TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+21.09 oC

Հրատապ

Նովակ Ջոկովիչն իր կարիերայում 10-րդ անգամ հաղթում է Ավստրալիայի բաց առաջնությունում

16:32 29.01.2023

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն սերբ Նովակ Ջոկովիչը 10-րդ անգամ հաղթանակ տարավ Ավստրալիայի բաց առաջնությունում: Դա տեղի է ունեցել Australian Open-2023-ում։ Ջոկովիչը 6:3, 7:6 (7:4), 7:6 (7:5) հաշվով հաղթեց աշխարհի չորրորդ ռակետ հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Նշենք, որ այդ տիտղոսի շնորհիվ Ջոկովիչը, առաջին հերթին, «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթանակների քանակով հավասարվեց իսպանացի Ռաֆայել Նադալին, երկրորդ՝ կվերադառնա ATP […]

̰
Հրդեհ Արցախի փողոցի ավտոպահեստամասերի շուկայի պահեստում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

14:11 29.01.2023

Հունվարի 29-ին` ժամը 13:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի փողոցի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […]

̰
Արցախից 6 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

12:13 29.01.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ «Հանգուցավոր էրիթեմա, պսևդոմոնասային վարակ, միջփորոքային միջնապատի դեֆեկտ», «Միզաքարային հիվանդություն, ձախակողմյան հիդրոնեֆրոզ»,«Միզաքարային հիվանդություն, վիճակ ձախ միզածորանի ստենտավորումից և լիթոտրիպսիայից հետո, ձախ միզածորանի բազմաթիվ քարեր, քրոնիկական պիելոնեֆրիտ, աջ երիկամի քար», «Թոքերի սարկոիդոզ», «Առաջնային միջնորմի դիֆուզ խոշոր B- բջջային լիմֆոմա՝ […]

̰
Իրանում զինամթերքի գործարանը անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել

10:45 29.01.2023

Կիրակի գիշերը հզոր պայթյուններ են տեղի ունեցել Իրանի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներում։ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևելյան Ադրբեջան նահանգի Շահիդ-Սալիմի քաղաքում հրդեհվել է շարժիչային յուղի խոշոր գործարան։ Tasnim լրատվական գործակալությունը հայտնում է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել նաև Սպահանի կենտրոնական նահանգում գտնվող զինամթերքի գործարանը։ Տեղեկություններ կան նաև Իրանի արևմտյան Դիզֆուլ քաղաքի ավիաբազայում պայթյունի, իսկ […]

̰
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

10:40 29.01.2023

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այսօր առավոտյան՝ ժամը 10.00-ից, վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ: Արդեն սկսվել է շրջանների գազամատակարարումը, որից հետո կվերականգնվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը:

̰
Այսօր հրդեհ որևէ կացարանում չի եղել․ ՊՆ

10:28 29.01.2023

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ այսօր հրդեհ որևէ կացարանում չի եղել: «Տարածվող տեսանյութը, նախնական ուսումնասիրությամբ, մի քանի տարվա վաղեմություն ունի: Տեսանյութը տարածող և այն իբր այսօր տեղի ունեցած դեպք ներկայացնող ԶԼՄ-ներին և ֆեյսբուքյան օգտատերերին հորդորում ենք սահմանված կարգով հերքել տեղեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰

22:36 28.01.2023

Հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

19:15 28.01.2023

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը: Հայտնում  են Արցախի Տեղեկատվական շտաբից։ Բնակչությանը հորդորում են  պահպանել անվտանգության կանոնները:

̰
Աշտարակ քաղաքում հայտնաբերվել է հակատանկային ական

22:27 27.01.2023

Հունվարի 27-ին, ժամը 14:28-ին քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում ական է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։ Պարզվել է, […]

̰
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ նահատակված հայ զինծառայողի մարմինը

20:08 27.01.2023

Այսօր Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

̰
ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է անում ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքը

15:41 27.01.2023

Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը: Քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության էջից: Բանաձևի […]

̰
Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել․ հիվանդանոց է տեղափոխվել 12 երեխա

12:36 27.01.2023

Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։ ՀՀ առողջապահության նախարարությունից հորդորում են հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

̰
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել

11:44 27.01.2023

Հունվարի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ տեղեկությունների՝ հարձակումը հետ մղելու ժամանակ զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, կա վիրավոր։ Դեսպանատան վրա հարձակվող անձը ձերբակալված է։ Իրանական կողմը հետաքննություն է սկսել։  

̰
Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 հիվանդ

11:38 27.01.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Ստամոքսի անտրալ հատվածի քաղցկեղ` ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների ախտահարումով», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ» և «Զույգ ծնկների վալգուսային դեֆորմացիա, վիճակ հեմիէպիֆիզեոդեզից հետո» ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 27-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ […]

̰
Փորձ է արվել ՀՀ ներմուծել չհայտարարագրված բնական մուշտակներ

10:53 27.01.2023

ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունը  բացահայտել  է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Օրերս Աթենք-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին  ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում ընտրել է մաքսային հսկողության երկուղի համակարգի «Կանաչ ուղի» ընթացակարգը։ Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` քաղաքացու կողմից «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո քաղաքացին մաքսային […]

̰
Զինվորական կացարանի հրդեհի գործով ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը կալանավորվել է

09:35 27.01.2023

ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է ՀՀ Դատախազության հանրային կապերի բաժինը: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի […]

̰
Ժամը 15-ից Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի

15:11 26.01.2023

ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել: Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները»,- ասված […]

̰
Հայտնի է Շիրակի նոր մարզպետի անունը

12:09 26.01.2023

Կառավարության որոշմամբ Մուշեղ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ։ Մուշեղ Մուրադյանը ղեկավարել է ‹‹Արփի լիճ›› ազգային պարկ›› ՊՈԱԿ-ը, մինչ այդ նա պաշտոն է զբաղեցրել Շիրակի մարզպետարանում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել: Այս մասին նա հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում։

̰
Հանրային քրեական հետապնդում՝ 15 զինծառայողներին կյանքից զրկելու գործի նախաքննության շրջանակներում

09:29 26.01.2023

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Քննչական կոմիտեի Զինվորական քննչական […]

̰
Ստեփանակերտի գազալցակայանները վերսկսել են աշխատանքը

17:52 25.01.2023

ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր, ժամը 17.00-ից վերսկսել են իրենց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով: Հիշեցնենք՝ Ստեփանակերտում և շրջաններում դադարեցվել էր գազալցակայանների աշխատանքը: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին: Սակայն, […]

̰
Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

13:30 25.01.2023

Նախագահը հրաման է ստորագրել, ըստ որի՝ Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սամվել ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի […]

̰
Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

13:22 25.01.2023

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

̰
Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

01:30 25.01.2023

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ «Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն […]

̰
Եղիշե Կիրակոսյանը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել ՀՀ-ի ամբողջական գանգատն ընդդեմ Ադրբեջանի

20:11 24.01.2023

Ս.թ. հունվարի 23-ին շուրջ մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչԵղիշե Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ Ադրբեջանի Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում: Այդ պահանջներն ընդհանուր առմամբ վերաբերում են Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի և հայկականության նկատմամբ տարվող ատելության […]

̰
Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի  գազալցակայանների աշխատանքը

12:25 24.01.2023

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։ «Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին: Սակայն հաշվի առնելով գազալցակայններում ստեղծված […]

̰
Հրդեհ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում. 2 մարդու մարմին է հայտնաբերվել

11:47 24.01.2023

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հունվարի 23-ին՝ ժամը 21։45-ի սահմաններում, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական կաթոլիկ եկեղեցու կացարանային հատվածում հրդեհ է բռնկվել։Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում 2 մարդու դի է հայտնաբերվել։ Surp Pırgiç Ermeni Katolik Kilisesi’ndeki yangında 2 kişi hayatını kaybetti https://t.co/zM3qCo1tav pic.twitter.com/9nkNuvRvEJ — ANADOLU AJANSI (@anadoluajansi) January 24, 2023 Դեպքի […]

̰
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

20:42 23.01.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի կոչ անի անհապաղ բացել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խարխլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները: Պետքարտուղարը […]

̰
Սուրեն Պապիկյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

14:15 23.01.2023

Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրուցակիցները հույս […]

̰
Գլխավոր դատախազը Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

13:05 23.01.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ա.Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին […]

̰
ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ ևս չորս հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

11:18 23.01.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից չորս հիվանդներ՝ «Միելոմային հիվանդություն», «Արագ պրոգրեսիվող գլոմերուլոնեֆրիտ՝ սուր նեֆրոտիկ համախտանիշով, առաջնային ֆոսֆոլիպիդային համախտանիշ», «Ախալազիա III-IV աստիճան»և «Առաջնային անպտղություն»ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 23-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության […]

̰
BACK_TO_TOP