի Էլիզա Մերտենսի (Բելգիա, 32-րդ ռակետ) դեմ։
16:30 12.02.2025
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը «Մանչեսթեր Սիթիի» համար այս մրցաշրջանում 12-րդն էր, ինչը Գվարդիոլայի օրոք հակառեկորդի կրկնություն է, հայտնում է Stats Foot-ը: Նախկինում կատալոնացի մասնագետի գլխավորությամբ 12 պարտություն «Մանչեսթեր Սիթին» կրել էր 2019/20 մրցաշրջանում: Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 38 խաղերից 19-ը, 7 խաղ էլ ավարտել է ոչ-ոքի:
16:00 12.02.2025
Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» Աբու Դաբիի մարզական հավաքի վերջին խաղում 0-2 հաշվով պարտվել է Ռուսաստանի չեմպիոն «Զենիթին»: Եղիշե Մելիքյանի թիմն այս հավաքի ընթացքում նաև 2 ընկերական հանդիպում է անցկացրել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Առաջին խաղն ավարտվել է ռուսական թիմի հաղթանակով 4-1 հաշվով, իսկ երկրորդ խաղում հաջողությունն ուղեկցել է հայկական թիմին (1-0): «Փյունիկը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 17 […]
15:35 12.02.2025
Անգլիական «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբն է, հայտնում է As-ը։ Աղբյուրի համաձայն` թիմը ՈՒԵՖԱ-ից ստացել է 56,2 միլիոն եվրո։ Այդ ցուցանիշով երկրորդը «Բարսելոնան» է` 54,5 միլիոն։ Մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը», որը հիմնական փուլում զբաղեցրել է 11-րդ տեղը, վաստակել է 37,27 միլիոն եվրո։ Բացի այս գումարից, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս […]
15:07 12.02.2025
«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալը ոչ պաշտոնական բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ, գրում է Sport-ը: Բրազիլացին կդիտարկի փարիզյան ակումբ տեղափոխվելու տարբերակը, եթե չկարողանա համաձայնության հասնել «Ռեալի» ղեկավարության հետ նոր պայմանագրի հարցում: «Ռեալը» դեռ չի առաջարկել այն աշխատավարձը, որ պահանջում է 24-ամյա ֆուտբոլիստը: Վինիսիուսը ցանկանում է ՊՍԺ-ի հետ բանակցությունները որպես զենք օգտագործել՝ մադրիդյան ակումբի վրա […]
14:24 12.02.2025
Չեմպիոնների լիգայում անցումային փլեյ-օֆֆի ֆրանսիական դիմակայության առաջին խաղում ՊՍԺ-ն արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթել է «Բրեստին»։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից հերթական արդյուավետ հանդիպումն է անցկացրել Ուսման Դեմբելեն։ Ֆրանսիանցին աչքի է ընկել 8-րդ խաղում անընդմեջ։ Այդ ընթացքում նա խփել է 15 գոլ։ Փարիզյան ակումբից մեկ գոլ էլ խփել է պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա […]
13:58 12.02.2025
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թարմացնել թիմի կազմը, հաղորդում է The Sun-ը։ Իսպանացի մասնագետը ցանկանում է, որ թիմից հեռանան Ալեքսանդր Զինչենկոն, Կիռան Թրնին, Թոմաս Փարթին, Ժորժինյոն, Յակուբ Կիվիորը, Ռահիմ Սթերլինգն ու Նետոն: «Արսենալը» նրանց տրանսֆերային իրավունքի հնարավոր վաճառքից ստացված գումարը կօգտագործի կազմը ուժեղացնելու համար:
13:35 12.02.2025
«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» հանդիպման (2:3) լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Բրազիլացին մասնակցել է ամբողջ հանդիպմանը և հաղթական գոլային գրոհի ժամանակ փոխանցում է կատարել Ջուդ Բելինգհեմին: Վինիսիուսը կատարել է 3 հարված, 3 անգամ դիմել է դրիբլինգի և հաղթահարել է 10,4 կմ տարածություն:
11:38 12.02.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե ինչպես է արձագանքել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների կողմից պաստառին, որը նվիրված է եղել Ռոդրիի՝ «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալուն: Փոխանցում է Armsport-ը։ «Ես չգիտեմ, թե արդյոք Վինիսիուսը տեսե՞լ է այդ պաստառը, բայց եթե տեսել է, դա նրան ավելի է մոտիվացրել»,- Անչելոտիի […]
08:05 12.02.2025
Ալմաթիի «Կայրաթն» ու Լոնդոնի «Չելսին» համաձայնության են եկել 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևի տրանսֆերի շուրջ, հաղորդում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը: Ղազախ ֆուտբոլիստը 2026 թվականի ամռանը կդառնա չափահաս և կմիանա անգլիական ակումբին: Դաստան Սատպաևը 15 տարեկանում է նորամուտը նշել «Կայրաթում»՝ դառնալով ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ դեբյուտանտը:
02:14 12.02.2025
Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Հանդիպումը կայացել է «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Հանդիպման 20-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Մանչեսթեր Սիթիի հարձակվող Էրլինգ Հալանդը։ 60-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Կիլիան Մբապեն։ 80-րդ րոպեին Էրլինգը դուբլ է ձևակերպել՝ իրացնելով 11 մետրանոց […]
01:59 12.02.2025
Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Այս մասին նշվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: Շանթը և Հայկը, մրցաշարի ընթացքում չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել են 6 միավոր: Մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը, ով […]
20:55 11.02.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում, գրում է OK Diario-ն։ Այս երկրում պատրաստ են իտալացի մասնագետին վճարել տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ։ Անչելոտին «Ռեալում» այժմ վաստակում է 11 միլիոն եվրո։ Սաուդյան Արաբիան ԱԱ-2034-ին ընդառաջ ցանկանում է զարգացնել տեղական ֆուտբոլը, և մտադիր է երկիր հրավիրել աստղային մարզիչների։ Այդուհանդերձ, 65-ամյա Անչելոտին […]
20:32 11.02.2025
Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, հաղորդում է Match TV-ն: «Մեսսին լավագույնն է պատմության մեջ, իսկ այս պահին լավագույն ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է: Բունդեսլիգայի լավագույն խաղացողը Ջոշուա Կիմիխն է, Լա լիգայինը՝ Ջուդ Բելինգհեմը, Ա Սերիայինը՝ Լաուտարո Մարտինեսը: ՌՊԼ-ում լավագույնը Ջոն Կորդոբան է, իսկ Հայաստանի […]
20:05 11.02.2025
«Բարսելոնան» 1943 թվականից հետո տարեսկզբի արդյունավետության լավագույն ցուցանիշն է գրանցել, հաղորդում է Opta-ն: «Բարսելոնան» տարվա առաջին 11 խաղում 41 գոլ է խփել: 1943-ին կատալոնական գթիմը Խոսե Նոգեսի գլխավորությամբ նույնքան խաղում 42 գոլ էր խփել: Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր անդալուզական «Սևիլիային»: Ֆլիկի գլխավորած թիմը 48 միավորով երրորդ տեղում է:
19:40 11.02.2025
«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կրկին մերժել է թուրքական «Բեշիկթաշի» առաջարկը, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 22-ամյա իսպանացին ցանկանում է մնալ «Բարսելոնայում»: Նա կենտրոնացած է կատալոնական ակումբում իր ելույթներին: Ֆատին չի ծրագրում հեռանալ թիմից: Ֆատին 2024/25 մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 8 հանդիպման: Նա վերջին անգամ խաղաժամանակ ստացել է «Բարբաստրոյի» դեմ (4-0) Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի հանդիպմանը՝ […]
19:18 11.02.2025
Opta վիճակագրական ծառայությունը գնահատել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ֆավորիտներին: Ամենաբարձր շանսերն ունի «Լիվերպուլը»: Այս ակումբի հաջողության հավանականությունը գնահատվում է 24.6%: Այս թիմին հաջորդում է «Արսենալը», որի հաղթելու հավանականությունը գնահատվում է 16.6%-ով: Լավագույն եռյակը եզրափակում է «Ինտերը», որի հաղթանակի շանսերը 14.5% են գնահատվում:
19:00 11.02.2025
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտվել է ծանրամարտի տղաների Հայաստանի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում էր 29 ծանրորդ։ Առաջնությունից ազատված էին աշխարհի չեմպիոն, Օլիմպիական փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը (+109 կգ) ու Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը (109 կգ)։ Ծանրամարտի տղամարդկանց ՀՀ առաջնության մրցանակակիրները. 55 կգ (մեկ մասնակից)` 1. Վոլոդյա Սարգսյան` երկամարտի 120 կգ, 61 կգ` 1. […]
18:41 11.02.2025
Հաստատվել է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացանկը Եվրո-2027-ի որակավորման փուլում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը պայքարը կսկսի Շվեդիայի թիմի դեմ արտագնա խաղով, որը կկայանա սեպտեմբերի 5-ին:
17:58 11.02.2025
Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 2019/2020 մրցաշրջանից հետո առաջին ֆուտբոլիստն է, որ Լա լիգայի 22 խաղում խփել է 19 գոլ, հաղորդում է ESPN-ը: Նախորդ անգամ Լա լիգայում այդպիսի ցուցանիշ գրանցել է «Բարսելոնայի» բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Լիոնել Մեսսին: Հիշեցնենք, որ Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր անդալուզական «Սևիլիային», գոլերից մեկն […]
17:40 11.02.2025
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր շախմատի մրցաշար։ Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Մուրադյանն անցկացրել է համաժամանակյա խաղ 5 ազատազրկված անձանց հետ։ Խաղին հետևել է հիմնարկի վարչակազմը։ Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանը և տեղակալ Հակոբ Նագդալյանը դիտարժան և հետաքրքիր խաղի ակնկալիքով հաջողություն են մաղթել մրցաշարի մասնակիցներին։ Խաղատախտակների վրա ծավալված […]
17:03 11.02.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված աղյուսակում նահանջել է մեկ տեղով և 21-րդն է: Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է, երկրորդ տեղում է Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը, լավագույն եռյակը եզրափակում է իսպանացի Կառլոս Ալկարասը:
16:23 11.02.2025
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները հաջող են ելույթ ունեցել: Ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Սամվել Գրիգորյանն էլ (82 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։
15:50 11.02.2025
Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել «Պուշկաշ Ակադեմիայի» կազմում: Հունգարիայի առաջնության 19-րդ տուրում թիմը 1:0 հաշվով հաղթել է երկրի չեմպիոն «Ֆերենցվարոշին»: 20-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում: Գեորգին 9 անգամ հեռացրել է դեպի իր թիմի տուգանային հրապարակ կատարված փոխանցումները, իսկ իր փոխանցումները կատարել է 92 տոկոս ճշգրտությամբ: Այդ հաղթանակի շնորհիվ «Պուշկաշ Ակադեմիան» […]