19:34 13.06.2023
Հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր վերը նշված ուղղությամբ ժամը 17:40-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի ՊՆ-ն այդ հաղորդագրությամբ նախ տեղեկատվական հիմք […]
21:18 09.06.2023
Հունիսի 9-ին՝ ժամը 18:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա: Հայկական կողմը կորուստներ չունի:
17:10 06.06.2023
Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
15:44 04.06.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 4-ի՝ ժամը 04։20-ից ժամը 13։55-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ հայտարարելով Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, կրկին խեղաթյուրում է իրականությունը` […]
18:11 30.05.2023
Արցախի Պաշտպանության նախարարությունը հրապարակել էադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը Հիշեցնենք, մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին […]
13:46 27.05.2023
Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։
00:07 27.05.2023
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:
08:32 23.05.2023
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
19:31 19.05.2023
Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից, ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով: Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Կից լուսանկարում ՀՀ […]
20:32 17.05.2023
Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.): Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
19:31 17.05.2023
Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
17:17 17.05.2023
Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը: Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և […]
19:33 14.05.2023
Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումը տևել է մոտ 4 ժամ։ Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում էր ունեցել Շառլ Միշելի հետ: Այսօր՝ մայիսի 14-ին, Շառլ Միշելը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
15:21 14.05.2023
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որում նախատեսվում է քննարկել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։ Հիշեցնենք, մայիսի 13-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է եռակողմ հանդիպման […]
21:47 12.05.2023
Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Ժամը 21:40-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
20:46 12.05.2023
Ժամը 20:40-ի դրությամբ հակառակորդի կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ չի դադարել: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ձեռնարկել համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
20:23 12.05.2023
Ժամը 20:20-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չճշտված, սխալ տեղեկություններ չտարածել և հետևել պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
20:02 12.05.2023
Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են ձեռնարկել համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
19:51 12.05.2023
Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
17:30 12.05.2023
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
10:46 12.05.2023
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
20:44 11.05.2023
Մայիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20։17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.59⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: […]
18:49 11.05.2023
Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց: Հայկական կողմը կորուստներ չունի: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
17:50 11.05.2023
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
10:29 11.05.2023
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
08:23 11.05.2023
Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
07:23 11.05.2023
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն […]