14:10 10.02.2025
Հայաստանը ներկայացնող Աննա Բադալյանը Իսպանիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության XIII Torneo International Ritmica Infantado մրցաշարում չորս մեդալ է նվաճել, հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Օղակների վրա վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր, գնդակով վարժությունում նվաճել է արծաթ, իսկ գուրզերով և ժապավենով վարժություններում՝ բրոնզի է արժանացել:
13:24 10.02.2025
Դոհայում մեկնարկած WTA 1000 կարգի խոշոր մրցաշարում Էլինա Ավանեսյանը կանանց մենախաղի առաջին փուլում մրցել է աշխարհի 36-րդ ռակետ Վան Սինյուի հետ: Հայաստանի առաջին ռակետը հաղթանակի է հասել դժվար մրցավեճում 7:6, 1:6, 7:6հաշվով: Նախկինում 22-ամյա հայ թենիսիստուհին 3 անգամ պարտվել էր չինուհուն: Ավանեսյանը դուրս է եկել 1/16 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Դարյա Կասատկինա – Պոլինա […]
11:06 10.02.2025
ՀՖՖ Հաղորդակցության բաժինը սկսում է հավատարմագրումը ՈւԵՖԱ Կանանց 2025 թվականի Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Լիխտենշտեյն և Հայաստան-Ղազախստան հանդիպումների համար։ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին, իսկ Հայաստան-Ղազախստան հանդիպումը փետրվարի 25-ին Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն ժամը 14:30-ին: Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպումներին, պետք է մինչև փետրվարի 17-ը՝ ժամը 18:00, […]
02:35 09.02.2025
Անգլիայի գավաթի չորրորդ տուրում «Բրայթոնը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Չելսիին»: Խաղի արդյունքներով «Չելսին» դուրս է մնացել մրցապայքարից: Այս մասին հայտնել է TASS-ը: Հանդիպման բոլոր գոլերը խփել են «Բրայթոնի» խաղացողները: Նախ խաղի 5-րդ րոպեին «Բրայթոնի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենը դարձել է ինքնագոլի հեղինակ, ապա 12-րդ և 57-րդ րոպեներին տանտերերի կազմում աչքի են ընկել Ժորժինյո Ռուտերը […]
01:14 09.02.2025
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: 6 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր ունեն 4.5 միավոր: Շանթից և Հայկից կես միավորով հետ է մնում ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը։
21:35 08.02.2025
Կիպրոսում ուսումնամարզական հավաքի երկրորդ շաբաթվա շրջանակում Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» այսօր՝ փետրվարի 8-ին երկու ընկերական հանդիպում է անցկացրել՝ պարտվելով երկու խաղում էլ։ Այս մասին հաղորդում է Arm Sport-ը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը առաջին խաղում 1:2 հաշվով զիջեց լիտվական «Կաունո Ժալգիրիսին», Օրվա երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» գոլառատ խաղում 3:4 հաշվով պարտվեց դանիական «Լյունգբյուին»։
17:00 08.02.2025
«Փյունիկը» ձմեռային ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում կանցկացնի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։ Աբու Դաբիում ընթացող մարզական հավաքի շրջանակում մրցող թիմերը միմյանց կհանդիպեն փետրվարի 11-ին` Երևանի ժամանակով 12։00-ին։ Նույն օրը երեկոյան «Զենիթը» կմրցի նաև Մոսկվայի «Սպարտակի» հետ։ Իսկ այսօր «Փյունիկը» երկրորդ անգամ կմրցի «Ուրալի» հետ։
16:00 08.02.2025
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհրդի բյուրոն որոշել է անհապաղ կասեցնել Կոնգոյի ֆուտբոլային ասոցիացիայի (FECOFOOT) և Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (PFF) գործունեությունը, հայտնում է կազմակերպության կայքը, փոխանցում է Armsport-ը: Հայտարարության համաձայն, Կոնգոյի ֆուտբոլային ասոցիացիայի գործունեությունը դադարեցվել է երրորդ կողմերի միջամտության պատճառով։ Որոշումն ընդունվել է Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի հետ համատեղ։ Սանկցիաները կհանվեն, երբ ասոցիացիան վերականգնի վերահսկողությունը իր կենտրոնակայանի, […]
15:22 08.02.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման արարողության և հանդես եկել ելույթով։ «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մարզիկներ, Այսօր մենք միասին ամփոփում ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ նշելով ևս մեկ իրադարձություն, որը կրկին մեկտեղեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին։ Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ՝ մեր համախմբվածության, հավաքական ուժի […]
03:39 08.02.2025
Անգլիայի գավաթի չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Լեսթերին»: Հանդիպումը կայացել է Մանչեսթերում՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Յունայթեդի հաղթական գոլերը խփել են Ջոշուա Զիրկզեն (68-րդ րոպե) և Հարի Մագուայերը (90+3): «Լեսթերի» կազմում գոլի հեղինակ է դարձել Բոբի Դեկորդովա-Ռեյդը (42): «Մանչեսթեր Յունայթեդի» հինգերորդ տուրի մրցակիցը կորոշվի ավելի […]
02:32 08.02.2025
Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Մոնակոյին»: Հանդիպումը կայացել է Փարիզում՝ Պարկ դե Պրենս մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պարի Սեն Ժերմենի» հաղթական գոլերը խփել են Վիտինյան (6-րդ րոպե), Խվիչա Կվարացխելիան (54) և Ուսման Դեմբելեն (դուբլ ՝ 57, 90): «Մոնակոյի» կազմում գոլի հեղինակ է դարձել […]
23:51 07.02.2025
Ջերմուկում ավարտվեց փետրվարի 1-ից 6-ը անցկացված Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնությունը: 9 խաղափուլից հետո տղամարդկանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Գագիկ Նավոյան՝ 9 միավոր (Երևան) 2-րդ տեղ՝ Վոլոդյա Թորոսյան՝ 7.5 միավոր (Շիրակ) 3-րդ տեղ՝ Մարկ Բասենցյան՝ 7 միավոր (Լոռի) Կանանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Մարիամ Խաչատրյան՝ 8.5 […]
23:38 07.02.2025
ՖԻՖԱ-ն նվազեցրել է աշխարհի ակումբային առաջնության տոմսերի արժեքները, հայտնում է Daily Mail-ը: Կազմակերպությունը այս քայլին է դիմել մրցաշարի նկատմամբ ցածր հետաքրքրության պատճառով: 1/8 եզրափակչից սկսած տոմսերի արժեքը նվազել է մոտավորապես 385 դոլարով: Կիսաեզրափակչի տոմսերի նախկին արժեքը սահմանված է եղել 526 դոլար, իսկ այժմ երկրպագուները տոմսերը կարող են ձեռք բերել 140 դոլարով: Եզրափակչի տոմսերի արժեքը սկզբում […]
22:49 07.02.2025
Ֆրանսիական ՊՍԺ-ն «Մոնակոյի» դեմ այսօր կայանալիք խաղից առաջ կհայտարարի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի, կիսապաշտպան Վիտինյայի, պաշտպաններ Աշրաֆ Հակիմիի ու Նունու Մենդեշի հետ պայմանագրերիի ժամկետը երկարաձգելու մասին, հայտնում է RMC Sport-ը: 54-ամյա մասնագետը փարիզյան ակումբում է 2023 թվականի հուլիսից: Էնրիկեն ՊՍԺ-ի հետ նախորդ մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել՝ երկրի գավաթն ու սուպերգավաթը: Փարիզյան թիմի ղեկին […]
21:44 07.02.2025
Ամերիկյան «Ինտեր Մայամին» վաճառել է նոր մրցաշրջանի համար նախատեսված բոլոր աբոնեմենտները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Աբոնեմենտ ձեռք բերած երկրպագուներն առավելություն կունենան 2026 թվականին, երբ «Ինտեր Մայամին» տեղափոխվի նոր ստադիոն՝ Miami Freedom Park: Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը նոր մրցաշրջանը կսկսի «Նյու Յորք Սիթիի» դեմ տնային խաղով, որը կայանալու է փետրվարի 22-ին: Նախորդ մրցաշրջանում Լիոնել Մեսսին […]
20:58 07.02.2025
Լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը 7 ամիս ազատ գործակալի կարգավիճակում մնալուց հետո տեղափոխվել է մեքսիկական «Մոնտերեյ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 38-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «93» համարի մարզաշապիկով՝ ի նշան 2014թ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» կազմում «Աթլետիկոյի» դարպասը 93-րդ րոպեին խփած փրկության գոլի, որից հետո «Ռեալը» զարգացրեց հաջողությունն ու նվաճեց գավաթը: «Ռեալը» […]
19:54 07.02.2025
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ չի վախենում պաշտոնանկությունից, հայտնում է The Guardian-ը: «Ինձ համար բարդ է նման իրավիճակի հետ հաշտվելը: Ակումբի ղեկավարությունը գիտի, թե ինչ է կատարվում, ես բացատրել եմ բոլոր ռիսկերը: Մենք պետք է սկսենք փոփոխություններ կատարել: Հասկանում եմ, որ այսքան պարտություններից հետո դժվար է, իրավիճակն իրոք ճնշող է, […]
18:47 07.02.2025
Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով […]
18:30 07.02.2025
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Արշակ Կորյանը հեռացել է Մոսկվայի «Տորպեդոյից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը որոշել են փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը: Ռուսական ակումբը շնորհակալություն է հայտնել 29-ամյա ֆուտբոլիստին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: Կորյանը մոսկովյան ակումբում հանդես էր գալիս 2024 թվականի հուլիսից, 21 խաղում խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
17:41 07.02.2025
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի անդամներ, կազմկոմիտեի անդամներ: Արայիկ Հարությունյանը ողջունել […]
17:18 07.02.2025
«Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշել է ևս մեկ մրցաշրջան անցկացնել մադրիդյան ակումբում, հաղորդում է AS-ը: Խորվաթիայի հավաքականի 39-ամյա ավագը մտադիր է ազգային թիմի կազմում հանդես գալ աշխարհի 2026 թվականի առաջնությունում: Այդ նպատակով կիսապաշտպանը ցանկանում է «Ռեալում» ելույթները շարունակել մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը և օպտիմալ մարզավիճակում մոտենալ Մունդիալին: Մոդրիչը սեպտեմբերին կդառնա 40 տարեկան: Նրա գործող […]
16:53 07.02.2025
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «ֆիորենտինայի» դեմ Ա սերիայի 14-րդ տուրի հետաձգված խաղում կրած պարտությունը: «Մենք բոլոր առումներով տապալեցինք հանդիպումը, արժանի էինք պարտության: Շնորհավորում եմ «Ֆիորենտինային»: Ուշադրություն չդարձրինք ահազանգերին, ես առաջին պատասխանատուն եմ: Անպայման կվերլուծենք տեղի ունեցածը, պետք չէ ամեն ինչ բարդացնել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: «Ֆիորենտինա» – «Ինտեր» […]
16:35 07.02.2025
Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին ձախ պաշտպան Մարսելոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 36-ամյա ֆուտբոլիստը 2024-ի դեկտեմբերի 2-ից ազատ գործակալի կարգավիճակում էր: Նրա կարիերայի վերջին ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր: Մարսելոն 17 տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալում»: 564 խաղում պաշտպանը խփել է 38 գոլ ու կատարել է 103 գոլային փոխանցում: «Ռեալի» հետ Մարսելոն նվաճել է […]
15:44 07.02.2025
Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրից հետաձգված խաղում երկրի գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է «Ֆիորենտինային»: Դուբլ է գրանցել հարձակվող Մոյզե Քինը, մեկ գոլ էլ խփել է պաշտպան Լուկա Ռանիերին: «Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 69-րդ րոպեին: Ինձագիի գլխավորած թիմը 51 միավորով […]
15:14 07.02.2025
«Լիվերպուլը» դարձել է Անգլիայի լիգայի գավաթի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած թիմը, հայտնում է Opta-ն: Մրցաշարի պատմության ընթացքում խփած գոլերի քանակը ակումբը հասցրել է 521-ի: Լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում Առնե Սլոթի թիմը 4-0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին», որն առավելության էր հասել դիմակայության առաջին մրցավեճում՝ 1-0 հաշվով: «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք եզրափակչում «Լիվերպուլը» կհանդիպի «Նյուքասլի» հետ, […]
14:06 07.02.2025
Սաուդյան Պրո լիգան ներկայացնող ակումբներից մեկը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին 5 տարվա պայմանագիր կնքելու դիմաց առաջարկել է շուրջ 1 միլիարդ եվրո, հայտնում է RMC Sport-ը: 24-ամյա աստղը մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ զրույցներում խոստովանել է, որ դժվար է դիմանալ գայթակղությանը: «Ռեալը» չի փորձի մտափոխել Վինիսիուսին, եթե նա որոշի ընդունել առաջարկը: Հավանական գործարքից «Ռեալը» կարող է […]
13:38 07.02.2025
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ իր թիմը Մբապեի հեռանալուց հետո կատարելագործվել է, հաղորդում է Sportskeeda-ն: «Նախորդ մրցաշրջանում ես շատ համարձակ էի, երբ ասացի, որ Մբապեի հեռանալուց հետո մենք կունենանք ավելի լավ հարձակում և ավելի լավ պաշտպանություն: Ես անընդհատ ասում եմ դա, և թվերը հաստատում են դա: Բոլորը երկրպագում էին Կիլիանին, […]
13:24 07.02.2025
«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթել է «Վալենսիային»: Հեթ-տրիկ է գրանցել իսպանացի Ֆերան Տորեսը, որը «Վալենսիայի» սան է: Մեկական գոլ էլ խփել են նրա հայրենակիցներ Լամին Յամալը և Ֆերմին Լոպեսը: Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել նաև «Ռեալ Սոսյեդադը», «Աթլետիկոն» ու «Ռեալը»: Կիսաեզրափակչի […]