TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

Հրատապ

Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի 6-րդ առաջարկը

15:04 21.11.2023

Որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու վերաբերյալ հրապարակային հայտարարության շարունակություն՝ հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։  

̰
Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել հայ զինծառայող. ՀՀ ՊՆ

14:56 18.11.2023

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

̰
1 զոհ և վիրավորներ. ողբերգական դեպք՝ Երևանի պետական համալսարանում. լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել

10:46 17.11.2023

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների 6 մարտական հաշվարկ: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի […]

̰
Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

14:47 16.11.2023

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ սահմանապահ ուղեկալի բացման արարողություն

15:48 14.11.2023

Պետական սահմանի պահպանությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։ ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ «Ներքին Խնձորեսկ» սահմանապահ հերթական ուղեկալի բացման հանդիսավոր արարողությունը, որը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի […]

̰

19:21 13.11.2023

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:58-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը 14:58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.48⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի և […]

̰
Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելություն ուղարկելու հրատապությունը

22:16 09.11.2023

Այսօր ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը և հրատապությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Երկրաշարժ՝ Իրանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

12:05 08.11.2023

Նոյեմբերի 8-ին, ժամը 11:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.13⁰ և արևելյան երկայնության 48.05⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Պարսաբատ քաղաքից 59 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը (08.11.2023 թ․-ի, ժամը 09։18-ի, […]

̰
Բաքվի դատարանը 65-ամյա Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման

16:40 07.11.2023

Բաքվի ռազմական դատարանում ավարտվել է Լաչինի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար»: Դատարանը որոշում է կայացրել Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Անհետաձգելի […]

̰
ՃՏՊ Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհն․ կա երկու զոհ և երեք տուժած

10:24 04.11.2023

Նոյեմբերի 4-ին, ժամը 06։00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքից Դրախտիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ` Հ․ Մ․, ծնված […]

̰
Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ

08:16 04.11.2023

Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, հայտնում է Reuters- գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ «Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 128-ի»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Agence France-Presse-ի տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն հարյուր մարդ։ Ավելի վաղ Եվրո-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ Նեպալում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ […]

̰
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ահաբեկչության նախապատրաստության դեպք

14:36 02.11.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք: Այսպես. Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական […]

̰
Նոյեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացի փողոցում

13:43 02.11.2023

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացի փողոցում: Առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

̰
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներն ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ են հայտնաբերել

22:36 01.11.2023

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից Զովք գյուղ տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում։ Նշված վայր մեկնած ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի […]

̰
Ինչո՞ւ է Երուսաղեմի Հայոց պատրիարքը չեղարկել Հայկական թաղամասի հատվածը հրեաներին 99 տարով  վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը

22:24 01.11.2023

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն այսօր տեղեկացրել է, որ չեղարկել է 2021 թվականին ստորագրված համաձայնագիրը՝ Հին քաղաքի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի երկարաժամկետ վարձակալության վերաբերյալ։ Ինչպիսի՞ն են լինելու հետագա քայլերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դա ընդամենը սկիզբն է գործընթացի, որը շատ հավանական է ունենա նաև դատական ընթացք, քանի որ երկու կողմերն էլ պատրաստ են […]

̰
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

17:07 30.10.2023

«Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից 300 քմ մակերեսով տարածքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում հատուցվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության […]

̰
Լեմկինի ինստիտուտը հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելությունն Արցախ համարում է անհաջող. հայտարարություն

00:05 29.10.2023

Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է հտարածել հոկտեմբերի 1-ին Արցախում ՄԱԿ-ի առաքելության վերաբերյալ, որում ասվում է «Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Արցախ (Լեռնային Ղարաբաղ) այցի արդյունքներից, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արցախի ողջ հայ բնակչությունն արդեն փախել էր Ադրբեջանի վերջին ներխուժումից հետո բռնի տեղահանման պատճառով։ Դժվար է հասկանալ, թե որն […]

̰
Reality Comedy․ «Շանթի» նոր նախագիծը խոստանում է հումորի մեծ չափաբաժին

18:04 28.10.2023

«Շանթ» հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանի անակնկալներից մեկը՝ Reality Comedy․ գունավոր, երիտասարդական ու վառ նախագիծ, որը խոստանում է դառնալ ռեյտինգային ու սպասված։ Հեռուստադիտողները բացառիկ հնարավորություն կունենան ստանալու դրական լիցքեր՝ հետևելով արդեն հայտնի ու սիրված դեմքերի հետաքրքիր, ծիծաղաշարժ ելույթներին։ Նրանք մեզ հայտնի են «Շանթի» մեկ այլ հաջողված նախագծից՝ «Հումորի լիգայից»։ Այսպես, Նորո Նիկոյանը, Օնո Մանուկյանը, Դավիթ Բեյբությանը, Նինա […]

̰
Գործարկվեց Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանումը

10:29 28.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլ պաշտոնատար անձինք: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հարգելի ներկաներ, Կառավարության, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, Ոստիկանության հարգելի […]

̰
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում

12:50 27.10.2023

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը խնդրել է թույլ տալ Երևանում Հունգարիայի հյուպատոսության բացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետեր Սիյարտոն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում: «Խնդրեցի թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,-ասաց նախարարը: Սիյատոն նշեց նաև, որ Wizz […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանվածների նկատմամբ կազմված վարչական ակտերը կբեկանվեն

20:50 26.10.2023

Սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 25-ը ներառյալ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կողմից թույլ տված խախտումները դիտարկել ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված. կազմված վարչական ակտերը կբեկանվեն և ընթացիկ փուլում գտնվող վարույթները կկարճվեն, իսկ հոկտեմբերի 26-ից սկսած՝ բոլոր խախտումները պատշաճ փաստաթղթավորվելու են և ենթակա են լինելու կատարման, այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից: «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները […]

̰
Կանադան շատ կարճ ժամանակում 2 դիտորդ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան ԵՄ դիտորդական առաքելությանը

12:24 26.10.2023

Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդների կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի այցը Հայաստան։ «Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն […]

̰
Նիկոլ Փաշինյանի ելույթը Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին

11:52 26.10.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ: Նա ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերջինիս սկզբունքները: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,վարչապետնբ աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն: Վրաստան այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի […]

̰
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս

16:36 11.10.2023

Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.98⁰ և արևելյան երկայնության 45.65⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է […]

̰
5 հազար հրթիռ Իսրայելի ուղղությամբ, 5 գերի․ ի՞նչ է կատարվում Իսրայելում

12:12 07.10.2023

Պաղեստինյան «Համաս» խմբավորման ռազմական հրամանատար Մուհամմադ Ալ-Դեյֆը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է 5 հազար հրթիռ։ Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ հղում կատարելով նրա հաղորդագրությանը։ Բացի այդ, հեռուստաալիքը նշում է, որ «Համասը» հայտարարել է Իսրայելի դեմ լայնածավալ գործողության մեկնարկի մասին։ Նա պաղեստինցիներին կոչ է արել զենք վերցնել։ Իսրայելական զինվորականները հայտնել […]

̰
Տարբեր աստիճանի այրվածքներով 290 հիվանդ, տասնյակ մահվան դեպքեր, բազմաթիվ անհայտ կորածներ. Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկություններ է հաղորդել պայթյունից տուժածների մասին

09:35 26.09.2023

ԱՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ «Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ Ցավոք սրտի, հնարավոր չէր փրկել և նրանք […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

23:35 20.09.2023

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, և 11 վիրավոր. Արցախի ՄԻՊ

16:19 19.09.2023

Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։ Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: There are multiple casualties and injuries among civilians including children. […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

22:52 12.09.2023

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սրաշենի (Սյունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

15:50 12.09.2023

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
BACK_TO_TOP